Փնտրեք եւ կգտնեք

ԵՐԵՎԱՆ-ԵՐԵՎԱՆ


խոսք Արամայիս Սահակյանի

երաժշտությունը Արմեն Մանդակունյանի

կատարում է Արտաշես Ավետյանը

Լույսերի մեջ շողում ես դու,

Հայոց կապույտ երկնի ներքո,

Եվ ես ունեմ մի մեծ երազ,

Որ մնա ջինջ երկինքը քո:

Երևա՜ն Երևա՜ն ,

Իմ միակ օթևան,

Ես կանցնեմ կգնամ,

Դու ապրիր հավիտյան:

Շատ հույսեր եմ քեզ հետ կապում

Եվ ժպիտով խորհում անվերջ,

Արդյոք ես եմ քո մեջ ապրում…

Երևա՜ն Երևա՜ն ,

Իմ միակ օթևան,

Ես կանցնեմ կգնամ,

Դու ապրիր հավիտյան: