Մարտի 16-ի ներկայացումը կխաղացվի հոկտեմբերին

Յուրաքանչյուր 10-12 օրը մեկ, vahramTV-ով կարող եք դիտել նոր մանրապատում՝ Վահրամ Սահակյանի մասնակցությամբ։

Դրանք կշարունակվեն մինչեւ 2021 թվականի փետրվար-մարտ ամիսները։ Դիտել հիմա։

(placeholder)



­     Կար­ծում եմ նոր բան չեմ ա­սի, ե­թե հի­շեց­նեմ, որ հնի, հնո­տի­քի նկատ­մամբ ու­նե­ցած ան­բե­կա­նե­լի սե­րը ա­մուր դրված է յու­րա­քանչ­յուր հա­յի են­թաս­տա­մոք­սա­յին ծո­րա­նի եւ  լայ­նա­կան ա­ղի­քի մի­ջըն­դեր­քում։

     Ն­կա­տած կլի­նեք, որ վեր­ջին 6-7 տա­րում որ­քան կա­րե­լի է լսել ոչ­խա­րազ­գի­նե­րի, ո­րոնք մկկում են.

     - Ես իմ հին Է­րե­ւա­նի կու­կու­ռուզն եմ սի­րում, որ քան­դե­ցին ու տե­ղը բան չսար­քե­ցին։

­     Պա­տաս­խա­նում ենք.

     - Ա­րա, այ կո­վա­բա­լա, դու քա­նի՞ տա­րե­կան ես ընդ­հան­րա­պես։ Ք­սա՞ն, ե­րե­սո՞ւն։ ­Դու էդ կու­կու­ռու­զի մեջ մտե՞լ ես գո­նե մի ան­գամ։ Դ­րա մի­ջի հո­տը ա­ռե՞լ ես։ Դ­րա ներ­սի պա­տե­րը տե­սե՞լ ես։ ­Հաս­կա­ցե՞լ ես, որ դրա դրսի պա­տե­րը ներ­սի պա­տերն էին։ ­Ներ­սից-դրսից՝ գլխիդ նման այ­լան­դակ բե­տոն։ Ընդ ո­րում, ի տար­բե­րութ­յուն քո գլխի՝ քանդ­վող, ոչ կարծր բե­տոն։ Էդ բե­տո­նը քեզ կայֆ տվե՞լ է։ Իսկ վե­րեւ բարձ­րա­ցե՞լ ես, номер-նե­րը։ ­Հը՞։ ­Մի­ջանցք­նե­րում կանգ­նե՞լ ես։ ­Ներս մտե՞լ ես։ Լ­վացք­նե­րը մի­ջանց­քից մին­չեւ պատշ­գամբ փռած բո­զե­րին տե­սե՞լ ես։ ­Ճա­քած պա­տերն ու ա­ռաս­տաղ­նե­րը տե­սե՞լ ես։ ­Չե՞ս տե­սել։ ­Բա ի՞նչ ես տե­սել։ Էն, որ դրսից ին­քը սի­րուն էր ու օ­րի­գի­նա՞լ էր։ Օ­րի­գի­նա­լը տատդ է ե­ղել, ո­րին ե­րե­ւի դուր է ե­կել այդ ան­տու­րա­ժը։

     Այս մասի շարունակությունը կարդալ այստեղ

     … չնալած։ Հա։ 2007 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին բա­ցե­ցին Հ­յու­սիսա­յին պո­ղո­տան։ ­Բո­լորն են հի­շում, թե դրա տե­ղում ինչ այ­լան­դա­կութ­յուն էր փռված քա­ղա­քի կենտ­րո­նում։ ­Քա­ղա­քի սրտում կի­սափլ­ված, կեղ­տոտ, գաղ­ջա­հոտ ու զզվե­լի տներ էին, ո­րոնց ա­րանք­նե­րում  հա­վեր, աք­լոր­ներ էին ճե­մում։ Այդ­տեղ գյուղ էլ չէր, գյուղն այդ­պի­սին չի լի­նում։ ­Դա զզվաս­տան էր։ 8 տա­րե­կան հա­սա­կից հի­շում եմ, որ այդ վայ­րի կող­քե­րին մո­տե­նալ չէր լի­նում։ ­Թու­ման­յան-­Տեր­յան խաչ­մե­րու­կի մո­տից գաղ­ջա­հոտ էր տա­րած­ված։ ­Հի­մա դա քան­դե­ցին ու փո­խա­րե­նը ժա­մա­նա­կա­կից պո­ղո­տա սար­քե­ցին։ ­Թե ինչ ճար­տա­րա­պե­տութ­յամբ էր սարք­ված եւ արդ­յո՞ք դա հա­մընկ­նում էր մայ­րա­քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տա­կան բնույ­թին՝ լրիվ այլ խնդիր է։ ­Բայց կա­րե­ւո­րը՝ քա­ղա­քը սկսեց քա­ղա­քի նման­վել։

­     Բայց ա­րի ու տես՝ ոռ­նոց­ներ բարձ­րա­ցան։ Մկ­կոց­ներ, գռմռոց­ներ.

     - ­Մեր հին Էրեւանը քան­դե­ցին, տե­ղը խայ­տա­ռակ շեն­քեր սար­քե­ցին։

     Ու­զում եմ հարց­նել.

     - Ոչ­խար ախ­պեր, ոչ­խա­րու­հի քույր, էդ հին-հին որ ա­սում ես՝ էդ ո՞րն ա։ Ի՞նչ հին։ ­Քո սի­րած Էրեւանը 100 տար­վա քա­ղաք է, դրա հի­նը ո՞րն է։ Ե­րե­ւա­նը սարք­վել է 30-ա­կան­նե­րից մին­չեւ 90-ա­կան­նե­րը, հե­տո ե­կել են քան­դող­ներն ու կես հատ ծառ էլ չեն տնկել, ի՞նչ հին Էրեւան, ա՛յ հի­մար։

     Այս պա­հին, ի­հար­կե, ոչ­խար եղ­բայ­րա­քույ­րը սկսում է խո­սել Ար­գիշ­տիի դրած քա­րից, 4000 տար­վա մշա­կույ­թից եւ այլն։ Ու դու չես կա­րող ա­սել. «Ա­րա, Ար­գիշ­տիի դրած քարն ի՞նչ կապ ու­նի քա­ղա­քա­շի­նութ­յան հետ, ի՞նչ կապ ու­նի կոնկ­րետ քո հետ, ա՛յ չտես համ­բալ»։

­     Չէ։ Ին­քը կա­սի՝ «իմ հին Էրեւանը, իմ ծա­ռե­րը…

     Կամ էլ կասի՝ խեղճ մարդկանց հանեցին իրենց տներից եւ ունեզրկեցին։ Կասի ու չի էլ մտածի, որ այդ «խեղճ մարդկանց» 90 տոկոսը նման բան էր ասում՝ «Ախպեր, ինձ 15.000 դոլար տվին, իսկ ես ուզում էի 20.000-ով ծախեմ տունս»։

     Այս մասի շարունակությունը կարդալ այստեղ

     հաա՜…  ու իմ հին՝ կլոր աէ­րո­պոր­տը»։

     - Ա­րա, դու էդ աէ­րո­պոր­տից ի՞նչ ես ու­զում։

     - ­Բա ու­զում են քան­դեն իմ հին աէ­րո­պոր­տը, դա ճար­տա­րա­պե­տա­կան կո­թող ա, դրա նման բան աշ­խար­հում չկա ու դա շատ լավն ա։

     - ­Հաս­տատ չկա՞, ոչ­խար ախ­պեր։ Ու շատ լա՞վն ա։ ­Բա ես կար­ծում էի, որ ­Շառլ ­Դը ­Գո­լը վատ չի, ­Դու­բա­յի աէ­րո­պոր­տը վա­տը չի։

     - ­Մե­րը սի­րուն ա, դա նոր խոսք ա, ին­քը կլոր ա։

     - Ախ­պեր, չի՞ լի­նի, որ դու քո քառակուսի գլուխն առնես, գնաս քո էդ կլոր ու սի­րուն աէ­րո­պոր­տը, էն­տե­ղից նստես մի հատ ԱՆ 24 ու թռնես քո հայ­րե­նի ­Չոր­բու­լա­խը ու քեզ էլ չտես­նենք մենք։

­     Հի­շեց­նե՞մ էդ աէ­րո­պոր­տի բե­տո­նա­պատ ս­պա­սաս­րա­հը։ ­Հի­շեց­նե՞մ հո­տը։ ­Հի­շեց­նե՞մ եր­բեք չաշ­խա­տող տրապ­նե­րը։ ­Մաք­սա­վոր­նե­րի անթ­րաշ ֆա­սոն­նե­րը։ Ո՞­րը հի­շեց­նեմ։ ­Կա­րող եմ նաեւ հի­շեց­նել  էն 700.000 մար­դուն, որ 90-ից մին­չեւ 2000 թվե­րը էդ բետոն­նե­րի տա­կե­րից սո­ղա­լով՝ թռան-գնա­ցին ­Լոս։

     Էլ ի՞նչ հի­շեց­նեմ։ ­Թու­մոն հի­շեց­նե՞մ։ ­Հի­շեց­նեմ։

     Ու­րեմն երբ դեռ ­Թու­մո կենտ­րո­նը չէր բաց­վել, բայց շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը սկսվել էին՝ ան­մի­ջա­պես հայտն­վե­ցին պայ­քա­րա­մոլ­ներ, աս­ֆալ­տա­պառ­կա­սեր­ներ եւ սկսե­ցին.

     - Ինչ­պե՞ս կա­րելի է այս­տեղ շի­նա­րա­րութ­յուն ա­նել, սա հանգս­տի գո­տի է…

     - ­Ծա­ռեր են կտրում, մեր ժո­ղովր­դի ծա­ռերն են կտրում, ի՞նչ պի­տի շնչի մեր ժո­ղո­վուր­դը։

     - ­Դա­դա­րեց­նե՛լ շի­նա­րա­րութ­յու­նը։

­     Հաս­կա­նո՞ւմ եք. հի­մա, հենց մեր օ­րե­րում կան մար­դիկ, ո­րոնք գրում են, բարձ­րա­ձայ­նում են, թե «Ինչ կա­րե­ւոր բան է ­Թու­մո կենտ­րո­նը պա­տա­նի­նե­րի եւ ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար», բայց շի­նա­րա­րութ­յան սկսման օ­րե­րին, այ­սինքն՝ 2005 թվա­կա­նի վեր­ջե­րին՝  շատ ու շատ լրագ­րող­ներ եւ հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ (ա­վե­լի ճիշտ՝ հա­սա­րա­կաց գոր­ծիչ­ներ) սկսե­ցին ոռ­նալ եւ կաղ­կան­ձել, թե «զբո­սայ­գու տա­րած­քը շի­նա­րա­րութ­յան են վե­րա­ծել, մեր ծա­ռե­րը կտրում են» եւ նման ա­նաս­նութ­յուն­ներ։

     Ի­րենց կիրթ ե­ղա­նա­կով բա­ցատ­րում են, որ կա­ռուց­վում է  12-18 տա­րե­կան պա­տա­նի­նե­րի հա­մար նա­խա­տես­ված անվ­ճար կրթա­կան կենտ­րոն, ո­րը մաս­նա­գի­տաց­ված է լի­նե­լու դի­զայ­նի և ­տեխ­նո­լո­գի­անե­րի ո­լոր­տում:

     Ի­րենք լսում, լսում են ու հարց­նում են.

     - ­Հա, բա մեր ծա­ռե՞­րը։

     Ընդ­հան­րա­պես, ա­սեմ, որ ծա­ռե­րը այս հի­մար­նե­րի հա­մար փրկութ­յուն են։

­     Հենց հայտն­վում է ո­րե­ւէ նոր քա­ղա­քա­պետ կամ թա­ղա­պետ, ինքն ան­պայ­ման սկսում է խո­սել ծա­ռա­տուն­կից, ծա­ռեր ներ­կե­լուց, է­տե­լուց, խնա­մե­լուց։

     Ին­չո՞ւ։

     Ո­րով­հե­տեւ.

     Ա­ռա­ջին.

     Նա ու­նակ չէ շի­նա­րա­րութ­յուն կամ ո­րե­ւէ նոր բան սար­քե­լու, նա չու­նի այդ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, զուրկ է ներդ­րում­ներ ա­նող ան­ձանց հա­մո­զե­լու շնորհ­քից։ Դ­րա հա­մար ի՞նչ պի­տի ա­նի։ ­Պի­տի խո­սի ծա­ռե­րից եւ ծա­ռա­տուն­կից։ ­Քա­ղա­քը կեղ­տի ու ժան­գի մեջ՝ ձե­ռին մի հատ է­տիչ ին­քը դուրս կգա, մի հատ ծառ կէ­տի, կնկա­րի ու կգ­ցի ֆեյս­բուք ու տա­կը կմտնեն մի 50.000 տա­վար ու մի 20.000 տա­վա­րի ցավ (боль скотины) ու կգրեն «Ապ­րի մեր թա­ղա­պետ ­Խե­ռիկ Գլ­խիկ­յա­նը, ին­քը ծա­ռե­րի ու բնութ­յան մա­սին է մտա­ծում»։

     Ու երկ­րորդ.

     Նրանք ծա­ռեր սի­րում են ու սի­րում են ոչ թե նրա հա­մար, որ ծա­ռե­րը թթված­նի հա­մար անհ­րա­ժեշտ են քա­ղա­քին, այլ այն պարզ պատ­ճա­ռով, որ ի­րենց ոչ այն­քան հե­ռու նախ­նի­նե­րը ծա­ռե­րի վրա′ են ապ­րել եւ հի­մա, տվյալ թա­ղա­պե­տի մոտ մեծ կա­րո­տախտ կա դե­պի իր նա­խա­պա­պի հին կա­ցա­րա­նը։

     Ս­րանք նա­խա­մարդ են, Հա­յոց պատ­մութ­յուն։

     Ս­րանք հի­մա չկան, ո­րով­հե­տեւ վեր­ջին տա­րի­նե­րին ո­չինչ չի ստեղծ­վում, ոչ մի շի­նութ­յուն չի կա­ռուց­վում, ո­չինչ չկա։

­     Դե հի­մա խնդրեմ նշիր, ­Հա­յոց ­Պատ­մութ­յուն։

     Ս­րանք փտած են, սրանք հնո­տիա­պաշտ, գա­վա­ռա­ցի են ու հա­կա­քա­ղաքա­կիրթ են։

     2000-ա­կան­նե­րից սկսած՝ սրանք կե­նաց-մա­հու կռիվ տվե­ցին ա­մեն մի ստեղծ­վող, ա­մեն մի կա­ռուց­վող բա­նի դեմ։ Ա­մեն շեն­քի դեմ կռիվ տվե­ցին, ա­մեն կա­մուր­ջի դեմ կռիվ տվե­ցին, ա­մեն նոր բա­նի դեմ կռիվ տվե­ցին։

     Ս­րանք կռիվ չտվե­ցին 90-ա­կան­նե­րի քա­րու­քան­դի դեմ, կռիվ չտվե­ցին, որ ի­րենց տնե­րը կո­պե­կով ձեռ­նե­րից ա­ռան ու ի­րենց հա­նե­ցին տրաս։ Ի­րենք կռիվ տվե­ցին նո­րի դեմ, հար­մա­րա­վե­տի դեմ, եվրո­պա­կա­նի դեմ։

     Դ­րա հա­մար հի­մա պի­տի գո­վա­սան­քի խոս­քեր հնչեց­նեմ 90-ա­կան­նե­րի հհշիստ­նե­րին։

­     Դուք լավ ա­րե­ցիք, տղերք, սրանց հաս­նում էր։ ­Դուք սրան­ցից տա­րաք էն ա­մե­նը, ինչ ի­րենց խան­գա­րում էր։ ­Դուք տա­րաք բա­րե­կե­ցութ­յու­նը, ա­զա­տութ­յու­նը, խո­սե­լու, գոր­ծե­լու եւ ստեղ­ծա­գոր­ծե­լու ու­նա­կութ­յու­նը։

     Իսկ դա ի­րենց խան­գա­րում էր, բարկացնում էր։

     Ս­րանց բնա­ծին գե­ղա­վա­րիութ­յունն ու տնա­վա­րիութ­յու­նը ան­հա­մատե­ղե­լի են քա­ղա­քա­կիրթ վայ­րե­րի հետ։ Ս­րանք բո­լո­րը նախ­կին եւ ներ­կա ­Համ­բո­ներ են, ­Գի­քոր­ներ են, ­Լո­ռե­ցի ­Սա­քո­ներ են ու ­Մա­րո­յի հե­րեր են։ Ս­րանց պետք չի բնա­կա­րան, պետք չի ա­ռեւտ­րի կենտ­րոն, պետք չի սրճա­րան։ Ի­րենք դա չեն սի­րում։

­     Հա, լավ, մտա­ծում ես, չեն սի­րում, թող չսի­րեն։

­     Բայց ախր սրանք չեն սի­րում, բայց օգտ­վում են։ ­Նոր շեն­քե­րից, ա­ռեւտ­րի սրահ­նե­րից, սրճա­րան­նե­րից օգտ­վում են։

­     Հաս­կա­նո՞ւմ ես, Հա­յոց պատ­մութ­յուն։ Այս բո­լոր ծա­ռա­սեր­ներն ու աղ­բա­սե­րնե­րի բնա­կա­րան­նե­րը Հ­յու­սի­սա­յին պո­ղո­տա­յում են, նրանք ամ­բողջ օ­րը նոր սարք­ված ա­ռեւտ­րի սրահ­նե­րում են, սրճա­րան­նե­րում են, բայց չեն սիրում այդ տե­ղե­րը։ ­Հա­յոց պատ­մութ­յուն… ախր սրանք ստա­խոս, կեղ­ծա­վոր, կեղ­տոտ ու փչա­ցած մար­դիկ են։ Ի­րենք չեն կա­րող ա­սել, օ­րի­նակ «Ես կար­միր եմ սի­րում կամ  ես սեւ գույնն եմ սի­րում, դրա հա­մար կար­միր կամ սեւ եմ ներ­կում իմ տան պա­տե­րը»։ ­Չէ։  Ի­րենք կա­սեն՝ «Ես սեւ եմ սի­րում, սե­ւը ճիշտ է», բայց իր բնա­կա­րա­նը կգնա ու սպի­տակ կա­նի, ծա­խու եւ փչա­ցած բո­զը։

­     Դե հի­մա ա­սեք. ա­րա, ո՞նց հա­վա­տաս սրանց խոս­քե­րին։

­     Հա, ու  ո՞նց հաս­կա­նաս, երբ մեկ էլ սկսե­ցին ոռ­նալ.

     - ­Կի­նո ­Մոսկ­վա­յի ա­մա­ռա­յին դահ­լի­ճը դա ար­վես­տի կո­թող էր, դա պի­տի վե­րա­կան­գնել։

­     Հա՞, որ։ ­Բա ա­սա իմ­անանք, ­Համ­բո ախ­պեր։ Ի­մա­նանք, լու­սա­վոր­վենք, է­լի։ Ո­րով­հե­տեւ մին­չեւ քո ա­սե­լը մենք տգետ էինք ու կար­ծում էինք, թե ­Լո′ւվրն է ար­վես­տի պատ­մա­կան կո­թող։ ­Հի­մա­րա­բար կար­ծում էինք, որ ­Փա­րի­զի Աստ­վա­ծա­մոր տա­ճարն է կո­թող, Ք­յոլ­նի տա­ճարն է կո­թող, ­Պիզա­յի թեք աշ­տա­րա­կը, ­Գառ­նիի հե­թա­նո­սա­կան տա­ճա­րը։ Էշ էինք մենք, ան­գի­տա­կից հի­մար­ներ էինք։ ­Մենք չգի­տեինք, որ ­Մոսկ­վա կի­նո­թատ­րո­նի ա­մա­ռա­յին դահ­լիճն է կո­թող։ ­Հա, ի՞նչ խ…իս ­Լուվր ու ­Վեր­սալ, երբ աշ­խար­հում կա ­Մոսկ­վա կի­նո­թատ­րո­նի ա­մա­ռա­յին դահ­լիճ։

­     Հա­յոց պատ­մութ­յուն, դու չե՞ս զար­մա­նում սրանց վրա։

­     Բա նշիր քո մոտ է­լի, նշիր, թե ո՞նց կա­րե­լի է ոչ մի բան չու­նե­նալ ու ափ­սո­սալ այդ ոչ մի բա­նը։

     

     Այս մասի շարունակությունը կարդալ այստեղ

     

     Հի­մա ա­մե­նա­կա­րե­ւո­րի մա­սին:

­     Մենք ար­դեն ի­մա­ցանք, որ սրանք սար­քող­նե­րին չեն սի­րում, սրանք քան­դող­նե­րի′ն են սի­րում։ Ու շի­նա­րար­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած բնա­ծին ա­տե­լութ­յու­նը սքո­ղում են «­Մենք շի­նա­րար ազգ ենք» նա­խա­դա­սութ­յամբ։ Ին­չի՞ են դա ա­նում։ ­Պարզ է, թե ին­չի։ ­Դա ա­նում են, որ կոնկ­րետ սար­քո­ղին, կոնկ­րետ շի­նա­րա­րին, կոնկ­րետ ներդ­նո­ղին կամ ներդ­նող բե­րո­ղին, կոնկ­րետ մար­դուն փո­շիաց­նեն, վե­րաց­նեն, կեր­պա­րը սպա­նեն։ Որ «­Շի­նա­րար ազգ» ար­տա­հայ­տութ­յան տակ բռնա­բա­րեն ի­րենց մեկ-եր­կու շի­նա­րա­րնե­րին։ ­Հաս­տատ։ ­Հին ժա­մա­նակ­նե­րում, երբ հա­յերն էլ պե­տութ­յուն ու թա­գա­վոր ու­նեին՝ դա հաս­տատ նրանց սրտո­վը չէր, ու նրանք ի­րենց աչ­քի ընկ­նող  թա­գա­վոր­նե­րին վե­րաց­նում, սպա­նում կամ լա­վա­գույն դեպ­քում նվաս­տաց­նում էին։ Գ­րա­բա­րով ա­սած՝ սու­չիտ էին ա­նում, զաչ­մա­րիտ էին ա­նում, փչաց­նում էին։ ­Հա­յե­րի մոտ թա­գա­վոր­նե­րը վեր­ջա­նում են 2-ով, ա­սենք ­Տիգ­րան Երկ­րորդ, Ար­շակ երկ­րորդ։ Եր­րորդն ար­դեն չի քա­շում, դժվար է լի­նում։ ­Հա­յե­րը չեն կա­րող ու­նե­նալ Լ­յու­դո­վի­կոս 14, 15, 16, ո­րով­հե­տեւ ոչ մի գեր­դաս­տան այդ թվին չի հաս­նի, այդ թա­գա­վոր­նե­րի գեր­դաս­տա­նի քո­քը կտան на фиг!

­     Հա… Եւ այս ա­մե­նը գա­լիս էր ա­մե­նա­սո­վո­րա­կան նա­խան­ձից. «­Խի, ախ­պեր, ին­քը որ թա­գա­վոր ա, ու­րեմն պտի փող ու­նե­նա, իսկ մենք պի­տի չու­նե­նա՞նք։ Ա­րա, ին­քը մեր փո­ղերն ա թա­լա­նել, մեր… Այ հենց էս ­Տիգ­րան Երկ­րոր­դը, ո­րին դուք ա­սում եք ­Մեծ, ին­քը էն­քա­նով ա մեծ, որ գլխից մեծ քա­քեր ա կե­րել ու մեծ փո­ղեր ա կե­րել, խփենք դրան, բռնենք դրան, ախ­պեր»…

     Էս է ե­ղել եւ էս է շա­րու­նակ­վում։

­     Հենց ­Տիգ­րան ­Մեծն իր ժա­մա­նակ­նե­րում շատ ու շատ նման բո­ղո­քա­վոր­նե­րի գլուխ­ներ է թռցրել։ Որ քա­ղա­քը որ մտնում էր՝ բնակ­չութ­յու­նը մի 500 ա­նա­սու­նով կրճատ­վում էր։ ­Դե, այն ժա­մա­նակ բո­ղո­քի երթ չէին ա­նում, աս­ֆալտ­նե­րին չէին փռվում, բայց ի­րար մեջ հո՞ խո­սում էին՝ «Ո՞նց ա­րա, սաղ էս թա­լան­չի­ներն են ա­րել, թե բա մեր է­րե­խե­քը պա­տե­րազմ­նե­րում վնաս­վում են, հե­րիք հո­ղեր նվա­ճեք, էս­քան տե­ղը մեզ հե­րիք ա, ծով չենք ու­զում, ­Տիգ­րա­՜աան, հե­ռա­ցիիր, ­Տիգ­րա՜ն, ա­մոո­՜ոթ»…

­     Բա      հե­տո էլ հարց­նում ենք, թե ին­չո՞ւ էդ հո­ղե­րը չկան։

     Ո­րով­հե­տեւ հի­մա, հենց մեր օ­րե­րում հայտն­վել են բազ­մա­թիվ լրբա­զա­վակ­ներ… այսինքն՝ կոնկրետ 3 ռուբլիով ք…նվող նախկին բոզերի թուլաներ, որ Ա­րեւ­մուտ­քի փո­ղե­րը գրպան­նե­րը դրած ոռ­նում են «­Մեզ պետք չեն այս «գրավ­ված» տա­րածք­նե­րը, մեզ պետք չէ թշնա­մութ­յուն Ադր­բե­ջա­նի հետ, մեզ պետք չեն ոչ մի տա­րածք­ներ»։

     Բայց սխալվեցի, սրանց մայրերին ուրիշները չեն շինել։ Սրանց մայրերին հենց իրենք են շինել ու շինում։ Իրե′նք, արեւմուտքից փող ստացող պիղծ ու անարգ սրիկաները, որ հիմա փորձում եմ մատ թափ տալ մեզ վրա… Չի ստացվի, բոզի թուլեք։ Դուք չեք ապրի երկար։

     Հա… Ի­րենց չի հե­տաքրք­րում, որ ան­կա­յուն, կի­սա­պա­տե­րազ­մա­կան վի­ճակ է, որ չի կա­րե­լի նման բա­ներ ա­սել, չի կա­րե­լի մար­տա­կան ո­գին գցել, լավ բան չի դա, թշնա­մին կու­ժե­ղա­նա… Ի­րենց հա­մար՝ հեչ, ինչ կեղ­տոտ խոս­քեր ա­սես կա­սեն բա­նա­կի մա­սին, մե­նակ փող առ­նեն, լա­փեն, խմեն, շին­վեն ու շնթռեն։

­     Զար­մա­նա­լի է, ­Հա­յոց պատ­մութ­յուն։

     Ու­րեմն ար­դեն տաս­նամ­յա­կով սրանք նման բա­ներ են ոռ­նում ու ոչ մե­կը չի ա­սում՝ «Գ­րան­տա­կեր, դա­վա­ճան լրբի զա­վակ­ներ»։ Ոչ մի բան չի ա­սում։ Ու չի ա­սում, ո­րով­հե­տեւ ի­րենց ոչ մե­կը չի ա­սել, որ ա­սի: Ոչ մե­կը սրանց թա­լան­չի չի ա­սել, ոչ մե­կը ու­նեզր­կող չի ա­սել։

­     Բա ի՞նչ էիք ու­զում, որ լի­ներ։

     Ֆ­րան­սիան ու­նե­ցել է 13 հարս­տութ­յուն (դի­նաս­տիա) թա­գա­վոր­ներ, ո­րոն­ցում կան ա­վե­լի քան 60 թա­գա­վոր, այ­նու­հետ կայսր, այ­նու­հետ 25 նա­խա­գահ՝ ­Նա­պո­լեոն Երկ­րոր­դից մին­չեւ ­Մակ­րոն։

­     Հա­յաս­տանն ու­նե­ցել է ըն­դա­մե­նը ե­րեք նա­խա­գահ ու էլ չա­սեմ, թե ին­չեր են խո­սում նրանց մա­սին։

     ՀԳ ­Հա, մե­նակ չգրեն՝ «Ո՞նց, մենք էլ ենք թա­գա­վոր ու­նե­ցել»։

     Արա, ա՛յ լոպազ եւ տհաս կենդանի։ Ան­տիկ աշ­խար­հի թա­գա­վոր­նե­րը հա­շիվ չեն, ա­րա, այ Դարաչիչակ ու Չոռբուլախ ունեցող էակ։ ­Ցան­կա­ցած ժո­ղովր­դի մշա­կու­թա­յին կերտ­ված­քը ե­րե­ւում է նրա ապ­րած վեր­ջին 300 տա­րուց։

     Իսկ այդ 300 տա­րին դու չես ու­նե­ցել։

­     Քո խել­քից։

     Այս մասի շարունակությունը կարդալ այստեղ


35

ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ ՀՆՈՏԻՔ ՍԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


     8000 ան­գամ ա­սա­ցինք եւ գրե­ցինք, որ մեր ազ­գը եր­բեք նոր բա­ներ չի սի­րել եւ չի սի­րում։ Ա­վե­լին՝ սի­րուն բա­ներ չի սի­րում։ Ին­քը սի­րում է հի­նը, այն էլ՝ ի′ր կար­ծի­քով հի­նը։ Ա­սում է սի­րում եմ իմ հին Էրեւա­նը, այ­սինքն՝ սի­րում է 70-80 տար­վա հնութ­յան կի­սա­քանդ, սեւ ու խոր­դու­բորդ շեն­քե­րը։ Ես փոքր էի, բայց հի­շում եմ, որ երբ 70-ա­կան­նե­րին էս­կա­լա­տոր տե­սան՝ զզվում ու վա­խե­նում էին, ա­սում էին՝ էս ինչ վտան­գա­վոր բան ա, էս ի՞նչ գեշ բան ա։ Ու էս­տեղ կա հո­գե­բա­նա­կան մի պահ՝ ի­րենց փոք­րուց ա­սել են, որ Ե­րե­ւա­նը շատ հին քա­ղաք է, ի­րենք էլ սի­րում են։ Ու գրե­թե ոչ մի ծնող չի ա­սել՝ բա­լիկ ջան, մե­րը նոր կա­ռուց­վող քա­ղաք է, դու պի­տի սո­վո­րես, ար­հեստ ու ար­վեստ ձեռք բե­րես, որ կա­ռու­ցես այդ քա­ղա­քը, շե­նաց­նես այդ քա­ղա­քը։ Այլ ոչ թե ա­սես՝ ես սի­րում էի նախ­կին «փակ շու­կա­յի» հո­տած պան­րի ու թրի­քի հո­տը ու հի­մա որ էդ հո­տը էլ չկա ու մար­դիկ հան­գիստ ա­ռեւ­տուր են ա­նում՝ դու դա չես սի­րում ու ա­ռանց էդ հո­տի ընկ­նում ես դիս­կոմ­ֆոր­տի մեջ։

     2016 թե 17 թվա­կանն էր ու 100 տեղ գրվեց, աս­վեց ու ցու­ցադր­վեց, որ որ­պես մեր քա­ղա­քի տո­նին նվի­րատ­վութ­յուն՝ այ­գի է վե­րա­նո­րոգ­վում, ցու­ցադր­վե­ցին մա­կետ­նե­րը, տե­ղը բա­ցե­ցին, որ սար­քեն, նոր մեծ ու սի­րուն ծա­ռեր տնկեն՝ բո­լո­րը սկսե­ցին սի­րել հին ծա­ռե­րը։ Ի­րենց հո­գու հին ծա­ռե­րը… «­Մեր հին ծառն ու­րիշ էր, դրա տա′կ էր պա­պաս մա­մա­յիս գուր­գու­րել ու դըմ­փըց­րել, ու ես ծնվել եմ, բա հի­մա էս մի քա­նի ա­մի­սը ո՞նց են մար­դիկ գուր­գուր­վե­լու, որ հե­տո ծնվեն»։

­     Բայց դե, ծառ են սի­րում, լավ են ա­նում, թող է­լի սի­րեն, բայց ես դեռ չեմ տե­սել կամ լսել մի ե­րե­ւան­ցու, որ ա­սի՝ էն­քան շատ եմ սի­րում ծառ տնկել, էն­քան շատ եմ սի­րում ծա­ռե­րը ջրել։

­     Հա, իսկ հե­տո, երբ  2019-ին այդ այ­գին բաց­վե­ց՝ նույն ոռ­նա­ցող­նե­րը ղըռ­դա­բով լցվե­ցին ներս ու ձե­ռի հետ էլ մի քա­նի քան­դակ ջար­դե­ցին, տա­րան ի­րենց տնե­րը։

­     Բայց ի­րենք չէին ա­սել, որ ար­ձան են սի­րում։ Ի­րենք ա­սել էին, որ ծառ են սի­րում։ ­Սի­րում ենք, սի­րում ենք, սի­րում ենք՝ ա­սում են։

­     Չէ, տղերք ու աղջ­կեք ջան։

­     Ծառ ու ծա­ղիկ սի­րո­ղը դրա մա­սին չի խո­սում։ Շ­լան­գը կամ ցնցուղն առ­նում, ջրում է։

­     Հե­ղա­փո­խութ­յուն կամ փո­փո­խութ­յուն սի­րո­ղը ա­տե­լութ­յուն չի սի­րի։ Ատելություն կսիրի այն հեղափոխականը, ում մորը քունել են իր աչքի առաջ։

     Աստ­ծուն սի­րողն էլ ե­կե­ղե­ցու վառվող մո­մե­րի կող­քին չի նկար­վում։

­     Մարդ սի­րողն էլ աղ­քատ մայ­րիկ­նե­րին հաց ու փող է տա­լիս, իսկ չսի­րո­ղը նկար է գցում ֆեյս­բու­քում՝ «Օգ­նենք էս ըն­տա­նի­քին» շար­քից։

­     Պե­տութ­յուն սի­րո­ղն էլ Պետություն կկառուցի եւ գերբն ու դրո­շա­կը չի դնի իր ֆեյս­բու­քի պա­տին։

     Ո­րե­ւէ կնոջ սի­րո­ղը՝ նրա նկա­րը նա­կոլ­կա չի ա­նում ճա­կա­տին։

     Էդ լավ ի­մա­ցեք։

     


Գիրքն ամբողջությամբ կարդալ այստեղ



------

------

«ԵՍ ԻՄ ՀԻՆ ԷՐԵՎԱՆՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ» ՈՌՆԱՑՈՂ ՍՐԻԿԱ ԷՇԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(հատված «Ծովից Ծով Դատաստան» գրքից)