Մարտի 16-ի ներկայացումը

կկայանա կարանտինի

ավարտից մեկ շաբաթ հետո,

Ձեր տոմսերն ուժի մեջ են

ՄԻՇՏ

8 ա

ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

Այն մարդը, որն ինչ-որ մեկի մասին ասում է «թալանչի» կամ «մարդասպան», բայց ապացույցներ կամ մեղադրող փաստաթղթեր չունի՝

ուրեմն նրա մայրը 500 դրամանոց պոռնիկ է։

Ժողովրդական իմաստություն


     Հի­մա շատ կա­րե­ւոր բան եմ ա­սե­լու, ­Հա­յոց պատ­մութ­յուն։

­     Խայ­տա­ռա′կ բան եմ ա­սե­լու։

     Ու­րեմն տես. 2018 թվա­կա­նի կե­սե­րից մին­չեւ 2020-ի սկզբնե­րը՝ բազ­մա­քա­նակ ոջ­լոտ­նե­րի մոտ ա­ռա­ջա­ցավ հար­ցազ­րույց­ներ տա­լու եւ վերց­նե­լու մո­լուցք։ ­Հե­ռուս­տաըն­կե­րութ­յուն­նե­րը, մանր-մունր հա­մա­ցան­ցա­յին եւ յու­թուբ­յան կայ­քե­րը կան­չում են ա­մեն տե­սա­կի говнюк-ի եւ սկսում են հար­ցեր տալ։  Ս­րանք էլ ո­գե­ւոր­ված կեր­պով պա­տաս­խա­նում են։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ դրանք բո­լորն էլ մի­ջատ­ներ են։ ­Մեջ­նե­րը կան ա­նող­նա­շա­վոր հոդ­վա­ծո­տա­նի­ներ, թրթու­րա­քոր­դա­վոր­ներ, պա­րե­գո­տա­վոր­ներ, թե­փու­կա­թե­ւա­վոր­ներ, ի­հար­կե, գե­րակշ­ռում են քա­մե­լեոն­ներն ու երկ­կեն­ցաղ­նե­րը։ ­Կան նոր իշ­խա­նութ­յուն­նե­րին ընդ­դի­մա­դիր տե­սակ­ներ, կան իշ­խա­նա­մետ­ներ կան իշ­խա­նա­կան­ներ։ ­Բայց ի­րենք ընդ­հա­նու­րի մեջ՝ բո­լորն էլ շատ չնչի­նա­գույն խլեզ­ներ են։ Կ­յանք չտե­սած, ու­րիշ եր­կիր չտե­սած, անգ­րա­գետ, չտես, մե­ծա­միտ ու պո­ռո­տա­խոս։ Մարմնով՝ սխալ ծնված, սխալ սարք­ված ու փնթի խրտվի­լակ­ներ։ Ի­րենք միշտ կաս­տում-շլվա­րով են, վատ սափր­ված կամ չսափր­ված, կի­սա­ճա­ղատ, ժա­մա­նա­կից շուտ ճեր­մա­կած, կեղ­տոտ ա­տամ­նե­րով, ա­կանջ­նե­րի եւ քթե­րի անց­քե­րից ցցված մա­զափն­ջե­րով, մի խոս­քով полный комплект է­շի տղեք։


ԱՅՍ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՄԱՍԸ՝ ԿԱՐԵԼԻ Է ԸՆԹԵՐՑԵԼ ԳՐՔՈՒՄ


     Ու սկսում են խո­սել, ա­վե­լի շուտ՝ զազ­րա­խո­սել։

     Ս­րանց հիմ­նա­կան խո­սե­լու նյու­թը «­Նախ­կին­ներ-ներ­կա­ներ» տուն-տու­նիկն է, այ­սինքն՝ «նախ­կին­նե­րը այս­պես, ներ­կա­նե­րը այն­պես, նախ­կին­նե­րը վատն էին, ներ­կա­նե­րը լավն են» կամ «ներ­կա­նե­րը վատն են, բայց նախկն­ներն էլ մի բան չեն»։ Ա­հա այս­պի­սի տխմա­րութ­յուն­ներ։ ­

     Դե, բո­լո­րի′ն է հայտ­նի, որ նախ­կին­նե­րի ու ներ­կա­նե­րի տար­բե­րութ­յուն­նե­րի մա­սին կա­րող  է հի­շա­տա­կել միայն այն մար­դը, որն ու­նի ու­ղե­ղի նեյ­րո­դե­գե­նե­րա­տիվ խախ­տում, գլխու­ղե­ղի կե­ղե­ւի զար­գա­ցող քայ­քա­յում,  խոս­քի խան­գա­րում­ներ, տե­ղան­քում կողմ­նո­րոշ­ման դժվա­րութ­յուն­ներ, տրա­մադ­րութ­յան տա­տա­նում­ներ, մո­տի­վա­ցիա­յի կո­րուստ, սե­փա­կան խնամ­քով զբաղ­վե­լու ան­կա­րո­ղութ­յուն և­ ընդ­հա­նուր վար­քա­յին փո­փո­խութ­յուն­նե­րի հա­մախ­տա­նիշ։

     ­Բայց սրանք գա­լիս են ու այդ ճղճիմ թե­մա­յով սկսում են հար­ցազ­րույց տալ։ Ա­վե­լի վատ, եր­բեմն սրանց մի­ջեւ անց­կաց­նում են собачьи бои (շնամարտ) ու սրանք սկսում են ու­ղիղ ե­թե­րում ի­րար բուրդ գզել, ի­րար մի­ջի ո­ջիլ­նե­րը հա­նել, նույն ո­ջիլ­նե­րով փո­խա­նակ­վել եւ այլն…

     ­Ջո­կում ե՞ս, ­Հա­յոց պատ­մութ­յուն, պարզ­վում է, որ ո­ջիլն էլ ո­ջիլ ու­նի։ ­Յու­րա­քանչ­յուր հայ ո­ջիլ՝ իր սե­փա­կան ո­ջիլն ու­նի։

­     Մի խոս­քով, գրա­գետ եւ ա­ռողջ մար­դը չի մաս­նակ­ցի  «նախ­կին-ներ­կա» շնա­մար­տին։ ­Նա կա­րող է միայն փոփ­քոր­նը ձեռ­քին դի­տել այդ հա­վեր­ժա­կան մրցա­շա­րը։

     ­Բայց ի՞նչն է կա­րե­ւո­րը, ո՞րն է սրանց կա­տա­րած չլսված ու խայ­տա­ռակ ա­րար­քը։

     ­Դա այն է, որ այս խլեզ­ներն ի­րենց խոս­քե­րում՝ ան­տե­սում են ցան­կա­ցած ան­ձի ան­մե­ղութ­յան կան­խա­վար­կած։ Ա­յո։ Այս սո­ղուն­նե­րը կա­րող են ա­նընդ­հատ խո­սել ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նից, մար­դու ի­րա­վունք­նե­րից, ան­կախ դա­տա­րան­նե­րից, բայց խո­սե­լու ըն­թաց­քում, ա­վե­լի ճիշտ՝ խոս­քի մեջ ա­նընդ­հատ ա­սել «Այդ մար­դաս­պա­նը պետք է ի­մա­նա», «Այդ թա­լան­չին իր փո­ղե­րով», «Այդ հան­ցա­գործն, ո­րը…» եւ այլն։      ­     Հի­մա ի՞նչ։ Ի­րենք չգի­տե՞ն, որ ան­մե­ղութ­յան կան­խա­վար­կա­ծի սկզբուն­քը քրեա­կան դա­տա­վա­րութ­յան կար­ևո­րա­գույն ժո­ղովր­դա­վա­րա­կան սկզբունք­նե­րից մեկն է եւ ա­պա­հո­վում է ան­ձի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յու­նը, բա­ցա­ռում չհիմ­նա­վոր­ված մե­ղադ­րանք­նե­րը եւ ան­հիմն դա­տա­պար­տու­մը։ Չ­գի­տե՞ն, որ ան­ձի մե­ղա­վո­րութ­յա­նը կա­րող է հիմ­նա­վոր­վել միայն օ­րեն­քով սահ­ման­ված ա­պա­ցուց­ման մի­ջոց­նե­րով և ­բա­վա­րար ա­պա­ցույց­նե­րի առ­կա­յութ­յան դեպ­քում։ ­Վեր­ջա­պես չգի­տե՞ն… կամ՝ չգի­տե՞ս, որ նման բա­ներ ա­սել չի կա­րե­լի, ա­րա՜, այ ցան­կա­մո­լի տղա։ ­Չեն ջո­կո՞ւմ, որ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հում նման բան ա­սե­լու հա­մար՝ վայր­կե­նա­պես ի­րեն կձեր­բա­կա­լեն։ Ի­րենք դա գի­տե՞ն, թե՞ ոչ։ Չ­գի­տեմ, գու­ցե գի­տեն։ Ի­հար­կե գի­տեն։ ­Բայց դա նրանց չի հե­տաքրք­րում։ Ն­րանց հա­մար կա­րե­ւո­րը ա­վե­լորդ ան­գամ ու­րի­շին թի­րա­խա­վո­րելն է, իր վրա­յից կեղ­տը հա­նելն է, ցեխ շպրտելն է։ ­Ցեխն էլ հա­նում է ու­ղիր իր սրտի մի­ջից ու շպրտում, ո­րով­հե­տեւ ու­րիշ տեղ նման զզվե­լի ցեխ չկա։ Ն­րա նպա­տա­կը «մե­ծա­մաս­նութ­յուն» ան­վան­վող ջրմուղ-կո­յու­ղու ա­ռաջ հա­ճո­յա­նալն է, նրանց կեղ­տա­կո­րույս բնազդ­նե­րին եւ ցան­կութ­յուն­նե­րին հա­գուրդ տա­լը։

     Ու ա­մե­նա­սար­սա­փե­լին այն է, որ ի­րենց գրա­գետ եւ կիրթ հա­մա­րող մար­դիկ նույն­պես չեն նկա­տում սրանց կող­մից ար­ված խայ­տա­ռակ վան­կար­կում­նե­րը։

­     Վեր­ջերս, ի­րեն ար­վես­տա­գետ հոր­ջոր­ջող մի խո­զան­ման ա­ռար­կա էր խո­սում ու նրան հարց­րե­ցին, թե ինչ­պես՞ է վե­րա­բեր­վում այ­սինչ գոր­ծի­չի դեմ ա­ռա­ջադր­ված մե­ղադ­րան­քին։ Ու սա ի՞նչ ա­սաց։ ­Սա ա­սաց «­Վատ եմ վե­րա­բե­րում, ո­րով­հե­տեւ դա չնչին մե­ղադ­րանք է, քա­նի որ նա պետք է մե­ղադր­վի ա­վե­լի մեծ հան­ցանք­նե­րի հա­մար»։ Ա­սաց եւ ան­ցավ։ Ոչ ոք ու­շադ­րութ­յուն չդարձ­րեց։ Ոչ ոք չա­սաց՝ «­Մի րո­պե, ստոպ, այ խո­զան­ման ա­ռար­կա, չհաս­կա­ցանք. դու ինչ-որ հան­ցանք­նե­րի մա­սին ես տեղ­յակ, որ ի­րա­վա­պահ­նե­րը չգի­տե՞ն։ ­Դու կոնկ­րետ ինչ-որ բան գի­տե՞ս, ա­րա։ ­Փաս­տաղ­թեր ու­նե՞ս հան­ցանք­նե­րի վե­րա­բեր­յալ, ա­պա­ցույց­ներ ու­նե՞ս, որ հի­մա հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի մա­սին հայ­տա­րա­րութ­յուն ե՞ս ա­նում»։ Ոչ ոք նման բան չհարց­րեց։ ­Կամ ե­թե հարց­ներ՝ ի՞նչ։ ­Պի­տի ա­սեր՝ «­Հա, բայց ո՞վ չգի­տի, որ դա հան­ցա­գործ ա, ո՞վ չգի­տի, որ թա­լան­չի ա»։ Ու ե­թե հարց­նեիր, թե ո՞վ չգի­տի, միան­գա­մից կգցեր ու­րիշ­նե­րի վրա, կա­սեր՝ ժո­րո­վուրդն ա ա­սում։ Ու ոչ ոք չէր ա­սի՝ «Ոչ մե­կի չի հե­տաքրք­րում, թե ով է ա­սում, կոնկ­րետ դեհ­քում ա­սել ես դու եւ դու էլ հենց հի­մա պի­տի ա­պա­ցու­ցես ու ե­թե չա­պա­ցու­ցես՝ ու­րեմն դու զրպար­տիչ, կեղ­ծա­րար ու խա­բե­բա սրի­կա ես»… ­Բա, ա­նա­սուն, դու խո­սում ես հե­ռուս­տա­տե­սութ­յամբ կամ հա­մա­ցան­ցով, դու քեզ ո՞նց ես ի­րա­վունք վե­րա­պա­հում բա­ցա­հայտ կեր­պով մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րել ու այ­նու­հետ, հա­մոզ­ված ե­ղա­նա­կով հաս­տա­տել ու գնալ տուն։


ԱՅՍ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՄԱՍԸ՝ ԿԱՐԵԼԻ Է ԸՆԹԵՐՑԵԼ ԳՐՔՈՒՄ


     Ու միայն այս դեպ­քը չի։ Ինչ-որ մի­զա­հոտ պա­ռավ, ու­ղիղ ե­թե­րով կա­րող է ա­սել «­Դե նա իր թա­լա­նած փո­ղե­րով է­սինչ բա­նը կա­նի»։ Ու ոչ ոք չի ա­սի՝ «Այ гандон պառավ, դու նոր խո­սե­ցիր թա­լա­նած փո­ղե­րի մա­սին։ Եւ դու հի­մա պի­տի եր­կո’ւ բան ա­պա­ցու­ցես։ Ա­ռա­ջին, ա­սել ես «փո­ղե­րը», դրա հա­մար պի­տի ա­պա­ցու­ցես, թե այդ ի՞նչ փո­ղեր են, ո­րոնց մա­սին դու գի­տես. չէ՞ որ դու ես ա­սել, որ կան փո­ղեր։ Եւ երկ­րորդ՝ ե­թե կան փո­ղեր, ա­պա ո՞նց, ե’րբ եւ ու­մի’ց են թա­լան­ված այդ փո­ղե­րը։ ­Հենց հի­մա պի­տի ա­պա­ցու­ցես։ Ե­թե չա­պա­ցու­ցե­ցիր՝ նստում ես զրպար­տութ­յան հա­մար»։

     ­Բայց տեսն­ված է՞, որ այս երկ­րում մե­կը նստի զրպար­տութ­յան հա­մար։

     ­Բա, ­Հա­յոց պատ­մութ­յուն, ու­ղիղ ե­թե­րով սրի­կա­յութ­յուն են ա­նում, հան­ցա­գոր­ծութ­յուն են կա­տա­րում՝ ու դու չես գրո՞ւմ դրա մա­սին։ Ախր սրանք մտա­ծո­ղութ­յուն են խե­ղում, մարդ­կանց ըն­կա­լում­ներն են բթաց­նում, հոգիներն են պղծում։ Այ­սինքն մար­դը, ո­րը դի­տում եւ լսում է սրանց, ինքն ար­դեն իսկ հա­մոզ­ված է դառ­նում, որ այ­սին­չը հան­ցա­գործ է եւ հի­մա մնում է, որ տես­նենք ինչ է լի­նում էդ հան­ցա­գոր­ծի հետ։ ­Նա չի ըն­կա­լում, որ այդ այ­սին­չը կա­րող էր հան­ցա­գոր­ծութ­յուն կա­տա­րած լի­ներ եւ ե­թե հան­ցա­գոր­ծութ­յուն կա­տա­րած լի­ներ՝ կա­րող էր այ­սինչ բա­նը լի­ներ։ Ոչ։ Ն­րանց ա­ռաջ դնում են պատ­կեր, ըստ ո­րի բո­լոր հան­ցա­գոր­ծութ­յուն­ներն ար­դեն ե­ղել են։ ­Հաս­կա­նում ե՞ս, հա­յոց պատ­մութ­յուն, հաս­կա­նում ե՞ս,  Հայ Մարդ, ե­րի­տա­սարդ։ ­Բա ին­չի՞ պատ­ճա­ռով է այս ժո­ղո­վուրդն իր մտա­ծե­լա­կեր­պով մնա­ցել ու լռվել միջ­նա­դա­րում։ Գ­րիր, ­Հա­յոց պատ­մութ­յուն, գրիր՝ «Ս­րանց պատ­ճա­ռով»։ Ա­վե­լաց­րու՝ «Այն պատ­ճա­ռով, որ դա­րե­րով պե­տութ­յուն, թա­գա­վոր եւ օ­րենք չու­նե­նա­լը ստեղ­ծել է այն­պի­սի հո­գե­կերտ­ված­քով մարդ­կանց, ո­րոնց հա­մար մե­ղա­վոր մարդն այն է, ում մա­սին «շա­տեր» կոչ­ված աղ­բա­կույտն ա­սում է մե­ղա­վոր։ Իսկ ան­մեղն էլ նա է, ում մա­սին չի ա­սում մե­ղա­վոր։ Ու ընդ­հան­րա­պես՝ ով ի­րենց պես չի մտա­ծում՝ հան­ցա­գործ է, իսկ ով ի­րենց պես անգ­րա­գետ թափթ­փուկ է՝ նա ան­մեղ գառ է։

     Ու մի կարեւոր բան էլ նշիր, ­Հա­յոց պատ­մութ­յուն եւ ի­մա­ցիր, հայ ե­րի­տա­սարդ.

     Ե­թե կա մե­կը, ո­րը չի պահ­պա­նու­մ ան­մե­ղութ­յան կան­խա­վար­կած եւ «հան­ցա­գործ», «մար­դաս­պան» կամ «թա­լան­չի» է ան­վա­նում այն­պի­սի մար­դու, ո­րի կա­տա­րած հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րը, այ­սինքն «մար­դաս­պա­նութ­յու­նը» եւ «թա­լան­չիութ­յունն» ա­պա­ցուց­ված չեն, ու­րեմն թույլ տվեք նրանց կաս­կա­ծել պոռն­կութ­յան կան­խա­վար­կա­ծի մեջ եւ եզ­րա­հան­գել, որ նման ան­ձը ծնվել է սի­րա­վա­ճառ, խառ­նագ­նաց, խառ­նակ­յաց, լիրբ, անզ­գամ, ցոփ, ախ­տա­մոլ, ցան­կա­մոլ, ցո­փա­մոլ, պղծա­սեր, պղծա­մոլ, տռփա­սեր, տռփա­մոլ, տռփոտ, շնա­ցող, շվայտ, վա­վա­շոտ, զազ­րա­սեր, ա­նամ­բող­ջա­խուհ, անձ­նար­մատ, վայ­րագ­նաց եւ զի­ջա­կեն­ցաղ կնոջ ար­գան­դից։

     Ընդհաիրապես՝ սրան նրան «թալանչի» ասող մարդը, ով ուզում է լինի՝ միեւնույն է, պոռնիկի արգանդից է չռացել։



8 բ

ՊՈՌՆԿԱԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝

ԹԵՐԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ


     Իսկս­կան ­Հայ ­Մարդ եւ ­Հա­յոց պատ­մութ­յուն, ան­պայ­ման նշեք, որ կոնկ­րետ 2019 թվա­կա­նից  սկսած ա­ռաջ ե­կան հա­տուկ կայ­քեր եւ յու­թուբ­յան ա­լիք­ներ՝ նա­խա­տես­ված հա­սա­րա­կութ­յան ա­մե­նա­ցածր, թե­րա­ծին, անգ­րա­գետ եւ ա­պուշ հատ­վա­ծի հա­մար։ Ա­վե­լի ճիշտ՝ հա­սա­րա­կութ­յան հաստ աղիքի հա­մար։ ­Չէ, սրանց նման բա­ներ նախ­կի­նո′ւմ էլ կա­յին, բայց ոչ այս­քան այ­լան­դակ։ Ս­րանք, ի­հար­կե, լուրջ կայ­քեր չեն, սրանք գե­նե­րաց­ված կայ­քեր են, եր­բեմն ի­րենց ա­նու­նով, եր­բեմն տա­ռե­րով նման ար­դեն ե­ղա′ծ կայ­քե­րին։  ­Մո­տա­վո­րա­պես այս­պի­սի՝ lexstyle.xyz, armkkrnewss.ru, live-rus.arm.ru, armtyme2.ru, յու­թուբ­յան ա­լիք­նե­րն էլ այսպիսի՝ inbaycverjin.am, defectTV, 8angamqunvac.tv, kisabac.tv, bozitgherq.tv, mamaserner.tv եւ այլն։

     Իսկ այդ կայ­քե­րում եւ յու­թուբ­յան ա­լիք­նե­րում նման վեր­նագ­րե­րով կեղտ է շար­ված «­Դուք չեք հա­վա­տա, երբ ի­մա­նանք, թե», «Ցն­ցող բա­ցա­հայ­տում. ­Քիմ ­Քար­դաշ­յա­նը շշպռեց ­Բա­լա­բեկ ­Չու­փուզ­յա­նին», «­Գան­դու­լիկ ­Բան­դու­լիկ­յա­նը ցնցել է հա­մա­ցան­ցը», «­Չան­թու­լի­կը հենց նոր պայ­թեց­րեց հա­մա­ցան­ցը», «­Պինդ բռնվեք»… «Բռն­վեք, դա­րի հան­ցա­գոր­ծութ­յու­նը, 11 մի­լիար­դի թա­լան», «­Դե բռնվեք, գի­շե­րը ­Շե­ռին­յա­նը պայ­թեց­րեց հա­մա­ցան­ցը»… ­Բայց ­Շե­ռին­յա՞նն ինչ շեռս ա։ Չ­գի­տես։ ­Կա­րե­ւո­րը՝ գի­շե­րը պայ­թեց­րեց։ ­Բայց պատ­կե­րաց­նո՞ւմ եք. լրատ­վութ­յուն «­Պինդ բռնվեք»-ով։ Ո՞նց բռնվենք, այ ախ­տա­ծին կնոջ ար­գան­դից ծո­րած սպեր­մա­տա­զոիդ, ո՞նց։ ­Դո′ւ, հենց դո′ւ, նման վեր­նագ­րեր շա­րող կի­սա­մարդ, ին­չի՞ց ես պինդ բռնվել ծնվե­լուդ պա­հին, կամ ընդ­հան­րա­պես՝ ով­քե՞ր եք դուք։ Ն­ման բան ո՞վ էր լրագ­րո­ղութ­յան մեջ լսել՝ «­Դուք չեք հա­վա­տա, է­նին­չը բա­ցա­հայ­տեց է­նինչ է­սին­չին» ու պայյթեց­րեց հա­մա­ցան­ցը։ ­Դե, պարզ է, որ «պայ­թեց­րեց» բառն օգ­տա­գոր­ծող­նե­րը ծննդա­բեր­վե­լուց պայ­թել են՝ ցնցե­լով ի­րենց մա­մա­նե­րի կեղ­տա­ռա­դէտ ար­գանդ­նե­րը, բայց ի՞նչ ա­սես «­Հա­սա­րա­կութ­յու­նը ցնցվել է այս ա­րար­քից» գրող­նե­րին։ ­Կամ «Ամ­բողջ հայ ժո­ղո­վուր­դը ցան­կա­նում է, որ…» կամ «Ողջ ազ­գը սա է դի­տում» գրող­նե­րին։

     ­Հաս­կա­նում ե՞ս, ­Հա­յոց պատ­մութ­յուն, մի հատ… Ի՞նչ մի հատ… կես հատ մարմ­նա­վա­ճա­ռի տղա՝ ա­սում է, որ հա­սար­կութ­յու­նը կամ հան­րութ­յու­նը պա­հան­ջում է, որ այ­սինչ այ­նին­չը լի­նի այն­պես ու  այն­պես։ ­Կամ սա՝ «Ու­ղիղ, բռնվեք, ազգն է գա­լիս»։ Ազ­գը գա­լիս է, որ ի՞նչ ա­նի քեզ, այ խլուրդ։ ­Հան­րութ­յու­նը դեռ հաս­կա­ցանք, քա­նի որ հան­րութ­յու­նը մի քանի ան­գամ ե­կել է, մա­մա­յիդ դխկաց­րել է ու դու ծնվել ես։ ­Բայց դու ո՞վ ես, որ գրում ես «ազ­գը»։ Չ­նա­յած ես գի­տեմ, թե ին­չի ես գրում «ազգ, ժո­րո­վուրդ, հան­րութ­յուն»։ ­Դու դա գրում ես, որ քեզ նա­խի­րի մեջ զգաս, նա­խիրն էլ քեզ իր մեջ զգա։ Ու այդ­պես  ձեզ  ու­ժեղ զգաք։ Այդ­պես չի՞, այ հան­րութ­յան ծնունդ։

     Բայց զար­մա­նա­լի է, թե ոնց են էդ մյուս թե­րա­ծին­նե­րը գնում, գտնում ու մտնում էդ կայ­քե­րը։ Ու հի­մա հարց.  ի՞նչ են ա­նում սրանք, ին­չի՞ հա­մար են ա­նում։ Ա­սե՞մ։ Ն­րա հա­մար, որ թե­րա­ծին­նե­րը մտնեն, նա­յեն, փշա­քաղ­վեն, տա­րա­ծեն, ու­րա­խա­նան, սփոփ­վեն, մխի­թար­վեն ու հե­տո, ի­հար­կե, կոր­ծան­վեն, փոշ­մա­նեն։

     Չ­հաս­կա­ցա՞ք։

     Ո՞նց։ Այս լրագ­րող կոչ­ված­նե­րը՝ այս ոչ­խա­րա­բա­րո զանգ­վա­ծին կրկին դժբախ­տաց­նում են։ Այ­սինքն, նման վեր­նագ­րե­րով նյու­թեր են դնում, որ սրանք հի­մա մտնեն, կար­դան, դի­տեն ու ա­սեն «Ա­յո, լավ ա, զիլ ա», «­Մենք լավն ենք, հզոր ենք, շշպռող ենք, պայ­թեց­նող ենք, բա­ցա­հայ­տող ենք», իսկ մի տա­րի հե­տո գլխնե­րին տան ու ա­սեն՝ «Ա­րա, բայց ո՞նց խա­բե­ցին էդ ստոր, դա­վա­ճան տա­կանք­նե­րը»։

     ­Սա հան­ցա­գոր­ծութ­յուն չէ՞, ­Հա­յոց պատ­մութ­յուն։ ­Սա այ­լան­դա­կութ­յուն չի՞, իս­կա­կան ­Հայ ­Մարդ։ Իսկա­կան Ե­րի­տա­սարդ։ ­Դու պի­տի սա հան­դուր­ժե՞ս։ ­Բա սրանք չե՞ն փշրում էս զանգ­վա­ծին։ Ա­հա, նոր մի վեր­նա­գիր էլ տե­սա՝ «Աստ­ված իմ, դի­տեք, թե ինչ­պես ­Ծա­կիկ ­Քա­քիկ­յա­նը շշպռեց ­Քա­քիկ ­Ծա­ծիկ­յա­նին»։ Լ­րագ­րո­ղա­կան նյու­թի վեր­նա­գիր, ո­րը սկսվում է «Աստ­ված իմ»-ով։ Այ­սինքն, նյու­թը սար­քո­ղը հաս­կաց­նում է, որ ինքն էլ Աստ­ված ու­նի։ ­Չի­մա­նաք, թե շուն է կամ կա­պիկ է։ ­Չէ, մարդ է։ ­Մարդ է, լրագ­րող է, կայք ու­նի, յու­թու­բում ա­լիք ու­նի եւ հա­սա­րա­կակն կար­ծիք է ձե­ւա­վո­րում։

     Ի­հար­կե։ ­Հենց այդ­պես էլ ձե­ւա­վո­րում են կար­ծի­քը։ ­Տաս­նամ­յա­կով կար­ծիք­ներ են ձե­ւա­վո­րում, ընդ ո­րում ոչ միայն թե­րա­ծին­նե­րի կար­ծիքն են ձե­ւա­վո­րում, այ­լեւ մի­ջին է­շե­լո­նի կար­ծիքն են խե­ղում։

     Արդ­յուն­քում ու­նե­նում եք գի­տե՞ք ինչ։

     Արդ­յուն­քում ու­նե­նում եք «Ամ­բողջ հայ ժո­ղո­վուր­դը ցան­կա­նում է, որ…» կամ «Ողջ ազ­գը սա է դի­տում»։

     Դե ձեզ բարի դիտում։

­     Չեմ ու­զում շա­րու­նա­կել։




9

«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ԲԱՌԸ ՍԻՐՈՂ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՅՐԵՐԻ ՀՂԻԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ


2020  թվա­կա­նին յու­րա­քանչ­յուր պահ­պա­նակ ի­րեն ի­րա­վունք վե­րա­պա­հեց խոս­քի մեջ ա­նընդ­հատ կրկնե­լու «ժո­ղո­վուրդ», «ժո­ղովր­դի կամք» ար­տա­հայ­տութ­յու­նը։ Ուրեմն սրանք…


Կարդալ միայն գրքում

----

---

-


ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ

ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

ու եւս մեկ կարեւոր բան

(հատված «Ծովից Ծով Դատաստան»

գրքից, որի շնորհանդեսը կկայանա

կարանտինի ավարտից մի քանի օր հետո)

Բաց թողնված մասերը կարելի է կարդալ

միայն արդեն հրատարակված գրքում