(placeholder)

Ապրիլի 20-ԻՆ



17.

ՎԱԽԵՑԵՔ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՑ


     Աշխարհում շատ կան սպառնալիքներ. «Կսպանեմ», «Կմորթեմ», «Ականջներդ կկտրեմ»։

     Մի վախեցեք նման սպառնալիքներից, դրանք անհիմն են։

     Վախեցեք աշխարհի ամենամեծ սպառնալիքներից։

     Որոնք են դրա՞նք։ Ահա։

     «Ախպեր ջան, մեջքիդ կանգնած եմ»։

     «Ժողովուրդը կողքիդ կանգնած է»։

     «Մենք ձեզ շատ ենք սիրում, ձեր կողքին ենք»։

     Սրանք սպառնալիքներ էլ չեն, սրանք ցավ պատճառելու կամ թշնամական գործողություն կատարելու մտադրության վերաբերյալ հայտարարություններ են։ Սրանք որևէ չարիք՝ անախորժություն՝ վնաս պատճառելու խոստումներ են, որևէ անախորժ՝ վնասակար՝ աղետաբեր բանի լինելու նախանշաններ։ Սրանք կարող են վտանգ հանդիսանալ, երկյուղի՝ անախորժության առարկա՝ պատճառ

     Կոնկրետ՝ «Մեջքիդ հետեւը կանգնած եմ»ը՝ դա անաբեկություն է, ահաբեկում է, ապառնություն, ապառնանք, ապառնում։

     Անձամբ Բրուտոսը Կեսարին շատ անգամներ է ասել նման բաներ։

     Հուդան էլ շատ սիրում նման բաներ ասել։



ԳԼՈՒԽ 18

ԲԱՌԵՐ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ԼՍԵԼՈՒՑ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ


Արհամարհեք այն անձին, ով հարցազրույց տալու կամ ելույթի ընթացքում կգործածի ներքոհիշյալ արտահայտություններից գեթ մեկը


          1. «Ժողովուրդ, ժողովուրդ ջան, ժողովրդի կարծիք, ժողովրդի կողքին, ժողովուրդը պահանջում է»։

          Արհամարհեք ասողին, հնարավորության դեպքում՝ նետեք աղբարկղը, որովհետեւ ժողովուրդը (եթե այդպիսին կա)՝ բաղկացած է տարբեր մարդկանցից եւ անհատներից եւ այդ առանձին վերցրած մարդիկ չեն կարող դառնալ մեկ զանգված եւ չեն կարող պահանջել ինչ-որ մեկ բան։ Եթե անգամ դառնան զանգված եւ պահանջեն, դա մոտավորապես պիտի Հիսուսին խաչելու եւ Բարաբային ազատելու պահանջը։

          

          2. «Հանրություն, հանրության կարծիք, հանրությունը պահանջում է»

          Հանրությունը ոչինչ չի կարող պահանջել, որովհետեւ «հանրություն» բառը հնարել են «հանրություն» բառով առանձին մարդկանց ապուշացնել ցանկացող տզրուկները։

          

          3. Տեսակ, մարդու տեսակ, հայի տեսակ, իմ տեսակը, նրա տեսակը

          Մարդը տեսակ չի ունենում, այ անուղեղներ, ազգը տեսակ չի ունենում։ Ամոթ է։ Կենսաբանություն կարդացեք, վիքիպեդիա մտեք։ Տեսակ ունենում են շները, կապիկները, ձկները եւ այլն։ Ինքներդ ձեզ մի շնացրեք եւ հետո շնացեք, ամոթ է։ Ուրիշ երկրում էլ կասեք՝ խայտառակ կլինեք։

          

          4. Ստեղծագործ ազգ, շինարար ժողովուրդ, արարիչ ժողովուրդ, խաչքար

Այ, այդ արտահայտությունները գործածող դեգներատն անպայման թող նայի այդ ժողովրդի կողմից փռված խորդուբորդ ու տարին չորս անգամ կարկատվող ասֆալտներին, թող քայլի սրանց կողմից երբեք չներկած ու ժանգոտ դարպասների կողքերով ու կիսածուռ շարված ու չգաջված տների պատերի տակով։  Թող դա նայի ու հետո հանգիստ ասի իր ստեղծագործն ու շինարարը։


     5. Մեր ժողովրդին չի վայելում։

     Նման տականքություններ շատ են ասում, օրինակ՝ «Մեր ժողովրդին չի վայելում հայհոյանք հնչեցնել»։

     Ու ի՞նչ է դուրս գալիս. Դուրս է գալիս, որ այն ժողովուրդները, որոնք ինտերնետում քֆուր չեն գրում՝ նրանց վայելո′ւմ է ինտերնետում քֆուր գրել, իսկ սրանք, որ գրում են՝ սրանց չի վայելում։

     Ո՞նց է պատահում, որ չի վայելում, բայց անում եք։

     Ու ո՞նց է պատահում, որ մյուսներին վատ բաներ անելը վայելում է, բայց իրենք էդ վատ բաները չեն անում։

     Արա, ո՞նց ա էդպես լինում, այ պոռոտախոս խրտվիլակներ։

     Մեկ անգամ էլ եմ կրկնում. էդ ո՞նց է պատահում, որ ում որ վայելում է նա չի անում, իսկ ում որ չի վայելում՝ նա անում է։

     Նաեւ լսած կլինեք՝ «Մեր ժողովրդին այլասերվածությունը եւ պոռնկությունը չի վայելում»։

     Ուրեմն սա ասվում է այն դեպքում, երբ մի 10-ից 20.000 «Կիսաբաց լուսամուտներում» ոռնացող այլասերվածներ, տներում ինցեստով զբաղվող զորացրված պոռնիկներ՝ ինտերնետում գրում են koxem boz mamaid beran@, բայց իրենց փչացածությունը, այլասերվածությունը եւ պոռնկությունները ոչ թե իրենց են վայելում, այլ վայելում են, ասենք ֆրանսուհուն կամ ֆինն կանանց, իսկ իրենց կանանց չի վայելում։

     Մեկ անգամ էլ կրկնեմ։

     Ուրեմն, ֆրանսուհին չի գրում j'ai baise ta mere, բայց դա նրան վայելում է, հայուհին գրում է koxem mamaid ու դա նրան չի վայելում։

     Գլենդելից մի հայուհի, Նանար Թաշիբեկյան, որին չի վայելում լինել այլասերված, չի վայելում լինել պոռնիկ, չի վայելում սեռական բնույթի հայհոյանքներ գրել՝ գրում է kunem keracd kate… Բայց ասենք փարիզաբնակ ֆրանսուհի Քաթղին Դյուբուան երբեք չի գրի j'ai baisé le lait que tu as mangé, բայց Քաթղին Դուբուային վայելում է, որ նման բաներ գրի։

     Le lait que vous avez mangé - դա կնշանակի՝ քո կերած կաթը։

     Ընդհանրապես՝ ոչ մի ֆրանսուհի կամ ֆրանսիացի չի դնի ու baisé անի ուրիշի կերած կաթը։ Ոչ ոք այդ աստիճանի փչացած, կեղտոտ, զզվելի ու այլասերված չի, որ մտքովն անցնի հիշատակել ուրիշի երեխայի կերած կաթը։

     Դա կանեն միայն նրանք, ում չի վայելում դա անել։

     Գլենդելաբնակ Նանար Թաշիբեկյանը ինչ ասես կանի ուրիշի կերած կաթի հետ, բայց դա նրան չի վայելի, իսկ նույն գլենդելաբնակ, ասենք ամերիկուհի Հելեն Փիթերը չի գրի i Fuck the milk you've eaten։

     Բայց իրեն, Հելենին, անշուշտ ԿՎԱՅԵԼԻ, որ նա գրի դա։  

     Դուրս է գալիս, որ իրենք լավ էլ գիտեն, որ չի վայելում, իրենք ալիբի ունեն, որ չի վայելում ու քանի որ գիտեն, որ չի վայելում՝ հանգիստ անում են ու ձեզ ասում են՝ մեզ չի վայելում, դո′ւք վայելեք։

     Ու մի բան էլ։ Սա գրելով՝ ես նկատի չունեմ, որ հայերը վատն են, մյուսները լավ։ Ես նկատի ունեմ, որ մյուսները, (որոնք ավելի լավը չեն, քան հայերը)՝ երբեք չեն ասում, թե աշխարհի ամենավատ բաներն իրենց չեն վայելում։

     Իսկ ով ասում է կամ այսուհետ կասի՝ թքեք բերանի մեջ։


     6. Այսինչ այնինչի ժամանակներում ձեր փողերը կերել են։

     Թքեք սա ասողի վրա, որովհետեւ ձեզ խաբում է։ Այսքան բան։


     7. Փառահեղ անցյալ, Նոյ, Բաբելական, դարավոր մշակույթ

     Սա կարող եք ասել, բայց լավ կլինի չմոռանաք միջնադարի մասին։ Յուրաքանչյուր ժողովրդի մշակութային կերպ՝ երեւում է նրա անցած նորագույն պատմությունից։ Վերջին 400 տարվա։ Իսկ դու դա չես ունեցել




ԳԼՈՒԽ 19



ԼՐԱԳՐՈՂԻ ԿԵՐԱԾ ՀԱՑԻ ԳԻՆԸ

(2006-ի դեպք, որը պարզաբանվեց 2019-ին)


    Ուրեմն կոնկրետթ 2006 թիվն էր ու ես փոքր հեռուսատեսություններից մեկում հարցազրույց  պիտի տայի։  Կարծեմ Կենտրոնն էր։ Եւ այնտեղ կար մի պուֆիկ…


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

ՀԱՏՎԱԾ «ԾՈՎԻՑ ԾՈՎ ԴԱՏԱՍՏԱՆ» ԳՐՔԻՑ՝

ՀԱՏՈՒԿ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(placeholder)
(placeholder)
(placeholder)

ՎԱՃԱՌՔՈՒՄ ՄԱՅԻՍԻՑ

ՎԱՃԱՌՔՈՒՄ ՄԱՅԻՍԻՑ

ՎԱՃԱՌՔՈՒՄ ՄԱՅԻՍԻՑ