Մարտի 16-ի ներկայացումը

կկայանա կարանտինի

ավարտից մեկ շաբաթ հետո,

Ձեր տոմսերն ուժի մեջ են ՄԻՇՏ

ՁԵՌՔ ԲԵՐԵՔ ԳԻՐՔԸ ԱՌՑԱՆՑ, ՀԵՆՑ ՀԻՄԱ

     Պարզ էր, որ այն, ինչ կա­տար­վեց հե­տան­կա­խա­կան ­Հա­յաս­տա­նում, դրա հա­մար մե­ղա­վոր չէին ո՛չ իշ­խա­նութ­յուն­նե­րը, ո՛չ ընդ­դի­մութ­յուն­նե­րը, ո՛չ քա­ղա­քա­կան եւ ո՛չ էլ գյու­ղա­կան գոր­ծիչ­նե­րը։

­     Մե­ղա­վոր էր սրանց հե­տե­ւող, սրանց սի­րող եւ վայր­կե­նա­պես քրֆող, ի­րար գզող, ի­րար բզող եւ ոչ մե­կին չխնա­յող հան­րութ­յու­նը։

     Եւ այդ հան­րութ­յա­նը պետք էր դա­տել։ ­Հենց այդ րո­պեին։ ­Հան­րութ­յան դա­տաս­տա′նն էր պետք կազ­մա­կեր­պել։ ­Բայց ո՞նց։ Ո՞ր դա­տա­վո­րին վստա­հես, ո՞ր դա­տա­րա­նին հրա­վի­րես այս­տեղ։ Ո՞նց հա­վա­տաս մի հան­րութ­յան դա­տա­րա­նի, երբ այդ հան­րութ­յան հա­մար ար­դար դա­տա­վո­րը նա է, ով իր սի­րած մար­դուն կա­զա­տի եւ իր չսի­րած մար­դուն բան­տար­կել կտա, իսկ վատ դա­տա­վորն էլ նա է, ով իր սի­րած մար­դուն կնստաց­նի, իսկ չսի­րա­ծին բաց կթող­նի։

     Շատ, շատ բոզ հանրություն էր այս հանրությունը։

     Փչացած բոզ հանրություն։

     Փողով քունվող հանրություն։

     Հան­րութ­յան ու­ղե­ղում սա′ է զե­տեղ­ված, նրանց ու­ղեղ­նե­րում սա′ է խա­րան­ված։ Էլ ի՞նչ դա­տա­կան հա­մա­կարգ, ի՞նչ բա­րե­փո­խում­ներ։ Ն­րանք պե­տութ­յուն չեն ու­նե­ցել, նրանք հա­սարակութ­յուն չեն ե­ղել։ ­Նրանք քաղաքաշինություն չեն ունեցել, նրանց ստեղծագործություններում քաղաքային մշակույթ չկա։ Ուղեղներում նույնպես։ Բա ի՞նչ։ ­Դա­տա­կան կամ մեկ այլ պե­տա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ ար­դա­րա­ցի վե­րա­բեր­մուն­քը կերտ­վում է դա­րե­րի ըն­թաց­քում, հաս­ու­նա­նում է պատ­մութ­յան քա­ռու­ղի­նե­րում, որ­պես­զի ներ­կա­յում  դառ­նա ազ­գա­յին, պե­տա­կան հե­նաս­յուն,  ար­ժեք, հա­մոզ­մունք։

­     Բայց այդ պատ­մութ­յու­նը մեր հան­րութ­յու­նը չէր ու­նե­ցել։ Ն­րա ար­քա­նե­րը վե­րա­ցել էին հա­զա­րամ­յակ ա­ռաջ, եւ հա­ջորդ բո­լոր դա­րե­րը նա անց­կաց­րել էր որ­պես ու­րիշ թա­գա­վո­րութ­յուն­նե­րի եւ թա­գա­վոր­նե­րի ծա­ռա։

     Եւ լա­քեյ էր դար­ձել մեր հան­րութ­յու­նը։     

­     Բայց նրան պետք էր են­թար­կել դա­տաս­տա­նի եւ դրա հա­մար դա­տա­րան էր պետք։

     Ու հան­կարծ, այդ պա­հին ես մի սե­պա­գիր ար­ձա­նագ­րութ­յուն նկա­տե­ցի խո­տե­րի մեջ։ ­Դեղ­նա′ծ խո­տե­րի մեջ, ո­րով­հե­տեւ մեր երկ­րում կա­նաչ խոտ լի­նում է եր­կու օր, մնա­ցած օ­րե­րին նա լի­նում է դեղ­նած։

     Ես կար­դա­ցի սե­պա­գիր ար­ձա­նագ­րութ­յու­նը։ Եւ զար­մա­ցա. մեր հան­րութ­յան վեր­ջին ա­րարք­նե­րի մա­սին էր այդ սե­պա­գիր ար­ձա­նագ­րութ­յու­նը։

­     Չէ, ես միան­գա­մի′ց էի հաս­կա­ցել, որ սա մեր հան­րութ­յան մա­սին է։ Դ­րա հա­մար ինձ թվաց, որ ե­թե հան­րութ­յան մա­սին է, ու­րեմն այն­տեղ պի­տի գրված լի­նի ըն­դա­մե­նը եր­կու տող.

          «Իմ սի­րե­լի հան­րութ­յուն,

­          Հե­րիք ա­նես բո­զութ­յուն»։

­     Բայց ոչ։ Այն­տեղ ժո­ղովր­դի ձեռ­քով գրված էր բա­նահ­յու­սա­կան մի ձուլ­վածք, մի  rap, hardcore, political hip hope, crime, gangsta։ ­Վե­րե­ւում էլ գրված էր «­Հե­ղի­նակ՝ Ի­րա­կան ­Հայ ­Ժո­ղո­վուրդ, այ­սինքն՝ 200 մարդ»։

­     Հա­յոց պատ­մութ­յու­նը հարց­րեց.

     - Իսկ ո՞ր հան­րութ­յան մա­սին է այս rap-ը։

     - Այն հան­րութ­յան մա­սին,- պա­տաս­խա­նե­ցի ես,- ո­րը 1988-ին հայ­հո­յում էր կո­մու­նիստ­նե­րին, բղա­վում էր…

­     Բայց այս­տեղ ես հոգ­նե­ցի։ Իսկա­պես հոգ­նե­ցի։ ­Հոգ­նե­ցի կրկնե­լուց, հոգ­նե­ցի նույն բանն ա­սե­լուց։ Ու ­Հա­յոց պատ­մութ­յա­նը խնդրե­ցի, որ մին­չեւ սե­պա­գի­րը կար­դա­լը  եւս մեկ ան­գամ կար­դա այս գրված­քը, սկզբից մին­չեւ վերջ։

­     Նա կար­դաց եւ ա­սաց.

     - Տ­խուր է։ ­Բայց ես ամ­բող­ջը գրան­ցե­ցի իմ է­ջե­րում։ Եւ սե­րունդ­նե­րը սա կկար­դան։ Կ­կար­դան ու կի­մա­նան, թե ինչ ա­նա­գո­րույն կեն­դա­նի­ներ են ե­ղել ի­րենց պա­պիկ­ներն ու տա­տիկ­ները։ Իսկ դու rap-ը կար­դա։

     - ­Կար­դամ,- ա­սա­ցի,- Բայց ամ­բող­ջը չկար­դամ։ ­Հին դա­րե­րը անց­նեմ։ Ա­հա։ ­Չէ, սա կար­դամ։ Ու­րեմն սկզբում գրված է մի ռու­բա­յաթ, 13-րդ ­դա­րի, ա­հա

     

     ­Վե­րաց­րին հող, ար­քու­նիք,

­     Շի­րա­կից՝      ­Գե­ղար­քու­նիք,

­     Թե ա­սա՝ ա՛յ վատ հա­յեր,

     Երկ­րի լա­վը խի՞ …իք։


     - Ես դրանք գի­տեմ,- ա­սաց ­Հա­յոց պատ­մութ­յու­նը,- ­գի­տեմ, որ դրա­նից հե­տո գա­լիս է ստրկութ­յուն 7 դար, ո­րը հե­տաքր­քիր չի։ ­Հե­տո 1918-ի ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յան ե­րեք տա­րին, հե­տո բոլ­շե­ւիկ­նե­րի ստրկութ­յուն 70 տա­րին։ Դ­րա­նից հե­տո­յի մա­սին ի՞նչ կա։

     - Դ­րա­նից հե­տո քֆուր կա, ո­րով­հե­տեւ էն բա­նե­րը ե­կա­ն… էն տղաները… Դե էդ 90-ա­կան­նե­րի …տղա­նե­րը…

     - Էդ­տեղ քֆուր չկա, է, էդ­տեղ մեե՜ծ քֆուր կա, հե­տո՞ ինչ կա։

     - ­Հե­տո է­լի ե­կան ու ե­կան, ե­կան ու ե­կան ու հե­տո՝ լավ օ­րեր ե­կան։ ­Նոր ­Հա­յաս­տան։ ­Ժո­ղովր­դա­վար, ա­զատ ­Հա­յաս­տան...

     - Այ այ­դտե­ղից կար­դա։

     - ­Կար­դում եմ.


Հին ­Հա­յաս­տանն էլ չկա,

դրան ­Մա­սիսն է վկա…

­Կա ­Հա­յաս­տան նո­րա­գույն՝

ան­գույն, մի քիչ երկ­նա­գույն։

­

Փո­ղոց փա­կին Օ­փե­լով

աս­ֆալտ­նե­րին դո­փե­լով,

որ է­շի տեղ քշեն ձի,

Օ­փե­լի տեղ՝ Աու­դի։


Ինչեր ասես, որ չա­րին,

ու հա­գան փշա­լա­րին,

ի­րար կպցրին պի­տակ

ու դա­ռան սեւ ու սպի­տակ։


Չ­հա­սավ նրանց կա­րագ,

ա­սին՝ ու­տենք, ինչ կա­րանք…

­Չու­նենք մենք տանձ ու կի­վի՝

բայց ու­նենք «DefectTV»…


­Մար­դիկ տա­կը վար­կե­րի,

ա­րանք­նե­րում հար­կե­րի

Ձ­մեռն ան­գամ չու­նեն ձյուն,

­Բայց քրֆում են Ար­ցախ­ցուն:


Ու հայ կա­նանց «ան­բա­սիր»՝

պատ­վաս­տե­ցին գար­դա­սիլ։

­Կե­րան ճու­ճը ­Սո­րո­սի…

Պա­պ կեղծեցին հե­րո­սի։


­Մար­դիկ չմո, անգ­րա­գետ՝

դար­ձան կռվի կի­զա­կետ,

հա­նին դրանց է­գե­րին՝

որ­պես բա­նակ ֆեյ­քե­րի։


Էլ ի՞նչ ­Սա­սուն, ­Մուշ ու ­Կարս,

խի­յար­ներն ա­ճում են թարս,

Ե­րե­ւա­նից մին­չեւ ­Մարս

­Ֆեյ­քե­րի մեծ զո­րա­մաս…


­Մե­կին ա­սին՝ մի­լի­ցա,

մյու­սին՝ ու­տում ես պի­ցա,

Իսկ մի մասն էլ՝ մեծ-պու­ճուր

­Տոն­նա­յով կե­րան ջու­ջուլ։


­Մարդ­կանց հո­գում կա բերկ­րանք,

բայց երկ­րորդ բառն է «տա­կանք»,

ա­ռա­ջին բառ էլ չու­նեն՝

թո­ղես ի­րար մեր… սի­րեն։


­Մատ­նութ­յուն­ներ, վրեժ, ոխ,

ի­րար քրֆող խառ­նամ­բոխ,

Ա­մե­նուր քեն ու վախ է՝

«­Հա­յաս­տանն իմ օ­ջախն է»։


­     Հա­յոց պատ­մութ­յու­նը լռեց։ ­Հե­տո մի հատ iqos միաց­րեց, քա­շեց ու ա­սաց,-

     - ­Վատ եմ, շատ վատ։

     - Ին­չի՞ որ։

     - Ախր… ­Մի ժա­մա­նակ սրանք ­Ծո­վից ­Ծով ­Հա­յաս­տան ու­նեին։ ­Մի քա­ռա­սուն տա­րի… ­Կամ ե­րե­սուն։ ­Դա ու­նեին, բայց հան­գիստ էին ըն­դու­նում այդ ու­նե­ցա­ծը։ Ոչ ոք չէր ոռ­նում՝ բա մենք մեծ ու հզոր եր­կիր ու­նենք։ ­Չէր ոռ­նում, բայց ու­րիշ բան էին ոռ­նում՝ ին­չի՞ է պետք, որ մենք պա­տե­րազ­մենք, մեր ին­չի՞ն են պետք էս տա­րածք­նե­րը… Ու հե­տո այդ­պես խո­սե­լով՝ էդ տա­րածք­ներն ա­մա­յաց­րին ու դարձ­րին ­Ծո­վից ­Ծով տա­փաս­տան։ Էդ ժա­մա­նակ էլ շատ չխո­սե­ցին, հան­գիստ տա­րան։ ­Հե­տո ­Ծո­վից ­Ծո­վը վե­րա­ցավ, մնաց գե­տից գետ։ ­Հե­տո գե­տից գե­տը դար­ձավ լճից լիճ։ ­Հե­տո մնաց ըն­դա­մե­նը մի լիճ։ Ու հենց այս­տեղ սրանք հիշեցին Տիգրան Մեծին։ Հենց այստեղ էլ սկսվեց ողբերգությունը, որովհետեւ պիտի չհիշեին։ Եթե չհիշեին՝ հանգիստ ու խաղաղ կապրեին, կկառուցեին, կստեղծագործեին։ Բայց հիշեցին ու դա­ռան լո­պազ խրտվիլակներ։ ­Թե բա՝ «­Մե՜նք, մեր ­Տիգ­րան ­Մե՜­ծը, մեր ծո­վից ծո­վը, երբ մենք ­Տիգ­րան ­Մեծ ու­նեինք՝ մյուս­նե­րը ծա­ռե­րի վրա՜ էին, մենք ա­ռա­ջին քրիս­տոն­յա՜ն ենք»…

     - Էդ մեկը մահ­մե­դա­կան մու­ղամ լսե­լով են ա­սում,- ընդ­հա­տե­ցի ես։

     - Ին­չի՞ մե­նակ էդ մե­կը,- պա­տաս­խա­նեց պատ­մութ­յու­նը,- էս բո­լո′ր տեքս­տերն են մահ­մե­դա­կան մու­ղա­մի տակ աս­վում։ Այ էս ա­մեն ինչն աս­վում է մու­ղա­մի, ի­րար տակ փո­րե­լու, ի­րար քրֆե­լու, ի­րար ծա­խե­լու, ի­րար խա­բե­լու ըն­թաց­քում։ Այս  ամենը բարձրաձայնվում է ինտերնետում սրան-նրան «ծախված, տա-կանք, թուրքի լամուկ» գրելու ընթացքում՝ «­Մենք դա­րա­վոր պատ­մութ­յուն ու­նե­ցող, շի­նա­րար ու ստեղ­ծա­գործ ազգ ենք, մենք հյու­րա­սեր ժո­ղո­վուրդ ենք, ­Նո­յը մեզ մոտ է վայ­րէջք կա­տա­րել, մենք խաչ­քա­րեր ենք ա­րա­րում, մենք մշա­կույթ ենք սփռում, մենք մենք, մենք, մենք»…

     - ­Բա ի՞նչ են ու­նե­նում ի­րա­կա­նում։

­     Հա­յոց պատ­մութ­յու­նը ե­րե­ւի ծա­նոթ էր ­Մար­կե­սի գոր­ծե­րին, դրա հա­մար էլ մի քա­նի վայրկ­յան լռե­ց, հե­տո աչքերը վեր բարձրացրեց եւ հստակ ու խրոխտ ձայնով ա­սաց,-

     - Քաք։


ԳԻՐՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ

------

------

------

------

------

------



Ինչպես նաեւ՝ սեղմեք եւ դիտեք

«ԶՐՈՒՅՑ ՈՐՁ ՖԵՅՔԻ ՀԵՏ»,

առաջին մաս

ԾՈՎԻՑ ԾՈՎ ԴԱՏԱՍՏԱՆ

գրախանութներում արդեն վերջանում է,

ձեռք բերեք առցանց

ՊՈՌՆԿԱՑՎԱԾ

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ

ՎԵՐՋԱԲԱՆԸ

(հատված «Ծովից Ծով Դատաստան» գրքից)


Ուշադրություն. «Զրույց որձ ֆեյքի հետ» տեսանյութի երկրորդ մասը կդիտեք հունիսի 25-ին