Մարտի 16-ի ներկայացումը

կկայանա կարանտինի

ավարտից մեկ շաբաթ հետո,

Ձեր տոմսերն ուժի մեջ են

ՄԻՇՏ

ԼԻՆԵԼ ԱՐՏԻՍՏ ԵՎ ԼԻՆԵԼ ՍՐԻԿԱ

թեեւ սրանցից ի՞նչ արտիստ

Տեսանյութը դիտելուց հետո անցնել ընթերցանության

18

ՀԵՏՈՒՅՔԱՄՈՒՏ ԴԵՐԱՍԱՆՆԵՐ ԵՎ ՀԱՅՏՆԻՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԵՏՈՒՅՔԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԻՆ ՀԵՏՈՒՅՔՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ


     2018 թվա­կա­նի գար­նա­նա­յին հե­ղա­փո­խութ­յան օ­րերն էին, ա­վե­լի ճիշտ՝ վեր­ջին օ­րերն էին, իսկ ա­վե­լի ճիշտ՝ վեր­ջին օրն էր։

     Ու մեկ էլ հան­կարծ հայտն­վե­ցին տե­սան­յու­թեր եւ դրանց մեջ հստա­կո­րեն ուր­վագծ­վե­ցին «դե­րա­սան», «ար­տիստ» ան­վան­վող կեն­դա­նի­նե­րի դեմ­քեր, ո­րոնք…

­     Չէ, նախ պետք է բա­ցատ­րեմ, թե ինչ տի­պի կեն­դա­նի­ներ են դրանք։

     Ու­րեմն ո­րոշ թատ­րոն­նե­րում… Չ­նա­յած ին­չո՞ւ ո­րոշ, հա­մար­յա բո­լոր… Ա­յո, հա­մար­յա բո­լոր պե­տա­կան թատ­րոն­նե­րում կան խա­ռը կա­նա­չու պես ա­ճող, եր­բեք չգոր­ծած­վող եւ այդ­պես էլ չո­րա­ցող եւ դեն նետ­վող դե­րա­սան­ներ, ո­րոնք տա­րի­նե­րով, տաս­նամ­յակ­նե­րով պե­տութ­յու­նից փող են ստա­նում եւ ստա­նում են միայն այն բա­նի հա­մար, որ օ­րը մեջ գան ի­րենց թատ­րոն­նե­րի բու­ֆետ­նե­րում վեր ընկ­նեն, ի­րա­րից բամ­բա­սեն, ի­րար հե­տե­ւից խո­սեն, սրան-նրան քրֆեն ու թող­նեն սիկ­տիվ­կար լի­նեն տուն։ Դ­րանք խո­տան են, փչա­ցած կեն­դա­նի­ներ են, դրանք ո՛չ ի­րենց բե­մի վրա պա­հել գի­տեն, ո՛չ բե­մից դուրս։ ­Չէ, եր­բեմն պա­տա­հում է, որ ի­րենց նման մի ան­տաշ բե­մադ­րիչ սրանց բեմ է հա­նում, բայց այս­տեղ էլ ու­րիշ բա­նի համն է դուրս գա­լիս։ ­Տե­սած կլի­նեք, ա­սենք ա­նի­մաստ գոռ­գո­ռա­ցող դե­րա­սան, ոչ ա­դեկ­վատ շար­ժում­ներ ա­նող, կանգ­նել, քայ­լել ու նստել չի­մա­ցող դե­րա­սան, ձեռ­քե­րը ոչ մի տեղ պա­հել չկա­րո­ղա­ցող դե­րա­սան, աչ­քե­րը թաքց­նող դե­րա­սան։ ­Խոսքս սե­րիալ­նե­րի տա­վար­նե­րի մա­սին չէ, չնա­յած սրանք սե­րիալ­նե­րում էլ են ե­րե­ւում… ­Խոս­քը նման ան­տաշ, հի­մար, ա­նու­ղեղ ոչ­խար­նե­րի մա­սին է։

     Ու­րեմն ա­սա­ցինք, որ սրանք, նստած ի­րենց մայր թատ­րոն­նե­րի բու­ֆետ­նե­րում՝ բամ­բա­սում ու քրֆում են թե′ ի­րար, թե՛ թատ­րո­նի տնօ­րի­նութ­յա­նը, թե՛ բե­մադ­րիչ­նե­րին։ ­Նույն բանն ա­նում են նաեւ ֆեյս­բուք­նե­րում։ ­Լի­նե­լով ի­րար ֆեյս­բուք­յան ըն­կեր՝ ի­րար դեմ եւ ի­րար մա­սին այն­պի­սի զազ­րե­լի բա­ներ են գրում, որ ա­սենք՝  ֆայ­լի բա­զա­րի ֆայ­լը նման բան չի մտա­ծի′ ան­գամ։  ­Բայց ա­սում են, որ սրանց պետք չի մե­ղադ­րել, ո­րով­հե­տեւ ստեղ­ծա­գոր­ծող­ներ են էս մար­դիկ, մտա­վո­րա­կան­ներ են էս մար­դիկ, ար­վես­տա­գե­տի նուրբ հո­գի ու­նեն եւ այլն։

     Ու սրանց ար­վես­տա­գե­տի նուրբ հո­գի­նե­րը, նկա­տե­լով, որ երկ­րում կա­տար­վող փո­փո­խութ­յուն­նե­րը ան­խու­սա­փե­լի են՝ ո­րո­շում են…

­     Չէ,     նախ ա­սեմ, թե մինչ այդ ո­րո­շու­մը որ­տեղ են գտնվում սրանց հո­գի­նե­րը։  

     «Աշ­խա­տե­լով» թատ­րո­նում, այս ոչ­խար­ներն ինչ­քան էլ եր­բեմն հայ­հո­յեն ի­րենց թատ­րո­նի ղե­կա­վա­րութ­յանն ու տնօ­րի­նութ­յա­նը՝ մեկ է, միա­հա­մուռ կեր­պով ցան­կա­նում են սո­ղոս­կել թատ­րո­նի տնօ­րի­նութ­յան հե­տույ­քը, որ ի­րենց լավ նա­յի, որ դեր-մեր տա (մա­նա­վանդ մեր)։ Իսկ թատ­րո­նի տնօ­րի­նութ­յու­նը, այն էլ պե­տա­կա′ն թատ­րո­նի տնօ­րի­նութ­յու­նը չի կա­րող չլի­նել չիշ­խա­նա­կան, նա պար­տա­վոր է լի­նել իշ­խա­նա­կան։ ­Փաս­տո­րեն՝ մինչ այդ հե­ղա­փո­խութ­յան բաղ­ձա­լի պա­հը՝ սրանք ներ­պար­փակ­ված են ե­ղել իշ­խա­նութ­յան հետ­նա­մուտ­քե­րում։ Եր­բեմն նրանց մեղմ հայ­հո­յե­լով, ի­հար­կե։

     Եվ հի­մա, նրանց ար­վես­տա­գե­տի նուրբ հո­գի­նե­րը ո­րո­շում են ա­րա­գո­րեն դիս­լա­կա­ցիա­յի են­թարկ­վել եւ ի­րենց մար­մին­նե­րը ցու­ցադ­րութ­յան դնել հրա­պա­րա­կում։ Այ­սինքն՝ տե­սեք, տե­սեք, մենք էլ ենք այս­տեղ, մենք էլ ենք «ժո­ղովր­դի» հետ, հան­կարծ չմտա­ծեք, որ մենք ստոր նախ­կին­նե­րի փե­շե­րի տակ ենք, մենք այս­տեղ ենք, տե­սեք մեզ, մենք կա­րանք եր­գենք, կա­րանք պա­րենք ձեր հա­մար։

     Ու ա­րե­ցին։

     Ու ա­րե­ցին ոչ միայն դե­րա­սան­ներ, այ­լեւ եր­գիչ­ներ ու մյուս տե­սա­կի չգի­տե­մին­չեր։

­     Պատ­վոգ­րեր ճղե­ցին, գցե­ցին ֆեյս­բուք։

­     Հա­յոց պատ­մութ­յուն, ան­պայ­ման կգրես սրանց մա­սին, ա­նուն առ ա­նուն կգրես, թող վեր­ջա­պես մա­րդիկ ի­մա­նան սրանց ա­նուն­նե­րը։ ­Հան­դի­սա­տե­սը չի­մա­ցավ, հան­րութ­յու­նը թող ի­մա­նա։

­     Հա, այդ օ­րե­րին նաեւ ար­դա­րութ­յան ձգտող ար­վես­տա­գե­տա­ձիե­րի մի խումբ ե­լավ ու փռվեց Մ­շա­կույ­թի նա­խա­րա­րութ­յան դռնե­րի տակ, թե բա «­Հին նա­խա­րա­րը լա­վը չի, մեզ լավ չի «նա­յում», մենք նոր, յու­ղը վրեն նա­խա­րար ենք ու­զում, շատ նոր նա­խա­րար ենք ու­զում, box-ի մեջ փա­կած brand new նա­խա­րար ենք ու­զում, որ տա­նենք յու­թու­բում unboxing ա­նենք, փող աշ­խա­տենք։

     Էդ էլ տվե­ցին ի­րենց։

­     Բայց, Հա­յոց պատ­մութ­յուն, ախր սրանք լրիվ ան­հաս­կա­նա­լի էին, է՞։ Ե­թե սրանք լի­նեին պայ­քա­րող­ներ, ե­թե սրանք գո­նե մի քա­նի տա­րի հան­րա­հա­վաք­նե­րի դուրս ե­կած լի­նեին, ե­թե սոց­ցան­ցե­րում բա­ցա­սա­բար ար­տա­հայտ­ված լի­նեին իշ­խա­նութ­յուն­նե­րի դեմ՝ կա­սեինք՝ հա­լալ ա, ախ­պեր, բա ո՞նց, մար­դիկ ի­րենց ի­րա­վունք­նե­րի հա­մար դուրս են ե­կել փո­ղոց։ ­Բայց սրանք եր­բեք եւ ոչ մի պա­րա­գա­յում ոչ մի տե­սա­կի հան­րա­հա­վաք­նե­րի չէին մաս­նակ­ցել, ոչ մի պայ­քա­րի դուրս չէին ե­կել, ո­րով­հե­տեւ մար­դը չի կա­րող միեւ­նույն ժա­մա­նակ  նստել մայր թատ­րո­նի… (ին­չո՞ւ միայն մայր, ան­գամ  հայր, դուստր կամ բա­ջա­նաղ թատ­րոն­նե­րի բու­ֆե­տում), համ միեւ­նույն ժա­մա­նակ մաս­նակ­ցել, ա­սենք՝ է­լեկտ­րիկ Ե­րե­ւա­նի ցույ­ցե­րին։ ­Դա ֆի­զի­կա­պես անհ­նար է, ա­նի­րագր­ծե­լի է։

­     Հա­յոց պատ­մութ­յուն, սա քո «ար­տիստ» կոչ­վող սրի­կա­նե­րի բա­նակն է։

     Իսկ հե­տո ի՞նչ ե­ղավ։

­     Հե­տո դրանք սաղ գնա­ցին ու կո­րան։

     Ե­ղավ այն, որ սրան­ցից ո­մանք մին­չեւ հի­մա սրա-նրա հե­տույքն են մտնում, որ մի բան ստա­նան, յու­թուբ­նե­րում ու ի­րենց լայ­վե­րում իշ­խա­նա­մո­լութ­յուն են քա­րո­զում, իսկ ա­վե­լի մեծ մա­սը կո­րել է, ո­րով­հե­տեւ սրանց ուղ­ղա­կի հա­նե­ցին թատ­րոն­նե­րից ու փո­ղոց շպրտե­ցին։ ­Շա­տե­րի թատ­րոն­նե­րը փակ­վե­ցին։ Ի­րենք մշա­կույ­թի նա­խա­րար էին փո­խում, բայց փաս­տո­րեն՝ ի­րենք ի­րենց տե­ղը փո­խե­ցին, այ­սինքն՝ բե­մից փո­ղոց։

­     Լավ ա­րե­ցին։ ­Դա է դրանց տեղը։

     ՀԳ… Արա, բայց դուք ո՞նց չեք ամաչում, որ բացահայտ կերհով հետույք եք սողոսկում, հը՞։ Բա դուք մտավորական եք, դուք օրինակ պիտի ցույց տաք, այ ապիկար, անտաղանդ, անշնորհք չոբաններ։ Բա դուք երեխա չունե՞ք, որ ամաչի ձեզնից… Որ թքի ձեր վրա, սրիկաներ…



19

ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՍՏԱՑԱԾ ՓՈՂԵՐԸ ԵՎ ԴՈՒ, ՈՉԽԱՐ ԵՂԲԱՅՐ

(2020-ի մտո­րում, 2012-2017-ի պայ­քա­րող­նե­րի մա­սին)


­Հի­մա շա­տե­րը բո­ղո­քում են երկ­րում կա­տար­վող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից ու մե­ղադ­րում են իշ­խա­նութ­յուն­նե­րին…………


ԿԱՐԴԱԼ ԳՐՔՈՒՄ





(հատված «Ծովից Ծով Դատաստան» գրքից, որը կներկայացվի կկայանա Մայիսի 31-ին, Մոսկաֆե սրճարանի բացօթյա հատվածում

(placeholder)
(placeholder)