Մարտի 16-ի ներկայացումը

կկայանա կարանտինի

ավարտից մեկ շաբաթ հետո,

Ձեր տոմսերն ուժի մեջ են

ՄԻՇՏ

12.

LIVE ՄՏՆՈՂ ԱՊՈՒՇՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ

ԱՅԴ LIVE-ԵՐԻ ՏԱԿ ՄՆԱՑԱԾ ԱՊՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ


2018-ից սկսած ամեն սրիկա անասուն որոշեց լայվ մտնել։ Մանավանդ իրենց առաջին պլան սկսեցին գցել «դերասան» կոչվող բազում չակուրտակներ։

Ու կողքից սկսեցին խոսել ու գրել դրանց մասին։ Գրում են, որ ինչ-որ մի դերասան ինչ-որ մի իդիոտություն է ասել։

Այսպես՝ «Հայտնի դերասան Գանդեվոս Բոզանգուլյանը ասել է, որ, ասենք «իշխող ուժը եսիմինչ ու չիշխող ուժը եսիմինչ»։

Ծիրծաղելին այն է, որ նման վերնագիր տեսնելիս՝ ոչ թե ցանկանում ես իմանալ, թե նա ինչ է ասել, այլ իմանում ես, որ էդ իդիոտը դերասան է։

Սենց դերասան էլ կա աշխարհում, էլի։ Այսինքն Դենիրոյից, Բրանդոյից, Դուգլասից, Խորեն Աբրահամյանից բացի՝ կա նաեւ Գանդեւոս Բոզանգուլյան։

Կտեսնես, չէ՞,  որ ֆեյսբուքյան մայդան-տեսասրահում կհայտնվի մի հատ գզգզված ապուշ ու սֆաթն այլանդակ ծամածռելով՝ կսկի ինչ-որ իդիոտություններ շաղ տալ։ Ու ինչն է կարեւոր. լայվի թեման ու նյութը անպայման պիտի լինեն ամբոխահաճո։ Ամբոխահաճո էլ չէ, գժլոտահաճո։ Ո՞րն է դա։ Դա այն է (200 անգամ գրել եմ), թե տվյալ ժամանակահատվածում «մեծամասնություն» անվանվող սապոնաջուրն ինչ եւ ում է սիրում ու ինչ եւ ում չի′ սիրում։ Իսկ դա էլ այնքան արագ է փոխվում, որ էս լայվ մտնող իդիոտը արդեն սկսում է խառնվել, ու չկողմնորոշվել, թե ինչից խոսի, որ գժլոտների դուրը գա, լայք դնեն ու գրեն vay cavt tanem srtics xosacir. Այո, երբեք չես հասկանա, թե գջլոտներն օրվա որ ժամին ում են սիրում եւ ում չեն սիրում։ Երեկոյան մի  գործիչի մասին գրում են jujult utem, duxov dranc kzcru, առավոտյան գրում են erexed achqit araj merni. Դրա համար էլ դերասան կոչված իդիոտն իր օրվա ասելիքը հստակ հարմարեցնում է գջլոտի օրվա ցանկություններին։ Մի բան, որ նա անփոփոխ է անում, դա սա է. եթե գջլոտները իշխանության դեմ են՝ ինքը պիտի հայհոյի իշխանություններին ու պաշտպանի ընդդիմություններին։ Եթե գջլաբանակն այդ օրը եւ այդ ժամին իշխանասեր է՝ նա պիտի լպստի իշխանությունների ամորձիները եւ ամենավերջին խոսքերով հայհոյի ընդդիմություններին։ Եւ նա դա պիտի անի բացահայտ հաճոյախոսություններով, անթաքույց գովասանքներով եւ մյուսներին հայհոյի՝ ամենագարշելի արտահայտություններով։

Մի րոպե, է՞։

Ես սա չեմ ասում, որ կարդաք, ասեք՝ «Վայ, ինչ ահավոր ա» ու պրծնի գնա։

Ոչ։ Բան կա, որ գուցե դուք չեք հասկանում։

Դուք հասկանում ե՞ք, որ այս մարդը կոչվում է արտիստ։

Արվեստագետ։

Ստեղծագործող։

Մտավորական։

Ու նա բոլորի աչքի առաջ հետույք է սողոսկում, բոլորի աչքի առաջ ատելություն է տարածում, իսկ դուք երկու բան եք ասում։ Կամ ասում եք,-

- Հա, դե լավ, մեր Գանդեւոսն ա։

Կամ ասում եք,-

- Ցավն էլ տանեմ իրա։

Դուք արժեքներից եք խոսում, նոր, հզոր ու արդար Հայաստանից եք խոսում, բայց մի 10-20 մարմնավաճառի թուլա ձեր աչքի առջեւ ամեն օր քծնանք, ատելություն, կռիվ ու թշնամություն են տարածում, իսկ դուք ասում եք,-

- Հա, դե լավ, մեր Գանդեւոսն ա։

Կամ ասում եք,-

- Ցավն էլ տանեմ իրա։

Դուք ինքներդ ձեզ չեք հարցնում. արա, սա խի՞ հելավ սկսեց խոսալ, ո՞ւմ համար ա խոսում, ինչի համար ա խոսում, ինչ ա ուզում ասի, հը՞…

- Էս մարդու խոսելու մոտիվացիան ո՞րն էր, դրա տատին պայթի…

Չէ։ Կարեւորը «սրտիցդ» խոսա՝ լայք անես, «սրտիցդ» չխոսա՝ գրես «ծախված տականք»։

Ու ինքդ դառնաս լայք անող ծախված տականք։

Դուք արժեքներից եք խոսում, բայց ուրիշի փողերը հաշվող նախանձ պարազիտին չեք ասում «նախանձ, պարազիտ»։ Դուք ասում եք «Պայքարող տեսակ»։

Ամոթ չի՞ ձեզ։

Բա պառակտվածն ինչպե՞ս է լինում։

Բա ամոթ չի՞ պառակտված լինելը։ Անպատվաբեր չի՞։

Կեղտոտություն չի՞ ինչ-որ մեկի կողմը բռնելը, այսինքն՝ նրա տակը պառկելը։ Բա դուք բողոքում եք, որ ձեզ պառակտում են, բայց երբեք չեք ասում՝ արա, ես խի՞ եմ պառակտվում, ես հո պիդարա՞ս չեմ, որ ինձ բռնեն, կզացնեն, չոքացնեն ու պառակտեն։

Դե հիմա, արի ասեմ, քեզ, պառակտված ախպեր։

Ախպեր համար 1։ Դու իշխանություններին դեմ ե՞ս, վատ չի, դեմ եղիր։ Բայց դու հենց նոր, հենց նոր… գիտե՞ս ինչ արեցիր։ Դու գովեցիր մի հատ ապուշ ընդդիմադիր գործիչի, որը անգրագետ, վնասակար ու ծախվածի մեկն է։ Ինչի՞ գովեցիր։ Ինչի՞ լայք դրեցիր։ Ինչի՞ համար։ Սրտիցդ խոսե՞ց։


եԱՅՍ ԲԱՑԹՈՂՆՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱԼ ԳՐՔՈՒՄլ, իայքում ստախոսին։ Հիմա դու ի՞նչ ակընկալիքներ ունես։ Չլինի՞ ուզում ես, որ ապ

Հիմա դու, պառակտված

Ախպեր 2։ Իշխանասեր ե՞ս, իշխանություններին ես սիրո՞ւմ։ Լավ ես անում, սիրիր, քեզ ո՞վ է բան ասում։ Բայց երբ իշխանական պատգամավորներից մեկը բացահայտ քծնում է իրենից բարձրին՝ ինչի՞ նրան չես անվանում քծնող։ Ինչի՞ արա։ Նրա համար, որ իրեն համարում ես «նորերից»։ Բայց ի՞նչ կապ ունի նորն ու հինը, եթե նա սուտ խոսելով քծնել ու հաճոյացել է։ Ի՞նչ կապ ունի, ասա։ Դու չէի՞ր ստի, կեղծիքի, ատելության ու նման բաների դեմ պայքարում։ Բա հիմա, երբ էս մեկը քծնում է՝ ինչի՞ ես ասում «Լավ արեց»։ Բա դու մարդ ես, չէ՞, դու ընտանիք ունես, կին ունես, երեխա ունես։ Ու նրանց բոլորի աչքի առաջ էս մարդը քծնեց։ Ու դու բարձրաձայն չասեցիր՝ «Արա, էս ի՞նչ կեղտոտ գյադա ա էս պատգամավորը»։ Ինչի՞ չասեցիր, հարց եմ տալիս քեզ։ Արա, բա դու ուզում աս վաղը մյուս օրը լավ ապրես, դու հիմա ինչի՞ ես կեղծիքը պաշտպանում։ Թե՞ դու էլ ես ուզում դառնալ ոհմակ։ Դու էլ ե՞ս ուզում դառնաս «շատեր»։ Արա, դեբիլ, եթե ուզում ես՝ դու լավ չես ապրելու, դեգեներատ, դու ճշմարտության դեմ ես գնում, հիմար, դու հիմա նրա հետ միասին ստում ես։ Դու հասկանում ե՞ս, որ կրկին ստերի վրա ես սարքում նոր կյանքը։ Դու նոր Հայաստանը ստեղծում ես կեղծիքի, քծնանքի, չարության եւ ատելության հիմքերով։ Դու «նախկին ու ներկա» կռիվ-կռիվն ես խաղում ու չես հասկանում, որ հիմարագույն, անիմաստ, դատարկ ու վնասակար բան ես անում։ Քո խոսքերով ասեմ, դեբիլ. դու պաշտպանում ես ոչ թե ճշմարտությունը, այլ մի քծնող բոզի տղու ու դա անում ես միայն նրա համար, որ իբր նա քոնն ա, նա նոր ա, նա լավն ա։

Քոնն ա՞։

Ուրեմն ոչ սարերի հետում կանգնած կաշառակերությունն էլ ա քոնը, սուտն ու կեղծիքն էլ ա քոնը, աղքատությունն ու բռնությունն էլ ա քոնը։

Սաղ քոնն են։ Կեր։

Жри, сука, քեզ էդ ա հասնում։

Ու դու ավելի վատ ես ապրելու։

Մի բան էլ ասեմ, այ չտես։

Դու քո հնացած փչացածությամբ ապացուցում ես, որ կիսավարտ օրգանիզմ ես։ Որովհետեւ դու չգիտես, որ եւրոպացի մարդիկ նման ձեւով չեն ապրում։ Նրանց ուղեղում չկա այս պոռնկահոգի «կռուտիտը»՝ «Հա, հա, դե լավ, դե հա, դե մեր Գանդեւոսն ա, դե հիմա, ոչինչ»։ Նրանց ուղեղում կա՝ լավ ու վատ։ Կա ճիշտ ու սխալ։

Նրա ուղեղում չկա ԿՌՈՒՏԻՏ։

Քո ուղեղում կա։

Ու էն ինչ-որ կա՝ մնա դրա հետ, մնա տեղումդ, էդ է′լ է քեզ շատ։


-----------------------



84.

ՊԱՐԿԱՎՈՐ ԿԶԱՔԻՍ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆ,

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՔԸ

(ՆԱԽԿԻՆՆԵՐ 2007)

Ուրեմն 2008 թվականի հունվարի վերջերին ինձ զանգահարեց մի լրագրողուհի։ Կարծեմ հունվարի վերջին օրն էր կամ փետրվարի առաջին օրը։ Չեմ հիշում, թե նա որ թերթից էր, միայն հիշում եմ, ինչ-որ թերթից էր։ Զանգեց ու շատ բարակ ձայնով ասաց,-

- Կարող ե՞մ ձեզնից մի հարցազրույց վերցնել։

Ես չհասկացա, թե ինչու այդպես շեշտեց «վերցնել» բառը, բայց հարցրեցի,-

- Իսկ վերցնելուց էլ ե՞ք նույն բարակ ձայնով խոսելու։

Լրագրողուհին կարկամեց ու չեմ հիշում, թե ինչ ծղրտաց։ Համենայն դեպս պայմանավորվեցիք ու մյուս օրը կեսօրին սա ժամանեց։

Սա որ մտավ ներս՝ ես վախեցա։ Ինքն ուներ ժելեի պես շարժվող ու անընդհատ բերանը մտնող քիթ, դեպի հետ թերաճած ու ածելուպես սուր ու բարակ շրթունքներ։  Չուներ վիզ, բայց ուներ երկար տորս ու կարճ ոտքեր։ Ավելի ճիշտ՝ հետեւի ոտքերը ավելի կարճ էին, քան առջեւինները, ինքն էլ մի տեսակ կորացած էր ու ասես լիներ գաճաճ պարկամուկ կամ ճագարային բանդիկուտ։ Ավելի շուտ նա  գաճաճ պարկամկան եւ ճագարային բանդիկուտի խառնուրդ էր։ Ինքը երեւի… չէ, ի՞նչ երեւի, հաստատ՝ նա պարկավոր կզաքիս էր։

Նա հագել էր կապույտ ՊԱԼՏՈՆ (հենց պալտոն, այլ ոչ վերարկու), ցեխոտ կալոշատիպ չարոխներ, դրել էր անասուն գլխարկ ու կապել էր զզվանք շարֆ։ Հենց էդ շորերով էլ նստեց բազկաթոռին ու սկսեց անագորույն հարցրեր տալ՝ «Ո՞րն է արվեստագետի պարտքը ժողովրդի առաջ», «Ժողովրդի դերը մտավորականի ստեղծագործությունների հիմքում», «Ժողովրդի կամքը եւ նրա իղձերը՝ ձեր վերջին գրքում»։


ԱՅՍ ԲԱՑԹՈՂՆՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱԼ ԳՐՔՈՒՄ

Ես երկար նայեցի դեմքին ու մտածեցի, «Արա, բայց ինչ մեղկ ա, արա… բա մարդ է՞լ մի անգամ ծնվի գա լույս աշխարհ ու լինի էսքան անասուն»…

Ի՞նչ ասեմ, այդ բոլոր իդիոտություններին ու տխմարություններին մի կերպ դիմացա, բայց վերջերում, երբ ասացի, որ «Ցանկացած ստեղծագործող ստեղծում է կոնկրետ իր աշխարհը եւ դա ոչ մի առնչություն չունի մյուսների կամ հանրության հետ»՝ սա հանկարծ ասաց,-

- Ո՞նց։ Բայց չէ՞ որ մտավորականը պետք է կանգնած լինի ժողովրդի կողքին։

Մեկ ասացի՝ բեր մի հատ թքեմ աչքին, բայց մտածեցի, որ դա կարող է նրա դուրը գալ։

- Նախ մտավորականը խնդրում է, որ «պետք է» բառն իր պարագայում չգործածեք,- պատասխանեցի ես,- եւ երկրորդ՝ ես այդպես էլ չհասացա, թե ինչու եք դուք րոպեն մեկ «ժողովուրդ-ժողովուրդ» ասում։ Դուք տեղյակ չե՞ք, որ քաղաքակիրթ աշխարհում՝ «ժողովուրդ» բառը վաղուց արդեն կիրառելի չէ։ Չեն գործածում նման բառ։ Դա վիրավորական է։ Վիրավորական է մարդու համար, վիրավորական է անհատի համար։ Եվրոպայում վերջին անգամ այդ բառը Ադոլֆն է օգտագործել, սովետական միությունում՝ Ստալինը։ «Ժողովրդի թշնամի»՝ չեք լսե՞լ։

- Լսել եմ։

- Իսկ լավ բան է՞ լինել ժողովուրդ, որի թշնամիներին միլիոններով գնդակահարում են։

- Դե գիտե՞ք, ախր… քանի որ… բայց…

- -ջան, դու փոխանակ հարցիս պատասխանես, ասեցիր «Դե գիտե՞ք, ախր… քանի որ… բայց»։ Ինչի՞ ասացիր «Դե գիտե՞ք, ախր… քանի որ… բայց»…

- Դե ես ասում էի, որ մտավորականը պետք է լինի…

- Ես էլ ասում էի, որ մտավորականը չպետք է լինի… Դու կոնկրետ ասա՝ ի՞նչ ես ուզում ինձնից։

- Դե ես ասում եմ, որ այ դուք, մտավորական եք, ստեղծագործող եք եւ պետք է լինեք ժողովրդի կողքը կանգնած։

- Իսկ ավելի կոնկրե՞տ։ Կարող ե՞ք տեղը ասել էդ ժողովրդի, գնամ կանգնեմ կողքը։

- Ո՞նց, չգիտե՞ք, որ ժողովուրդը ամիսներ շարունակ բողոքի ցույցեր է անում գործող վարչակարգի դեմ։ Հենց ձեր տնից մի թաղամաս այն կողմը, ձայներն էլ լսվում են։

- Այդ ձայներն այս ամիսների ընթացքում այնքան են լսվել, որ եթե անգամ չկան էլ՝ միեւնույն է, լսվում են։ Այդ ձայները մնացել են ամբողջ թաղամասի ականջների մեջ։

Ձայներն, իրոք լսվում էին ու լսվում էին անցած տարվա սեպտեմբերից սկսած։ Ամբոխն աղաղակում էր եւ դա բնական էր։ Ձեւն է այդպես։ Որտեղ կա ամբոխ՝ կա աղմուկ։ Որտեղ չկա աղմուկ՝ չկա ամբոխ, իսկ որտեղ չկա ամբոխ՝ կան մարդիկ։ Իսկ մարդիկ անհատներ են, նրանք անուն չունեն։ Կնշանակի՝ որտեղ կան մարդիկ, չկա ժողովուրդ։

- Դուք ասում եք, որ ժողովուրդը բղավում է ու ես ժողովրդի կողքին չեմ։

- Այո։ Ինչո՞ւ նրա կողքին չեք։

- Աղջիկ ջան, ես ժողովրդի կողքին եմ, ես ապրում եմ ժողովրդի կողքին։

- Հա, բայց ժողովուրդը…

- «Հա բայց ժողովուրդը»-ը ես քեզ կբացատրեմ քիչ անց։

- Ի՞նչ…

- Ասում եմ՝ դուրս գանք, ես ձեզ ճանապարհին հատ-հատ կբացատրեմ, թե «Հա բայց»-ը որն ա եւ ժողովուրդը որն ա։

Դուրս եկանք բակ։ Թույլ ձյուն էր գալիս։

Ամեն ինչ խաղաղ էր։ Աջ կողմը կոշկակարի խուց կար, բուտկա։

- Սա ուստա Յուրիկի բուտկան ա,- ասացի ես,- տես, էս մարդը նստած կոշիկ ա կալոտկում, աշխատում ա։ Ինքը միշտ գործ ա անում, ուստա ա մարդը։ Հիմա էս կողմը նայի, սա բակի խանութն ա, տե՞ս, ներսը Հասո տոտան գործ ա անում, մտնե՞նք մի հատ չուփա չուփս առնեմ՝ ծծես։

Պարկավոր կզաքիսը, երեւի կնեղանար, դրա համար էլ «ծծես»-ի փոխարեն ես ասացի՝ վայելես։

- Սրանք աշխատող մարդիկ են, տես։ Հիմա նայիր էստեղ, սա մանկապարտեզ է։ Ներսը դաստարակներ կան։ Նրանք երեխաներին են խնամում, հսկում։ Նրանք աշխատում են։ Մտնե՞նք, որ համոզվես։

- Չէ, ինչի՞ համար։

- Շուտով կասեմ ինչի համար։

Մի քիչ էլ քայլեցինք բակով։

- Այ սա մանկական թատրոնի հետնամուտքն է։ Նայիր։ Մարդիկ են մտնում, դուրս գալիս։ Այ էն բոյովը՝ բեմի բանվոր Հունանն է։ Էն էլ տիկին  Ասյան, զգեստների նկարիչ։ Ներսում էլ շատ մարդիկ կլինեն։ Երեւի մի երեսուն մարդ։ Նրանք եկել են աշխատանքի։ Նրանք աշխատում են, որ երեխաները գան ներկայացում նայեն։

- Հասկացա,- ասաց պարկավոր կզաքիսը,- բայց չեմ հասկանում, թե ինչ եք ուզում ասել։

- Հիմա դուրս գանք փողոցի կողմը՝ կասեմ։

Դուրս եկանք Սայաթ Նովայի պողոտա։

- Աջի վրա սրաճարան կա, տեսնում ե՞ս։ Մարդիկ են նստած, սուրճ են խմում, ուտում են։ Տե՞ս, մատուցող կա, սպասարկում է։ Այս մատուցողին ճանաչում եմ, Սեւակն ա, լավ - ա։ Էս էլ Միսակը, սրճարանի տերը։

- Ե՞վ։

- Անցանք առաջ։ Այ սա կարի արտադրամաս է։ Արի պատուհանի մոտ։ Տեսնում ե՞ս՝ ութ կին նստած աշխատում են։ Գործ են անում։ Ահա, սա էլ համակարգչային խանութ, էստեղ էլ կա չորս աշխատող, տես։ Ու նաեւ քսան հաճախորդ։ Անցանք առաջ։ Ահա, սա էլ նոր բացված հացի խանութ է։ Ունի փուռ։

- Հա, ի՞նչ։

- Այն, որ էս մարդիկ առավոտ ժամը ութին գալիս են էստեղ, բացում են, հաց են թխում, որ մարդիկ գան-առնեն-տանեն ուտեն։ Հասկանում ե՞ս։

- Չէ


ԱՅՍ ԲԱՑԹՈՂՆՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱԼ ԳՐՔՈՒՄ

Էստեղ ես հասկացա, որ սա պարկավոր կզաքիս չի, սա կովկասյան քարակզաքիս է, իսկ դրանք պատահում  են Հայաստանի Հանրապետությունում ու երբ պատահում են՝ դա անվանվում է դժբախտ պատահար։

Ու ես կատաղեցի։

- Ո՞նց չես հասկանում, այ արա աղջի։ Հը՞։ Ո՞նց չես հասկանում, կովկասյան քարակզաքիսը, այ գաճաճ պարկամկան եւ ճագարային բանդիկուտի խառնուրդ։ Դու ինձ ասում ես, որ ես ժողովրդի կողքը պիտի լինեմ, ես էլ քեզ ժողովրդին եմ ցույց տալիս, չես հասկանո՞ւմ։ Էն մեր բակի ուստա Յուրիկին ես ամեն օր բարեւում եմ, խոսում-զրուցում ենք, կատակներ ենք անում։ Իր տղեն, Սաքոն, տաքսիստ - ա, համեստ - ա, ամեն օր տեսնում եմ, զրուցում եմ էդ մարդու հետ։ Դիմացի շենքի չորորդ հարկի Վահանը բանվոր - ա, շատ կարգին մարդ ա, շաբաթը մի անգամ գալիս ա իմ մոտ, լավ դիսկեր եմ ձայնագրում, տալիս եմ, տանում ա լսում ա, ուզում ա լավ բաներ լսի մարդը։  Հասո տոտայի հետ էլ մոտ, քանի անգամ ա ինձ պարտքով ապրանք տվել ու քանի անգամ եմ ես իրեն օգնել շատ ու շատ հարցերում։ Էն վերեւի հարեւաններին էլ։ Ու էլի շատ մարդկանց հետ եմ շփվում։

- Հա ի՞նչ, է՞։ Ի՞նչ եք ուզում ասել դրանով,- բարկացավ կզաքիսը ու թեւերի, վզի եւ դեմքի աղվամազերը երեք սանտիմետր ցցվեցին։

- Արա, չեմ ուզում ասեմ, է՞, ես ասում եմ։ Ասում եմ՝ բա էս մարդիկ, էս աշխատող մարդիկ, էս կոշկարները, վարորդները, մատուցողները, բանվորները, հացթուխները ժողովուրդ չե՞ն, բայց հանրահավաք անողներն ե՞ն ժողովուրդ։ Ես չեմ ասում, որ նրանք ժողովուրդ չեն։ Նրանք էլ են լավ մարդիկ, շատ լավ մարդիկ են։ Բայց դու նրանց ասում ես ժողովուրդ, իսկ էս մարդկանց բան չես ասում։ Մարդ չե՞ն սրանք։ Էս աշխատող մարդիկ շնչավոր չե՞ն։ Ժողովուրդ չե՞ն սրանք, արա։

- Ժողովուրդ են։

- Բա ես էլ էս մարդկանց կողքը կանգնած եմ, էլ ի՞նչ ես ուզում։

- Դե… Ես… Հա… Չէ, դե ես ուղղակի ասում էի որ հանրահավաքի մարդիկ իրենց կյանքը վտանգում են, որ էս ցրտին եկել են ու…

- Ոչ ոք իր կյանքը չի վտանգում ու ոչ մեկին ոչ մի վտանգ չի սպառնում։

- Ո՞նց, ինչի՞։

- Ի՞նչն ինչի։ Ուզում ես, որ վտանգ լինի՞։

- Չէ, բայց…

- «Բայց» չկա,  հանգստացիր, վտանգ չկա, զոհեր չեն լինի, սա հաստատ իմացիր։ Գիտե՞ս ինչի։

- Ինչի՞։

- Բա ես լսեցի, որ մի քանի օր առաջ ցույցերի կազմակերպիչը Չարենց արտասանելով բոլորին ասեց ու հասկացրեց, որ որ թող իրենից բացի զոհեր չլինեն։ Թող ինձնից բացի զոհեր չլինեն, թող ես լինեմ զոհը։ Մարդն ասել է, որ թող միայն ինքը լինի զոհը։ Էնպես որ՝ հանգիստ եղեք։

Կովկասյան քարակզաքիսը հետ գնաց ու լռվեց։ Նա փոքր ինչ խառնված տեսք ուներ, կարկամած էր, բայց նաեւ հանգիստ էր, որ մարդ չի զոհվելու։

Ի՞նչ ասեմ, փետրվարի սկիզբն էր ու բոլորն է՝ համոզված էին, որ ոչ ոք չի զոհվելու։

Տխուր էր։

Տխուր էր եւ այն ժամանակ, տխուր էր եւ դրանից հետո, տխուր է եւ հիմա։


---------------------



121

ՀՈՂ ՀԵՏ ԲԵՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ


2016 թվականի մայիսին, ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց,  ինչ-որ կիսախելագար իդիոտների խմբեր նկատեցի, որոնք կոչեր էին անում, թե բա «Մեր 800 հեկտար հողը գնանք հետ բերենք» շարքից։ Ցանկացա գիտենալ. ո՞նց եք հետ բերում, արա, քանի՞ հոգանոց զորքով, ի՞նչ զենքերով, ի՞նչ հրետանիով եւ ինչ ռազմաօդային նավատորմով։

Հիմա կարդացեք, թե ինչ եմ ասում, այ բնածին ու քրոնիկ ձեւստ էշի թուլեք։  Արա, դու քո եղած հողի վրա, քո տան ժանգոտ դարպասն ալարում ես ներկել, դու ալարում ես բաղնիք մտնել ու ամռանը վրայիցդ մահացած ոչխարի հոտ է գալիս… բա գնա մի հատ նորմալ սեռական հարաբերություն ունեցի, այ կոմպլեքսավորված հիվանդ, այ ինմոտենտ թուլա, մի հատ դզվեք, էշեր, արվեստ, գիտություն ստեղծեք, մի բան արեք, որ էս երկրի հետ վաղը մյուս օր հաշվի նստեն…

Հայոց պատմություն ջան, գրի քո էջերում, գրի՝ դուրս եկան ձեւական թուլեք ու սկսեցին հող գրավել։ Հետո մոռացան, կորան։ Ու ոչինչ չեն անում։ Գրիր, որ 2010-ականների վերջերին՝ 3 միլիոնանոց ազգի մեջ կես հատ ջահել դերասան չկա… կես հատ գիտնական չկա… չնայած ի՞նչ անեք, դուք ծուռումուռ սարքած, անհաջող, անշնորհք, դանդաղաշարժ, հիմար թուլեք, էլի…


--

---

---

---

--

--

--

--

--

--

--

--


--












ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾ՝ ԴԵՌ ՉՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ

«ԾՈՎԻՑ ԾՈՎ ԴԱՏԱՍՏԱՆ»

ԳՐՔԻՑ

Ուշադրություն

Տվյալ պահին գիրքը գտնվում է հրատարակչատանը, որտեղ սրբագրվում եւ ձեւավորվում է, այնպես որ որոշակի սխալների եւ անճշտությունների համար ներողություն ենք խնդրում

Չկարդացվող մասերը կարելի է կարդալ

միայն արդեն հրատարակված գրքում