ՀԵՏՈՒՅՔ ՄՏՆՈՂ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(հատված

«ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» վեպից)


Տեսնի, հասկանա… Հասկանաս…

Հասկանաս, երկիր կառուցող հասարակ քաղաքացի... կամ պաշտոնյա... կամ պաշտոնյայի ստորադաս...

Հասկանաս, որ եթե ասում ես «պետք է, որ մեր երկրում շատ բաներ փոխել», ուրեմն առաջին հերթին պիտի անցած տարի հագած գուլպաներդ փոխես, փնթի… Իսկ եթե ասում ես «արդե′ն մեր երկրում շատ բաներ են փոխվել», դու պիտի իմանաս, այ տափակ, որ ամեն բառն ունի արժեք, ամեն տառն ունի կշիռ եւ քո արտաբերած «շաաա՜տ» բառը մյուսներին կարող է բարկացնել… այն կարող է միայն բավարարել եւ ուրախացնել ամբոխից հառնած անագորույն թափթփուկներին… չնայած դրանք էլ կսկսեն կատաղել ու սմբակներով թխթխկացնել… եւ կիրթ մարդիկ էդ «շաա՜տ»-ը լսելուց անմիջապես հետո փաստեր են պահանջելու եւ դու պիտի դրանք ցույց տաս… պիտի շատ կոնկրետ թվեր ներկայացնես, կոնկրետ գործողություններ մատնա շատ նշես, պետք է իմաստավորես, հավաստիացնես, վավերականացնես… ի վերջո՝ պատասխանատու լինես քո խոսքի համար… դու չես կարող ասել՝ «ես շաա՜տ հավաստի եմ ասում»… «շաա՜տ կոնկրետ եմ ասում»… հա… Բա էդ շատով դու քչանում ես, այ բզեզ, դու վերանում ես, դու պրծնում ես… Կապ չունի, թե ով ես՝ մարդ ես, պաշտոնյա ես կամ տերտեր... Ու եթե մի բան ասում ես, դրանից առաջ պիտի երկար մտածես՝ «Մի րոպե, արա, արդյո՞ք ես ճիշտ եմ ասում, հը՞, հավատում ե՞մ իմ ասածին… կամ եթե հավատում եմ՝ ինչի՞ եմ ասում հիմա… հենց հիմա՝ ինչի՞ եմ ասում, ասում եմ, որ իմ երկրի համար լավ լինի՞, թե ասում եմ, որ իմ վերադասներն ինձ լավ նայեն»…

Բա մտածիր, գցիր, բռնի, թե ինչի ասացիր, մտածիր.

«Էն, որ նոր ասացի, ինչի՞ ասացի… ասացի, որովհետեւ օգտակար բան է՞ր, թե՞ ուղղակի կարիերիզմի հանկարծահաս նոպայից առաջացած ծղրտոց հանեցի, կարող ա՞ հանկարծ ես ուզեցի դուր գալ իմ շեֆերին, հը՞… մի րոպեե՜, սպասի՜…»…

Կարող ա ես մեկին քծնեցի՞, արա, հըը՞»:

Մտածիր, տես, հասկացիր, հո նման բան չե՞ս արել։ Էլի մտածիր։ Որովհետեւ՝ եթե չես քծնել՝ փրկվել ես, բայց եթե քծնել ես՝ ուրեմն փչացել ես, փչացվել ես, գյո…ըցվել ես, չմարիտ ես եղել, կռացվել ես, ստորացվել ես, դառել ես բերդի պիտուխ։

Մտածիր կամ թող մենք մտածենք ու ասենք,-

- Արա, դու երիտասարդ մարդ ես, դու հիմա պիտի կրթվես, գիտություն ու արվեստ սովորես, նաեւ պիտի առնանդամդ թափ տալով ման գաս, դուհիմա պիտի ուտես, խմես, հարբես, կյանք վայելես… դու պիտի լինես տեսած, որ նորովի երկիր կառավարես, խելոք որոշումներ կայացնես… բա դու ինչի՞ ես փողկապը կապել ու հետույքներ սողոսկում… Էս տարիքից դու ինչի՞ ես քեզ խցկում ուրիշների intestinum crassum-ը՝ հաստ աղիքը… Չես ջոկո՞ւմ, որ հանցանք ես կատարում, չես ջոկո՞ւմ, որ քած ես դառնում… Լավ ես անո՞ւմ։ Դու չէի՞ր ասում, որ պետք է վերացնել հանցավոր ռեժիմի ստեղծած քծնանքի մթնոլորտը… Բա դու հիմա չես հասկանո՞ւմ, որ ոչ թե կամաց-կամաց ես դառնում նրանցից, այլ արդեն կազմ ու պատրաստ գտնվում ես ուրիշի հետույքում։ Դու երիտասարդ ես, դու պիտի ուտես համբուրգեր, սթեյք, պիցցա, խորոված, իսկ դու մտել ես հետնամասային առանցք եւ ուտում ես հաստ աղիքի լորձաթաղանթ։ Դե հիմա ինձ ասա՝ ես սխալվում ե՞մ, որ այսպիսի բան եմ ասում, ես քեզ դրանով վիրավորում ե՞մ։ Այսինքն, դու լինես քծնող, լինես կեղտոտ գյադա ու վիրավորվես ուրիշի՞ց…

Ես ուզում եմ, որ իմ երկրում արդարություն լինի, ես ուզում եմ սատարել հեղափոխական բոլոր արժեքներին, բայց դու աչքիս առաջ ոռ ես մտել, այ մսացու։

Լավ ես արե՞լ։

Չէ, բացատրի, սվաղի, պլստա, ասա՝ «Դե գի-տեք, քանի որ հիմա անհրաժեշտ է լինել, քանի որ գիտեք, եթե ուրեմն, բայց դե վասնզի»։

Այ էդ բառաշեռից հետո դու ոչինչ չես կարող ասել, դու այդքան ես, դու փոքր ես, դու պզուկ ես։

Հը՞։ Ձայնդ չի լսվում…

Հա… լռում ես… Ու լռում ես ոչ թե նրա համար, որ հասկացար, ամաչեցիր, զղջացիր ու արդեն գնում ես ապաշխարության… ո՛չ… դու լռում ես, որովհետեւ բռնվեցիր։ Քոռ մկան պես բռնվեցիր։ Դու ոչ մի բան չես կարող անել արդեն։

Իսկ ի՞նչ կասես, եթե քրեական օրենսգրքում հոդված զետեղվեր, ասենք հոդված 9454՝ Քծնանք։ Ու սեւով սպիտակի վրա գրված լիներ… հա, դու կսիրե՛ս սեւ ու սպիտակ… դու պառակտե՛լ կսիրես, այ մերապառակտված, լսի՛ր.

Քծնանք։ 1. Պատժվում է ազատազրկմամբ տասից մինչեւ տասնհինգ տարի ժամանակով:

2. Եթե քծնանքը կատարվել է նախկինում քծնանքի համար դատված անձի կամ մի խումբ անձանց կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ քառասունից մինչեւ ցմահ ժամանակով, գույքի բռնագրավումով կամ մահապատժով` գույքի բռնագրավումով:

3. Եթե քծնանքը կատարվել է շահադիտական կամ այլ նպատակներով, ինչպես նաեւ կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում, այսինքն՝ ազգային ժողովում կամ հասարակական լրատվամիջոցներով, պատժվում է քծնողի մայրիկին օրանգուտանգի հետ խաչասերելու միջոցով։

Հիմա կընդունվի՞ այս կետը, թե չի ընդունվի, բայց դու գոնե կիմանաս, որ քծնելով, հարթեցնելով, սվաղելով դու վա′տ բան ես անում, ինչի հետեւանքով էլ աչքիդ առաջ մայրիկիդ խաչասերելու են օրանգուտանգի հետ։ Չնայած՝ քծնող մարդը շատ էլ հանգիստ կտանի դա,որովհետեւ նա հենց նման հարաբերությունից էլ ծնված կլինի։

Աշխարհում բաներ կան, որ պետք է գիտենալ պատանի հասակից։ Օրինակ այն, որ կիրթ մարդը չի լինում զոռբա եւ ինքնավստահ, լինում է համեստ, լինում է հանդուրժող, երբեք չի ասում՝ «Ես ամեն ինչ գիտեմ, ես կարող եմ, ես դրա մասնագետն եմ, ես ամեն ինչի տիրապետում եմ, ես, ես»… Նման բաներկարող է ասել միայն հոգեկան խան-գարման հետեւանքով հոգեբուժական օգնության կարիք ունեցող անձը… Բա էլ ինչի՞ է, որ գժերի մեծ մասն ասում է «Ես Նապոլեոնն եմ»… Բա դուք, դուք, այ բիբլիական ապուշներ… դուք՝ նախկին ու ներկա իշխանաչիշխանականներ, մտավորականներ եւ այլներ… դուք հո գի՞ժ չեք, արա… Ո՞նց կարելի է այսքան անագորույն լինել։ Ո՞նց կարելի է չիմանալ, որ եթե մարդուն իր սխալի համար հանդիմանում են, նա ներողություն է խնդրում, զղջում է, ասում է՝ էլ չեմ անի… Բայց երեսուն տարի է՝ դուք, ձեր ազգուտակերով, ձեր ընդդիմադիրներով, իշխանականներով, տերտերներով, պայքարողներով ու անկարողներով հանդերձ՝ ինչ անում եք, ասում եք՝ «էս ա ճիշտ»։ Անգամ ձեր կռիվ-ռազբիրատ-պայքարների մեջ անմեղ մարդ եք տալիս սպանում՝ մի հատ չեք զղջում, անգամ հարազատներին չեք ասում՝ զղջում եմ, ներեք ինձ, եթե կարող եք… Չէ, դուք ասում եք՝ լավ եմ արել, հասնում էր։ Իսկ գիտե՞ք, թե ձեր արածն ինչ է։ Ձեր արածը հիմարություն չի, ստորություն չի, դաժանություն չի։ Ձեր արածը ցածրորակ չտեսություն է։ Դա սովորական գեղցիություն է, զոռբայություն, Համբոյություն, Չոբան Կարոյություն, Մարոյի հորություն, որովհետեւ դուք չունեք բարոյական կերպ, դուք չունեք կրթական ցենզ… դուք ունեք պլեբեյական վատորակություն, բանվոր-գյուղացիական քանդողականություն, ճորտական համառություն եւ ռամկական շահախարդախություն… այ էս բաներից էլ առաջ է եկել այս մտազուրկ, բայց աղաղակող ինքնավստահությունը… իսկ գիտե՞ք, թե հիմնականում ինչից են մեռնում հիմար մարդիկ… ու ոչ միայն հիմար մարդիկ… մարդկանց մեծամասնությունը ծերությունից, դժբախտ պատահարներից կամ հիվանդություններից չի մեռնում… ո՛չ… մարդկության մեծամասնությունը մեռնում է ինքնավստահությունից… դեպի նպատակ ինքնավստահ կերպով սուրալու ընթացքում՝ հետույքի կողմից հաստ առարկայով խոցվելուց… չգիտե՞ք էս բառը՝ ինքնակործանում… երեւի չգիտեք, թե ինչ է նշանակում անարգամահ… չեմ էլ բացատրի, որովհետեւ ինքներդ կտեսնեք, եթե ձեզ շարու-նակեք պահել այսքան ինքնավստահ… ի՞նչ ես գլուխդ թմբթմբացնելով կարդում ու ուրախանում, արա, քո մասին ա գրած… կամ դո՞ւ ինչ ես ժպտալով թերթում, աղջի, քեզ էլ ա սա վերաբերում, իդիոտկա… կամ բոլորդ… դուք դարձել եք թանձրամիտ, բայց ինքնագոհ տափակների ոհմակ ու ինքնագովազդ անելով խայտառակ եք լինում՝ հանրությանը ցուցադրելով ձեր ինքնակոչությունը, ձեր ինքնագործունեությունը, ինքնագրգռումները ինքնազմայլանքը… նաեւ ձեր ինքնախղճահարությունը, ինքնակարեկցանքը… անգամ ձեր ինքնաբավարարությունն եք ի ցույց դնում… Ինչի՞ ոչ մեկդ չի զբաղվում ինքնաժխտմամբ, արա… Ու բան էլ չի պահանջվում… սխալներն ընդունեք, որովհետեւ երբ ողջամիտ մարդուն ասում են՝ «էս ի՞նչ ես խոսում, էս ի՞նչ ես անում», նա չի ասում՝ «Լավ եմ անում» ու մանավանդ, երբ էդ «լավ եմ անում»-ի համար ասում են՝ «Դե ուրեմն դու երիզորդ ես», նա չի ասում՝ «Դու ես»։

ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԳԻՐՔԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԶԵՂՉՈՎ, ԴԻՏԵԼ


counters-free

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՑԱՆԿ

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՑԱՆԿ