(placeholder)

ՊՐԵՄԻԵՐԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՎ 15-ԻՆ

«ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է

ԱՊՐԵԼ, ՈՐ ՀԵՏՈ ԱՄՈԹ ՉԼԻՆԻ» շարքից

ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ

«ԻՆՉՊԵՍ ԼԻՆԵԼ ՄԱՐԴ

ԵՎ

ՉԼԻՆԵԼ ԱՄԲՈԽԻ ԶԱՎԱԿ»

Հիմա հասկանանք, թե ինչ է նշանակում ամբոխի զավակ։

Լինել ամբոխի զավակ, նշանակում է ենթակա լինել բոլոր տեսակի ազդեցությունների։ Նշանակում է հավատալ այն ամենին, ինչ իրեն կասեն։ Անգամ ստեղծել եւ հավատալ պատահական կերպարի։ Ամբոխի զավակը նաեւ ունի ստրուկի հոգեկերտվածք, որովհետեւ նա միշտ փնտրում եւ գտնում է այնպիսի մեկին, որին կանվանի մարգարե, կսկսի հավատալ նրա ամեն մի բառին եւ նա, ամբոխի զավակը, կսկսի ճորտի պես ծառայել իր ընտրած ամբոխապետին։ Եւ կսկի հավատալ ու չկասկածել նրա խոսքերին։ Հետո, իհարկե, կսկի փոշմանել եւ հիասթափվել… Եւ այդպես՝ ամբողջ կյանքում։

Ողջախոհ մարդիկ ոչ մի բանից չեն հիասթափվում, որովհետեւ ոչ մի բանի չեն հավատում։

Ամբոխի զավակները դժբախտ են, որովհետեւ իրենց կյանքն անցնում է ոգեւորւթյունների, էյֆորիաների եւ հիասթափությունների մեջ։

Դիտենք.


Ամբոխի զավակին միշտ թվում է, որ իրեն շահագործում են, իրեն թալանում են, իր միջոցները խլում են։ Իրենից փոքր ինչ լավ ապրող յուրաքանչյուր մարդու նա անվանում է «թալանչի, գող, ավազակ»։ Սոցցանցերում այսպես էլ գրում է «joxovrdin talanel en, petutyan@ grpel en, takanq, davajanner@ mer joxovrdin 25 tari a strkacrel en»։ Եւ այդ ամենի մեջ նա համոզված է, որովհետեւ այդպես են նրան ասել իր իսկ ձեռքով ընտրված ամբոխավար «մարգարեները»։ Եւ նա, ամբոխի զավակը, հավատում է, որ ինքն էլ ունի իրավունքներ, ինքն էլ է որոշող, ինքն էլ է մի պտուտակ՝ պետության կառավարման գործում։

Եւ նա խոսում է իր իրավունքներից։

Դիտենք.

(placeholder)

Նախ հիշենք, թե ինչ է նշանակում ամբոխին ենթակա հասարակարգ, այսինքն՝ օխլոկրատիա։

Օխլոկրատիա (հին հուն. ὄχλος – ամբոխ և κράτος – իշխանություն, լատ. ochlocratia), ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա։ Օխլոկրատիան բնորոշ է անցումնային և ճգնաժամային ժամանակաշրջանների համար։

Օխլոկրատիան բնորոշ է անցումնային և ճգնաժամային ժամանակաշրջանների համար։

Օխլոկրատիան առաջանում է հասարակության տրանսֆորմացիայի և ճգնաժամային պայմաններում, որպես կանոն, հեղափոխությունից հետո, երբ ամբոխը պետական խնդիրների լուծման համար թելադրում է պայմաններ և որոշումներ, պետական պաշտոններում է նշանակում ապստամբ ուժերի ներկայացուցիչներին, իրականացնում է ճնշամիջոցներ և ինքնադատաստան ըստ արդարության պարզունակ պատկերացումների, այլ կերպ ասած, ինքնակամ օժտում է իրեն իշխանությամբ առանց հետևելու օրենքի տառին և հաշվի առնելու բոլորի կամքը։ Սա հետագայում իշխանությունների և հասարակության միջև վիճաբանության տեղիք է տալիս։

Շուն լինելն էական չէ, կարեւորը շնային սիրտ չունենաս, ցածր չլինես, ամբոխի զավակ չլինես, «Մեր փողերը լափել են» ասող պարազիտ ապուշ չլինես, մարդ լինես…

Բայց ո՞վ է իրականում այդ ամբոխի զավակը...

Դիտել

Ինչպես է իրեն դրսեւորում ամբոխի զավակը՝ կիրթ մարդկանց շրջապատում

(placeholder)
(placeholder)
(placeholder)

Այո, ես չեմ սիրում դրանց…

Դիտել

(placeholder)