.

Ինչի՞ մասին է այս անհասկանալի պատմությանը... Շոգի՞ ցրտի՞ թե կեղտի... Այս ինչ զզվելի դարձած աղմուկ է բոլորիս ականջներում... Կդադարի՞ արդյոք շարունակաբար կրկնվող փչացած ավտոմեքենաների վայնասունն ու ազդանշանները... գիշերով... խաչմերուկներում կանգնած անսեռ ու անթիվ մուրացկանների տխմար ժպիտը... ֊Հացի փող տու... Սա ի՞նչ է... Զարգացած աշխարհի հետեփ մա՞սը, ծաղր դեպի 21-րդ դարի մա՞րդը... Թե մի անսկիզբ ու անվերջանալի ֆիլմ է, ուր հերոսը վաղուց արդեն մեռել է, իսկ հերոսուհին փողոցներն է ընկել... Կինո, ուր «տղեն» չկա, աղջիկն էլ հացի փող է ուզում..,

Սա ի՞նչ շրջապտույտ է, երբ դուքանչին որոշում է ֆիլմ նկարել, ԳԱՅ-իշնիկը հյուրանոցային համալիր է բացում, կազինոյի տերը դառնում է պատգամավոր։ Մանկուց պաղպաղակի համը չտեսած մի ոմն թուլա ռեստորան է բացում, որ բոլ-բոլ լափի։ Երբ տպավորություն կա, թե ոչ ոք փող չունի... Ու բոլորն ապրում են՝ «Մի կերպ, մի բան անելով, մի բան կանենք, տենանք ինչ ա ըլնում...». Ապրում են առանց իրար նայելու, զզվում են իրարից, ատում են, որովհետեւ ծախել են իրար, առել են, հետո էլի են ծախել, փողըչեն տվել, բայց տալու համար փողը վերցրել են... Մի՞թե կա մի ուրիշ երկիր, որ ունի այդքան անպարտաճանաչ ու բռի քաղաքացիներ, ինչպես մերն են... Գնչունե՞րը... Թերեա... Բայց նրանք իրար նկատմամբ ազնիվ են, կարծում եմ... Բւ հետո գնչու են, ի վերջո... Մենք միա՞կն ե՞ք... Եթե այդպես է՝ вперед!

Բարձրախոսը մեխեք ծառերին, հայեր, մառոժնիանոց բացեք, որ կողքով մարդ չկարենա անցնի։ Ով ձեր վայնասունը չի կարենում լսել ձեր դասակարգային թշնամին է։ Բայց դուք դասակարգ չունեք ախր, ձերն ինչ-որ անորոշ, կղկղանքի վրա հավաքվող կրծող-վնասարար մոծակների տեսակ է, որոնց վրա պետք է դեղ ցանել, որ վերանան... Բռասլետներով ու ականջօղերով հավաքվեք Սեւանի ափին, ամեն մեկդ ձեր բարձրախոսը մխեք ծառերին, ձեր քոսոտ մագնիտոֆոններով սկեք ջրի տակ, հույս կա, որ էլ դուրս չեք գա... Հաստ հետույքներով ու տձեւ փորերով շրջեք լճի ափին ու ասեք էս լիճն իմն է, էս ափն իմն է... Ափին միս լափեք, ոսկորներն ու շշերը փշրեք ավազների մեջ, ձմերուկի կլեպներով թաղեք իրար ու հետո մտեք Եվրախորհուրդ...

Դա է ապացուցում ծայրաստիճան կեղտոտ շքամուտքերում սեփական տան դիմաց պատրաստված 10 սանտիմետր բարձրությամբ մետլախե հարթակը... Այ էդ մետլախն էլ ձեր մտածողության խորհրդանիշն է, 10 սանտիմետր... Թող կեղտը կուտակվի աստիճաններին, աղբատար խողովակին թող փոխարինի վերելակը՝ իմ տունը 10 սանտիմետր բարձր է...

Իմը...

Ուզում եմ դիմել էդ բաներն անող խոզերին, էս նախամարդուն վայել արարքներից հետո՝ ի՞նչ քրիստոնեության 1700 ֊ամյակ, բացատրեք... Խճուղու պոռնիկը ազգասիրական կենացներ է խմում, Ազգային ժողովի պատգամավորն ու բարձրաստիճան պաշտոնյան 25 սենյականոց բնակարան է սարքում, որ սատկելուց հետո փարավոնի պես թաղվի մեջը, ընտանյոք հանդերձ...

Երբ ամենաթեժ պահերին երկրի ամենապատասխանատու անձը պախկվում է մի էնպիսի տեղ, որ ինքն իրեն երկար ժամանակ չի կարողանում գտնել... երբ թիկնապահը սպանում է նրան, ում պիտի պաշտպանի... երբ մեղադրվող հանցագործը հանգիստ հեռանում է դատարանից ու նրան էլ գտնել չի լինում... երբ զինվորը զբաղվում է քաղաքականությամբ, իսկ քաղաքական գործիչը դուրս է գալիս խճուղի... Սա էր, հա՞, ձեր պատկերացրած անկախությունը, թուլեք։

...Հանրապետությունում հաստատել եք գեղցիության ու ռաբիզության դիկտատուրա... Բավականաչափ սրված դասակարգային պայքարի նկրտումներով...

էս վերջին 100-ամյակն էլ մի բան չէր, ախր ո՞նց սարքեցին, որ էդ անտեր պրոլետարիատն ու գյուղացիությունը մտան ասպարեզ... Դարեր շարունակ նման բան չկար... քքնց դրանց գցեցին մեջտեղ, մարդ սարքեցին ու հետո հավի պես կոտորեցին... Պրոլետարիատներ... «Ընտրյալ» ազգերի անփառունակ զոհեր... գեղերից էկել լցվել են ու թափ են տալիս... Թափթփուկներ... Սիֆիլիտիկ, դեգեներատ կոմունիստների հետույքից թռած հիմար թոռնիկներ... Որ կազմել եք սոված-ծարավ թափթփուկների իշխանություն, որն էլ իր հետեփց առաջնորդում է ընչաքաղց մուրացկանների դիվիզիան։ Փչացած հոգիներ, թունավորված ստորությամբ ու ռաբիզության գաղջ ձուլվածքով։ Էդ կերտվածքով ո՞նց եք եւրախորհրդում երեւալու... բա որ մարդկության զզվելը գա ու հետ տան վրաներդ... ՉԷ, էդ Եվրախորհուրդն էլ մի սարի լալա չի, բայց դե հիմի նաղդի... Դրանց տարեկան նալո՞գը ոնց եք տալու դուք... Ասելու եք «Վաղը՞», չմոներ... Կես վայրկյանում ձեզ եւրախորհրդից կջնջեն ու կգրանցեն Անդուր, Անիմաստ ու Անկուշտ Վայրենիների Ախոռում։

Գոնե էդ եւրախորհրդից տեսուչներ գային ու ձեզ դանակ-պատառաքաղ բռնել սովորեցնեին, քրտնած դոդոշներ։ Նրբանկատության մասին չեմ խոսում, մի քիչ շատ կլինի ու բավական բարդ... «ժողովուրդը ստիպված լքում է երկիրը... Լքում է....... «Մենք աշխատանք չունեինք, ախպեր, գնացինք Գերմանիա, որ գորձ-մորձ քթնենք...»։ «Ախպեր, էս գերմանացիք հարիֆ ու ֆուցըն ժողովուրդ են, ախպեր, մտնեմ սուբոյ խանութ՝ ուզածս աբրանքը հանեմ դուս...»։ Հարիֆ, բա ո՞նց... Այ էդ «հարիֆները» երկու ամիս լուռ սպասում են ու գիշերով, 10 րոպեի ընթացքում, ձեր կեղտոտ գիշերանոցներով ու տապչ– կեքով կանդալում են ու շպրտում են ուղիղ Ցյուրիխից Երեւան... Առավոտվա կողմ հայտնվում եք ձեր բորբոսնած տամոժնիում...

Իմիջիայլոց... էդ գերմանացի ոստիկաններին ինչի՞ չեք պատմում խաչքարերի ու ծառերի ճյուղերին թառած ազգերի մասին... Հա, արդեն գերմանացի չեք տեսնում... Ձեզ գաղութն են շպրտել...

...Ասում են, մտնում ես գերմանական բանտ, 75 տոկոսը մեր քաղաքացիներն են... Գերմանական հայկական գաղութը... Դա գաղութ է բառիս բուն իմաստով... Մի գերմանացի զարմացել էր Հանովերում ցուցադրած մեր մշակութային ծրագրից... «Մենք կարծում էինք, որ հայերը խանութներից գողություն անող են...» Չէ, գերմանացի... Դրանք հայերը չեն... Դրանք ուրիշ բան են, թուրքի տակը գցելու փալաս են, ցեխից դուրս չեկած՝ Ազգային ժողովի նստարաններին սեմուշկա չրթող վիժվածքներ... Ծնվել են, որ փող գցեն... Բոլոր մակարդակներով... Փող գցելու մի ձեւ էլ կա, մոռացե՞լ եք, պարոնայք իշխանավորներ... Կոտորածը... Եվրախորհրդին ասեք, թող թուրքերը կոտորածի հասցրած վնասը տան... Հա, թող թուրքերը հատուցեն մեզ հասցրած վնասը... Որ դուք դա էլ ուտեք... Իրոք... Կուտեք, չէ՞... Հարց եմ տալիս՝ կուտե՞ք, թե չեք ուտի... Օօ~, էն էլ ոնց կուտեք... Ախ էլ չեք քաշի... Տո դուք ձեր նախնիների չորացած արյունն էլ բենզինի տեղ կլցնեք ջիպերի մեջ ու կիսաքաղց թոշակառուների հուսաբեկ հայացքների ներքո վեր ու վար կանեք բռնաբարված մայրաքաղաքի կիսաքանդ ու լքված փողոցներով...

... Կազինո, մառոժնիանոց... Ինչ լավ կլիներ, որ փոքր ժամանակ ձեր մամաներն ու պապաները մի քանի կոպեկ խնայեին ու ձեզ գոնե շաբաթը մեկ պաղպաղակ առնեին։ Դուք հիմա պաղպաղակի մոտը չէիք հանի՝ մառոժնիանոցում նստելով ու աման ամանի հետեփց լափելով։ Ո՞նց էլ դիմանում եք էդ մառոժնուն... Հոպ, մի քիչ կամաց կեր, տավար, կամաց, քոնն է, ամբողջ մւաաժ– նին քոնն է, ի՞նչ ես վրա տվել, հիմար...

Իսկ արժի՞ սրանց դատի տալ... Շարժվում են անասնական բնազդներով, իսկ այն արարածը, որ ապրում է անգիտակից կյանքով՝ անասունի պես էլ սատկում է կամ մորթվում։ Դրանք դժոխք էլ չեն գնում, ասեմ ձեզ։ Անասունը ո՞նց կգնա դժոխք կամ դրախտ...

Բա էլ ի՞նչ դատ ձեզ համար։ Դուք բնազդաբար եք սրել դասակարգային պայքարը... Ախ, դուք ձեր տե՞ղն եք ուզում գտնել արեփ տակ։ Ինչի՞ց եք վախենում։ Որ վաղը, մյուս օրը ուտելու բան չեք ունենա՞։ Դա է՞ ձեր վախի պատճառը։ Վաղը մյուս օրը չի լինի։ Ու դուք գերեզման էլ չեք ունենա, ու եթե անգամ ունենաք, մարդիկ կզզվեն ձեր գերեզմանի վրա թքելուց... Ձեր լեշերի գարշահոտությունը կբռնի շուրջբոլորը, ու անգամ սատկած ժամանակ դուք կանիծվեք, քանի որ կրկին գարշահոտ ու հիվանդություններ եք տարածելու։ Ուրեմն միակ փրկությունն այն է, որ ձեզ այրեն։ Ուրեմն կա նման ճշմարտություն, որ վարակն այրում են վառարաններում, ուրեմն իզուր չեն եղել վառարանները...

Բռի չոբաններ, թրիքի մեջ մեծացած... Մի երեխայի որ հարցնես, թե ինչ է ուզում դառնա երբ մեծանա, կասի՝ շինարար։ ֊Որ ի՞նչ սարքես, բալիկ ջան,– կհարցնեք դուք։ ֊Մառոժնիանոց ու եկեղեցի,– կպատասխանի... ֊Մառոժնի–անոց, գործ կդնեմ, եկեղեցին էլ՝ ժողովրդիս համար... Համ էլ՝ նա– լոգ-մալոգի չեմ տա...

ժողովրդիս... իս... իս... իս...

Ու ամբողջ ապրելու ընթացքում էլ թուրքական կլսի... Եկեղեցում։

Լսեք, հլը... Թուրքական լսողներ... Թուրքեր... Մուղամչիներ... Ձեր հոգու եկեղեցիներում, ավելի շուտ~ մզկիթներում սատանայի կնունքն ու պսակադրությունն է... Ինչո՞ւ չեք մասնակցում... Չէ՞ որ ձերն է, ձերը... Թուրքեր... Սատանան է կնքվում ու պսակվում՝ ձեր քույրերի եւ մայրերի հետ... Горько! Горько!

ՀԱ, ՍՐԱՆՑ ԼԱՎՈՒԹՅԱՆ ՊՍԻԽՈՀԻԳԻԵՆԱՆ

Լավությունն այն է, որ ամենամոտ ընկերդ հանկարծ չի մատնում քեզ... Ու ամենամեծ լավությունն այն է, որ ինչ-որ հարցում պաշտպանում է քեզ։ Կինն ամուսնուն չի դավաճանում։ Ինչ է անո՞ւմ... լավություն... Ավտոտեսուչը լավություն է անում, որ քիչ փող է վերցնում... չարած խախտման համար։ Բժիշկը, որ բուժում է, լավություն է անում... «Տեսա՞ր ինչ լավ ստացվեց, ապերացիա արեցի՝ սաղ մնացիր... Ո՞նց ես դուրս գալու էդ լավության տակից... «Գոհ եմ»՝ ասա, գոհ...

Բայց չէ՞ որ դրա համար բառ կա, է, անասուն, բառ կա հայերենում դրա համար՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։ Գոհ եմ... Ինչի՞ց ես գոհ, ստրուկ-մուրացկան... Ո՞վ է պարտավոր քեզ գոհացնի, չոբանի շուն։

Մտածողությունը կերտվում է կենցաղում՝ ընթացքում սրելով զգայարանները, բայց բթացնելով կիսավեր խիղճն ու արհեստա– վիժված հոգին։ ԳԱՅ-իշնիկին կարելի է ու պետք է փող տալ... Դա ամուր տեղավորվել է սրանց ուղեղում... Իսկ բժշկին՝ ոչ։ «Էդ անասուն բժիշկը էսքան փող ուզեց, ախպեր»։ Բայց էդ բժիշկը հո տատդ չի՞, որ բարեգործական բուժի քեզ, արա։ Որ ասես՝ «Գոհ եմ» ու պրծնես... Բայց եթե հանկարծ փող չվերցնի՝ հո չե՞ս ասելու՝ «Լավ մարդ էր, փող չառավ»։ Պիտի ասես՝ «Տո լավ, ինքն ինչ բժիշկ ա, որ մեկ էլ փող առնի... Բւ լավ է, էդպես, լավ։ «Էսիմինչ թերի հրամանատարի կամ գեներալի մոտ ծառայելը լավ է, - ասաց մի նախկին զինվոր,– ինքը լավ ա նայում սապատին»։ «Ինչո՞վ»՝ հետաքրքրվեցի։ «Ծեծել–մեծել չկա, չեն ճնշում...»,– պատասխանեց զինվորը։ Ի՞նչ լավ հրամանատար է, չէ՞... Չի ծեծում, չի ճնշում...

Բւ լավն այն է, ինչ որ ՊԻՏԻ այդպես լինի, ինքնստինքյան այդպես պիտի լինի։ Դա լավ է։ Բա էսքանից հետո կառավարոււթյունից ի՞նչ եք ուզում, կովեր։ Եթե դուք եք որոշում լավության կառուցվածքն ու արժեքը, ուրեմն դուք եք իրադրության տերը, ի՞նչ պահանջներ կան... Եթե դու, «ժողովրդի ներկայացուցիչ», որ մուղամ ես լսում՝ ինչի՞ ես զռռոցդ դրել, թե «Վատ ենք ապրում, սոված ենք, էս ի՞նչ կառավարություն ա»։ Բայց դու ի՞նչ ես ուզում հայկական կառավարությունից, դու Թուրքիայից պահանջի, հայ ե՞ս դու... Դե սսկվեք, մտեք ձեր տներն ու փակվեք, քանի էդ էլ ձեռներիցդ չեն առել... Առավոտից իրիկուն ձեզ ծախում-առնում եք, ռաբիզ շներ, հեռուստացույցով էլ ճղճղում եք, թե մեր ժողովրդին չի սազում մարմնավաճառությամբ զբաղվել։ Դե որ չի սազում՝ մի զբաղվեք, այ քեզ բան... Հերիք չի՞ ձեզ... Տրասին կանգնած ամենավերջին 500 դրամանոց պոռնիկը ձեր համեմատությամբ կուսանոցի մայրապետ է, ու աշխարհի ամենաիսկական, ամենամեծ, ամենավիթխարի մարմնավաճառը դուք եք, դուք,... Մեզ խաբեցին, մեր փողերը կերան... Ոչխար էի՞ք դուք, որ սենց հոտով տարան ու խաբեցին։ Մի օր էլ էդպես կտանեն, ինչ որ պետք է կանեն ու էլ հետ չեն բերի։ Պայքարեք... Բա ասում են, որ ամենակարող եք։ Նույն ձեւով էլ գոռում էիք «Լենին, պառտիա, Գառբաչով»... Բան էիք ջոկել, որ ոչ ոք չէր ջոկել... Քաղաքական ճկունություն էիք ցուցաբերում... Գռռալուց առաջ մտածել պետքչէ՞ր... Պետք է՞ր... Բայց դուք մտածելու ունակություն չունեք ու....

...Բա դրա մեջ է ձեր ուժը։

Բայց էդպես երկար չի շարունակվի... Մի օր կգա պահը։

Դա երեւի կլինի առավոտյան 5-ի եւ 6-ի արանքում։ Նախկին հանցագործ թերին, ասենք գեներալը՝ կարթնանա, կմտնի զուգարան, դուրս կգա, ու նրա աչքի առաջ կնշմարվեն մի քանի դեմքեր։ Հրացաններով... Եվ ուրիշ զենքերով։ Եվ նա հանկարծ կլսի ամենազարհուրելի նախադասությունն իր կյանքում...

֊ՀԻՄԱ ԵԿԵԼ է ՊԱՀԸ, ԵԲԲ ԴՈՒ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՍ, ԳԵՆԵՐԱԼ։

«...Չոքերդ թուլացա՞ն... Ինչի՞ համար էիր ծեծում զինվորին, բացատրի, այ գանդոն գեներալ...

Ծեծում էիր, որ հայրենիքը լավ պաշտպանի՞... Բայց էդ հայրենիքն, ախր, քեզնից է պետք պաշտպանել, կղկղանքի գունդ, քեզնից ու քո նման պիդռներից, որ չշատանաք, որ աչքներիս տակ ձեր թուլեք ը չմեծանան։

Կռացիր, գեներալ, դու պիտի հիմա պատասխան տաս։ Դու դատվում ես ժողովրդի կողմից, ասել է թե՝ ժողովրդական դատարանում, այսինքն զուգարանում։ Պառկի ու երեսդ դիր սառը մետլախին, դու հիմա պիտի պատասխան տաս։

Դու որ հրաման ես տալիս զինվորին ծեծել, էդ զինվորը պաշտպանվել չի կարող, չէ՞... Բայց նրան մայր է ծնել, չէ՞, անասուն... Մեղք չի՞...

Ու էս առաջին գնդակը, որ մխում ենք որովայնդ՝ հայ մայրերի անունից է...»

...Հա, քիչ մնաց մոռանայի, լավությունը նաեւ այն է, որ փող ես պարտք անում ու հետ ես տալիս... Դա մեծ լավություն է...

Բայց մենք հայերս, էդ լավությունն իրար չենք անում։

Որովհետեւ մենք թքած ունենք իրար հոգու մեջ...

Իսկ ո՞վ ունի հոգի... Ոչ դու, ոչ նա, ոչ ես...

...բայց ես դեռ ունեմ՝

ԵՎՍ ՄԻ ԳՆԴԱԿ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԱՄԱՐ

«Դու տեղափոխվում ես էն աշխարհ, գեներալ, դու պիտի հասկանաս ու պատկերացնես դրա խորհուրդը։ Էս երկրորդ գնդակով, բայց մեծ սրտով, մենք խփում ենք քո քար ու քաք սրտին, գեներալ։ Դու երկու խրամատում կռվեցիր՝ հայրենիքի համար ու Հայրենիքի դեմ։ Ուրեմն դու կրկնակի դավաճան ես։ Դու պատերազմից եկար ու որոշեցիր քեզ խառնել իշխանությանը... Խոսիր, թերի... Լռո՞ւմ ես... Դե ստացի, էս գնդակը հայոց բանակի կողմից... էս մի գնդակ՝ ի խորոց սրտի կողմից... անհաջողություն քեզ, գեներալ...

Սատկիր, գեներալ, շուտով ուռո գլուխ, բոզ ընտանիքիդ հերթն է… ու թող անիծվի քո եւ քո նմանների պատկերացրած անկախությունն ու ձեր համար նվիրական ամեն ինչը։

Մի օր, թող դա լինի որքան հնարավոր է շուտ, դուք չեք լինի, ու մենք կուրախանանք։

Բայց ո՞ւմ պետք կգա այդ ուրախությունը, երբ անհույս անցյալի հուշերի եւ սարսափահուզ ապագայի գաղափարի մտքերից նվաղած՝ հանկարծ պարզ է դառնում, որ իրոք մենք կանգուն ենք, որ մշտապես կսուրանք դեպի լուսավոր ապագան, որ ոչ մի թշնամի մեզ չի հաղթի, որովհետեւ էլ ոչ մի թշնամի չի ցանկանում մեզ հաղթել։


ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

2001 թ.


ԹԵՐԻՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՆ

կամ

ԵՎՍ ՄԻ ԳՆԴԱԿ՝ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԱՄԱՐ

2001 թ