ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՈՒԹ ՔԱՌՅԱԿՈՒՄ


Սա երկիր չէ, այլ սերիալ,

Դերասանները՝ մեռյալ,

Պաուզա տված պատկեր

Խոտակերների հետքեր…

Իշխանություն՝ խոզական

Ընդդիմություն… ասա, կա՞…

Քաղաքական ունիտազ,

Ինքնագործների էքստազ։

Ամեն տեսակի մողես

որ մարդ կուտի, թե թողես

Մարդկանց հանում է ոտի,

Ջահելներին՝ բոյկոտի։

Ամեն լակոտ ֆեյսբուքում՝

Հայի ցավն է մորմոքում,

կարծիք ցփխող այծիկներ

Իրար կծող պեձիկներ…

Համացանցերի քուչում՝

Դուրս են տալիս ու վիճում

Մոռացած տուն, մայր, հոպար

ԵՄ, Ռուսաստան, Եւրոպա։

Մարդիկ անճար, բողոքող,

Կեսը սոված, կեսը՝ գող…

Բայց պատերազմում հաղթած

Հանգիստ տեղն՝ արտագաղթած…

…Հայաստանն է ապահով,

Այլ ոչ ինչ որ «Ծովից ծով»,

Առավոտ՝ բողոք, ոռնոց,

Երեկոյան՝ մեռելոց։

Սեպտեմբեր, 2013 թ



ԿԵՂՏՈՏ ԱՐՅՈՒՆ


Ի՞նչ ենք հիմա մենք պահանջում, ի՞նչ ենք ուզում եւ ումից…

անպետքների՞ց, որ ի ծնե՝ դուրս են հորդացել հունից,

Թերիների՞ց այս անարյուն, որ դեմք չունեն ու լեզու,

Ի՞նչ անենք թե էդ վարակը շատ տարածված է մեզնում։


Սարսափն էն է, որ բոլորով կանչեցինք «անկախություն»…

բայց բախխվեցինք ոհմակների, որոնք ունեն դառը թույն,

Էս ի՞նչ ստորին խավ են սրանք, էս ո՞ր թոկից են քանդվել,

Սաղին կերան քսան տարվա մեջ…   Ո՞նց ենք սրանց մեջ բանտվել։


Թույն թափեցին մեր հացի մեջ, կեղտոտեցին մոտ-հեռուն

Դատարկեցին երկիրն ամբողջ, կոտորեցին մի սերունդ…

Մարդու ձեռից հողն էլ տարան, գոնե հողին իր հենվեր…

Էդ է թուրքը, էդ է միայն, էլ ի՞նչ Թալեաթ ու Էնվեր։



Դրանց տեսքը, դեմքը, վիզը, մի տոննա յուղ փորի մեջ,

Մեկը սարի քրջոտ չոբան, կյանքում չելած գեղամեջ…

Մեկը ջեբկիր, մեկը գցող, մեկն իր քրոջ սուտենյոր,

Մեկը ուռած, մեկը պուճուր, մեկը թթված, մեկը քոռ։


Միջնադարյան ֆեոդալների անագորույն մասնիկներ…

Արյան մեջ թույն, սրտում վարակ… պոռնկության կլասիկներ

Մի աջք նետեք ձեր կերպարին, էս ումի՞ց եք հանում մուռ,

ձեր խորդուբորդ կանանց նայեք, ձեր թուլեքին ծուռումուռ։


Աղբամանից ելաք գահին՝ ոնց գիշերվա անգույն չարք,

Աչքները ծակ, ցնցոտու մեջ, բիրտ, ընչաքաղց դասակարգ,

Առաջացաք ու ցկնվեցիք աղբանոցի ցեխերին

Ո՞նց սողացիք դուք ճիճվի պես, ո՞նց դառաք գլուխ մեխերի։


Էդպես դեռ շատ թրեւ կգաք, մինչեւ չընկնեք դուք թակարդ…

Մի պատի տակ կտրորվեք։ Մահը ոչինչ, կյանքն է բարդ…

Կեսդ՝ չարչի, կուսակցական, ապրանքի, փողի գերի,

Կեսդ մարդկանց կատաղացնող՝ ռինգերում միտինգների։


Էս ի՞նչ անկուշտ, պիղծ թուլեք, են, ցնցոտավոր, սոված խավ,

Էս ո՞նց եղավ, որ ով եկավ՝ լափեց, գռփեց ու փախավ,

Միլիոնավոր հայի կյանքեր՝ թուրքը խլեց որպես ջարդ՝

Բայց այ, սրանց խաղաղ կյանքից՝ երեք միլիոն խեղված մարդ։


Ու կգրեն հատ-հատ, մեծ-մեծ՝ մեր գրքերում պատմության,

«Դարավերջին հայը հաղթեց հանուն իր անկախության,

բայց շատ կեղտոտ մի խավ ելավ ու զոռ տվեց իր բազկին՝

քսան տարվա մեջ ով որ տիրեց՝ լնվաստացրեց էդ ազգին»։


…Ձեր արածը դեռ շատ երկար ժողովուրդը կհիշի,

Բայց անիծվեց սերունդը այն, որ կերավ հացն ուրիշի…

Մեկդ եղա՞վ, որն էս մարդկանց արյուն-հացով չսնվի…

Բա հինավուրց, կիրթ ազգի մեջ՝ էսքան էլ ստոր մարդ  ծնվի՞…


Ինչ որ արեց՝ արյունն արեց, պիղծ արյունը էդ խավի…

Սրանց արած կոտորածը՝ հազար սերունդ չի  քավի…

Ճորտը ճորտ է, ով էլ լինի՝ կաթողիկոս թե իշխան,

Եթե ստրուկը վեր բարձրանավ՝  մի օր կելնի կախաղան։

Օգոստոս, 2013 թ.



ՆԱԽԱԿԱԹՎԱԾ


Կերել եք մեր հացը

պղծել նիստուկացը

ու տեղը մեր թաց է

իսկ մենք շփոթված…

Բայց դուք երերում եք,

երորդ դերերում եք

թեեւ դեգերում եք

նախակաթված…

Անգամ պատին քո

փակցնես բախտի նալը

ու վեհափառը՝

մեղքդ թողնի՝

Մեկ է քո հալը,

քո կրիմինալը,

էսօր, էգուց քեզ

կտա հողին…

 

Շրջվում է ձեր գահը

եկել է թեժ պահը

էս հողը, էս բահը

ձեր դուռն են թակել…

Մեր ազգը դեռ քաջ է

ու թույլ չի մեր աջը

կանայք էլ ձեր՝ հարճ են,

իսկ դուք՝ լակեյ։

Հոկտեմբեր, 2013


ՄԱՐԴՈՒ ԱՆԿՈՒՄԸ


Մարդը ծնվում է՝

փոքրիկ, անպաշտպան

Ժպտում իր համար…

Բայց մեծանում է

Հանգիստ ու անշտապ

ու դառնում տավար…

Ի՞նչ արեցին քեզ,

սխալ աթնացա՞ր,

ո՞նց եկան-հագան,

մարդ էիր, չէ՞, դու,

բա ինչպե՞ս դարձար

դու կուսակցական…

Թողեցիր ամեն

մանկություն եւ հուշ

ո՞նց սայթաքեցիր

ո՞նց դարձար ապուշ,

մի րոպե, կեցիր,

մարդ էիր, չէ՞, դու,

ինչո՞ւ, կամավոր

վերցրիր ու դարձար

դու պատգամավոր…

Կամ ծերտոտ էիր,

ինչպես հավի ձուն

բայց հանկարծ դարձար

դու ընդդիմություն…

Էդ ո՞ւմ ես դու դեմ

այ ապուշ անդեմ…

Մոռացած քունդ՝

«Պայքար» ես ոռնում,

ու ազգանունդ

վաղուց ճահճացած,

հանում ես, կոխում

գլուխ մարդկանց…

Չես ջոկո՞ւմ, որ հանց-

-ագործ ես դու մի

Դե գնա, էլ մի…

Էս ի՞նչ մարդիկ եք,

նախիր եք կազմում

իրար միանում,

ձեր խոտն արածում

Էս ի՞նչ ախտեր եք

անվերջ տարածում…

Էս ի՞նչ եք անում

դուք իմ տարածքում։

Պաշտպանելո՞ւ եք

ցրտին ու մթին

Էս ժողովրդին

Ազնի՞վ եք, բարի՞…

ուղեղով գորտի,

հայացքով քարի

Ինչ կուզեք՝ արեք

ձեր ներվը չունեմ,

Ցանեք ու վարեք,

ձեր մերն էլ ք……մ։



ԿԱՐԵԿՑԱՆՔ


Թունոտ ոգու իրարանցում,

վերեւներում խորթ երկինք…

…ես ոչ մեկին չեմ կարեկցում,

ու չեմ սիրում ոչ մեկին…


Աղքատ մեկին եթե օգնես՝

կասի՝ «Բա ի՞նչ, թող օգնի»…

…օգնես, բայց երբ մի օր հոգնես՝

Կապականի քո հոգին։


Ես ո՞նց սիրեմ դատավորի,

որ չունի, սիրտ, խելք, հոգի…

Ո՞նց կարեկցեմ չքավորին,

որ իր ձայնը չքոքի…


Ինչպե՞ս օգնեմ անտաղանդին

որ գրում է բառակույտ,

օգնեմ, որ նա հոգին քանդի

Ու դուրս թափի մաղձահյո՞ւթ։


Քաջալերե՞մ ինքնագործին,

ասեմ՝ եկար դու բարո՞վ……

հետո նրան ո՞վ կփորձի

քննադատել կես բառով…


Խեղճությունն է մարդու զենքը…

չկարեկցես թե նրան՝

կավիրի քեզ ու քո շենքը,

ու ավել մի քանի բան…


…Մաղձի, քաղցի իրարանցում,

ամոթից կողպված երկինք…

ես ոչ մեկին չեմ կարեկցում,

ես չեմ սիրում ոչ մեկին…




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ


2013թ