ՁՈՆ ՄԻՋԱԿՆԵՐԻՆ

 

Դու, միշտ սիրող եւ ինքնագործ

կամ դու ստեղծող, միջակ, միջակ

չունես շնորհք, տաղանդ ու փորձ

բայց սարերից իջար, իջար…

Եւ բառերդ ծուռ ու խրթին

հոգոցներդ սին, սրտամաշ

բառակույտը քո գործածած

…«կապտաերիզ, զարդածիծաղ, , 

տրտմություն կամ բոժոժապատ»…

ի՞նչ է ուզում հոգիդ ծանծաղ

ու ճակատդ բետոե պատ…

…դու քանդող ես ու ավիրող

եւ ուզում ես լինել հուզած

բայց ճղճիմ ես, ոնց երիզորդ

ու լպրծուն, ոնց մեդուզա,

…ամեն քո ծուռ տողի վերջում

գործածում ես բառը «աղոթք»

մեռելահոտ քամի փչում,

հոգով քո գաղջ, մարմնով հողոտ…

…անվերջ տալիս անունն Աստծո

իբր շարժում հուզմունք ու գութ

լավ է մեկին խեղդել բարձով,

քանց թե կարդա տողերդ բութ։

…ու տգեղ ես, մարմնով, դեմքով

քո կենցաղն է գորշ ու տգեղ

թե բերում է ստեղծածը քո

բառակույտ է, թրիք ու գեղ…

…քեզ կարդում են ինչպես տարափ՝

գեշ օրորդներ դարավոր կույս

տգեղ կանայք վաղ փետրաթափ,

քննադատներ, չասեմ, դու սուս…

…ունեք անգամ գրախոսներ

ձեզ գովում են, քաջալերում

ձեր պես պարարտ, կրտած խոզեր

ձեզ չոլերից ներս են բերում։

Ի՞նչ անուն տալ գրախոսին

որի լեզուն չի ընկնում փաթ.

պետք է լինել տղա բոզի,

որ ձեզ ասել՝ «մի նոր տաղանդ»…

…կազմեք խմբեր, դարձեք աղանդ

իրար սարքեք սանիկ, քավոր

լինել մենակ եւ անտաղանդ

միշտ էլ շատ է վտանգավոր…

…խմբով շրջեք, միշտ իրար հետ

ձեր նախիրով ելեք հարթակ,

որ չբռնեն ձեզ tet a tet –

ու սատկացնեն մի պատի տակ

…հերիք գրես, հերիք խաղաս

հերիք խոսես, հերիք երգես,

հերիք բառեր, գույներ աղաս,

հերիք քեզնով կյանքը հերքես…

…կեղտ արտածես ամեն բառում

խոսքեր թքես անմիտ ու հին

այդպես կյանքը բռնաբարում

քո առջեւ ես բերում մահին

…այ դու սիրող, այ ինքնագործ

որ փոշու պես սարից իջար,

դու որ չունես ոչ ուժ, ոչ փորձ

մոլախոտ ես դու մի անճար,

…որ սողուն ես, բայց ոչ թե օձ

այլ միմիայն մլակ, միջատ

քանզի կյանքում փուչ ես, միջակ

միջակ, միջատ, սարից իջաք…



ԵԹԵՐԱՅԻՆ ՍԵՐ


Եթերային, թիթեռային թեւերով

դու հպվեցիր, հմայեցիր, հարբեցրիր

փոքրիկ, կոկիկ, թռար հոգուս վերեւով

դեմքիս, երգիս, սիրով կիրքդ պարպեցիր…


թեեւ ցավով, բայց ցավագին դու չանցար

գրավեցիր ու դրեցիր քո դիմաց

եւ կրակոտ քո կրքերով կարեցար

տարին դարձնել անդառնալի անդրադարձ…


բղավեցիր, նվաղեցիր աննվագ

համբուրեցիր ու բուրեցիր անհամբեր

շվարեցի, պաշարվեցի անշվաք

ու թողեցիր թղթին թաղված լուռ տողեր…

ՃԱՄՓԱՆ

 

Քայլերգը՝ մարմաջ է,

դեմքերը տհաճ են,

մեր ձախը ու  աջը

կամ փոս է կամ գահ։

Խոսում է գաճաճը

երգում է թերաճը…

ահա որքան կարճ է

ճամփեն մինչեւ մահ։

       Դեկտեմբեր, 2013 թ


ԱՍԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՍ

 

Мело, мело по всей земле

Во все пределы.

Свеча горела на столе,

Свеча горела…

Б. ПАСТЕРНАК

Ասես այստեղ ես` ո´չ հեռու,

և տանը տոն է,

մի մոմ է անհանգիստ վառվում,

վառվում է մոմը։

Ձգում է նա անհույս կայծեր`

կտրում է կապը,

չկաս։ Ելել է, արթնացել

կտրուկ տագնապը։

Վայկյանն ասես դարձել է վիշտ,

րոպեն կարոտ է,

մեկ ժամն առանց քեզ` ամպ է խիստ,

մեկ օրն ամպրոպ է։

Գարունը իմ կույր սրտի հետ

փակեց պարտքերը,

Աշունն էլ լոկ թողեց անհետ

քո լուռ պատկերը։

Եւ լույս չեկավ, որ փարատեր

ամպրոպ-օրերս,

Ես չզգացի, որ շաբաթներ

չկաս, կորել ես։

Եւ տանը կա չասված մի լուր,

կորել է տոնը,

իսկ մոմն արդեն հանգել է լուռ,

Հանգել է մոմը։

Մարտ, 2002 թ

 

ՏԱՐԻՆ
 
Տարին անցավ ինչպես առու…
չանցավ ցավով, անց

ՇԱՏ ՄՈՏԻԿ, ԷՐՈՏԻԿ



Երկար ոտներ, պիրկ ու նիհար…

մազեր դրախտի գույնի

փշրող հայացք սրտիս ի հար

ահա  ինչեր  նա ունի


ու պարանոց բարակ, բարակ

այտեր ցցված ու փափուկ

սահուն քայլեր՝ արագ արագ…

կրծքեր, կրծքեր, միշտ տաքուկ


ու շրթունքներ՝ անհագ, անհագ

քնարաձեւ նրբին կոնք

կլոր աչքեր՝ կրակ, կրակ

երկու կամուրջ՝ երկու հոնք։


Շունչը հեռվից, կամաց, կամաց

ահա արդեն շատ մոտիկ

դունչը առաջ, շրթները բաց…

ծիծաղն անգամ էրոտիկ


ձայն, որ միայն, նվագ, նվագ

հեւոց ինչպես փոթորիկ

ու բղավոց վերջում անհագ

եթե իրեն կոտորի…


հիացմունքի վառ գույնն է նա

թե սիրուն է, էրոտիկ՝

սրտում հաստատ նա կունենա

Թե միտք, թե խելք, թե հոգի։