Փնտրեք եւ կգտնեք

Վ.Ս. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Վահրամ Սահակյան ծնվել է 1960-ականների եւ 70-ականների միջնակետերում։

Սովորել է Աջափնյակի հ100 դպրոցում, ունի բարձրագույն կրթություն։

Այնուհետ սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, Ալ. Գրիգորյանի կուրսում։

1985-ից սկսած Վարդան Պետրոսյանի հետ միասին ստեղծել է «Ոզնիներ» թատրոնը, որը, սկսած 1985-ից մինչեւ 1992 թվականները ունեցել է հարյուրավր ներկայացումներ՝ թե Երեւանում, թե Հայաստանի բոլոր շրջաններում, ինչպես նաեւ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում։

Այս բոլոր տարիների ընթացքում գրել է հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում եւ թերթերում։ Թարգմանել է Շարլ Ազնավուրի, ինչպես նաեւ որոշ ֆրանսիացի հեղինակների չափածո ստեղծագործություններ։  Նկարահանել է բազմաթիվ հոլովակներ եւ ֆիլմեր։ Դրանցից են «Ամեն ձեւ», «Ամենավերջին տանգոն Փարիզում», «Ոզնի-շոու» եւ այլն։

1997 թվականին գրել է «Խաթաբալադա» ներկայացումթ։

2000 թվականին գրել է «Բարեւ, ես մնում եմ» կատակերգությունը (գլխավոր դերում՝ Աշոտ Ղազարյան)։ Այնուհետ, սկսում է աշխատել Mea Culpa («Իմ մեղքը») պիեսի վրա, որը՝  բեմադրվելով՝ 2002 թվականից ներկայացվում է մինչ այսօր։

Նույն ժամանակներում գրվել է նաեւ «Բուրատինո կամ Ժանգոտ Բանալին» պիեսը։ Այն վերջապես բեմադրվեց 2009 թվականին, խաղացվեց 5 անգամ՝ սակայն հետո, դերասանների բացակայության, հիվանդության եւ այլ պատճառներով այն դադարեց ներկայացվելուց։

2002 թվականին լույս է տեսնում «Սեւ աչքեր, ճերմակ սփռոց» սիրավիպակը։ 2005 թվականին լույս է տեսնում «Թերիները» էսսեների եւ հոդվածների ժողովածուն։

2009 թվականին ավարտել է «Ցմահ կախաղան» վեպը։

2010-ից մինչեւ 2012-ը գրել է չորս պիես, որոնք չեն բեմադրվել՝ հիմնականում դերասանների զբաղվածության պատճառով։

2014-ին հրատարակել է «ԵՍ ԻՄ ԱՆԿՅՈՒՆԻՑ» բանաստեղծությունների ժողովածուն եւ «ՎԱՐՁՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐ» վեպը։ 2015-ին՝ «ԱՆՈՒՆԴ ՄՈՒՍԱ» բանաստեղծությունների ժողովածուն։ 2015-ից աշխատել է «ՄԵԱ ԿՈՒԼՊԱ պիեսի վրա, որը ներկայացվել է 2017-ի փետրվարին։

Այժմ գրվում եւ 2017-ին նախապատրաստվում է մոնոներկայացում, որտեղ գլխավոր դերում հանդես է գալու հեղինակը։

Ամուսնացել է երկու անգամ։ Առաջինը՝ 1987 թվականին (ունի երկու զավակ), երկրորդը՝ 2016 թվականի օգոստոսին։

Պետական պարգեւներներից՝ մշակույթի վաստակավոր գործիչ (2016թ)։



(placeholder)