Մարտի 16-ի ներկայացումը

կկայանա կարանտինի

ավարտից մեկ շաբաթ հետո,

Ձեր տոմսերն ուժի մեջ են

ՄԻՇՏ


26

ԼՐԱԳՐՈՂԻ ԿԵՐԱԾ ՀԱՑԻ ԳԻՆԸ

(2006-ի դեպք, որ պար­զա­բան­վեց 2019-ին)


     Ու­րեմն կոնկ­րետ 2006 թիվն էր, ու ես փոքր հե­ռուս­տա­տե­սութ­յուն­նե­րից մե­կում հար­ցազ­րույց պի­տի տա­յի։ (­Կենտ­րո՞ն, թե՞ Ար­մեն Ա­կոբ, լավ չեմ հի­շում։ Չ­նա­յած կապ չու­նի)։ ­Հար­ցազ­րույ­ցը վա­րե­լու էր մի ոչ հա­մակ­րե­լի ե­րի­տա­սարդ, պու­ֆի­կի ար­տա­քի­նով եւ «Վ­տանգ-մտանգ հո չկա՞» հա­յաց­քով։  ­Բայց հար­ցազ­րույ­ցից ա­ռաջ պու­ֆիկն ինձ այս­պի­սի բան ասաց։

     - ­Դուք ա­զատ խո­սեք, ինչ ու­զում եք ա­սեք, բայց միայն նա­խա­գա­հի հաս­ցեին վատ բան չա­սեք։

­     Ճիշտն ա­սած՝ ես զար­մա­ցա, ո­րով­հե­տեւ կոնկ­րետ ես՝  նա­խա­գահ­նե­րի հաս­ցեին եր­բեք էլ ոչ մի վատ բան չեմ ա­սել։ Ոչ թե դրա կա­րի­քը չի ե­ղել, այլ ուղ­ղա­կի՝ ես չեմ ա­սել։ Ո՛չ ա­ռա­ջին նա­խա­գա­հի մա­սին, ո՛չ էլ երկ­րորդ։ Ու այս­տեղ ես հաս­կա­ցա մի′ բան։ ­Դա այն էր, որ ոչ մի նա­խա­գահ էլ նման հրա­հանգ­ներ չէր տվել։ ­Նա­խա­գահ­նե­րը չէին ա­սի՝ չթո­ղեք իմ մա­սին վատ բան ա­սեն։ ­Չէ։ Այդ նրա′նք, նրա′նք էին ապ­րում ա­նաս­նա­կան վա­խի մեջ, նրանք՝ լրագ­րող­նե­րը եւ հե­ռուս­տաըն­կե­րութ­յուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը։ ­Կոնկ­րետ այս պու­ֆի­կը ա­մեն ինչ սվա­ղում էր, տա­շում էր, կլո­րաց­նում էր, բա­րա­կեց­նում էր, որ հան­կարծ ի­րեն վատ բան ա­սող չլի­նի։

     Որ հան­կարծ ի­րեն գոր­ծից չհա­նեն։            Որ հաց տա­նի տուն։

     Որ ե­րե­խա­ներն ու­տեն։

     Որ մե­ծա­նան։          

     (­Թե ին­չի մե­ծա­նան, թե ում …րին են պետք էդ երեխաները՝  չգի­տես, բայց դե հի­մա նաղ­դի, ինչ­պես կա­սեին հին աց­տեկ­նե­րը)։

     Ին­չե­ւէ, հար­ցազ­րույցն ան­ցավ, ա­մեն ինչ մո­ռաց­վեց։

­     Բայց 2019 թվին այս ա­մե­նը վե­րաի­մաս­տա­վոր­վեց։ Այն էլ շատ տգեղ ե­ղա­նա­կով։ ­Դա ե­ղավ այն պա­հին, երբ ես տե­սա, թե ինչ­պես ար­դեն շատ մեծ հե­ռուս­տաըն­կե­րութ­յան ե­թե­րից, հենց նույն պու­ֆիկ-սուբ­յեկ­տը՝ ինչ­պի­սի կեղ­տոտ խոս­քեր է հնչեց­նում այդ ժա­մա­նակ­նե­րի եւ այդ ժա­մա­նակ­վա նա­խա­գա­հի հաս­ցեին։ ­Շատ կեղ­տոտ խոս­քեր, շատ։

     Ու հարցն այն չէ, թե կա­րե­լի է կամ չի կա­րե­լի նման խոս­քեր հի­շեց­նել։

­     Հար­ցը լրագ­րողն է, պու­ֆի­կը։  

     Ախր, նա, ­Պու­ֆի­կը, կրկին ու­զում էր.

     Որ հան­կարծ ի­րեն գոր­ծից չհա­նեն։

     Որ հաց տա­նի տուն։

     Որ ե­րե­խա­ներն ու­տեն։

     Որ մե­ծա­նան։  

­     Կամ ա­վե­լի′ մե­ծա­նան։

(էլի կրկնենք. թե ին­չի մե­ծա­նան, թե ում …րին են պետք էդ երեխաները՝  չգի­տես, բայց դե հի­մա նաղ­դի, ինչ­պես կա­սեին հին աց­տեկ­նե­րը)։

     Ես էլ մտա­ծե­ցի, որ ինչ էլ լի­նի, լրագ­րո­ղը կամ մար­դը պետք է այն­պես ու­տի իր օր­վա սնուն­դը, որ երբ ե­րե­խան մե­ծա­նա (ու ե­թե հան­կարծ իր նման ծա­խու ջլա­միս չդառ­նա) հան­կարծ չա­սի.

     - ­Պա­պա, բայց ի՜նչ ա­մոթ ա…

     Ու  պա­պան էլ հարց­նի,-

     - Ի՞նչն ա ա­մոթ, բա­լես։

     - ­Դո′ւ ես ա­մոթ, պա­պա, դո′ւ, ընդ­հա­նուր ա­մոթ ես,- պա­տաս­խա­նի ե­րե­խան։

     - ­Դու չե՞ս ու­զում հաց ու­տես,- հարց­նի ­Պու­ֆի­կը։

     - Ես հի­մա մի′ բան եմ ու­զում,- պա­տաս­խա­նի ե­րե­խան։

     - Ի՞նչ։

     - Ես ու­զում եմ քո ճար­պոտ ե­րե­սին հե′տ տամ էն հա­ցը, որ կե­րել եմ քո ա­րած բո­զութ­յուն­նե­րի շնոր­հիվ։

­     Հա,     Հա­յոց պատ­մութ­յուն, երբ մի հար­յուր տա­րի հե­տո կրկին մեջ­բե­րես, որ մենք «վատ ենք ապ­րում, մենք ա­զա­տութ­յուն չու­նենք, մենք ա­պա­հով չենք, մենք հարս­տա­հար­ված ենք» եւ այլն, չմո­ռա­նաս նշես, որ «2000-ա­կան­նե­րին կա­յին ծա­խու, հար­մար­վող, բո­լո­րի տա­կը պառ­կող, կեղ­տա­մար­մին եւ կեղ­տա­հո­գի լրագ­րող­ներ, ո­րոնց գո­յութ­յան պատ­ճա­ռով՝ այս ժո­ղո­վուր­դը հետ ըն­կավ եւս 50 տա­րի»։

     Գ­րիր, որ քա­նի կան նման փչա­ցած հո­գի­ներ՝ մենք միշտ էլ վատ ենք ապ­րե­լու։

     Չ­մո­ռա­նաս նաեւ ա­վե­լաց­նել,  որ գեր­մա­նու­հու, շվե­դու­հու կամ հո­լան­դու­հու ար­գան­դը նման պու­ֆիկ­ներ չի ծնում։ Ա­յո, չի ծնում ու վերջ։ ­Պու­ֆիկ­նե­րի նման բաստուրմի ջլեր, ԱԼՄ-նե­րի,  bac tv-նե­րի, defect tv-նե­րի լրագ­րող­ներ ա­մեն ազգ չի կա­րող ծնել եւ երկ­րորդ. քա­նի դեռ սրանց մեջ չկա կես գրամ ազն­վութ­յուն, քա­նի դեռ սրանք ամ­բողջ կյան­քում զբաղ­ված են ԿՌՈՒՏԻՏ-նե­րով՝ սրանք ի­րենց հե­տեւից քարշ են տա­լու նաեւ ազ­նիվ­նե­րին ու բո­լո­րով միա­սին վատ են ապ­րե­լու։

     Այս­քա­նը։

     Գ­նամ մի կտոր սթեյք ու­տեմ, մխի­թար­վեմ։

     Հա։ Նման պուֆիկ լրագրողները բեղմնավորումը կանխարգելող մի­ջոց­ներ են, գրաբարով ասած՝ гандон: Իշխանությունները նրանց գործածում են, մտցնում են տարբեր վայրեր, որ իրենք չաղ­տոտ­վեն: Հետո երբ ինչ-որ պահի սրանք լավ չեն մտնում, կամ լավ չեն դուրս գալիս, սրանց շպրտում են ունիտազի ծակը: Կար­ծեմ այդպես էլ եղավ կամ կլինի այդ պուֆիկի հետ:

­     Չէ, մի բան մո­ռա­ցա, ­Հա­յոց պատ­մութ­յուն, սա էլ ան­պայ­ման նշիր.     

     Ե­թե կա մի լրագ­րող, ո­րը կյան­քում գո­նե մեկ ան­գամ հրա­պա­րա­կավ սուտ է հնչեց­րել, սուտ լուր կամ տե­ղե­կութ­յուն է հա­ղոր­դել, ե­թե ինչ-որ մե­կին հա­ճո­յա­ցել եւ քծնել է, ե­թե հար­մար­վել եւ պառ­կել է ո­րե­ւէ իշ­խա­նութ­յան տակ, ե­թե ինչ-որ մե­կին զրպար­տել եւ վար­կա­բե­կել է՝ ու­րեմն նա հաս­տատ սո­վե­տի ժա­մա­նակ­վա 3 ռուբ­լիա­նոց մարմ­նա­վա­ճա­ռի թու­լա է։

­     Վատ բան ա­սա­ցի՞։ ­Վի­րա­վո­րա­կան բան ա­սա­ցի՞։ ­Բայց ի՞նչ ա­սա­ցի։ Ա­սա­ցի, որ գար­շե­լի ստա­խո­սը մարմ­նա­վա­ճա­ռի որ­դի է։ ­Բա հի­մա ո՞վ պի­տի վի­րա­վոր­վի։ ­Պի­տի վի­րա­վոր­վի նա, ով գար­շե­լի ստա­խոս է, չէ՞։ Այ­սինքն՝ նա պի­տի բարձ­րա­ձայ­նի՝ «Ես գար­շե­լի ստա­խոս եմ, ին­չի՞ եք ինձ վի­րա­վո­րում»։ ­Հա, ե­թե նմա­նը կա ու հի­մա կա­րող է վրդով­վել՝ թող գա եւ բո­ղո­քի։ ­Միայն պի­տի ծայ­րե­ծայր խոս­տո­վա­նի, թե երբ եւ ինչ ա­ռի­թով է ստել, երբ է լու­րե­րը կեղ­ծել, երբ է հա­ճո­յա­ցել եւ քծնել, երբ է զրպար­տել։

     Ա­յո։ ­Պետք է ի­մա­նալ, թե ով ով է։

     Ե­րի­տա­սար­դութ­յուն եւ ­Հա­յոց պատ­մութ­յուն՝ սա հան­կարծ չմո­ռա­նաք։

     Ս­րանց դա­տաս­տա­նը ցա­վոտ է լի­նե­լու ու ծո­վից ծով չի լի­նե­լու։ Ս­րան­ցը օվ­կիա­նո­սից օվ­կիա­նոս դա­տաս­տան է լի­նե­լու։ Ս­րանց դա­տաս­տա­նը կլի­նի հան­կար­ծա­հաս ու ող­բեր­գաէ­պի­կա­կան։

     Եթե, իհարկե, մինդեւ դա իրենց միջի վիրուսից չսատկեն։

---

---

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԸ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

ԼՐԱԳՐՈՂԻ ԿԵՐԱԾ ՀԱՑԻ ԳԻՆԸ

(հատված «Ծովից Ծով Դատաստան» գրքից, որի շնորհանդեսը կկայանա շուտով, բացօթյա սրճարանում)