(placeholder)

     Այ հենց դրա մասին մի զրույց եղավ, տարիներ առաջ՝ ոմն պրոֆեսոր Գռզդելյանի հետ, միկրոավտոբուսի մեջ, երբ մի խումբ մտավորական կոչվող երիզորդների հետ գնում էինք ինչ-որ տեղ։ Միկրոավտոբուսում, հայերեն ասված (գողտրիկ հանրակառքում) ութ հոգի էինք.  ես, վարորդը, Գռզդելյանը եւ նրա պես եւս հինգ տավար։

     Ամեն բան սկսվեց, ավելի ճիշտ՝ ամեն բան վերջացավ նրանով, որ խոսակցության մեջ փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սարիբեկ Գռզդելյանը գործածեց երկու անագորույն արտահայտություններ՝ «հասարակությունը պահանջում է» եւ «ժողովրդի կարծիքը»։

     Հենց այդպես, դիմացս նստած գործածեց նման արտահայտություններ։

     Ու ես կատաղեցի։

     - Ի՞նչ է նշանակում «հասարակությունը պահանջում է»։ Ի՞նչ է նշանակում «ժողովրդի կարծիքը»։ Էդ հասարակությունը կամ ժողովուրդն ո՞վ է, պարոն Գռզդելյան, դա մի հոգի է՞։

     - Մի հոգի չի, բայց կարծիք կարող է ունենալ, եւ այդ կարծիքը…

     - Մինչեւ «եւ այդ կարծիքին» անցնելն ասացեք, թե քանի՞ հոգի է այդ ժողովուրդը։

     - Ժողովուրդը մարդու հոգնակի ձեւն է։ Օրինակ, հայերը միասին հայտնի են որպես «Հայ ժողովուրդ»։

     Ճանապարհին կովեր էին երեւում, բայց ես այն ժամանակ դեռ չէի տեսել մեր հայ կովին, իսկ սրանք մի տեսակ ուրիշ կովեր էին, բարի կովեր։ Սրանք հաստատ կաթ էլ կտային։ Քիչ, բայց կտային։

     - Ցավն էլ տանեմ հայ ժողովրդի,- ասացի ես պատուհանը փակելով,- Բայց եթե իրենք մարդու հոգնակի ձեւն են, կնշանակի շատ են, երեք միլիոն, հիմա դրանք ո՞նց կարող են ունենալ մի կարծիք։

     - Մի կարծիք ասելով, ես ընդհանրացնում եմ հասարակության մեծամասնության այն մոտեցումը...

     - Ո՞ր մոտեցումը։

     - Դե ասեցի՝ որ նա ատում է իշխանություններին։

     - Ո՞վ է ատում։

     - Ժողովուրդը։

     - Իսկ իշխանություննե՞րն ովքեր են, Սատուրնից ե՞ն իջել, թե՞ Յուպիտերից։

     - Ոչ, հասարկություն են, ժողովուրդ են…

     - Բա ինչի՞ է էդ հասարակությունն ատում հասարակությանը, ժողովուրդն էլ ժողովրդին։ Չեն կարողանո՞ւմ դրանք իրար հետ յոլա գնան, ինչի՞ են միշտ իրենք իրենց բզում։

     Գռզդելյանը մի պահ խառնվեց, բայց ինչպես ամեն հայ, այնպես էլ ինքը, նման խառնվածության դեպքերում՝ շարեց բառակապակցությունների մի այսպիսի անբռնազբոս շղթա,-

     - Իրենք իրենցի հարցը չի, այլ ժողովրդի եւ իշխանությունների տարաձայնության վերլուծության այն փուլի խնդիրն է, երբ անհատի ձեւավորումը ընդգրկվում է ողջ հասարակության կյանքի մեջ:

          Այս խոսքերի վրա գողտրիկ հանրակառքի վարորդն էլ ցնցվեց։ Ավելին, ինձ թվաց, որ նա մի քիչ դանդաղեցրեց արագությունը։

Հետո շուռ եկավ ու հարցրեց,-

     - Ախպեր, ով որտեղ ա ընդգրկվո՞ւմ։

     - Ավելի պարզ ասեմ,- ծանր ու մեծ արտաբերեց Գռզդելյանը,- Հասարակությունն ունի իր գործունեության եւ արարքի արդյունքը կանխատեսելու ունակություն, որը…

     Այ էստեղ վարորդը հարցրեց,-          

     - Բա ինչի՞ չի կանխատեսում։

     - Ի՞նչը չի կանխատեսում։

     - Արարքները,- ասացի ես,- «արարք» նշանակում է «ինչ-որ բանի համը հանել», իսկ «արդյունք»՝ նշանակում է «հայտնվել համը հանած բանի մեջ»։ Իր արարքի արդյունքը՝  իր գլխին փլված դժբախտությունն է։ Ասում ես՝ անձն ունի սոցիալական պատասխանատվության զգացում, բայց ե՞րբ եք տեսել, որ էս երկրում ինչ-որ մեկը պատասխանատու լինի իր ասածների ու էլ չասեմ՝ արածների համար։

     - Ի՞նչ է նշանակում ասածներ եւ արածներ։

     - Նշանակում է կերած քաքեր,- վրա բերեց վարորդը:

     Ես մի քիչ մոլեգնած ասացի,-

     - Ուրեմն մի հատ շան քած յութուբում… ավելի շուտ՝ մի մամայաքուն շան աղջիկ յութուբում այսպիսի բան էր գրել, «Մի հատ մտեք սոց ցանցեր նոր կհասկանաք ժողովուրդը պահանջում է անհապաղ ձերբակալել եսիմում»։ Ես հիմա քե′զ չեմ հարցնում, ես հարցնում եմ նման բան գրող ժողովրդի ներկայացուցչին. «էդ ո՞ր ժողովուրդն է, որ էդպես պահանջում է, այ բմբլահանված ու նեխած հեշտոց։ Չլինի՞ դու ես որոշում, թե որն է ժողովուրդը, այ ճենճահոտ կոյուղու լպրծուն ջրահարս։ Էդ որ քո ֆեյսբուքներում ցփնված են քո նման անլվա, փնթի, կյանքում տղամարդու խեռ չտեսած մի 500 հատ փտահեշտոց քաձ՝ ուրեմն դուք ժողովուրդ եք, հա՞, դուք մեծամասնություն ե՞ք»։ Հը՞, Գռզդելյան, սրա՞ն ինչ կասեք։ Ձեր նման «ժողովուրդը պահանջում է» բաներ էր ասում, էդ անգրագետ ոչխար քածը, քածոչխարը։

     - Ես կասեմ, որ հասարակության մեջ անձի ազատությունը բացարձակ չէ:

     - Ախպեր, ես էլ եմ անձ ու իմ ազատությունը բացարձակ է։

     Մի խոսքով, ես արդեն չեմ հիշում, թե ինչեր խոսեց Գռզդելյանը, բայց ամենավերջում նա կրկին էշություն դուրս տվեց։

     - Ժողովուրդը միշտ գիտակցում է իր դերը եւ նա երբեք չի սխալվում։

     Այստեղ ես ոչ թե զարմացա, զայրացա, բարկացա կամ կատաղեցի, ոչ։ Ես մոլեգնեցի, ես դարձա վայրագ, խելահեղ, խելացնոր, ամեհի, մոլեկան, դիվային, կատաղի, վայրենի, գազանային, ծայրահեղ, ցասկոտ, զայրագին եւ բղավեցի-

     - Էս ի՞նչ ասեցիր դու, արա… Բա ո՞նց հասկանանք, որ էդ նույն հրապարակի վրա ժողովուրդը գոռում էր «Լյուդովիկոսին գլխատեք» ու հետո նույն հրապարակի վրա կանգնած գոռում էր «Լյուդովիկոսին գլխատող Դանթոնին գլխատեք»՝ ինքը երկու անգամ էլ ճիշտ է՞ր…

     Լռություն։

     -  Իսկ ճիշտ է՞ր, երբ 1917 թվին բոլշեւիկների անունով էր երդվում այնքան ժամանակ, մինչեւ բոլշեւիկները բոլորին տարան ու սիբիրներում փտացրի՞ն։ Էլի՞ էր ճիշտ։

     Լռություն՝ ամենեցուն։

     - Լավ, մերոնցից ասեմ։ 90-ին «Առաջին Նախագահ» գոռացող ժողովուրդն է՞ր ճիշտ, 1996-ին «Առաջին Նախագահ ռադ էղի» գոռացող ժողովուրդն է՞ր ճիշտ, թե՞ 2008-ին կրկին «Առաջին Նախագահ, հետ արի» գոռացող նույն ժողովուրդն էր ճիշտ։ Ո՞ր ժողովուրդն էր սրանցից ճիշտ։

      - Դրանք քաղաքական գործընթացներ են,- կռնչաց Գռզդելյանը,- եւ դրանք չի կարելի խառնել ժողովրդի իրական ու անեղծ ցանկությունների հետ։

     Այստեղ բարկացավ վարորդը, որը կարգին տղա էր,-

     - Ախպեր ջան, սրանք կատարվել են 15 տարվա մեջ, սրանք համարյա նույն մարդիկ են եղել, դրա համար էլ էս մարդը հարցնում ա՝ էս նույն մարդկանց մեջ՝ ո՞ր նույն մարդիկ են ճիշտ եղել։

     - Ես էլ ասում եմ՝ անեղծ ցանկությունների…

     - Լավ,- արդեն հոգնատանջ ասացի ես,- իսկ ա′յս պարագայո՞ւմ ով էր ճիշտ. «Այն ժամանակ ունէին մի նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր: Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին» եւ նրանք ասացին՝ Բարաբբային: Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»: Ամէնքը ասացին՝ թող խաչուի: եւ նա ասաց. «Ի՞նչ չար բան արեց»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում՝ թող խաչուի: Եւ Պիղատոսը տեսնելով, թէ ոչինչ չի օգնում, այլ է՛լ աւելի խռովութիւն է լինում, ջուր վերցնելով՝ լուաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ արդարի արիւնից ես անմասն եմ. դո՛ւք գիտէք»: Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ մեր վրայ եւ մեր որդիների վրայ»: Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային եւ Յիսուսին գանակոծել տալով՝ տուեց նրանց ձեռքը, որ խաչուի»:

     - Ո՞ւ։

     - Ի՞նչ ու։ Ժողովրդի կամքը չէ՞ր, որ Հիսուսը խաչվի, իսկ Բարաբբան ազատվի։

     - Դա ամբոխն էր, դա ժողովուրդը չէր։ Իսկ ամբոխի անդամները հաճախ նման զգացմունքային վիճակում են:

     - Բայց ավելի հաճախ նման զգացմունքային վիճակում մարդկանց մահապատժի են ուղարկում, - ասացի։

     - Լինում է,- համաձայնեց Գռզդելյանը։

     - Բայց լինում ա, որ զգացմունքային վիճակում՝ իրանք են մեռնում,- եզրափակեց վարորդը։

     - Ո՞նց։     

     - Զոհվում են, պարոն Գռզդելյան։ Քո սիրած ժողովուրդն է միշտ զոհվում։ Սեփական «ես» չունենալու պատճառով…


Շարունակությունը՝ այստեղ


ՀԱՏՎԱԾ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ԷՋԵՐԻՑ


     Հասկանում ե՞ս, ուզվոր, դու կրկին, հենց էնպես տեղը, հարթ մակերեւույթի վրա կանգնած՝ դու ինձնից ինչ-որ դիրքորոշում ես պահանջելու։  Դու անկիրթ ես, դու խոսել չգիտես, դու տառասխալներով ես գրում, դու երեխեքիդ ծեծում ես, դու կնոջդ հայհոյում ու ծեծում ես ու էսքանից հետո դու ինձնից դիրքորոշում ե՞ս պահանջում։ Բա ես քեզ ո՞նց կարեկցեմ, երբ որ դու չես լողանում եւն։ Ասա′։ Ես քեզ ո՞նց կարեկցեմ, երբ որ դու ռեժիմով կնգադ ու աղջկադ հանում-ուղարկում ես բոզության ու հետո ասում ես «ՀՀԿ-ն ա մեղավոր, մեր փողերը գռփեց»։  Երբ քո կեղտոտ չանչերով մտնում ես համացանց, դառնում ես ֆեյք ու ինտելիգենտ մարդկանց հասցեին հայհոյանքներ ես շաղում… գրում ես «Ծախվածներ»… Դու օրվա մեջ քանի՞ անգամ ես ծախվում, այ ջլոտ մսացու։ Քանի՞ անգամ ես խաբում, քանի՞ անգամ ես խաբվում, դալբայոբ բոզի տղա… Ու հիմա ուզում ես, որ օգնության ձեռք մեկնե՞մ քո նման խառնածին կղկղանքին։

     Ու սրանք կնայեն ցանկացած արվեստագետի, կուրախանան, ծափ կտան, բայց հետո կմտնեն համացանց  ու կգրեն՝ «Էս երգիչը լրիվ մտավոռական ա։ Էս դեռասանը պալատական ծաղրածու ա… Սա լրիվ ծախված տականք ա»։

     Բա եթե էդ մարդիկ տականք են, բա դո՞ւ ինչ ես, ախոռի թրիք։ Դու ի՞նչ ես, այ մարդու պարոդիա, դու ինչի՞ ես… դու ինչի՞ կաս։ Դու ո՞ւմ ես հավանում, ում ես սիրում։ Ոչ մեկին։ Դու երեխուդ էլ չես սիրում, որովհետեւ դու քեզ ես սիրում։ Դու խաբում ես նրան, ծնված օրից։ Ամեն ձեւով խաբում ես… տանը խաբում ես, գործի տեղը խաբում ես… սիրածիդ խաբում ես… թշնամուդ ճիշտ ես ասում… որովհետեւ վախենում ես… բայց շրջապատին խաբում ես, ասելով, որ չես վախենում… դու խաբում ես քո գրառումներում, խաբում ես քո տեսած երազներում… խաբում ես, որ վատ երազները դառնան լավ երազներ… խաբում ես քնած, խաբում արթմնի… քնած ասում ես, որ արթուն ես, իսկ արթուն ժամանակ ասում ես, որ քնած ես, որովհետեւ եթե քնած ես՝ քեզնից պահանջ չկա, եթե արթուն ես՝ պիտի արդարանաս, որ չես գողացել, չես կերել, չես ծախել, չես ուրացել… դու քո երազներում ես խաբում… դու քո երազանքներում ես խաբում, որովհետեւ քո երազանքը ցանկություն է, քո ցանկությունը սուտն է, քո սուտը քո էությունն է ու դու ինչ-որ սիրում ես՝ մեկ է չես սիրում, որովհետեւ խաբում ես, թե սիրում ես… հերոսանում ես, թե հերոս ես սիրում… դու հերոս չես սիրում, դու քեզ ես սիրում, բայց քանի որ հերոսը քո ազգակիցն է՝ դու խաբում ես, թե սիրում ես ազգին, որը տվել է հերոսին… դու գնում ես ու ապրիլյան պատերազմի զինվորներին ծխախոտի տուփ ես գցում, հետո դա նկարահանում ու նետում ես սոցցանց, որ քո նման եւս մի հիսուն հազար պոռնիկի արգանդից պլստացած վիժվածքներ ոռնան՝ վաա՜յ, ինքը հերոս ա սիրում… ինքը լավ հայ ա… դու ուզում ես շատերի միջոցով շատանալ… ուզում ես հիմնվել շատերի վրա, բայց մոռանում ես, որ եթե նույն շատերը գան ու հետեւիցդ հագցնեն՝ ավելի ցավոտ է լինելու, քան թե քչերը հագցնեին… դու խաբում ես քեզ, կարծելով, թե շատերը ժողովուրդ են ու դու ժողովրդից ես, որովհետեւ շատերից ստեղծված ժողովուրդ չի լինում, ժողովուրդը լինում է քիչ, ամեն դարում մի քանիսը… ժողովուրդը լինում է Նարեկացի, լինում է Կոմիտաս… մեր օրերում ժողովուրդը լինում է Ազնավուր… ինչու չէ՝ Համասյան, Մխիթարյան, Արոնյան… Դա է ժողովուրդը… Իսկ կեղտոտ ատամները բացած եւ սոցցանցերում «Ed takanqner@ mer poxer@ lapel en» գրող ու միտինգներում իրար քաշքշող կենդանիները՝ դրանք ժողովրդի քաքն են… չմո… հա… դու ինքնավստահություն ես խաղում… դու ցույց ես տալիս, որ ամեն ինչ կարող ես, որ բոլորին թվա, թե դու խելոք ես, բայց վատ ես խաղում, որովհետեւ ես գիտեմ, որ դու խեռի գլուխ ես, իսկ եթե ես ու եւս մի քանի հոգի գիտենք, որ դո՛ւ նման մի գլուխ ես, իսկ կես միլիոնը չգիտի՝ ուրեմն քո խաբեությունը բացված է, որովհետեւ այդ քո սիրած կես միլիոնը մսացու է, ընդ որում ոսկրոտ եւ ջլոտ ու դրանց ուտելը հեշտ չի լինելու… դու էրեխիդ խաբում ես, պատմելով թե աշխատասեր ես եղել, քաջ ես եղել՝ դուխով ես եղել ու երեխադ հավատում է քեզ ու դու էլ ուրախանում ես, որ խաբեցիր… առանց մտածելու, որ նա էլ քեզ է խաբում, ասելով, որ քեզ հավատում է, որովհետեւ էդ էրեխին դու ստով ես բեղմնավորել… հա… ու հազարներով, հարյուր հազարներով ստից ծնված երեխաներ ես ցկնել երկրով մեկ…

Շարունակությունը՝ այստեղ









-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ

(հատվածներ

«ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» վեպից)

counters-free