(placeholder)

…Չգիտեմ… ըստ իս՝ իրավապաշտպանությունը եւ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու մոլուցքը մանրէ է եւ այն օրգանիզմ է սողոսկում մանուկ հասակից։ Դա բուռն, անզուսպ ու անդիմադրելի ձգտում է, ներքին մղում որեւէ երեւույթի նկատմամբ։ Դա մի պահ է, որ աճող օրգանիզմի մոտ հանկարծ ի հայտ է գալիս ծայրաստիճան, սաստիկ զայրույթ, ինչն էլ ուղեկցվում է հոգեշարժական գրգռվածությամբ։

Այդպիսի բան տեղի ունեցավ Գլխոտանի Խխունջի հետ։

Իրականում նրա անունը Էրիկ էր։ Էրիկն ապրում էր հոր եւ մոր հետ, նա ընտանիքի մինուճար զավակն էր, բայց չգիտես ինչի՝ նրան այդքան էլ չէին սիրում։ Չէ, գուցե սիրում էին, բայց երես չէին տալիս։ Երես տալը լավ բան չէ, բայց երես չտալն ավելի վատ բան է, որովհետեւ Էրիկն անընդհատ լսում էր «Անասուն լակոտ» արտահայտությունը, իսկ դա բնավ էլ անվտանգ ձայնարկություն չէ, դա խորը հետքեր էր թողնում Էրիկի դեռ չձեւավորված աշխարհայացքում եւ գուցե նաեւ դրանից էր, որ արդեն նախապատանեկան հասակում նրա մոտ սկիզբ առավ գրգռված մելամաղձություն, մոլագարային ընկճվածություն՝ ինչն էլ արդեն հետպատանեկան շրջանում սկսեց զուգակցվել կործանիչ-ավերիչ եւ հարձակողական գործողություններով։ Եւ Էրիկը մի տեսակ չմեծացավ, այդպես էլ մնաց փոքր-մոքր, գլուխը մի տեսակ ծռվեց, կլորացավ, ոտքերը վերեւ քաշվեցին, եւ նա սկսեց նմանվել խխունջի, ընդ որում՝ գլխոտանի խխունջի։

Գլխոտանի Խխունջի հայրը մահացել էր ենթահամակարգերի միջեւ ռեսուրսների փոխադարձ փոխանակման, այսինքն՝ վստահության պատճառով։ Հայրը՝ Գեւորգը, շատ էր վստահում կնոջը, Թերեզային ու վստահում էր ընդհանրացված եղանակով։ Դա այն վստահությունն է, որ տարածվում է անծանոթների վրա։ Իսկ Գեւորգի կնոջ հետ անծանոթները շատ էին, թեեւ ծանոթներն էլ քիչ չէին։ Եւ այդ պատճառով էլ Գեւորգի եւ կնոջ միջեւ առաջացավ հակադիր շահերի, հայացքների եւ ձգտումների բախում, ինչից էլ տեղի ունեցավ ընդհարում, ինչն էլ փոխվեց պայքարի հասցնող տարաձայնության, որին հաջորդեց սուր վեճ եւ որի ընթացքում էլ Գեւորգի սրտի հատվածում դադարեց արյունահոսքը եւ նրա օրգանիզմի կենսագործունեությունը դադարեց։

Եւ այդ ամեն ինչը տեղի ունեցավ Էրիկի աչքերի առաջ, երբ նա տասնչորս տարեկան էր, թեեւ դրանից առաջ, վեց տարեկան հասակում նրան սկսել էր տանջել հետեւյալ կպչուն միտքը՝ «Չեմ հասկանում. եթե իմ մաման Թերեզան ա, իմ պապան Գեւորգն ա, իմ հոպարը Գուգո ձյան ա, բա ինչի՞ ա Գուգո ձյան անընդհատ մտնում ու դուրս գալիս մեր տնից, եթե պապան տանը չի»։ Տասը տարեկան հասակում նրան սկսել էին տանջել առավել բարդ եւ հակասական մտքեր, որոնցից մեկը սա էր՝ «Պապան մամային զանգում ա, մաման ասում ա վարսավիրանոցում եմ, հետո մաման կանաչ BMW-ով գալիս ա տուն ու իջնելուց առաջ էդ ավտոն քշողը ձեռը կոխում ա մամայիս ոտերի արանքը»։

Տասներեք տարեկանում մահացավ Խխունջի հայրը եւ այդ տարիքում Խխունջը նկատեց, որ իր մայրիկ Թերեզային համակրող «ձյա»-ների թիվը գնալով ավելանում է։ Ավելին, «ձյա»-ներից բացիավելացել էին նաեւ տյոտյաներ՝ Ռուզան եւ Վիկա տյոտյաները. երկուսին էլ Խխունջը տեսել էր Թերեզա մամայի հետ գրկախառնված, իրենց տան խոհանոցում։

Մի խոսքով, Խխունջի մայրը հեշտամոլ էր եւ Խխունջը գիտեր այդ մասին։ Հետո մահացավ հայրը, ու Էրիկը մնաց մենակ։

Բայց երբ Խխունջը դարձավ տասնվեց տարեկան՝ Թերեզա մամայի համակրությանը կցվել էր նաեւ երիտասարդությունը, կողքի մուտքի Վաչիկն ու չգիտես թե որտեղից հայտնված Արամիկը, երկուսն էլ Երեւանից, երկուսն էլ 16 տարեկան, երկուսի առնանդամներն էլ… չասեմ, թե որը Թերեզայի մարմնի կոնկրետ որ առանցքում։

Եւ Էրիկը, նույն ինքը՝ Խխունջը, խոհանոցում նստած սրթսրթացնելով խորհում էր՝ «Ինչի՞ են Գուգո ձյան, Կարեն ձյան, Հովո ձյան ու կողքի պադիեզդի Վաչիկը, էն լակոտները, էն տյոտյաները սաղ մամայիս սենց բաներ անում, արդյո՞ք դա արդար ա, արդյո՞ք դա ճիշտ ա։ Չէ, դա սխալ ա, դա… Բայց եթե սխալ ա, ես իրավունք ունե՞մ իրան մեղադրելու… ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ… չունեմ ըտենց իրավունք։ Բայց եթե մեղադրելու իրավունք չունեմ, ուրեմն… հո՞ կարամպաշտպանեմ… պիտի պաշտպանեմ։

Ու մեր Էրիկը որոշեց դառնալ իրավապաշտպան։

Սկզբում, էստեղից-էնտեղից փող ճարեց ու ստեղծեց մի հասարակական կազմակերպություն, որն անվանվում էր «Կանանց մասին կարծրատիպերը փոխելու միավորում», եւ այստեղ նա սկսեց աշխատանքներ տանել բոլոր այն անձանց դեմ, ովքեր ինչ-որ բանով պախարակում են կանանց բարի համբավը։ Բայց անցավ կես տարի, եւ Խխունջը հասկացավ, որ ինչ էլ անի, հետույքով էլ տեղային եւ միջին հեռավորության պայթուցիկ սարքեր նետի՝ մեկ է, իր մոր բարի համբավը չի կարող վերականգնել, որովհետեւ բոլորը գիտեին այդ համբավի մասին ու շատ մանրամասն գիտեին։ Ուսումնասիրել էին էդ մարդիկ, փորձի փոխանակումներ էին կազմակերպել։ Եւ Խխունջը ստեղծեց նոր հասարակական կազմակերպություններ, բոլորն էլ տարատեսակ իրավունքների պաշտպանության նպատակներին ծառայող։ Բնական է, որ սկսեց ֆեյսբուքներում եւ այլուր հանդես գալ յուրաքանչյուր հակահասարակական երեւույթի դեմ։ Նրան կարելի էր տեսնել հեռուստացույցով, կարելի էր տեսնել յութուբում, վիմեոյում, անգամ այնպիսի կայքերում, որոնք գոյություն չունեին։ Հա… Ու տիկին Բակտերիայի նման մեկ այլ պառվաբոզ, կարծեմ տիկին Էպիդեմիան նրան խելքի գցեց, որ կարելի է դրամաշնորհներ ստանալ արեւմտյան ֆոնդերից։ Խխունջը գրանցվեց, փաստաթղթեր ուղարկեց ու նոր startup-ների համար սկսեց միջոցներ ստանալ։ Սկզբում ստացավ 9700 ԱՄՆ դոլար, հաջորդ տարի 17.000, հետո 22000։ Մի խոսքով՝ Էրիկ-Խխունջը լավ startup-restart-update եղավ ու համարյա մոռացավ իր սիրելի մայրիկի համահայկական update-ները։ Ու կրկին, ցավալին այն էր, որ շրջապատ կոչվող վռիկը նրան սիրում էր որպես մարդու իրավունքների պաշտպան։ Սիրում էր ու ասում էր՝ «Էրիկը լավ տղա ա, գործ ա անում, պայքարող ա, ճիշտ մարդ ա»։ Իրենք ի՞նչ իմանային, որ էդ ճիշտ մարդը պայքարի համար փող է վերցնում… Իսկ պայքարելու համար փող վերցնողի մայրիկը՝ երբեք եւ ոչ մի ժամանակներում չի կարող փայլել բարոյական հատկանիշներով… որովհետեւ պայքարն ազնվություն է, պայքարը համարձակություն է, իսկ եթե դրա համար փող առար, կնշանակի, որ դու ընդամենը արհեստավարժ մարմնավաճառների գերդաստանի շառավիղ ես… Բայց Խխունջը փող էր առնում ու լափում։ Ոչ, Էրիկի համար չէին գրում ed vijhvatsq lapoghner@… նման կրիտիններին սիրում են… Չնայած ինչի՞ չսիրեն, իրենք ի՞նչ իմանան, որ նրա գործունեությունը պայմանավորված է լոկ իր մայր իմ հեզ ու բարիի արարքներից սկսած հոգետանջություններով ու փողով։ Մանավանդ, չանցավ երկու տարի եւ նրա ընտանեկան խնդիրների մասին բոլորը մոռացան։ Ավելին, Խխունջ-Էրիկը դարձավ բոլոր հալածյալների եւ հալածյալներ սիրողների հերոսը։ Բայց այստեղ նա թույլ տվեց մի ճակատագրական սխալ։ Շրջապատում եւ սոցցանցերում կային անձինք, որոնք երբեմն քննադատական խոսքեր էին արտաբերում Էրիկի կողմիցկատարված կամ կատարվող որոշակի գործողությունների վերաբերյալ։ Սա էլ փոխանակ հանգիստ պատասխանի կամ լռի՝ բռնեց ու որոշեց իրավական ճանապարհով պատասխանել մարդկանց, այսինքն՝ սկսեց դատական հայցեր հղել այս մարդկանց դեմ։ Երեք ամսվա ընթացքում Էրիկը դատարան քարշ տվեց ավելի քան տասներկու մարդու, որոնցից երեքը իր մոտ ընկերներն էին։

Եւ դրանից հետո, Էրիկի մյուս ծանոթները, միանալով անծանոթների հետ, լամբադա կամուրջի տակ բռնեցին միայնակ տուն գնացող Էրիկին ու նրանից սարքեցին շնիցել։ Այսինքն՝ ծեծեցին եւ ծեծեցին ահասարսուռ եղանակով, ծեծեցին «Սենց լավ ա՞, բոզի տղա, սենց ճիշտ ա՞» գոռալով, կոնքերին, վզին, բերնին, փորին հարվածելով, արյունը անձրեւաջրի պես ասֆալտին չռացնելով։

Այնքան ծեծեցին, որ շրջապատի հիշողությունից ջնջվեց եւ մոռացվեց թե′ Էրիկը, թե′ փոխադարձ վստահության պատճառով մահացած նրա հոր տվայտանքը եւ թե՛ նրա մոր բարի համբավը։

Ու հիմա, երբ ես արդեն չեմ քայլում մայրաքաղաքի փողոցներով, այլ սրճարանում նստած՝ մարդկային արարքների դրդապատճառներն եմ ուսումնասիրում, հասկանում եմ, որ այս ամբողջ էրիկություններն ու նման այլ խխունջությունները առաջանում են մարդու փոքրությունից։ Մարդը փոքր է, ինչ խոսք, մարդը պուճուր է, բայց արդյո՞ք պարտադիր է, որ նա դա գիտակցի։ Կրոններն ասում են՝ ոչ մի բան քո ձեռքին չէ, այ ծղրիդ, դու ոչինչ չես կարող անել, ավելի լավ է՝ դու մնա որպես խոտ, միայն հավատա ու վերջ, դու կփրկվես։ Բայց պստիկ մարդն ուզում է մեծանալ։ Երբ մեծանում է՝ ուզում է փոքրերին ուտել։ Ի՞նչ անել։ Եթե ասեն՝ դու լավն ես, դու հզոր ես, դու մեծ ես, դու ամեն բան կարող ես, նա ընդհանրապես կտա-կսպանի շրջապատին։ Ուրեմն կրոնն ավելի ճիշտ է. թող իրեն գոնե մի քիչ հանգիստ ու գլուխը մի քիչ կախ պահի։ Բայց այդպես էլ նա կսկսի վախենալ, որ հիմա ուրիշ տեղերից կգան ու իրեն կուտեն։ Գուցե դրա համար էլ ասում են, հասկացնում են, մեջը ներարկում են, որ դու, մուկ, ինչքան էլ փոքր ես, մեկ է, իմացիր, որ պաշտպանված ես, քանի որ դու մենակ չես… տե՞ս, точно կողքիդ, քո հողին ծնված քո մարդիկ ունես… դու հարազատներ ունես, դու ազգ ունես։

Դուրս է գալիս, որ փոքր մարդուն պետք է կրոն եւ ազգ։ Ու մի քիչ էլ սեքս, որ բազմանա։

Եւ այդ ամենը կա։ Այս բաները բաժանվում են։ Ու բոլորը մոտենում ու վերցնում են դրանցից. Մի քիչ կրոն, մի քիչ ազգ, ավելի շատ սեքս, մի քիչ շատ կրոն, մի քիչ քիչ ազգ… էսպես։ Պաշտպանվելու համար են վերցնում, հարձակվելու համար էլեն վերցնում։ Բայց մարդ կա, որ մոտենում է ու ասում՝ ինձ կրոն ու սեքս պետք չի, ինձ դրա տեղը մենակ լիքը ազգ տվեք, ես ազգ եմ սիրում։

Հա։ Ու չեմ կարծում, որ այստեղ կարելի է չհիշել Հմայակ Աթագուլյանին։

Ո՞վ էր Հմայակ Աթագուլյանը:

Ընդհանուրում, Հմայակ Աթագուլյանը լավ տղա էր, բայց հայրենասեր էր։ Եւ նրա այդ…

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԵՐՑԵԼ ԱՅՍՏԵՂ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐԱՆՏԱԿԵՐ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՔԻՆԱԶՈՒՐԿ ՈՒ ՀԵՇՏԱՍԵՐ ՄԱՅՐԸ

հատված

«ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ»

վեպից

(ամբողջությամբ ընթերցել այստեղ)

counters-free