(placeholder)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

Լռություն էր։

Եւ այն խախտեց Յորշիկը։

- Ես ուզում եմ իմանամ, կոնկրետ դու էս 2000-ականների իշխանություններից գոհ ե՞ս,- ասաց նա առանց ինձ նայելու։ Երեւի դեռ ամաչում էր։

- Ախպեր, ես հո հիմա՞ր չեմ, որ ինձ թվա, թե իշխանությունը պիտի ինձ գոհացնի կամ հիասթափեցնի։ Ես հո ոչխա՞ր չեմ, որ նստեմ ու մտածեմ, թե նա ինչ պիտի անի կամ ինչ պիտի չանի, որ ես գոհ լինեմ կամ դժգոհ։ Էդ մա′րդն է, որ պիտի իրեն գոհացնի կամ չգոհացնի։ Հիմա դու գոհ ե՞ս քեզնից։

- Ես էդ չեմ ասում,- բլթբլթացրեց Յորշիկը,- ես ասում եմ, որ…

- Կամ եթե հալածեին, ես անմխիթար ճորտի նման պիտի կանգնեի եւ ոռնալով հայտարարեի, որ ինձ հալածել ե՞ն։ Բա ամոթ չի՞ հալածվածի դեր խաղալը, բա դա տղամարդկություն է՞, դա պիդրություն չի՞։

- Ուրեմն սաղ ազգին թալանել են, իսկ քեզ չեն թալանե՞լ։

Մտքումս խորհեցի՝ «Սաղ ազգը ո՞րն ա, այ բոզի տղա, հերիք չի՞ դուք «սաղ ազգ-սաղ ազգ» խաղաք», բայց ասացի,-

- Իսկ գիտե՞ք, որ մինչեւ դուք էդ ազգին չասեցիք, որ իրեն թալանել են՝ նա բան չգիտեր։ Սկզբում թալանեցիք, հետո մի տաս տարի մտաք ծակը, հետո հելաք, ասեցիք, որ ձեզ թալանել են, խաբեցիք, տարաք, տվիք փուռը։ Մի′ ընդհատիր։ Հա։ Ու նաեւ՝ էդ ազգը ասենք մի երեք միլիոն մարդ է, դու դրանց հատ-հատ հարցաքննել ե՞ս։

Այստեղ Յորշիկը նախադպրոցական շարադրության մակարդակի մի նախադասություն բլթացրեց,-

- Հանրահավաքներին բոլորն էլ թալանվածներ են գալիս։

«Ք…նեմ հանրահավաքներդ» մտածեցի, բայց ասացի,-

- Հանրահավաքներին մաքսիմում 50.000 մարդ կա, ազգը 3 միլիոն է։

- Հա, բայց հո բոլորը չե՞ն կարողանա հավաքվել մի վայրում։

- Ինչի՞ չեն կարողանա, դու մի հատ մեծ մանղալ դիր, վրան էլ 40 տոննա չաղալաջ ու տես, թե ոնց կհավաքվեն։ Հոտի վրա։

- Ի՞նչ…

- Կամ շուխուր արա, որ ամեն մեկին 10.000 դրամ կտաք, էդ ժամանակ երեք միլիոնից էլ շատ կգան, սփյուռքից էլ կգան, արտագաղթածներն էլ կգան, տո 5000-ի համար էլ կգան, 1000-ի համար էլ կգան։

- Բայց դու չես մտածե՞լ, թե ինչի քեզ չեն թալանել,- հարցնողը Նեգատիվն էր։ Կեղտոտ հարց էր, ինչ խոսք:

- Եթե ես մտածեմ, որ ինձ թալանել են, ուրեմն պիտի հելնեմ փողոց ու զռռամ՝ սոված եմ… ես անմեղ եմ, իշխանություններն են մեղավոր, կնիկս գնաց հարեւանին շինվեց՝ իշխանություններն են մեղավոր։

Յորշիկը սմքեց, բայց իսկույն կայտառացավ։

- Իսկ մեր 90-ականների իշխանություններն էլ մեղավոր էի՞ն։

Ուզում էի ասել, որ ձեր եր 90-ականների իշխանությունները պոռնիկի հեշտոցից ցռված հեղուկ էին, բայց ասացի,-

- Չէ, դուք անմեղսունակ եք։ Ես միայն ասում եմ, որ  չեմ կարող մեկին հայհոյել ու մյուսին պաշտպանել, որովհետեւ ես փնտրող մարդ եմ, տղերք, ես չեմ կարող հարել այս կամ այն ուղղությանը։ Ես բոզ չեմ, որ գնամ ու պառկեմ սրա-նրա տակ։ Ինչի ես չգիտե՞մ, որ 2000-ականների սկզբից մինչեւ հիմա՝ ինչ կեղտոտ բան ասես, որ չեն արել։ Ու արել են բոլորը՝ իշխանություններից սկսած, ամենավերջին վերելակավարով վերջացրած։ Բայց հիմա ես ձեզ հարց տվի՝ կապված 90-ականների հետ, որովհետեւ դո′ւք եք եղել առաջին գծում, ձեզ եմ հանդիպել, սխալ ե՞մ։

Ու այստեղ Նեգատիվը լրիվ նոր բան ասաց,-

- Մենք եղել ենք առաջին գծում ու հաջողության են հասնում այն ժողովուրդները, որոնք երկրի ղեկը վստահում են առաջին հոսանքի ներկայացուցիչներին։

Բայց հանկարծ խոսակցությանը խառնվեց սեղանի անկյունում նստած նարինջ ուտող անձը։ Եթե սրանք երեք հրացանակիրներն էին, սա էլ երեւի Դ′Արտանյանն էր։ Եւ մեր Դ′Արտանյանը նայելով այս երեքին՝ բացականչեց,-

- Դո՞ւք եք եղել առաջին հոսանքի ներկայացուցիչներ։

- Հա ի՞նչ,- զարմացած ասաց Նեգատիվը,- ինչի դու մեր հետ չէի՞ր…

- Դե իմացեք,- ընդհատեց նրան Դ′Արտանյանը,- որ էդ ձեր հոսանքը դա շեռի հոսանք էր ու ըտենց էլ թափվեցիք էս ժողովրդի վրա։

Պարզվեց, որ այս Դ′Արտանյանն անհանդուրժող բայց խելոք մարդ է, իսկ ավելի ուշ պարզվեց, որ նա առաջներում եղել էր սրանց հետ նույն թիմից, բայց տեսնելով, որ մեղմ ասած սրանք բոզի տղաներ են՝ կռվել ու դուրս էր եկել։ Ու թե հիմա ինչ էր անում սրանց հետ՝ անհասկանալի էր։ Բայց ինձ թվում է, որ «շեռ» բառն օգտագործելով, Դ′Արտանյանը շատ կոպիտ խոսեց Նեգատիվի եւ Յորշիկի մասին, ես համաձայն չէի նրա ասածին։ Կարելի էր ավելի մեղմ կերպով արտահայտել այդ միտքը, ասենք ասել «Ձեր հոսանքը կարծես նմանվում էր կենդանիների եւ մարդու երիկամներում մշակվող արտաթորության նյութի եւ դուք, ասես այդ նյութը ծորացիք մեր ժողովրդի վրա»:

- Բենզինն ու սաղ վառելիքը ո՞նց խմեցիք, տղերք,- հանգիստ հարցրեց Դ′Արտանյանը։

Պատասխան չեղավ։

- Ձեր հետ համաձայն չեղող կուսակցություններն ու թերթերը խի՞ փակիք, արա՜։

Լռություն։

- Դուք չէի՞ք բանդաներ ստեղծել ու օրը ցերեկով մարդկանց գնդակահարում էին, ե՞ս թե՞ դուք… ես 91-ի կեսերից արդեն դուրս էի եկել ձեր շարքերից։

Այդ պահին արդեն ե′ս էի ուզում հանգստացնել Դ′Արտանյանին, բայց դա արդեն անհնար էր, Դ′Արտանյանը, ոնց որ ասում են՝ вошел в раж.

- Ո՞վ փակեց Նաիրիտը, Մեծամորը ու էլի լիքը գործարաններ, ո՞վ ծախեց դրանք։

Նեգատիվը խոսեց,-

- Արա, մենք էդ թալանի մասին շատ ենք լսել, իսկ էն ամեն ինչը մենք ստեղծեցինք՝ ինչի՞ չեք հիշում…

- Մենք չենք հիշում ձեր ստեղծա՞ծը,- գոռաց Դ′Արտանյանը,- ո՞նց կարանք չհիշենք ձեր ստեղծած քանդարարությունը, ո՞նց չհիշենք փայտի վառարանները, տալոնով հացի ու նավթի հերթերը, ծառափրթումները, աղքատությունը, սովը ու վեց հարյուր հազար հայի արտագաղթը:

- Մի գոռա, Հովսեփ, մենք առաջին անգամ անկախության պատմության մեջ, էս երկիրը…,- սկսեց եւ չավարտեց Յորշիկը, որովհետեւ Դ′Արտանյանը նրան փրթեց,-

- Դուք առաջին անգամ անկախության պատմության մեջ բանակը հանեցիք քաղաքացիների դեմ… այ… տղերք… 96-ի ձեր ասած «հետընտրական գործընթացներում»… Ի՞նչ…

Ու մեկ էլ մեր Դ′Արտանյանը մի տեսակ հանգստացավ ու ավելի խաղաղ տոնով ասաց,-

- Արա, տղերք ջան, ես հո ձեզ քրֆելու համա՞ր չեմ էս սաղ ասում, ես հո չե՞մ ուզում ասեմ՝ կեղտո՜տ գյադեք, էս ի՜նչ արիք, պատասխա՜ն տվեք… Չէ, ես ուզում եմ ասեմ, որ էս սաա՜ղ ձեր ժամանակ եղել ա, դուք էլ գիտեք, որ եղել ա, սա պատմություն ա ու սա չեք կարա ծածկեք, էսքան բան։ Չի եղե՞լ։ Ընտրակեղծիք, բռնություն, ընդդիմության ձեռից քվե փախցնել, մարդկանց դեմ տանկեր հանել ու դա սահմանադրության տակ կոխելով անցկացնել չի եղե՞լ։ Եղել ա, չէ՞։ Հա՞, թե չէ։ Չեմ լսում։

- Եղել ա,- ասաց Աղիքային Ցուպիկը։

- Բա որ եղել ա, հիմա դուք ինչի՞ եք ամեն ոռի բանի մասին խոսալուց առաջ ու հետո ասում՝ վերջին քսան տարում։ Սուտ եք ասում, չէ՞, ախպեր, խի՞ եք սուտ ասում։

Լռություն:

- Կարող ա՞ ուզում եք պատմությունը սրբագրե՞ք, արա,- նորից բղավեց Դ′Արտանյանը,- գլուխդ էդպես մի թմբթմբացրու, արա, խոստովանի. չլինի՞ ուզում ես ընենց պատմություն գրես, որ էսօրվա 20 տարեկանը կարծի, թե ձեր կառավարման ժամանակ իրա մաման ու պապան լավ են ապրել ու դուք էլ ընդհանրապես целка եք էղել… արա, դրա մաման-պապան սաղ են, կելնեն լավդ կ…

Այստեղ Չորսն էլ տեղներից վեր ելան։ Ես հասկացա, որ պիտի խառնվեմ, թե չէ Դ′Արտանյանը մենակով մադըրֆաք կանի սրանց ու սխալ չի անի։

- Մի րոպե, մի կռվեք, տղերք, հարց ունեմ։ Ընդ որում՝ շատ անկողմնակալ, բայց նաեւ հոգեհալած հարց։

Ոտքի կանգնեցի ու խոսեցի բաժակաճառի պես։

- Տղերք ջան, եթե կարծում եք, որ կոնկետ ձեր դեմ ես վատ բան ունեմ, ապա իմացեք, որ այդ դուք ունեք վատ բան բոլորի դեմ։

Էստեղ պիտի մի հատ ծափահարեին, բայց չջոկեցին։

- Իմ ասածն ի՞նչ ա,- շարունակեցի,- տեսեք։ Ուզում եք մտնել քաղաքականությո՞ւն, ուզում եք խառնվեք պետական կառավարման գործի՞ն՝ լավ եք անում, շատ լավ եք անում։ Հասուն, տարիքով մարդկանց պակասն էնտեղ կա։ Բայց էդ լավ անելուց առաջ՝ դուք մի հատ փոքրիկ, բայց շատ կարեւոր բան պիտի անեիք։

- Ի՞նչ,- Նեգատիվն էր։

- Դուք անգամ պիտի չանեիք, դուք պիտի ասեիք։ Չասեիք էլ, խնդրեիք։

- Ի՞նչ։

- Ներողություն, այ ախպեր, ներողություն։ Դժվար բան ա՞։ Դա պիտի լիներ առաջին քայլը, որ դուք պիտի անեիք։ Բա ի՞նչ։ Փոխանակ ասեք՝ կներեք, ջահել ենք եղել, էշ ենք եղել, սխալվել ենք, քաք ենք կերել, բայց հիմա մեծացել ենք, իմաստնացել ենք եւ ուզում ենք օգուտ տանք մեր երկրին՝ ասում եք՝ մենք միշտ լավն ենք եղել ու մարդիկ էլ ձեզ քրֆում են։ Ասեք՝ վատն ենք եղել, լավն ենք դարձել։ Էդ ժամանակ բոլորն էլ ձեզ նորմալ կընդունեին, անգամ կասեին՝ էկեք, գլխներիս վրա տեղ ունեք…

- Հա, բայց հիմա ասում են՝ խե…ներիս վրա տեղ ունեք, արա,- խոսակցության մեջ կրկին սողոսկեց ոչ տոլերանտ Դ′Արտանյանը,- բա ներողություն խնդրեք, զղջացեք, ապաշխարեք, այ ախպեր, քրիստոնյա եք։ Դուք ուզում եք պլստաք, ուզում եք պատմություն փոխեք… Ո՞նց, ախպեր, ո՞նց փոխեք։ Սովից ու ցրտից պուճուր երեխեք են հիվանդացել ու մահացել, հիվանդանոցների կեղտոտ վիճակից հարյուր հազարներով մարդիկ են վարակվել… Վեց հարյուր հազարից ավել մարդ երկիրը թողել փախել է, էդ ընթացքում երկրի տնտեսությունը հավասարացրել եք զրոյի, ինչ կա չկա՝ ծախել եք, ավիրել եք, կերել եք ու հիմա եկել ասում եք՝ «Վերջին քսան տարում»։ Վերջին քսան տարում կես միլիոնից ավել մարդ փախավ երկրից, դրանից առաջվա տասը տարում էլի դրանից շատ։ Էդ մարդկանց արտաքսել եք, ասում եք՝ «Հայաստանը ժողովրդավարության օրրանն էր»։ Էդպես ո՞նց կլինի։

Այստեղ տեղի ունեցավ զարմանալի բան։ Յորշիկը եւ Նեգատիվը սկսեցին մտածել։ Միայն Աղիքային Ցուպիկն էր, որ արտաբերեց տիեզերքի ամենատխմար արտահայտությունը,-

- Բա խի՞ ոչ ոք հաշվի չի առնում, որ էդ ժամանակ պատերազմ էր…

- …Ու էդ պատերազմը մենք հաղթեցինք…,- Նեգատիվն էր:

Այ էդ մի բանը պիտի չասվեր, որովհետեւ դրանից հետո դանդաղ, բայց իմաստնալից կերպով ոտքի կանգնեց Դ′Արտանյանը, որի իրական անուն-ազգանունը Հովսեփ Ժամկոչյան էր։

Ոտքի կանգնեց ու ես տեսա, որ նա մի ոտք չունի։ Ավելին, ամենայն հավանականությամբ՝ եղած ոտքն էլ վնասված էր, որովհետեւ աճուկից ներքեւ հատվածը մի տեսակ փոս էր ընկած։

- Պատերազմ է՞ր, ասում ես,- դու… դու գիտե՞ս ինչ ա պատերազմ… դու մասնակցել ե՞ս էդ պատերազմին… դու գոնե մի ժամով գծից առաջ անցել ե՞ս… գոնե մի էրկու պատրոն կրակել ե՞ն քո վրա… Գոնե մի վայրկյան, արա դու տեսել ե՞ս, թե կողքդ ինչ ա կատարվում… էդ վայրկյանը դու ապրե՞լ ես… էդ վայրկյան էլ չի, էդ ակնթարթ ա… էն ակնթարթն ա, երբ որ մինը ոտերիդ տակ տրաքելուց հետո ձեռներովդ ականջներդ փակած նայում ես կողքերդ ու… ու չգիտես ինչ անես… նայում ես ու…

Ու բոլորի առջեւ ուրվագծվեց պատերազմի դաշտը, ուր Հովսեփը, ականի պայթյունի սարսափելի ձայնից ձեռքերով ականջները փակած ծնկի է իջել պայթած փոսի կողքին ու նայում է… ու տեսնում է, թե ինչպես է իր ընկեր Հարութի գլուխն անջատվել մարմնից եւ գլորվում դեպի իր ոտքերը… դրանից բացի… երկյուղով տեսնում է Կարոյին, որը կիսաչոք, անմարդկային բղավոցներով՝ երկու ձեռքերով աղիքներն է բռնել, որոնց կեսն արդեն թափվել է ցեխերին… աջ կողմում հոգեւարքի մեջ դողացնում է կոկորդին ականաբեկոր ստացած Միհրանը… Հետո Հովսեփը հետ է նայում… հետեւում արդեն ոչինչ չի երեւում… միայն աղիողորմ ձայներ են հնչում… հոգեմաշ ձայներ… անմարդկային ձայներ… հետո Հովսեփը հեռվից կրակոցի ձայն է լսում… նայում է առաջ ու հասկանում է, որ դա հեռվից չէր… դա ականի պայթյունի դղրդոցից է, որ իր ականջները դեռ ձայները հստակ չեն ընկալում… կրակոցն իր կողքին էր, դա Կարոն էր, որ չդիմանալով թափվող աղիքների դժոխային ցավին՝ կրակեց իր ծնոտին եւ մահացավ… Կարոն էլ չկա… Հարութը չկա… Միհրանն էլ այլեւս չի շարժվում… ու ոչ Ոք չէր շարժվում…

- Ոչ ոք չէր շարժվո՜ւմ,- վերջին ջիգով բղավեց Հովսեփը եւ նրա ձայնը կայծակնահար արեց ե՛ւ Յորշիկին, ե՛ւ Նեգատիվին, ե՛ւ Ցուպիկին, ե՛ւ ինձ…

- Ոչ ոք չէր շարժվում,- արդեն խաղաղ շարունակեց Հովսեփը,- բայց դուք հո շարժվո՞ւմ եք, արա… Դուք դեռ կարում եք շարժվեք։ Ընենց որ… ասում եմ… եթե դեռ կարում եք շարժվեք՝ ընենց շարժվեք, որ էս երկրի մարդկանց համար օգուտ ըլնի… որ լավ ըլնի… որ էս երկիրը ծաղկի, տղերք, որ էս հողը կենդանանա… որ էս ջուրը խմել ըլնի… Թե չէ դրել եք ասում եք՝ քսան տարվա թալան, էս էր մեղավոր, էն էր մեղավոր… Մի արեք։ Ընենց արեք, որ էս մարդիկ ձեզնից չզզվեն ու ձեզ չշպրտեն զիբիլանոց, տղերք… գիտե՞ք ինչ վատ տեղ ա էդ պատմության զիբիլանոցը… իսկ դուք ասում եք ժողովրդավարություն… Մարդկություն ունեցեք, ախպեր, ժողովրդավարությունը մեզ պետք չի։

Այդպես խոսեց Հովսեփը։ Ու գնաց։

Նա գնաց, իսկ երեք հրացանակիրները գլուխները կախ մնացին իրենց աթոռներին, մտածմունքների մեջ։ Նրանց դեմքերից հասկացվում էր, որ մեջները ինչ-որ բան է կոտրվել, բայց ինչ-որ վա′տ բան: Դրա համար էլ մտածում էին։ Մտածում էին լուռ, աթոռներին հենված…

Նրանք, այդ ինսունականների իշխանականները չէին հասկացել, որ վաղուց արդեն հայտնվել են պատմության աղբանոցում։


Գիրքն ամբողջությամբ ընթերցել ԱՅՍՏԵՂ


90-ԱԿԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ

հատված  «ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» վեպից