«ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է

ԱՊՐԵԼ, ՈՐ ՀԵՏՈ ԱՄՈԹ ՉԼԻՆԻ» շարքից

ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ

ՄԻՋՈՑՆԵՐ՝ ԱՆԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԴԵՄ

ԱՌՈՂՋ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ԻՍԿԱՊԵՍ ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ՄԱՍԻՆ

Վերջին շրջանում, թե′ համացանցում եւ թե ամենուր շատ են խոսում առողջ ապրելակերպից, բայց ցավալին այն է, որ չգիտես ինչից է. անգրագիտությունի՞ց, թե՞ հնացած կարծրատիպերից, որ ցանկացած նման նյութ արտահատում է լոկ ահավոր մակերեսային, տափակ, ոչինչ չասող եւ որ ամենասարսափելին է՝ մարդկանց առողջ ապրելակերհից վանող մտքեր ու գաղափարներ։ Օրինակ, խոսելով առողջ սնունդի մասին, հիմնականում դնում են մի նկար, որ աջ կողմում ցուցադրվածեն պիցաներ, համբուրգերներ, ֆրիներ եւ նման բաներ, իսկ մյուս կողմում՝ լոլիկ, վարունգ, գազար, խնձոր, ձմերուկ եւ այլ ածխաջրեր ու ֆրուկտոզա։

Այո, համբուրգերը առողջ սննդամթերք չէ, բայց ո՞վ է ասել, որ վարունգն ու բադրջանը առողջարար են։ Եթե համբուրգերն ու պիցան պարունակում են անառողջ ճարպեր, ապա բանջարեղենն էլ պարունակում է դժվարամարս ածխաջրեր, իսկ մրգերն էլ պարունակում են ֆրուկտոզա։ Ավելի ճիշտ չի՞ լինի, որ համբուրգերներով նկարի մյուս կողմում դրված լինի անյուղ միս, սթեյք, հավկիթ, ձուկ, ծովամթերք։

Դա մարդկանց ավելի շատ չի՞ ներգրավի դեպի առողջ սննդամթերքը, դեպի առողջ ապրելակերպը։ Չէ՞ որ խորոված ձուկը, ձվածեղը, ծովախեցգետինը ավելի համեղ բաներ են, քան լոլիկը եւ վարունգը, որոնք, ինչ խոսք, անհրաժեշտ են օրգանիզմին, բայց ոչ ավելի անհրաժեշտ, քան սպիտակուցները (պրոտեինը), ինչն էլ շատ կարեւոր է ավելորդ քաշից ազատվելու համար, որովհետեւ եթե դուք որոշ ժամանակ սնվեք ձւեղենով եւ մսեղենով՝ անհրաժեշտ ածխաջրերն ու ճարպերը ձեր օրգանիզմը կվերցնի հենց ձեր օրգանիզմից եւ դուք կնիհարեք։

Այնպես որ, երբ տեսնեք վերեւի երկու նկարների նման «առողջ սննդամթերքի» պատկերներ՝ իմացեք, որ ձեզ խաբում են, որովհետեւ, կամ իրենք չգիտեն կամ իրենց էլ են խաբել։


ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Առողջ ապրելակերպի եւ արժանապատիվ ապագայի ձգտող քաղաքացին պետք է շատ ջուր խմի։ Ընդհանրապես պետք է խանութից ոչ մի տեսակի ջուր չգնի, ոչ գազավորված եւ ոչ էլ անգազ։

Շատ կարեւոր խորհուրդ. որպեսզի տանը միշտ ունենաք սառը տաք եւ տնային ջերմաստիճանի ջուր, գնեք ջրի դիսպենսեր եւ ջրի տարան լիցքավորեք անմիջապես ձեր տան ծորակից, որովհետեւ՝ ջուրը ջուր է։

Մի խմեք ալքոհոլ, մի խմեք օղի, մի խմեք գարեջուր։ Խմեք հայկական մրգողիներ, բրենդիներ, որ գոնե համ զգաք, այլ ոչ դառնաջուրը քաշեք գլուխներդ ու էշացեք։ Ու կենացներ էլ քիչ ասեք, որովհետեւ մարդիկ ճաշում են ու չի կարելի նրանց անընդհատ ուտեիքից կտրել ու բաժակը խփել տալ, մանավանդ չխմողի բաժակը։


ԾԽԵԼՈՒ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ՝ ՉԾԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Անձամբ ես չծխել շատ եմ սիրում։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում չծխել, մանավանդ հայկական ծխախոտներ։ Իսկ եթե լուրջ՝ բոլորս էլ գիտենք, որ ծխելը վնասակար բան է։ Այն վնասակար է թե′ սեփական օրգանիզմի եւ թե′ շրջապատի համար։ Դրա մասին ասվել է դեռեւս այն պահից սկսած, երս Կոլոմբոսը հարավային Ամերիկայից թութունը բերեց Եւրոպա։ Այնպես որ, եթե մարդը չի ծխում ու եթե չի ծխել՝ նա պիտի կարողանա այդպես էլ շարունակել։ Բայց եթե մարդը ծխում է, ուրեմն այս դարում պետք է կարողանա այնպես անել, որ գոնե իր րջապատի վրա չազդի։ Օրինակ ես չեմ հասկանում, թե ինչու պիտի մարդը մեքենայի մեջ նստած անպայման ծխի։ Լինի վարորդ կամ ուղեւոր՝ ինչի՞ պիտի ծխի։ Սա արդեն կրթության եւ դաստարակության խնդիր է։ Մոռանանք անգամ նրա արձակած ծուխը, նրա թափած մոխիրը՝ մեքենայի մեջ եւ փակ տարածքում ծխելը անկրթության նշան է։ Չես դիմանո՞ւմ, արա, դուրս կգաս, կծխես, հիմա ի՞նչ եք ծուխ լցնում սալոնում, ի՞նչ ես մոխիրը թափում քո եւ մյուսների վրա, դիմացի, էլի՞, այ դախ։

Էլեկտրական սիգարետի (հիմնականում iqos-ի) մասին կարելի է ասել հետեւյալը. Մոխիր եւ ծուխ չարձակելու, շրջապատի չխեղդելու համար կարելի է գործածել էլեկտրական սարքեր (iqos), որոնք առողջական տեսանկյունից ավելի քիչ են վտանգավոր․ ծխախոտը չեն այրում, տաքացնում են։ Թեեւ թող ոչ մեկին չթվա, որ էլեկտրական սարքեր գործածելով ամբողջությամբ ապահովագրում էն  իրենց առողջությունը։ Իսկ հիգիենայի առումով՝ այն, ինչ խոսք գերադասելի է, որովհետեւ ծուխ գրեթե չկա, իսկ մոխիրը իսպառ բացառվում է, որովհետեւ թութունը չի այրվում, տաքանում է։ Օինակ. հրդեհների ժամանակ մարդիկ ավելի շատ մահանում են ոչ թե այրվելուց, այլ ծուխը շնչելուց ու թունավորվելուց։ Փաստորեն, սիգարետի հետ կապված թշնամին կրակն է։ Հանում ենք կրակը՝ հանում ենք ռիսկի առյուծի բաժինը։

Ամփոփելով նշենք. մի ծխեք, եթե կարող եք՝ թարկեք։ Եթե չեք կարող թարկել՝ փակ տարածքներում մի ծխեք, փողոցներում մի ծխեք՝ դա տգեղ է։ Երեխաների մոտ աշխատեք չծխել։ Ծխեք քիչ կամ գործածեք այնպիսի միջոցներ, որ ծուխն ու մոխիրը շրջապատին չվնասեն։

Այս առիթով՝ ԸՆԹԵՐՑԵՔ ախմախ Վասպուրի եւ էվկալիպտի ծառի վրա բնակվող նրա նախապապի հատվածը՝ «Ատյան ողբերգության» վեպից)


ԿԱՐԵՎՈՐ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մենք կենցաղում գործածում եք տարբեր տեսակի կենցաղային առարկաներ, որոնք թեթեւացնում են մեր կյանքը։ Բայց շատերը ուղղակիորեն չեն ցանկանում (կամ չգիտեն) այնպիսի սովորական կենցաղային ապրանքների մասին, որոնց բացակայաությունը մարդուն պատճառում է մեծ անհանգստություն եւ անհարմարավետություն։ Օրինակ, բոլորն էլ ունեն լվացքի մեքենաներ, գազային կամ էլեկտրական օջախներ եւ ջրատաքացման կաթսաներ։ Բայց լվացքի չորանոց քչերն են ձեռք բերում եւ այստեղ արդեն հնարավորություններ ունենալու խնդիր չկա, ես ճանաչում եմ հարեւանների, որոնք իրենց թանկարժեք մերսեդեսները կանգնեցնում են ուղիղ իրենց կանանց փռած լվացքի տակ։ Դիմեցի այդ մարդուն, ասացի «Ինչո՞ւ լվացքի չորանոց չեք գնում, որ անընդհատ չտանջվք այսպես փռելով, ախր գեղեցիկ չի»։ Սա պատասխանեց «Ախպեր, էդ չորանոցը լվացքը փչացնում ա»։ Ուզում էի ասել՝ «Արա՜… Բա որ կնիկդ ամառ-ձմեռ, շոգին ու ցրտին լտանջվելով վացք ա փռում ու հավաքում՝ ինքը չի փչանո՞ւմ… Արա, 35 տարեկան կինդ 195 տարեկանի տեսք ունի, մեղկ չի՞, անասուն»։

Սրա համար եմ ասում, որ 21-րդ դարի մարդու համար անհրաժեշ գործիքներ կան, որոնց մասին «շատեր» կոչված գաղջանյութը լրիվ մոռացել է։ Գնում են ամենավերջջին մակնիշի BMW-ն կամ AUDI-ն ու ամռանը օդորակիչը չեն միացնում։ Չեն միացնում, ասում են՝ շատ ա ծախսում։ Հարցնում եմ՝ դա չմիացնելով՝ ինչքա՞նի օգուտ կանես ամառային երեք ամիսների ընթացքում, պատասխան չկա։ Ինքը չգիտի, բայց գիտի, որ օգուտ կանի։ Ասենք թող օգուտ անի, ասենք 5000 դրամի… կամ 15000… թեկուզ 20000-ի օգուտ, բայց արժի՞ էդ փողի համար 100 օր քրտնել, տանջվել, բողոքել, հեւալ ու վրայից էլ շան հոտ գա… Եւ տանը նույնպես՝ շատերը չեն գնում օդորակիչ։ Ու բողոքում են, սոցցանցերում էլ գրում են՝ շոգ ա։ Արա, ինչի՞ ա շոգ։ Դա դրսում է շոգ, 21-րդ դարում՝ բնակարանում ինչո՞ւ պիտի շոգ լինի…

Ու նաեւ…

Լավ, շարունակությունը հաջորդ շաբաթ…


Մեջը դնում եք ծորակի ջրով լցված տարա

?

?