(placeholder)

ՊՐԵՄԻԵՐԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՎ 15-ԻՆ

«ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է

ԱՊՐԵԼ, ՈՐ ՀԵՏՈ ԱՄՈԹ ՉԼԻՆԻ» շարքից

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

ԻՆՉՊԵ՞Ս ԵՂԱՎ, ՈՐ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ

կամ

«Արա, ո՞նց էղավ, որ սենց էղավ»

ՆԱԽԱԲԱՆ ԵՎ ՎԵՐՋԱԲԱՆ՝ ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿՈՒՄ


Ուրեմն… վերջերս Վիեննայի մասին ֆիլմ էի նայում ու չգիտես ինչու՝ զարմանում։ Մարդիկ հանգիստ, ամենուր մաքուր, կոկիկ, ցածրախոս, իրենց համար սրճարաններում նստած, կիրթ։ Վիեննացի տատիկներ տեսա՝ սրճարաններում նստած, ուրախ-ուրախ զրուցում էին ու սուրճ էին խմում։ Հասկանում ե՞ք, թե՞ չեք հասկանում, կրկնում եմ՝ տատիկները ցածր ձայնով իրար հետ զրուցում էին, այլ ոչ թե երեւանցի ատամնաթափ ջադուների պես գոռում էին իրար վրա, բողոքում, անիծում, թքում ու ոռնում… Մտնում համացանց ու հայհոյանքներ շաղ տալիս՝ turki lamuk, takanqner, talamchiner, davajanner… Ու ջահելներ տեսա Վիեննայում…  Վերին աստիճանի համեստ հագնված, կիրթ ու զուսպ, այլ ոչ երեւանցի ջահել աղջիկ կոչվածների պես՝ ականջողները մինչեւ պորտները կախած, պռոշները ուռցրած ու վեց տակ քսած, չինական խայտաբղետ քրջերով թափառելիս։ Ծուռ ոտերով։

Մի խոսքով՝ Վիեննացիների ու Երեւանցիների մեջ ես 500 տարվա տարբերություն տեսա։

ՈՒ տխրեցի։

Տխրեցի ու որոշեցի մարկանց հիշեցնել, թե ո՞նց եղավ, որ զարգանալու փոխարեն՝ հետընթաց ապրեցինք… Ո՞նց եղավ… Ինչի՞ց եղավ… Ո՞վ էր մեղավոր…

Բայց նախքան այս տեսանյութերը կդիտեք՝ տեղեկացնեմ, որ այս թողարկման մեջ չենք բացահայտի, թե ոնց անեք, որ լավ լինի։ Դա թող մնա հաջորդ թողարկմանը։

Երկու խոսքով կարող ենք հայտարարել՝ քիչ մտածեք եւ քիչ խոսեք քաղաքականությունից ու մանավանդ իշխանություններից, որովհետեւ ձեր վատ կյանքի պատճառը ոչ թե իշխանություններն են, այլ ձեր կողմից նրանց վրա հույս դենլու հանցավոր հակումը։ Մոռացեք կամ ընդհանրապես ՍԻԿ արեք դրանց մասին խորհելը, դրանց հետեւելը, դրանց սիրելը, ատելը, ծաղրելը, որովհետեւ նրանք ոչ թե «էսօր կան, իսկ վաղը չկան», այլ «Ոչ էսօր կան ու ոչ էլ վաղն են լինելու։

Դուք ապրեք ուրախ, լավ երաժշտություն լսեք HI RES որակով, լավ մսեղեն կերեք, թանկանոց խմիչքներ գործածեք, մի ծխեք կամ քիչ ծխեք (կամ էլեկտրոնային գործածեք՝ անվնաս չի, բայց գոնե ծուխ ու մոխիր չկա), լավ ֆիլմեր դիտեք, լավ գրքեր կարդացեք (սեղմելով ԱՅՍՏԵՂ) ու ֆռֆռացեք։

Հիմա՝ դիտեք։


Նախ, եկեք վերհիշենք, թե մենք ինչպիսի կյանքով էինք ապրում 90-ականներին։

Դիտենք ստորեւ զետեղված տեսանյութը եւ վերհիշենք հհշնական  (հհշների) տարիները

Հիշենք, թե ինչեր էիք անում 2000-ականներին

(placeholder)

Դիտենք այսօրվա′ արվեստը

Այսօրվա պոեզիան

«ՀԱՅ ԿՈՎԸ» որպես ժամանակակից քաղաքացու նախատիպ

(placeholder)
(placeholder)
(placeholder)
(placeholder)