ԿԱՐՃ ՀԱՏՎԱԾՆԵՐ

«ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ»

ՎԵՊԻՑ


****

Ընդ­հա­նուր առ­մամբ, ես կա­րող եմ դրանց ա­սած­ներն ու ա­րած­ներն ընդ­հան­րա­պես չնկա­տել, ո­րով­հե­տեւ կիրթ եւ խա­ղաղ եմ ինձ դրսե­ւո­րում, երբ բար­կա­ցած չեմ լի­նում։

­Բայց ես ե՞րբ բար­կա­ցած չեմ լի­նում։

Էդ էլ կա։

Իսկ դուք ա­սում եք՝ մե­նութ­յուն։

Գռմռ­մոց­ներն ու ճմռտոց­ներն ի­րենց հեր­թին, բայց հե­տո մի հե­տաքր­քիր երկ­խո­սութ­յուն էլ ե­ղավ։ ­Հենց աջ կող­քիս վրա կանգ­նած էին եր­կու սո­ղուն, մե­կը մո­ղե­սա­կոն­քա­յին­նե­րի դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ, մյուսն էլ հայ­կա­կան գյուր­զա։ Չ­գի­տեմ ինչ էին խո­սել դրանք դրա­նից ա­ռաջ, բայց մեկ էլ Գ­յուր­զան դիմեց ­Մո­ղե­սա­կոն­քա­յի­նին,-

- Ք­յա­սար, բրատ ջան, ինձ մի քիչ պարտ­քով փող ա պետք…

- ­Չէ, բրատ, էդ­քան չու­նեմ,- հան­գիստ պա­տաս­խա­նեց ­Մո­ղե­սա­կոն­քա­յի­նը։

Այս երկ­խո­սութ­յունն ան­հե­թեթ չէր, սրա մեջ մարդ­կա­յին մտքի, չի­րա­կա­նաց­ված իղ­ձե­րի եւ ցան­կութ­յուն­նե­րի հո­գե­վա­րար հան­գու­ցա­լու­ծում կար… եւ է­լի շատ բան կար… կար թե′ Էք­զիս­տեն­ցիա­լիզմ, թե նի­հի­լիզմ, եւ թե ի­հար­կե դա­րե­րի բո­վով ան­ցած եւ ի­րենց հա­սած օ­նա­նիզմ։ Այդ ի′մ հա­մար էր երկ­խո­սութ­յու­նը ծի­ծա­ղե­լի, իսկ ի­րենց հա­մար դա շատ ճիշտ, շատ լիար­ժեք եւ խո­րը խո­սակ­ցութ­յուն էր, քա­նի որ «Էդ­քան չու­նեմ» ա­սո­ղը հստակ գի­տեր, թե որ­քան է մյու­սի ու­զած «մի քի­չը», ո­րով­հե­տեւ ին­քը մի քիչ ա­վե­լի շատ գի­տեր, քան «մի քիչ» ու­զո­ղը։ Այս մար­դիկ… ո՞նց ա­սեմ… ան­կա­տար էլ չէին, կի­սատ-պռատ էլ չէին, սրանք «մի քիչ» էին։ ­Մի քիչ մարդ, մի քիչ կով, մի քիչ հայ, մի քիչ թուրք, մի քիչ կա­բար­դի­նո-բալ­կա­րա­ցի ու քիչ էշ։ Ե­րե­ւի «մի քիչ»-ից մի քիչ ա­վե­լի շատ էշ։ Ա­յո, այս շրջա­պա­տը բաղ­կացած էր մի­քիչ­-նե­րից, թեեւ մեջ­նե­րը կան նաեւ «հե­սա»-ներ. հե­սա բե­րում եմ, հե­սա կգամ, հե­սա կտամ, հե­սա… հե­սա… Ու էդ «­Հե­սա»-ն­ եր­բեք չի ի­րա­կա­նա­նում եւ ա­հա­վորն այն է, որ դրա­նից ոչ ոք չի զար­մա­նում, ո­րով­հե­տեւ «հե­սա» ա­սողն էլ ու «հե­սա»-յին սպա­սողն էլ գի­տեն, որ սուտ են ա­սում։

­Մե­կը գի­տի, որ սուտ է ա­սում, մյուսն էլ գի­տի, որ սուտ է լսում ու էդ­պես ապ­րում են։ Ա­վե­լի ճիշտ՝ հենց էդ­պես էլ ապ­րում են։

****

Ամբողջությամբ ընթերցելու համար անցեք ԱՅՍ բաժինը

****

- Չ­հասկ­ցա… ­Լավ… ­Բա հի­մա մի հա­րուր դրամ չես տա­լո՞ւ։

- Ես քեզ հա­զար դրամ էլ կտամ… չէ, հի′նգ հա­զար կտամ, մե­նակ պի­տի խոսք տաս, որ ան­ծա­նոթ մարդ­կանց ախ­պեր, հո­պար ու հա­րա­զատ չես ա­սի։

- ­Խի՞ է։

­Չէ, սա ոչ­խար էր, սա ճահ­ճա­կուղբ չէր։ ­Սա թե­րա­տամ­նա­վոր մրջնա­կեր էր, բայց մրջյու­նի փո­խա­րեն կեն­սա­կան թա­փոն­ներ էր ու­տում։

Ո­րո­շե­ցի ման­րակր­կիտ բա­ցատ­րել։

- Ո­րով­հե­տեւ քո օր­գա­նիզ­մը չի բա­վա­րա­րում դի­մա­ցի­նի եւ շրջա­պա­տի սա­նի­տա­րա-հա­մա­ճա­րա­կա­յին սպա­սարկ­ման պա­հանջ­նե­րը։ ­Դու անթ­րաշ ես, կեղ­տոտ, վրա­յիցդ էլ ներ­քին եւ ար­տա­քին կո­յու­ղի­նե­րի հոտ է գա­լիս… ու այս­քա­նից հե­տո՝ դու բա­նա­կան, մտա­ծող եւ հայ­րե­նիք կեր­տող մար­դուն ա­սում ես հա­րա­զատ։

- ­Հա, ի՞նչ։

- ­Դա նրան դուր չի գա­լիս, ի՞նչ,- գո­ռա­ցի։

- ­Բայց խի՞, է՞…

- Ա­րա, ո­րով­հե­տեւ դու ոսկ­րամ­սա­գունդ ես, չես ջո­կո՞ւմ… Ու դու, անգ­րա­գետդ, անլ­վադ, փո­շոտդ… կանգ­նում ու ու­զում ես քեզ սղաց­նես ու սվա­ղես մյուս մարդ­կանց… Կրթ­ված մարդ­կանց հետ ու­զում ես հա­վա­սա­րեց­նես քեզ… ա­վե­լին՝ ու­զում ես հա­րա­զա­տաց­նես քեզ էդ մարդ­կանց հետ…

Եւ հենց այս­տեղ ­Ճահ­ճա­կուղ­բի ե­րե­սին գծագր­վեց քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դութ­յան շրջա­դար­ձա­յին բե­կու­մից ծնունդ ա­ռած բռնկում։ Եւ նա մլռտագռմ­ռաց հե­տեւ­յա­լը,-

- Ախ­պեր, հմի դուրս ա գա­լի, որ դու էլ ես հա՞ էդ թալ­նող­նե­րից ու լա­փող­նե­րից…

- Այ­սինքն…

- ­Հա, բա դե դուրս ա գա­լի, որ դու էլ ես ի­րանց կո­մից…

- Ի­րանց կո­մը ո՞րն ա։

- Հ­մի դու ժո­ղովր­դի կո­մից ե՞ս, թե դրանց…

­Հաա… Ու­րեմն սա միայն հար­յուր դրամ չէր ինձ­նից խնդրում։ ­Սա եր­կու բան էր պա­հան­ջում՝ հար­յուր դրամ եւ քա­ղա­քա­ցիա­կան դիր­քո­րո­շում։ ­Նա չէր հաս­կա­նում, որ ան­ծա­նոթ մար­դուց չի կա­րե­լի պա­հան­ջել հարյուր դրամ եւ քա­ղա­քա­ցիա­կան դիր­քո­րո­շում։

- ­Ախր ես ոչ մի բան չու­նեմ, փող չու­նեմ, որ դեղ առ­նեմ…

Ը­հը, հի­մա էլ դե­ղը մտավ։ Ընդ­հան­րա­պես դե­ղը սրանց ա­ռա­ջին զենքն է, ե­թե դե­ղը չի անց­նում, ա­վե­լա­նում է հի­վանդ մե­րը, մեռ­նող է­րե­խեն եւ ա­վա­րա­ռու-ա­վա­զա­կի հա­մար նա­խա­տես­ված այլ պի­տույք­ներ։

- ­Չու­նես… ե­թե դու մի բան չու­նես, դա ան­մե­ղութ­յան կան­խա­վար­կածն ա, ա­սեմ, ի­մա­նաս…

- Հ­մի ես չեմ ջո­կում, քեզ­նից մի բան ու­զինք սար­քիր հո­ռո­մի տեռը… բա սաղս էլ հայ ենք, սաղս էլ պտի ի­րար օգ­նենք նե­ղութ­յան պա­հին… դու էլ կա­րաս ընկ­նես չէ՞ սենց վի­ճա­կի մեջ… հմի չես ու­զում օգ­նած ը­լես՝ կա­րաս չը­լես, բայց չեմ ջո­գում, թե խի ես սենց խո­սակ­ցութ­յուն վա­րում… ե­րե­ւի որ ձենդ տաք տե­ղից ա գա­լի՝ դրա­նից ա… դրա հա­մար էլ մու­նաթ ես գա­լի հա­սա­րակ ժո­ղովր­դի վրա… կա­րող ա՞ գի­տես մենք ստե մուկ ենք տշում… հմի, որ դու մի եր­կու բան ա­վե­լի գի­տես՝ մենք ստե խո­սա­լու ի­րա­վունք չու­նե՞նք… մենք էն բա­նե­րից չու­նե՞նք ա­րա… էն ոնց էին էն թա­զա բա­ռե­րը… հա, ար­ժա­նա­պադ­վութ­յուն ու հպար­դութ­յուն… հը՞… Հ­մի դու ո՞ւմ կո­մից ես, ժո­ղովր­դի՞, թե էդ լա­փող­նե­րի։

­Հա… Ու­րեմն սա մու­րաց­կան չէր, սա ար­ժա­նա­պատ­վութ­յո′ւն ու­ներ եւ այդ ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը նա պա­հում էր իր եր­կու ա­միս չփո­խած գուլ­պա­նե­րի մեջ։ Ես, ի­հար­կե, ան­պա­տաս­խան թո­ղե­ցի ­Ճահ­ճա­կուղ­բի այս պրո­լե­տա­րա-բոլ­շե­ւիկ­յան բո­ցա­շունչ պոռթ­կու­մը, քա­նի որ զզվե­ցի նրա­նից։ ­Չէ, ա­մե­նասկզ­բում էլ էի զզվել, բայց այդ մլռտո­ցից հե­տո՝ գար­շե­ցի, զազ­րե­ցի, ան­գամ սրտխառ­նուք սկսեց։ Եւ այդ­պես, սրտխառ­նած վի­ճա­կում շարժ­վե­ցի ա­ռաջ, բայց առ­ջե­ւիցս ճահ­ճա­կուղ­բե­րի նոր դա­սակ­նե­րին էին քայ­լում, ա­վե­լի թարմ գե­րեզ­ման­նե­րից ե­լած զոմ­բի­ներ։ Եւ այս նոր զոմ­բի­նե­րը, չգի­տես ին­չու ա­վե­լի կայ­տառ էին, ա­վե­լի շար­ժուն եւ մի տե­սակ ա­վե­լի մար­դա­մոտ։ Ն­րանց աչ­քե­րում ա­սես մի անե­րե­ւույթ հույ­սի բոցկլ­տում կար, ինչ որ էյ­ֆո­րիկ ե­րանգ­ներ կա­յին… ան­պա­ճույճ հա­յե­րե­նով ա­սած՝ բերկ­րաթմ­բի­րա­յին ե­րանգ­ներ… ­Բո­լորն ա­սում են, որ այդ բերկ­րաթմ­բի­րը բնա­կան բան է, ա­սում են, որ կա­րե­ւոր բան է… մի խոս­քով ա­սում են՝ լավ բան է, բայց չեն ա­սում, թե ին­չու է լավ բան։ Ա­սում են՝ ազ­գա­յին զար­թոնք է։ ­Հն… Էս ազգի մոտ զարթօնքներ են, որ լինում են… Հինգ տարին մեկ անգամ, զարթօնքներ, քսան տարին մեկ անգամ՝ բերկրաթմբիրներ…

­Բայց հի­մա որ լսում ես նրանց փո­ղա-վար­կա-պարտ­քա­յին թո­թո­վանք­ներն ու մոր­մոք­նե­րը, ու­զում ես հաս­կա­նալ. հի­մա էս մար­դիկ խան­դա­վառ­ված ե՞ն, թե՞ ոչ։ ­Բերկ­րաթ­բի­րում ե՞ն, թե դեպ­րե­սիա­յի… այ­սինքն՝ ընկ­ճախ­տի մեջ։ Ի վեր­ջո՝ հպարտ ե՞ն, թե՞ հպարտ չեն էս մար­դիկ։ Ե­թե հպարտ են՝ ին­չո՞ւ ա­ռա′ջ հպարտ չէին եւ ին­չո՞ւ հետո′ հպարտ չեն լի­նե­լու, իսկ ե­թե հպարտ չեն՝ ին­չի էին ա­ռաջ հպարտ ե­ղել եւ ին­չո՞ւ են հե­տո հպարտ լի­նե­լու։ ­Հաս­կա­նանք, է­լի, ին­չո՞ւ։ Հ­պարտ չեն, քա­նի որ փող չու­նե՞ն, թե հպարտ են, քա­նի որ խելք չու­նեն։ ­Բայց ա­սում էին (ի­րենք), որ հպարտ են եւ ան­պար­տե­լի։ Հ­պար­տութ­յու­նը պարտք են ա­րել ու հի­մա էլ պար­տա­վոր­ված որ դառ­նան ան­պար­տե­լի՞։ ­Թե՞ ան­պար­տե­լիութ­յան հա­մար հպար­տո­րեն պար­տա­վոր­վել են լի­նել պար­տա­կան։ ­Մի խոս­քով, ստաց­վում է այս­պես.

­Պար­տա­վոր­ված են հպար­տութ­յամբ եւ ան­պարտ են պար­տա­վոր­վա­ծութ­յամբ։

****

Ամբողջությամբ ընթերցելու համար անցեք ԱՅՍ բաժինը

****

...Ու մեր Է­րի­կը ո­րո­շեց դառ­նալ ի­րա­վա­պաշտ­պան։

Սկզ­բում, էս­տե­ղից-էն­տե­ղից փող ճա­րեց ու ստեղ­ծեց մի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն, որն ան­վան­վում էր «­Կա­նանց մա­սին կարծ­րա­տի­պե­րը փո­խե­լու միա­վո­րում», եւ այս­տեղ նա սկսեց աշ­խա­տանք­ներ տա­նել բո­լոր այն ան­ձանց դեմ, ով­քեր ինչ-որ բա­նով պա­խա­րա­կում են կա­նանց բա­րի համ­բա­վը։ ­Բայց ան­ցավ կես տա­րի, եւ Խխունջը հաս­կա­ցավ, որ ինչ էլ ա­նի, հե­տույ­քով էլ տե­ղա­յին եւ մի­ջին հե­ռա­վո­րութ­յան պայ­թու­ցիկ սար­քեր նե­տի՝ մեկ է, իր մոր բա­րի համ­բա­վը չի կա­րող վե­րա­կանգ­նել, ո­րով­հե­տեւ բո­լո­րը գի­տեին այդ համ­բա­վի մա­սին ու շատ ման­րա­մասն գի­տեին։  Ու­սում­նա­սի­րել էին էդ մար­դիկ, փոր­ձի փո­խա­նա­կում­ներ էին կազ­մա­կեր­պել։ Այո, Խխուջ Էրիկի մայրը հեշտամոլ էր եղել եւ նրա հեշտանքներից օգտվել էին անգամ Էրիկից տարիքով փոքր շատ ու շատ գանգրահեր պատանիներ։ Եւ դա մոռանալ չէր լինի։ Բայց Խխունջը ստեղ­ծեց նոր հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­ներ, բո­լորն էլ տա­րա­տե­սակ ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան նպա­տակ­նե­րին ծա­ռա­յող։ Բ­նա­կան է, որ սկսեց ֆեյս­բուք­նե­րում եւ այ­լուր հան­դես գալ յու­րա­քանչ­յուր հա­կա­հա­սա­րա­կա­կան ե­րե­ւույ­թի դեմ։ Ն­րան կա­րե­լի էր տես­նել հե­ռուս­տա­ցույ­ցով, կա­րե­լի էր տես­նել յու­թու­բում, վի­մեո­յում, ան­գամ այն­պի­սի կայ­քե­րում, ո­րոնք գո­յութ­յուն չու­նեին։ Հա… Ու տի­կին Բակ­տե­րիա­յի նման մեկ այլ պառ­վա­բոզ, կար­ծեմ տի­կին Է­պի­դե­միան նրան խել­քի գցեց, որ կա­րե­լի է դրա­մաշ­նորհ­ներ ստա­նալ ա­րեւմտ­յան ֆոն­դե­րից։ Խ­խուն­ջը գրանց­վեց, փաս­տաթղ­թեր ու­ղար­կեց ու նոր startup-­նե­րի հա­մար սկսեց մի­ջոց­ներ ստա­նալ։ Սկզ­բում ստա­ցավ 9700 ԱՄՆ դո­լար, հա­ջորդ տա­րի 17.000, հե­տո 22000։ Մի խոս­քով՝ Է­րիկ-Խ­խուն­ջը լավ startup-restart-update ե­ղավ ու հա­մար­յա մո­ռա­ցավ իր սի­րե­լի մայ­րի­կի հա­մա­հայ­կա­կան update-­նե­րը։ Ու կրկին, ցա­վա­լին այն էր, որ շրջա­պատ կոչ­վող վռի­կը նրան սի­րում էր որ­պես մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան։ Սի­րում էր ու ա­սում էր «Է­րի­կը լավ տղա ա, գործ ա ա­նում, պայ­քա­րող ա, ճիշտ մարդ ա»։ Ի­րենք ի՞նչ ի­մա­նա­յին, որ էդ ճիշտ մար­դը պայ­քա­րի հա­մար փող է վերց­նում… Իսկ պայ­քա­րե­լու հա­մար փող վերց­նո­ղի մայ­րի­կը՝ եր­բեք եւ ոչ մի ժա­մա­նակ­նե­րում չի կա­րող փայ­լել բա­րո­յա­կան հատ­կա­նիշ­նե­րով… ո­րով­հե­տեւ պայ­քարն ազն­վութ­յուն է, պայ­քա­րը հա­մար­ձա­կութ­յուն է, իսկ ե­թե դրա հա­մար փող ա­ռար, կնշա­նա­կի, որ դու ըն­դա­մե­նը ար­հես­տա­վարժ մարմ­նա­վա­ճառ­նե­րի գեր­դաս­տա­նի շա­ռա­վիղ ես…  Բայց Խ­խուն­ջը փող էր առ­նում ու  լա­փում։ Ոչ, Է­րի­կի հա­մար չէին գրում ed vijhvatsq lapoghner@… ն­ման կրիտին­նե­րին սի­րում են… Չ­նա­յած ին­չի՞ չսի­րեն, ի­րենք ի՞նչ ի­մա­նան, որ նրա գոր­ծու­նեութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է լոկ իր մայր իմ հեզ ու բա­րիի ա­րարք­նե­րից սկսած հո­գե­տան­ջութ­յուն­նե­րով ու փո­ղով։ Մա­նա­վանդ, չան­ցավ եր­կու տա­րի եւ նրա ըն­տա­նե­կան խնդիր­նե­րի մա­սին բո­լորը մո­ռա­ցան։ Ա­վե­լին, Խխունջ-Է­րի­կը դար­ձավ բո­լոր հա­լած­յալ­նե­րի եւ հա­լած­յալ­ներ սի­րող­նե­րի հե­րո­սը։ ­Բայց այս­տեղ նա թույլ տվեց մի ճա­կա­տագ­րա­կան սխալ։ Շր­ջա­պա­տում եւ սոց­ցան­ցե­րում կա­յին ան­ձինք, ո­րոնք եր­բեմն քննա­դա­տա­կան խոս­քեր էին ար­տա­բե­րում Է­րի­կի կող­մից կա­տար­ված կամ կա­տար­վող ո­րո­շա­կի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ։ ­Սա էլ փո­խա­նակ հան­գիստ պա­տաս­խա­նի կամ լռի՝ բռնեց ու ո­րո­շեց ի­րա­վա­կան ճա­նա­պար­հով պա­տաս­խա­նել, մարդ­կանց, այ­սինքն սկսեց դա­տա­կան հայ­ցեր հ­ղել այս մարդ­կանց դեմ։ Ե­րեք ամս­վա ըն­թաց­քում Է­րի­կը դա­տա­րան քարշ տվեց ա­վե­լի քան տաս­ներ­կու մար­դու, ո­րոն­ցից ե­րե­քը իր մոտ ըն­կեր­ներն էին։

Եւ դրա­նից հե­տո, Է­րի­կի մյուս ծա­նոթ­նե­րը, միա­նա­լով ան­ծա­նոթ­նե­րի հետ, լամ­բա­դա կա­մուր­ջի տակ բռնե­ցին միայ­նակ տուն գնա­ցող Է­րի­կին ու նրա­նից սար­քե­ցին շնի­ցել։ Այ­սինքն՝ ծե­ծե­ցին եւ ծե­ծե­ցին ա­հա­սար­սուռ ե­ղա­նա­կով, ծե­ծե­ցին «­Սենց լավ ա՞, բո­զի տղա, սենց ճիշտ ա՞» գո­ռա­լով, կոն­քե­րին, վզին, բեր­նին, փո­րին հար­վա­ծե­լով, ար­յու­նը անձ­րե­ւաջ­րի պես աս­ֆալ­տին չռաց­նե­լով։

Այն­քան ծե­ծե­ցին, որ շրջա­պա­տի հի­շո­ղութ­յու­նից ջնջվեց եւ մո­ռաց­վեց թե′ Է­րի­կը, թե′ փո­խա­դարձ վստա­հութ­յան պատ­ճա­ռով մա­հա­ցած նրա հոր տվայ­տան­քը եւ թե՛ նրա մոր բա­րի համ­բա­վը։

****

Ամբողջությամբ ընթերցելու համար անցեք ԱՅՍ բաժինը

****

...միայն այդ պա­հին սկսե­ցի մտա­ծել Ա­թա­գուլ­յա­նի հի­շա­տա­կած մյուս անգ­րա­գե­տի մա­սին, դե այն ­Հայ­կա­րամ ­Խու­դա­խան­յանի, ո­րը բռնել ու տե­սա­կա­վո­րել էր էս ազ­գաբ­նակ­չութ­յա­նը, ա­սել էր հա­յի տե­սակ, հե­տո դա դար­ձել էր հա­յու գեն, մի խոս­քով նման ցնդա­բա­նութ­յուն­ներ։

­Դեհ, ցնդա­բա­նութ­յու­նը ցնդա­բա­նութ­յուն, բայց այս­տեղ սերն­դի մտա­ծո­ղութ­յուն էր տու­ժում, այս­տեղ գի­տակ­ցութ­յուն էր խա­թար­վում, այս­տեղ մարդ­կա­յին ցած­րամ­տութ­յան եւ անգ­րա­գի­տութ­յան լա­յա­ծա­վալ տա­րա­ծում էր նկատ­վում։

Ու­րեմն սա, այս ­Հայ­կա­րամ ­Խու­դա­խան­յա­նը վի­րուս էր, ծանր հի­վան­դութ­յան, վա­րակ, հա­րու­ցիչ։ Ա­սենք կա կար­գադ­րիչ, կա ու­սու­ցիչ, սա էլ ­Հա­րու­ցիչն էր։ ­Բայց դա ե­րե­ւի հի­շա­տակ­վում էր, երբ, ա­սենք, նրան դի­մում էին ռու­սա­կան ձե­ւով, այ­սինքն հայ­րա­նու­նով, շեշ­տը դնե­լով ու-ի վրա, ­Հա­րո′ւ­ցիչ, ա­սենք ­Հայ­կա­րամ ­Հա­րո′ւ­ցիչ ­Խու­դա­խան­յան։

­Մի խոս­քով, ­Հայ­կա­րամ ­Հա­րո′ւ­ցի­չը տե­սակ-տե­սակ հայ­կա­կան եր­գեր ու ո­տա­նա­վոր­ներ էր սի­րում, ինքն էր գրում, եր­գում, ու­րա­խա­նում։ ­Բայց կար եւս մի գոր­ծոն. ­Հա­րո′ւ­ցի­չը շներ էր սի­րում, նա շնե­րի հետ ու­ներ հա­րա­զա­տա­կան նկտրում­ներ, նա գի­տեր, որ աշ­խար­հում կան շնե­րի շատ տե­սակ­ներ, կա դա­նիա­կան դոգ, իռ­լան­դա­կան գել­խեղդ, դալ­մա­տին, գա­ճաճ շպից, էր­դել­տեր­յեր, կոշ­տա­մազ տաք­սա, մի­տելշ­նաու­ցեր, բոքս­յոր, հին գեր­մա­նա­կան հով­վա­շուն, ար­քա­յա­կան պու­դել, ա­նա­տո­լիկ հով­վա­շուն, դո­բեր­ման եւ կա հայ­կա­կան գամփռ։ ­Հայ­կա­կան գամփռ, շան տե­սակ՝ այս միտ­քը ո­գե­ւո­րեց ­Հա­րո′ւ­ցի­չին, քա­նի որ հայ­կա­կան գամփ­ռը (ըստ նրա) դա հա­նաք չի, դա լուրջ շուն է, դա դա­նիա­կան, ֆրան­սիա­կան հի­մար, պե­դիկ շնե­րից չէ։ Ու երբ նրան ա­սում էին «­Դու ի՞նչ տե­սա­կի շուն ես սի­րում», ­Հա­րո′ւ­ցի­չը պա­տաս­խա­նում էր՝ «Ես հա­յի տե­սա­կի շուն եմ սի­րում, գամփռ»։ Ու ա­մեն տեղ գոր­ծա­ծում էր այդ տա­փակ բա­ռը՝ հա­յի տե­սակ։ ­Հե­տո մտա­ծեց, որ սա լավ չի հնչում, հա­յի տե­սա­կը ո՞րն է, ա­սես լի­նի փո­ղի քսակ։ Անհ­րա­ժեշտ էր «հա­յի» բա­ռին ա­վե­լի դա­սա­կան նրբե­րանգ­ներ հա­ղոր­դել, դրա հա­մար էլ նա ո­րո­շեց ան­վա­նել «հա­յու», դա ա­վե­լի հին ար­մատ­ներ ու­նե­ցող դարձ­վածք էր։ Ա­յո, «­Հա­յու տե­սա­կը» ա­վե­լի հնչեղ էր ու ար­դեն ա­մեն բան լուրջ էր։

Ախր ­Հա­րո′ւ­ցիչն անգ­րա­գետ էր, նա ե­րե­ւի դպրո­ցում ներ­կա չէր գտնվել կեն­սա­բա­նութ­յան դա­սե­րին եւ հի­մա, մար­դու մա­սին «տե­սակ» ա­սե­լով՝ չէր էլ կաս­կա­ծում, որ բա­նա­կան մարդն ար­դեն միա­տե­սակ է, նա չի կա­րող բա­ժան­վել տե­սակ­նե­րի, այն էլ նե­ղազ­գա­յին ո­լորտ­նե­րում։ ­Տե­սակ­ներն ընդ­հան­րա­պես վե­րա­բե­րում են բույ­սե­րին եւ կեն­դա­նի­նե­րին։

­Բայց խնդիրն այն էր, որ ին­քը, ­Հա­րո′ւ­ցի­չը, իր կա­ղա­պա­րա­յին եւ մար­դա­բա­նա­կան կա­ռուց­ված­քով գտնվում էր այն փու­լում, երբ դեռ մար­դը չէր ա­ռա­ջա­ցել կամ նոր էր ա­ռա­ջա­նում։ Աստ­վա­ծա­բա­նա­կան տե­սանկ­յու­նից. Աստ­ված ստեղ­ծեց աշ­խար­հը, գի­շե­րը, ցե­րե­կը, ջրե­րը, բույ­սե­րը եւ կեն­դա­նի­նե­րին, տե­սավ, որ լավ է, բայց հե­տո (մին­չեւ մար­դուն ստեղ­ծե­լը), փոր­ձի հա­մար ստեղ­ծեց ­Հա­րո′ւ­ցի­չի նման ինչ-որ բա­ներ, բնա­կան է, տե­սավ որ վատ է (շա′տ վատ) եւ այ­լեւս գլուխ չդրեց դրանց վրա, ան­ցավ մար­դու ստեղծ­մա­նը։ ­Բայց ցավն այն է, որ այդ մի տե­սա­կը մնաց եւ դա ­Հա­րո′ւ­ցիչն էր։ ­Գի­տա­կան տե­սանկ­յու­նից՝ ­Հա­րո′ւ­ցի­չը գտնվում էր այն փու­լում, երբ մար­դու մոտ տե­ղի էին ու­նե­նում ա­նա­տո­մի­կան փո­փո­խութ­յուն­ներ. գլխու­ղե­ղի մե­ծա­ցում, եր­կու ոտ­քե­րով տե­ղա­շարժ­ման հնա­րա­վո­րութ­յան զար­գա­ցում, ըմ­պա­նի եւ լեզ­վա­տա­կի ոսկ­րի ի­ջե­ցում եւ այլն։ ­Մի խոս­քով, ­Հա­րո′ւ­ցի­չի եւ մար­դու ԴՆԹ-ի հա­մե­մա­տութ­յու­նը թույլ կտար են­թադ­րել, որ նրան է­վոլ­յու­ցիոն շղթա­նե­րի բա­ժա­նու­մը տե­ղի է ու­նե­ցել մոտ 500 հա­զար տա­րի ա­ռաջ։

­Մի խոս­քով, սա ա­սաց «տե­սակ», իսկ հան­րութ­յու­նը, ո­րը տա­ռա­պում էր ըն­դօ­րի­նակ­ման տեն­դով, դա վերց­րեց ու դրան հա­ղոր­դեց հա­մա­մարդ­կա­յին ե­րանգ­ներ։ ­Հան­ցա­վոր ե­ղա­նա­կով կի­րա­ռութ­յան մեջ մտավ «մար­դու տե­սակ» ար­տա­հայ­տութ­յու­նը, ինչն էլ սկսվեց կի­րառ­վել դրա­կան, կա­րե­լի է ա­սել՝ գո­վա­սա­նա­կան ի­մաս­տով՝ «Օ, պայ­քա­րող տե­սակ, ես սի­րում եմ քո տե­սա­կը, մեր տե­սա­կը կա­րող է վե­րա­նալ»։ ­Մի խոս­քով, ինչ-որ թանձ­րա­տա­փա­կա­միտ ­Հա­րու­ցի­չի պատ­ճա­ռով՝ հայ ժո­ղո­վուրդն ինքն ի­րեն հա­նեց մարդ­կութ­յան շար­քե­րից եւ դրեց կեն­դա­նի­նե­րի եւ բույ­սե­րի տե­սակ­նե­րի մեջ։

­Բայց այս ա­մենն էլ հեչ։ Ո­րոշ ժա­մա­նակ անց ­Հա­րո′ւ­ցի­չը մի նոր շե­դեւր ար­ձա­կեց ու­ղե­ծիր, դա «­Հա­յու գենն» էր։ Ար­ձա­կեց եւ այդ ար­տա­հայ­տութ­յու­նը կրկին մտավ հա­րո′ւ­ցի­չան­ման անգ­րա­գետ-հայ­վան­նե­րի բե­րա­նը ու տա­րած­վեց ֆեյս­բու­քից մին­չեւ Հ1։ ­Տա­րած­վեց եւ տա­րա­ծող­նե­րից ու գոր­ծա­ծող­նե­րից ոչ մե­կը չմտա­ծեց՝ «Ախ­պեր, ազ­գա­յին գե­նը ո՞րն ա, գե­նե­տի­կան բույ­սե­րին վե­րա­բե­րող գի­տութ­յուն ա, գե­նով դու կա­րող ես տա­տուդ նման­վել, բայց հո գե­նով չե՞ս ո­րո­շի, թե էս մար­դը որ երկ­րում ա ծնվել»։

­Հա, տա­րա­կու­սե­լի չէ, որ մար­դու եւ ազ­գութ­յան մա­սին տե­սակ ա­սե­լու հա­մար դու պի­տի լի­նես ոչ ա­վել, ոչ պա­կաս՝ անգ­րա­գետ չոբան։

Եւ այս ա­մե­նից հե­տո, այդ ­Հա­րո′ւ­ցի­չը փո­խա­նակ ա­մա­չեր եւ ներ­պար­փակ­վեր երկ­րագն­դի ըն­դերք­նե­րում՝ սկսեց ֆռֆռալ շատ գոհ, շատ ար­ժա­նա­պա­տիվ եւ շատ հպարտ ե­ղա­նա­կով. ա­վե­լին, նրա շուր­ջը սկսե­ցին պտտվել ի­րենց ա­շա­կերտ ան­վա­նող բան­դեռ­լոգ­ներ եւ մա­կա­կա­ներ, ա­սե­լով, որ ­Հա­րո′ւ­ցի­չը մեր պա­պան է, նա քայ­լող լե­գենդ է։ Ե­րե­ւի ու­զում էին ա­սել՝ քայ­լող լե­գեն­դար ա­պուշ, բայց չէին կա­րո­ղա­նում ի­րենց միտ­քը տեղ հասց­նել, ո­րով­հե­տեւ որ­պես մարդ դեռ ի­րենք տեղ չէին հա­սել, նրանք այ­տեղ էին որ­տեղ ի­րենց տա­րի­քում ե­ղել էր ին­քը՝ ­Հա­րո՞ւ­ցի­չը, այ­սինքն այն­տեղ, որ­տե­ղից մար­դու ա­ճը դա­դա­րում է, եւ նա իր ամ­բողջ կյան­քում մնում է որ­պես բույս։

Ընդ­հան­րա­պես մար­դու կյանքն ու­նի ժա­մա­նակ­ներ եւ ու­նի տե­ղեր։ Եւ այդ տե­ղե­րով պետք է զգույշ անց­նել։ Շատ զգույշ։ Մա­նա­վանդ այն ժա­մա­նակ­նե­րով եւ այդ ժա­մա­նակ­նե­րի տե­ղե­րով, ո­րոն­ցով անց­նում ես, երբ ար­դեն պետք է դառ­նաս չա­փա­հաս, երբ դու պետք է մի չա­փից մյու­սին անց­նես։ Ս­րանք ա­մե­նա­բարդ եւ ա­մե­նավ­տան­գա­վոր ժա­մա­նա­կա­տե­ղերն են։ Այդ տե­ղե­րի հո­ղը պա­րարտ է, փա­փուկ, այդ ժա­մա­նակ­նե­րի օ­դը թարմ է եւ մա­քուր, բայց այդ հո­ղի փափ­կութ­յան տակ կան շատ խո­րը թաքն­ված ծու­ղակ­ներ։ Եւ օ­դում էլ կան բյու­րա­վոր վա­րակ­ներ։ Ծու­ղակ­ներն ու վա­րակ­ներն այդ ժա­մա­նակ­ատե­ղե­րում ա­վե­լի շատ են, քան եր­բե­ւէ։ Ու պետք է շատ զգույշ լի­նես, բայց ոչ այն­քան զգույշ, որ հար­մար­վես ճա­նա­պար­հին, թե չէ հենց այդ տա­րի­քից կդառ­նաս ստոր կեն­դա­նի։ Որ­քա՜ն մար­մին­ներ ու հո­գի­ներ են ջա­հել-ջա­հել վե­րած­վել հար­մար­վող եւ քծնող սրի­կա­նե­րի։ Գե­ղե­ցիկ բան չէ. լի­նել տաս­նու­թամ­յա պնա­կա­լեզ… քսա­նու­թամ­յան՝ ար­դեն աղ­բա­մա­նը նե­տե­լու բան է…­Բայց ե­թե ինք­նավս­տահ քայլ­քո­վ ու «ես ա­մեն ինչ կա­րամ» հա­յաց­քով սկսես սու­րալ ա­ռաջ՝ միան­գա­մից կընկղմ­վես ու ամ­բողջ կյան­քում կմնաս այդ­պես խոր­տակ­ված։ Որ­քա՜ն մար­մին­ներ ու հո­գի­ներ են այդ­պես խոր­տակ­վել։ Եւ լավ չի լի­նի, որ այդ տա­րի­քից դառ­նաս խոր­տակ­ված։ Դու սակ­րա­վո­րի պես զգույշ պետք է դնես ոտ­քերդ, հա­մոզ­վե­լու հա­մար.ոտ­քե­րիս տա­կի հողն ինձ կպա­հի՞… Հո չե՞մ խա­բում ինքս ինձ… հո չվա­խե­ցա՞… հո չգո­ռո­զա­ցա՞… հո չծա­խե­ցի՞… Ե­թե մտա­ծես՝ կմտնես մեծ ճա­նա­պարհ, ե­թե ոչ՝ կամ կվե­րած­վես ծա­խու մսի կամ էլ կմնաս այն­տեղ, որ­տեղ մնում են շատ շա­տե­րը։

Այն­տեղ…

Իսկ այս­տեղ… Այս­տեղ ես կանգ ա­ռա ու նկա­տե­ցի, որ քա­ղա­քում ար­դեն ե­րե­կո է։ Ու լավ ե­րե­կո է, մի տե­սակ գի­շեր­վա նման մութ ե­րե­կո է, ին­չից էլ ան­ցորդ­նե­րի դեմ­քե­րը հա­մար­յա չեն ե­րե­ւում եւ դա սքան­չե­լի է։

****

Ամբողջությամբ ընթերցելու համար անցեք ԱՅՍ բաժինը

****

Գիրքը վաճառվում է ամենուր