Հեղափոխական հայերը, Զոհ­րա­պի հույ­սե­րը եւ   Թալեաթի համ­բույ­րը


(հատված

«ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ»

վեպից)


Գիրքն ամբողջությամբ ընթերցելու համար՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ։

     -Դուք ին­չի՞ եք ա­մեն խառ­նա­կութ­յու­նից, ա­մեն մու­տի­լով­կա­յից ու­րա­խա­նում։ Տ­վե­ցին, քան­դե­ցին ­Կու­բան էլ, ­Հա­րաֆ Աֆ­րիկ­յան ­Հան­րա­պե­տութ­յունն էլ, դրախ­տա­վայր երկր­նե­րը դարձ­րին սո­վա­բուն, իսկ դուք ա­սում եք, հե­ղա­փո­խա­կան էին… Ին­չի՞։ ­Ձեր նման մի ի­դիոտ ու­րա­խա­նում էր, լսե­լով, որ հա­րե­ւան Ադր­բե­ջա­նում ժո­ղովր­դա­կան խռո­վութ­յուն­ներ են ե­ղել։

     - ­Բայց ին­չի՞ ի­դիոտ, է,- վրա տվեց դե­բիլ Ս­պուն­գը,- ի՞նչ վատ կլի­նի, որ Ադր­բե­ջա­նում ժո­ղո­վուր­դը հաղ­թի ու ժո­ղովր­դա­վա­րութ­յուն հաս­տա­տի։

     - ­Հա, ի՞նչ վատ կլի­նի։ ­Դա ա­ռա­ջին հեր­թին մեր հա­մար ա լավ,- հա­վաս­տեց մյուս չը­փու­ռը։

     - ­Ձեր ո՞ւմ, այ էս չոր­սի՞դ։ Չ­նա­յած լավ կլի­նի։ ­Լավ կլի­նի, ե­թե սաղ մնաք… բայց սաղ կմնա՞ք։

     - ­Դե հի­մա գի­տե՞ք ինչ կա, երբ մար­դը պայ­քա­րում ա, նա պի­տի պատ­րաստ լի­նի մեռ­նե­լու։

     - Ո՞վ պատ­րաստ լի­նի մեռ­նե­լու։

     - ­Հե­ղա­փո­խա­կան ա­ռաջ­նոր­դը։

     - ­Հե­ղա­փո­խա­կան ա­ռաջ­նոր­դը միշտ էլ պատ­րաստ է մեռ­նե­լու, բայց միշտ մեռ­նում է ան­պատ­րաստ ժո­ղո­վուր­դը։

     Ես ար­դեն ան­կա­րող էի լսել, թե սրանք դեռ ին­չեր են ա­սե­լու։ ­Լուրջ հոգ­նել էի։

     - ­Հի­մա ես ձեզ հա­մար,- ա­սա­ցի,- ձեզ հա­մար… նո­րութ­յուն­ներ, նո­րա­րա­րութ­յուն­ներ, հե­ղա­փո­խութ­յուն­ներ եւ նման այլ պիդ­րութ­յուն­ներ սի­րող­ներ ջան, ես մի ող­բեր­գա­կան դրվագ կպատ­մեմ հա­յոց պատ­մութ­յու­նից, ո­րի մա­սին շա­տե­րը գի­տեն, բայց դուք հաս­տատ չգի­տեք։ Ու այդ ող­բեր­գա­կան դրվա­գը կոչ­վում է «հե­ղա­փո­խութ­յուն-ող­բեր­գութ­յուն» կամ «­Հե­ղոր­գութ­յուն»։ ­Կա­րող եք գնալ, կա­րող եք մնալ, բայց ինչ էլ լի­նի, մեկ է, մի օր կի­մա­նաք այս ա­մեն ին­չը։

     Իսկ այս ա­մեն ին­չը սկսվեց այն պա­հին, երբ ե­րիտ­թուր­քե­րը կան­չե­ցին հայ կու­սակ­ցա­կան­նե­րին եւ ա­սա­ցին,-

     - Տ­ղերք ջան։ ­Մենք պետք է միաս­նա­բար պայ­քա­րենք սուլ­թա­նա­կան վար­չա­կար­գի դեմ։ Ի՞նչ կա­սեք։

     - ­Մենք կա­սենք, որ մենք զզվում ենք ­Հա­մի­դից ու իր վար­չա­կար­գից, դրան գցել է պետք։

     - Ա­յո, պետք է ­Հա­միդ­յան վար­չա­կար­գը միաս­նա­կան ու­ժե­րով տա­պա­լել եւ ­Թուր­քիա­յում սահ­մա­նադ­րա­կան կար­գեր հաս­տա­տել։

     - ­Դե դուք գնա­ցեք զբաղ­վեք, մենք ձեզ կկան­չենք,- ա­սաց ե­րիտ­թուր­քե­րից մե­կը։

Գիրքն ամբողջությամբ ընթերցելու համար՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ։

     Հե­տո նո­րից ե­րիտ­թուր­քե­րը կան­չե­ցին հայ կու­սակ­ցա­կան­նե­րին եւ ան­կեղծ, ինչ­պես ա­սում են՝ մա­քու­րով ա­սա­ցին,-

     - ­Սի­րե­լի հայ կու­սակ­ցա­կան­ներ, մի բան պի­տի ա­սենք, որ հան­կարծ հե­տո ա­նա­խորժ խո­սակ­ցութ­յուն­ներ չբաց­վեն։

     - Ա­սեք, տղերք ջան, դուք հե­ղա­փո­խա­կան, մենք հե­ղա­փո­խա­կան, ի­րա­րից թաքց­նե­լու բան չու­նենք, հե­ղա­փո­խա­կան­նե­րը ի­րար լավ են հաս­կա­նում։

     - ­Լի­նել հե­ղա­փո­խա­կան՝ կնշա­նա­կի լի­նել եղ­բայր,- ա­վե­լաց­րեց հայ կու­սակ­ցա­կան­նե­րից մյու­սը։ Այսինքն՝ մյուս էշը:

     - Եղ­բայր եմք մենք,- ա­սաց չոր­րոր­դ թերին։

     - Ու­րեմն տե­սեք,- սկսեց գլխա­վոր ե­րիտ­թուր­քը,- մենք հի­մա, մեր հե­ղա­փո­խա­կան տղեր­քով ձեզ­նից խնդրում ենք, որ դուք ան­կա­խա­նա­լու կամ ինք­նա­վա­րութ­յուն ձեռք բե­րե­լու հույ­սեր չփայ­փա­յեք, ե­ղա՞վ։

     - Ո՞նց, տղերք ջան,- գո­չե­ցին հայ կու­սակ­ցա­կան­նե­րը,- բայց մենք ան­կա­խութ­յուն ենք սի­րում, մենք ինք­նա­վա­րութ­յուն ենք ու­զում…

     Մ­յուսն էլ թե,-

     - ­Մենք պե­տութ­յուն ենք ու­զում, կյան­քում չենք ու­նե­ցել, ու­զում ենք ու­նե­նանք, որ տես­նենք դա ինչ է… Ու­նե­նա­նք, որ խա­ղանք հե­տը, զբաղ­վենք։

     - ­Հա, է­լի, բա մենք էլ ին­չի՞ հա­մար ենք տա­պա­լում ­Հա­մի­դի ռե­ժի­մը,- շա­րու­նա­կեց ա­ռա­ջի­նը,- ինչի՞ հա­մար էինք գո­ռում «­Հա­միդ հե­ռա­ցիր», ին­չի՞ էինք մեր­ժում ­Հա­մի­դին։

     - ­Մեռ­նենք ձեր մեր­ժո­ղա­կան ար­տա­քի­նին,- ա­սա­ցին ե­րիտ­թուր­քե­րը,- բայց մեր շնոր­հիվ դուք կա­րող եք «այլ ժո­ղո­վուրդ­նե­րի հետ հա­մա­հա­վա­սար ի­րա­վունք» ստա­նալ։

­     Թուր­քե­րից մեկն էլ թե,-

     -­ Քիչ ա՞, ա­րա։

     - ­Բա հի­մա մենք ի՞նչ ա­նենք։

     - Ի՞նչ պի­տի ա­նեք, պի­տի որ­պես քա­ղա­քա­կան ուժ հա­մախմբ­վեք, որ­պես­զի դա բախ­տո­րոշ նշա­նա­կութ­յուն ու­նե­նա շարժ­ման ըն­թաց­քի հա­մար։

     - ­Լավ, տղերք ջան, ոնց կա­սեք, կա­րե­ւո­րը մեր հե­ղա­փո­խա­կան ար­ժեք­նե­րը հաղ­թա­նա­կեն։

     Եւ կու­սակ­ցա­կան­նե­րը հա­մա­ձայ­նե­ցին։ Ն­րանք միա­ցան, ­Հա­մի­դին գցե­ցին, ե­րիտ­նե­րը հաղ­թե­ցին։

­     Բո­լորն ու­րախ էին ու գոհ։     

     Գ­րի­գոր ­Զոհ­րապն էլ ընտր­վեց թուր­քա­կան խորհր­դա­րա­նի ան­դամ եւ ա­րեւմ­տա­հա­յութ­յան ա­պա­գան նա տես­նում էր Օս­ման­յան պե­տութ­յան կազ­մում ներ­քին լայն ի­րա­վունք­նե­րով: Ա­վե­լին, Գ­րի­գոր ­Զոհ­րա­պը հա­յե­րի եւ թուր­քե­րի հաշ­տեց­ման ու եղ­բայ­րութ­յան ջա­տա­գովն էր, «­Մեր կրո­նը տար­բեր է, իսկ հա­վատ­քը` նույ­նը. բո­լորս ա­զա­տութ­յան հա­վա­տա­կից­ներ ենք»: ­Զոհ­րա­պը, թե­րեւս, աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի էր: ­Նա չէր ու­զում ան­կա­խութ­յուն։ Ու ոչ ոք չէր ու­զում ան­կախ պե­տա­կա­նութ­յուն։

­     Սենց լավ էր։

     «­Հայ­կա­կան հար­ցը պետք է լուծ­վի Օս­ման­յան կայս­րութ­յան սահ­ման­նե­րում» ա­սում էին գրե­թե բո­լոր ա­ռա­ջա­դեմ հա­յե­րը, ո­րոնք դար­ձել էին թուր­քե­րի սի­րե­լի հա­րե­ւան­նե­րը։ Ն­րանք սի­րում էին ի­րար։ ­Թուրք պաշ­տոն­յա­ներն ան­գամ քծնում էին հա­յե­րին, հա­մակ­րում էին նրանց։

­     Սահ­մա­նադ­րա­կան պե­տութ­յուն, դա կա­տակ բան չի, հա­յեր, ի­մա­ցեք։

     ­Դա լավ բան է, դա նո­րույթ է, դա հե­ղա­փո­խա­կան գա­ղա­փար­նե­րի ի­րա­կա­նա­ցում է։

­     Դա կայֆ է, հա­յեր։

     ­Սի­րեք դա, հա­վա­տա­ցեք, պաշ­տեք։

­     Հի­մա ձեզ տեղ ենք տա­լու խորհր­դա­րա­նում, սպա­սեք, հի­մա։

     Եւ Օս­ման­յան խորհր­դա­րա­նը ձե­ւա­վոր­վեց։

     Եւ ո­չի՞նչ, որ ­Կի­լի­կիա­յում պատ­գա­մա­վո­րութ­յան իր թեկ­նա­ծութ­յունն ա­ռա­ջադ­րած հայ թեկ­նա­ծուն գրեց «­Թուր­քերն ընտ­րութ­յան մի­ջո­ցին ու­րիշ բան չմտա­ծե­ցին, բայց միայն ա­մե­նու­րեք հա­ջո­ղաց­րե­ցին թուր­քե­րի ընտ­րութ­յու­նը …»:

     Ընտ­րա­կեղ­ծի՞ք։

     Այդ բա­ռին էլ ձեզ ծա­նո­թաց­րին։

­     Խախ­տում­նե՞ր, դա էլ կլի­նի, ստա­ցեք.

     Ընտ­րող­նե­րի ցու­ցա­կում հա­յե­րի թի­վը պա­կաս գրել… բո­ղո­քե՞ք, ին­չի՞ չեք բո­ղո­քում… ­Հա… հայ­կա­կան թա­ղե­րը թուր­քա­կան թա­ղե­րի ու շրջան­նե­րի մեջ բա­ժա­նել… սա ճիշտ է՞, սա լավ է՞… հա­յե­րին նոր ջար­դե­րով ու կո­տո­րած­նե­րով ա­հա­բե­կել… սա էլ վատ չի… բա­ցա­հայտ եւ ծա­ծուկ խախ­տում­ներ…

     Էս ո՞նց է լի­նում, հա­յեր… հը՞… ան­փորձ էի՞ք, թո՞ւյլ էիք…

­     Բայց ո՞նց ե­ղավ, երբ ձեզ ա­ռա­ջար­կե­ցին, ա­սե­ցին «­Դուք պի­տի որ­պես քա­ղա­քա­կան ուժ հա­մախբմ­վեք, որ­պես­զի դա բախ­տո­րոշ նշա­նա­կութ­յուն ու­նե­նա շարժ­ման ըն­թաց­քի հա­մար», դուք ա­սա­ցիք՝ «­Լավ, տղերք ջան, ոնց կա­սեք, կա­րե­ւո­րը մեր հե­ղա­փո­խա­կան ար­ժեք­նե­րը հաղ­թա­նա­կեն»։

­     Բա ար­ժեք­ներն էլ հաղ­թա­նա­կում են, ճա­շա­կեք։

     Կ­հարց­նեք՝ ո՞նց, կա­սենք ոնց։

     Այ էս­պես. 1915 թվա­կա­նի հու­նի­սի 2-ին Գ­րի­գոր ­Զոհ­րա­պը «Cercle d’Orient» ա­կում­բում բլոտ էր խա­ղում ­Թա­լեաթ փա­շա­յի ու ­Հա­լիլ բե­յի հետ։ ­Խա­ղում էին ու­րախ, կա­տակ­ներ փո­խա­նա­կե­լով։ ­Դա տե­ւեց մին­չեւ կես­գի­շեր, ա­պա ­Զոհ­րա­պը ոտ­քի կանգ­նեց՝ տուն գնա­լու հա­մար։ ­Թա­լեաթ փա­շան նույն­պես ոտ­քի կանգ­նեց եւ համ­բու­րեց նրան։

­     Զոհ­րա­պը չզար­մա­ցավ, չմտա­ծեց՝ «­Մի րո­պե, ախ­պեր, սա ին­չի՞ սենց համ­բու­րեց ինձ, вроде бы սա գ7 չէր… հը՞… թե՞…»։

­     Բայց, հա­մե­նայն դեպս հար­ցեց,-

     - Ին­չի՞ հա­մար այս համ­բույ­րը, ­Մեհ­մեդ։

     - Սր­տիցս բխեց,- պա­տաս­խա­նեց ­Թա­լեա­թը։ -

     Եւ այդ սրտից բխե­լուց քսան րո­պե հե­տո, փո­ղո­ցում ­Զոհ­րա­պին մո­տե­ցավ մի թուրք ոս­տի­կան, նրան հրա­վի­րեց ոս­տի­կա­նա­տուն, այ­նու­հետ տե­ղե­կաց­րին, որ ­Զոհ­րա­պին շրջա­գա­յութ­յուն է սպաս­վում, նրան կցե­ցին նաեւ նոր ձեր­բա­կալ­ված բժիշկ ­Վարդ­գե­սին, գնաց­քով տա­րան, տա­րան, տա­րան, հե­տո կառ­քով տա­րան, տա­րան, տա­րան ու ճա­նա­պար­հին հայտն­ված չե­չեն­նե­րի պետ ­Խա­լիլ ­Բե­յը նրան կառ­քից ի­ջեց­նե­լով՝ եր­կու­սին էլ ար­յու­նա­քամ ա­րեց ու վեր­ջում էլ քա­րով փշրեց ­Զոհ­րա­պի գլու­խը։

     Ե­րիտ­թուր­քե­րի բժիշկ­նե­րից մեկն էլ իր զե­կույ­ցում գրեց, որ ­Զոհ­րա­պի մահ­վան պատ­ճա­ռը սրտի կաթ­վածն է ե­ղել…

     Այս­քա­նը։

     Էս է, տղերք ջան, ձեր սիրած հեղափոխությունների արդյունքը… դրա համար եմ ասում, որ էնպես արեք՝ ձեր կոտորվելու հերթը մի քիչ ուշ գա…


Գիրքն ամբողջությամբ ընթերցելու համար՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ։






Stat-Counter.org