ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

եւ

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԻԳԻԵՆԱ


Հարգելի այցելուներ, ընկերներ, համակիրներ։

ՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ, ՈՐ ՍԱ ՍԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՅՔ Է, ՍԱ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ՉԷ, ԲԼՈԳ ՉԷ։

ԱՅՆ ՍՏԵՂԾՎԱԾ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԻ ԱՆՀԱՏ ԵՎ ՈՉ ՄԻ ԿԱՅՔ-ԲԼՈԳ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՅՍՏԵՂԻՑ ՎԵՐՑՆԵԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ, ՄՏՔԵՐ, ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԶԵՏԵՂԵԼ ԻՐ ԷՋԵՐՈՒՄ։ ԴԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՄՈԴԱ ԴԱՐՁԱԾ ՑԱԾՐ ԱՐԱՐՔ Է, ՈՉ ՄԻԱՅՆ ՈՒՐԻՇԻ ՄՏՔԵՐՆ ԻՆՉ-ՈՐ ՉԱՓՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԴԱՏԱՐԿ ԿԱՅՔԵՐԸ ԼՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ՝ ԱՅԼԵՎ ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է ՎԱՐՉԱԿԱՆ (ՆԱԵՎ՝ ՔՐԵԱԿԱՆ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ։

ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ ՎԵՐՑՆԵԼ ԵՎ ԶԵՏԵՂԵԼ ՈՐԵՎԷ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ (Facebook եւ այլն)։

ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՈՑ. ՑԱՆՑԻ ԻՐԵՆՑ ԷՋԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐԵԼ ՄԻԱՅՆ ԵՎ ՄԻՄԻԱՅՆ ՀՂՈՒՄԸ՝ ՊԱՏՃԵՆԵԼՈՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ։ ԱՅՍՔԱՆԸ։ ԿՐԿՆՈՒՄ ԵՆՔ՝ ՄԻԱՅՆ ՊԱՏՃԵՆԵԼՈՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ։ ԴՐԱՆՈՎ ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ԵՆ։ (Այցելե՞լ եք՝ շնորհակալություն, կարդացե՞լ եք, դիտե՞լ եք, լսե՞լ եք, հավանե՞լ եք՝ շնորհակալություն։ Բայց ոչ մեկին անհրաժեշտ չէ դատարածել ցանցերում եւ դարձնել տհաճ մեկնաբանությունների առարկա, այդ մեկնաբանությունները դարձել են ցանցի ամենատխուր կողմը)

(Կարդալ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԻԳԻԵՆԱ բաժինը)

Եթե որեւէ մեկին թվում է, թե տարածելով՝ նա օգուտ է տալիս կայքին՝ չարաչար սխալվում է, որովհետեւ մենք նման չենք ռեյտինգի ու քանակի հետեւից վազող հիվանդներին, մեզ բավարար է, որ սակավաթիվ, բայց կիրթ, ճաշակով մարդիկ այցելեն, այլ ոչ ամեն ինչի տակ հիմարություններ ցփնող խուժաններ։

Մենք պետության մեջ ենք ապրում, այլ ոչ աղբանոցի։ 

Կրկնում ենք՝ ՈՉ ՄԻ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԿԱՅՔ ԿԱՄ ԲԼՈԳ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՆԳԱՄ ԿԵՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԱՅՍ ԿԱՅՔԻՑ՝ ՀՂԵԼՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՀՂԵԼՈՒ։

ՆՄԱՆ ԲԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ՀԵՏՈ ՀԻՇՅԱԼ ԿԱՅՔԻ ԴԵՄ ԿՀԱՐՈՒՑՎԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ։ ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԴՐԱՆՈՒՄ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ՉԷ ԴԱ ՓՈՐՁԵԼ։

Կայքում տեղեկությունը  (նյութըհամարվում է հեղինակի եւ կայքի սեփականությունը։ Այդ պատճառով, որեւէ նյութ օգտագործելու համար անհրաժեշտ է հեռախոսով կապվել հեղինակի հետ եւ ստանալ նրա թույլտվությունը։ Հակառակ դեպքում այն կանվանվի  գրագողություն։

VAHRAMSAHAKYAN.COM կայքը ստեղծված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում եւ գնահատում են արվեստը, գրականությունն ու մշակույթը, սիրում են երգիծանք եւ հեռու են ամենուր տարածված դատարկ, անարժեք քաղաքական մեկնաբանություններից եւ (ինչպես սիրում են գրել գաղջ կայքերում)՝ ինտերնետը «ՑՆՑԱՑ» հիմարություններից։

Կայքում բացառվում են ամեն տեսակի «ՄԵԿՆԱԲԱՆԵԼ», «ՀԱՎԱՆԵԼ», «ՉՀԱՎԱՆԵԼ», «ԿԻՍՎԵԼ» եւ այլ տեսակի տարածված դատարկաբանություն (դրա համար գոյություն ունեն սոց. ցանցեր եւ այն կայքը, որ նման բան է անում՝ ռեյտինգի հետեւից վազող հերթական փող կորզող չարչի է)։

Կրկնում ենք՝ այս կայքը ինքնահաստատվող հանրության համար չէ, այն շատերի համար չէ եւ ոչ էլ ռեյտինգի եւ ոչ քաղաքական դատարկաբանությունների համար։

ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՄԱՏՈՒՑԵԼ ՄԻԱՅՆ ԹԱՐՄ ԵՐԳԻԾԱՆՔ, ԱՐՎԵՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ։

ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՃԱՇԱԿ։


 

Իսկ հիմա խոսենք ինտերնետային հիգիենայի մասին



Սա ՇԱՏ կարեւոր հոդված է՝ այսօրվա հայալեզու ինտերնետը ամենաթողությունից, գրագողությունից, անգրագիտությունից, խուժանությունից, զազրելի «մեկնաբանություններից» եւ այլ տհաճ բաներից փոքր ինչ զերծ պահելու համար։

Ուսումնասիրել եմ եւ կարող եմ ասել, որ 2010 թվականից սկած մինչեւ այսօր՝ հայալեզու ինտերնետը դարձել է սեփական անձը ամենավատ կողմից դրսեւորելու, ինքնահաստատվելու, ամենացածր, ստոր տեսակի մեկնաբանություններ ու վիճաբանական պոռթկումներ ցփնելու վայր։

Մի խոսքով՝ հայհոյատեղի։

Ես բնավ չեմ ուզում, որ այս հոդվածը իր տեսակով ուղղված լինի մյուս կայքերի դեմ, որովհետեւ կան բազում կիրթ, ճաշակով, խելամիտ կայքեր։ Ես կխոսեմ հիգիենայից եւ չեմ կարող չհիշատակել ցածր, ստոր, պլեբս-կայքերի մասին, որովհետեւ դրանցից է սկսվում ու վերջանում ամբողջ ինտենետային գաղջությունն ու պիրատությունը։

Լրատվություն կարդալու համար ես նույնպես մտնում եմ լրատվական կայքեր՝ tert.am, lragir.am, yerkir.am եւ այլն, բայց դրանք որոշ չափով կիրթ, ավելորդ մեկնաբանությունների տեղ չունեցող կայքեր են, եթե մեկնաբանություններ էլ կան՝ ապա, հիմնականում չափավոր։

Բայց մյուս կայքերը կարծես թե ստեղծված են նրա համար, որ ոչ թե մարդիկ լրատվություն ստանան՝ այլ, առաջին հերթին իրենց դնեն թամաշա, գրեն, ջնջեն, կռվեն, չէ՞ որ մարդկանց տեսակ կա, որը պարզապես ոչինչ է բոլոր տարիքներում ու նրանք անպայման պիտի դրսեւորեն իրենց, նրանք էլ են ուզում գրողի պես գրել, երգչի պես երգել, վիրաբույժի պես վիրահատել։ Այդ ապուշների նշանաբանն է՝ «Ամեն մարդ էլ կարող է»։

Ու քանի որ դրանք ակտիվ են, դրանք փոքր թիվ չեն կազմում՝ հայկական կայքերի 70-75 տոկոսը ստեղծվում է նրանց համար։ Դրա համար են խրախուսվում ամեն տեսակի «մեկնաբանությունները», որովհետեւ ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին թերի պատկերացում ունեցող մարդու նշանաբանն էլ սա է՝ «Ամեն մեկը իրավունք ունի կարծիք հայտնել»։ Համաձայն եմ, ունի, բայց Ո՞ՐՏԵՂ, Ո՞ՆՑ, Ի՞ՆՉ ԵՂԱՆԱԿՈՎ, Ի՞ՆՉ ԲԱՌԵՐՈՎ

Այ հենց սա էլ հիգիենայի բացակայությունն է։

Հասկացող մարդը չի շփվի դրանց հետ, չի փորփրի եւ քջջի էդ զզվանք առաջացնող վայրերը։

Այդ կայքերը հիմնականում ոչինչ չեն ստեղծում, չունեն սեփական ես։ Էստեղից-էնտեղից գողացած, վերնագիրը փոխած դատարկագույն լուրեր, գաղջ հոդվածներ եւ որ ամենաակնառուն է՝ ԸՆԴԴԻՄԱԿԱՆ, ԱԶԱՏԱՄԻՏ ու մանավանդ ՀԱԼԱԾՎԱԾ, ԾԵԾՎԱԾ երեւալու բնածին միտում։ Տհաճ, դատարկ ու անշնորհք մարդիկ են, նրանք ոչ կարող են մի բան հնարել, ոչ ստեղծել, ոչ էլ մատուցել։

Ես անձամբ ոչ մեկին վիրավորելու միտում չունեմ (այդ կայքերը մտնում եմ միայն զվարճանալու համար), բայց մի՞թե վիրավորական չի, որ իրենց նույնատիպ ու զզվելի բառապաշարով ու զազրելի հոդվածներով, հարցականներով ու ՑՆՑԱՑ-ներով՝ տարիներ շարունակ դրած փչացնում են մարդկանց ճաշակը եւ այլասերում երիտասարդությանը։

Դա շատ ցածր ու վիրավորական արարք է թե այցելուների եւ թե լրագրող մասնագիտության դեմ ընդհանրապես։

Ինտերնետային հիգիենա պահպանող մարդը, մեկ-երկու անգամ ծանոթանալուց հետո՝ այլեւս չի մտնի նման աղբանոցներ։

Եթե մի տեղ մի բան է մեկնաբանել եւ ինչ-որ մի այծ տակը հայհոյել է իրեն՝ չի պատասխանի ու էլ մեկնաբանություններ չի գրի (ո՞ւմ հետ են կռվում՝ ոչ ոք չգիտե)։

Ինչ-որ կայքում, ինչ-որ բան հավանելուց հետո՝ ՉԻ ՈՒԶԻ անպայման դա պատճենել, տանել ու ցփխել որտեղ ասես, ՉԻ ԱՆԻ նման բան։

Շատերն են մտահոգված, շատերն են բողոքում այս ամենաթողության դեմ, բայց իրենք չեն հասկանում, որ ՀԵՆՑ ԻՐԵՆՑ ՄՏՆԵԼՈՒ, հենց իրենց like-երի, հենց իրենց կռիվ-վիճաբանությունների պատճառով է, ՈՐ ԴՐԱՆՔ ԿԱՆ։

ՉԷ՞ ՈՐ ԱՅԴ ԿԱՅՔԵՐԻ ՏԵՐ-ՏԻՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԱՅՀՈՅԵՆ, ՍՏՈՐԱՑՆԵՆ, ՆՐԱՆՔ ԴՐԱՆՈՎ ԵՆ ՍՆՎՈՒՄ։

Հո ի՞զուր չի ասված՝ քֆուրով ծնված, քֆուրով սնված

Ինտերնետային հիգիենան այն է, որ մարդը մտնում է իրեն հետաքրքրող կայքերը, կարդում է, ուսումնասիրում է ու դուրս է գալիս։ Վերջ, ուրիշ հիգիենայի կանոններ չկան։

Եթե կան մարդիկ, որ կցանկանան ինչ-որ հոդված պատճենել ու դնել ասենք՝ իրենց ֆեյբուկյան էջում, թող մի պահ մտածեն՝ «ԱՐԴՅՈ՞Ք ԼԱՎ ԲԱՆ ԵՄ ԱՆՈՒՄ», «ԱՐԴՅՈ՞Ք ԵՍ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԵՄ ԽԱԽՏՈՒՄ»։

Չգիտեմ, կիրթ, ճաշակով ու գրագետ մարդիկ կան։

Ու նրանք են մեր երկրի, մեր Պետության, մեր ազգության ներկայի ու ապագայի դեմքը։

Նրանք քիչ են, բայց հայ են

Ու պետք չի, որ շատ լինեն

Ամենայն անկեղծությամբ զգուշացնում ենք, որ այս եւ մյուս բաժիններում զետեղված հոդվածները, պատմվածքներն ու մյուս նյութերը) գրանցված են այտեղ,, որտեղ որ հարկն է, ու եթե որեւէ ճիվաղ հատվածաբար կամ ամբողջությամբ, ու սեփական մեկնաբանությամբ ու Աստված մի արասցե՝ գլխագիրը փոխած մի տեղ զետեղի՝ կենթարկվի ոչ միայն վարչական, այլ նաեւ քրեական պատասխանատվության։ Բավական է ապրել ուրիշի հաշվին։