Այդպիսի մեկը կար, ինքն իր պատյանի մեջ ապրող մարդ։ Ընդհանուր առմամբ նա վատ տղա չէր, բայց անունը Վասպուր էր։ Եւ ամաչելով նշեմ, որ ես նրան ճանաչում էի։ Ժամանակ չխլելու եւ նյարդեր չքայքայելու համար չնկարագրեմ, թե ինչու, ոնց, ինչպես եւ հանուն ինչի ես հայտնվեցի նրա կողքին, միայն հիշում եմ, որ նրա կողմից հնչեց բառաչ։

Վասպուրը երկկճղակավոր, միաշերտ, բայց հպարտ կենդանի էր, կանգնած էր իր «բնակարան» անվանվող ինչ-որ բանի անկյունում ու նրա կողմից հնչեց բառաչ։ 

Ընդհանրապես կարող էր հնչել թխկթխկոց, դրըմփոց կամ գըմփոց, որովհետեւ Վասպուրն ինքը սմբակավոր էր, բայց հնչեց բառաչ ու եթե չփորձենք նկարագրել Վասպուրի ընդհանուր տեսքը՝ մենք չենք հասկանա այդ բառաչի թաքնված իմաստը եւ համեստագույն հմայքը։

Վասպուրն ինքնին որոճող կենդանի էր եւ մյուս մարդկանցից տարբերվում էր մաշկի փոխարեն առաջ եկած մուգ գույնի կաշվով, մազերի փոխարեն տեղ-տեղ աճած գանգուր մորթիով, գանգի նեղ ակնախորշերով եւ գլխուղեղի ավելի փոքր չափերով։ 

Վասպուրի արցունքոսկրերի դիմային մակերեսին, ակնախորշերի ներքին անկյան տակ, գտնվում էին թույլ արտահայտված փոսիկներ, ավելի շուտ՝ ճարպային գեղձերով հարուստ մաշկի հատուկ խորացումներ, որոնց արտազատած հեղուկը կուտակվում էր հոտավետ ճարպային զանգվածի տեսքով։ Նմանօրինակ փոսիկներ առկա էին նաեւ Վասպուրի երկու մատների վերին հոդերի միջեւ։ Այս գեղձերի արտազատած հեղուկով էլ պայմանավորված էր Վասպուրից տարածվող բնորոշ հոտը։

Երեւի թե Վասպուրն ուներ չորսից վեց հատ ատամ, առավելագույնը՝ ութ ու դա նրանից չէր, որ նրա անիմաստ կյանքի ընթացքում՝ մյուս ատամները փչացել էին, կոտրվել էին կամ հեռացվել էին։ Ոչ։ Նա այդպես էր ծնվել, ավելի ճիշտ՝ այդպես էր ստեղծվել, իսկ ավելի ճիշտ՝ այդպես էր առաջացել։ 

Ընդհանրապես վասպուրները չեն ծնվում, նրանք առաջանում են եւ առաջանում եմ մեր անտարբերության, բնության եւ բնապահպանության նկատմամբ թքողական վերաբերմունքի պատճառով։ Այո, մենք չենք կանխում վասպուրների առաջացումը եւ դրանով մոլորակին տանում ենք դեպի ինքնակործանում։

Վասպուրի երախում, կտրիչների եւ աղորիքների միջեւ առկա էր մեծ տարածություն։ Նրա կտրիչ ատամները տեղակայված են ծնոտի երկայնքով՝ կազմելով բութ անկյուն։ Այսպիսի դասավորվածությունը թույլ էր տալիս Վասպուրին ավելի արդյունավետ ուտել իր կարտոլը, ի տարբերություն այլ մտածող մարդկանց։ Նրա բերանի ետնային մասում՝ արմատային եւ աղորիքային ատամները միասին մեծ մակերես էին կազմում եւ չորս կամ վեց ատամը միանգամայն բավարար էին, որ Վասպուրն իրեն լավ զգա այս աշխարհում։ 

Այդ ատամներով Վասպուրն ուզում էր կարտոֆիլ ծամել։

Բայց հարցն այն էր, թե ընդհանրապես որտե՞ղ էր կանգնած այդ պահին Վասպուրը։ Չկա աշխարհում այնպիսի հմուտ արձակագիր կամ այն մակարդակի բազմատաղանդ վիպասան, որն ի վիճակի լինի նկարագրել Վասպուրի բնակարանը։ Եթե փորձես նկարագրել, ուրեմն պիտի գրես հնացած եւ հիմար բառեր, ահա՝ կեղտոտ, տձեւ, փոշոտ, գորշ, գաղջահոտ

Որ ի՞նչ։

Ախր դաՆախ ամեն ինչը սովետի ժամանակի էր, ինչպես եւ ինքը՝ Վասպուրը։ Բնարանի ամբողջ հատակը կազմված էր տեղ-տեղ պոկված, իսկ տեղ-տեղ էլ վրա-վրա խփված պարկետից։ Պարկետը կեղտոտ էր, համարյա սեւ, բայց որոշ մասերում նկատելի էին 1978 թվականի ապրիլին քսված մաստիկայի հետքեր։ Պատերը տարբեր էին, մի պատին փակցված էր եղել ուզորով աբոյ (ոչ թե պաստառ, այլ հենց աբոյ) ու փակցված էր կիսատ-պռատ, ծուռումուռ ու շատ կեղտոտ ձեւով, մյուս պատին արված էր բռիզգ։ Շատերը չգիտեն, թե ինչ է բռիզգը։ Բռիզգը դա սովետի ժամանակվա լավ ապրող մարդու նշան է։ Այսինքն ներկն այնպես էին փչում պատերին, որ տպավորություն էր ստեղվում, թե ինչ-որ մեկը պատին միզել է, այն էլ գունավոր թանաքով։ Բայց այ Վասպուրի կահույքը փայլուն էր ու ճաքճքած, ինչն ավելի զզվելի էր դարձնում ընդհանուր միջավայրը։ Դա երեւի 70-ականների սկզբին «տակից» ճարված ռումինական սեռվանտ էր, որի մեջ դրված էր մի խռուստալից լոդկա (մակույկի ձեւով պատրաստված խորը պնակ), որի մեջ Վասպուրը պահում էր տան բանալիները։ Կային նաեւ 12 հատ բոչկա-արաղի բաժակներ (հենց բոչկա, այլ ոչ տակառաձեւ բաժակներ), որոնցից հանվում էին միայն առաջին շարքի երկուսը։ Մնացածների մեջ տեղակայված էր Խռուշչովի ժամանակների փոշի։ 

Իսկ խոհանոցը, որտեղ կանգնած էր Վասպուրըդա չի լինի նկարագրել։ Չի լինի նկարագրել ոչ կիսաջարդ գազախցիկը, ոչ ճղած կլինկորով երեքոտանի սեղանը, ոչ էլ պատից մխված շերեփը, որից Վասպուրն ընդհանրապես չէր օգտվում։ 

Տվյալ պատմական փուլում նա ցանկանում էր չորս օր առաջ տապակած կարտոֆիլը տաքացնել, բայց չէր կարողանում, որովհետեւ չէր ստացվում ու վերջ։ Սկզբում գազը չէր միանում, հետո թավան լավ չէր նստում գազակոնքին, հետո Վասպուրը մատերը մտցրեց կարտոլի մեջ, որ շուռ տա, բայց այստեղ էլ շուռ եկավ ընդհանուր թավան, Վասպուրի ծխած Նոյն էլ ընկավ վառվող գազի վրա եւ սկսեց այրվել։ 

Ու հենց էստեղ, երբ նրան ասվեց «Վասպուր, ինչի՞ միկրոալիքային վառարան չես առնում, որ ինչ ուզես՝ երկու րոպեում տաքացնես»՝ Վասպուրը բառաչեց,-

- Տո լավ ախպեր, սիկտիր արա, էդ միկրովալնովկեն վնաս ա առողջությանը։

Ինձ թվաց, որ սա այս խոսակցության ամենավերջին ապուշությունն էր, որ ես լսեցի, բայց պարզվեց, որ ոչ, դեռ կային, դեռ սպասվում էին եւս մի քանի ահասարսուռ ապուշություններ։

Ու ես բարկացա։

Եւ հարցրի։

- Իսկ ինչո՞վ է միկրովալնովկան վնաս առողջությանը, Վասպուր, ինչո՞վ։ Ուտելիքը սառնարանից հանում ես, դնում ես մեջը, հինգ րոպեից տաք-տաք հանում ես եւ ուտում, ի՞նչ վնաս է լինում քեզ դրանից։

- Դրանք ուլտրաճառագայթներ են, ախպեր, դա ուտելիքը մեռցնում ա ու դա ռակի բուն ա։

«Ռակ» ասելով, Վասպուրը նկատի ուներ քաղցկեղ հիվանդությունը, բայց ես չգիտեի, որ քաղցկեղը նաեւ բուն է ունենում։ Ես հիշեցի, որ դրանից առաջ, Վասպուրանման մեկ այլ առարկայի հարցրել էի՝ «Ինչո՞ւ լվացք չորացնող մեքենա չես առնում, բա կինդ մեղք չի՞, որ ձմեռվա ցրտերին լվացք կախի ու էդ լվացքն էլ օրերով չչորանա կամ ժամերով տան մեջ լվացք չորացնեք դուք»։ Եւ այդ իդիոտը պատախանեց՝ «Էդի լվացքին լավ չի, ախպեր, դա լվացքը փչացնում ա»։ Իսկ որ կնիկդ փչանում ա՝ դա հեչ։ Էն որ 40-ի չհասած կինդ արդեն 60 տարեկան պառավի կռներ ունի, դա էլ հեչ։ Կամ էդ ինչի՞ պիտի լվացքը փչանա, ո՞նց

Բայց շատ մտածելու ժամանակ չկար, սենյակը լցված էր ծխով, Վասպուրի տեղական ծխազիբիլն էլ դեռ վառվում էր կրակի վրա։ Մոտեցա, վերցրի ջրով լցված մի բաժակ ու դատարկեցի գազօջախի վրա։ Վասպուրի ծխախոտից, որ մինչ այդ մահացած նախնիների ոսկորների հոտն էր բուրում, հիմա սկսեց բուրել լոռեցի Սաքոյի եւ Նեսոյի քարաբաղնիսի միջի Կիրակոսի քրտինքի հոտը միասին։

Դա հոտերի փունջ էր, դա հայ ժողովրդի բարոյական հաղթանակի եւ անբարո պարտությունների բույրն էր։  

Եւ Վասպուրը սիրում էր այդ բույրը։

- Վասպուր,- զգուշորեն հարցրի,- էս ի՞նչ վիճակ ա, ինչի՞ մի օդափոխիչ չես դնում սենյակումդ, ախր խեղդվում ես, դրսում 38 աստիճան շոգ ա, մի հատ սառնորակիչ դնեիր, ախր քրտնում ես, ախր մեղք ես, կհիվանդանաս։

- Էդ որն ա՞,- վրա տվեց Վասպուրը,- կանդիցիաները՞։

- Հա, հենց կանդիցիաները։

- Էդի փչում ա մեջքիս, մեջքս բռնվում ա ու էդ ընդհանրապես անբնական, ապուշ բան ա ու թոքերի բորբոքումը մեկից մեկ ա էդ միացնելուց հետո։

- Բա լավ, մի հատ վիճակիդ նայի, էս քո կեղտոտ միջավայրին նայի, տես, գազօջախիդ տակի հատակը եւ կողքի պատը՝ ամբողջը ձեթի մեջ ա, էս քեզ դուր ա՞ գալիս։

- Ինչ ա՞ որ,- զարմացավ Վասպուրը ու ես միանգամից հասկացա, որ նա ամեն ինչում ճիշտ է, որովհետեւ նրա «ինչ ա որ» արտահայտությունը վկայում էր այն մասին, որ այս ամենն իրենն են, իրենը, նա դաէ սիրում, նա ուրիշ բան չգիտի, չի՛ ընկալում եւ չի՛ ընկալի։ Նա չգիտի, թե ինչ բան է տգեղ, որովհետեւ չի ըմբռում, թե ինչ է գեղեցիկը, նա չգիտի, թե ինչ է նորը, որովհետեւ հինը իր համար ներկայինն է։

Նրա ներկան անցյալ է, նրա տգեղը սովորականն է, նրա գեղեցիկը չկա։

- Ինչ ա որ-ը չգիտեմ,- ասացի,- բայց ասենք, վատ կլինե՞ր, որ էս գազօջախիդ կողքի պատի վրա մի լվացվող պաստառի կտոր փակցնեիր, որ ամիսը մեկ մաքրեիր։

- Պաստառը էդ աբոյն ա՞,- էլի հարձակվեց Վասպուրը,- ստեղ աբոյ քաշեմ՝ գազը կտա կվառի-կթափի, համ էլ էդ աբոյի տակ ասում են թախտաբիթի ա հավաքվում

- Դե, ի՞նչ ասեմ, յուղաներկեիր մի հատ։

- Յուղաներկը սխալ ա, էդ վախտ պատը չի շնչում, դա վնաս ա առողջությանը։

Պատը չի շնչումԱյսինքն, դուրս էր գալիս, որ Վասպուրի այս զզվելիագույն կեղտոտ, տոթ, ծխով լեցուն, հակահիգիենիկ եւ հակամարդկային անտուրաժը առողջարար էր, իսկ եթե պատը լիներ մի փոքր մաքուր՝ Վասպուրի մոտ միանգամից կսկսվեր դիզենտերիա, սալմոնելոզ, ամեոբիազ, բալանտիդիազ, նրա կղանքը կդառնար խյուսանման, լորձա-արյունային եւ նա կվախճանվեր։ Ու չէր էլ հասկանա, որ վախճանվելու առաջին պատճառը այդ նույն վախճանվելու առաջին մասն է՝ վախ։ Սովորական, ազգային, դարերով կերտված վախ, որը դուրս չի գալիս։

Հա։ Վասպուրը կհիվանդանար ու կմեռներ մաքրությունից։ Դա հարյուր տոկոս։ Իսկ եթե նրա սենյակը լիներ նաեւ գեղեցիկ՝ նա կմահանար անկարողությունից, որովհետեւ չէր կարողանա մուրճն ու քլունգն առնել ու այն աստիճանի քանդել ու այլանդակել բնակարանը, որ տգեղացնի ու հանգստանա։ Սրանք էսպես են, սրանց «ռեմոնտը» պատերը փլելն է:

Էս պահին Վասպուրը մի հատ էլ կպցրեց նոյի ջրհեղեղից հետո գտնված, չորացված ու կարգի բերված ծխախոտը եւ սենյակն այս անգամ լցվեց նախապատմական բույրերով։

- Իսկ էս ծուխն ու էս ծխի հոտն էլ է՞ քեզ համար առողջարար, սիրելիդ իմ Վասպուր,- լրիվ իզուր հարցրի ես։

- Հա բա ի՞նչ անեմ, կարող ա՞ ստեղ քաշեմ, հելնեմ հայաթում ծուխ թողեմ։

- Չէ,- հանգստացրի ես նրան,- հիմա քիչ ծուխ հանող կամ ընդհանրապես ծուխ չհանող բաներ կան, մաքուր, անմոխիր բաներ։

- Արա, ես լսել եմ էդ iqos-ների մասին,- կռնչաց Վասպուրը,- ես դաժե ծխել եմ մի էրկու հատ։

- Ե՞ւ, վատ էր։  Ես էլ եմ անցել դրան, իմ ընկերներն էլ, մաքուր բան է։

- Լավ էր, ախպեր, հագեցնում էր, սեՅնակում ծուխ էլ չկար, բայց դե կողից ասին, որ էդի սինթետիկա ա, սաղ խիմիկատներ են, ես էլ շպրտեցի։

- Իսկ էդ ո՞վքեր են, որ էդպես կողքից գալիս, կողից ասում ու գնում են, Վասպուր, դրանք ո՞նց, վստահելի մարդիկ ե՞ն, բժիշկներ են, գիտնականներ են, գիտության թեկնածուններ են։

- Կոնկրետ ինձ ընենց մարդ ա ասել, որ էլ դու սուս։

- Չէ, ես սուս եմ, բայց ուզում եմ իմանալ, թե ինչ ընենց մարդ։

- Ինձ բաջանաղս ա ասել, իսկ բաջանաղիս խոսքը իմ համար օրենք ա։

- Հասկացա, բայց ինքն ի՞նչ մասնագիտություն ունի բաջանաղդ, ի՞նչ գիտական կոչում ունի։

- Բաջանաղս 28 տարի Արեշի գյաջի գործարանի ավագ վարպետ ա էղել, հիմա ինքը հանքարդյունաբերության նախարարության բազալտի բաժնի վարիչի շոֆերն ա ու եթե ինքը մի բան ա ասում՝ ուրեմն մի բան գիտի, որ ասում ա, թե չէ մարդիկ կան, որ բան են ասում, բայց ոչ մի բան չգիտեն, որ ասում են։

Էստեղ ես խղճացի Վասպուրին, քանի որ ինձ թվում էր, թե նա սովորական կակղամորթ է, բայց բանից պարզվեց, որ նաեւ հիվանդ է։

- Մի խոսքով, Վասպուր, քո շրջապատը, քո տունը, քո ամեն ինչը տգեղ է, եղբայր ու եթե դա քեզ դուր է գալիս, ապա իմացիր, որ հեչ լավ չի, որ դուր է գալիս։ 

- Էս տունը,- հեռվից սկսեց Վասպուրը,- հերս շինել ա իրա ձեռներով։ Ես էլ ինչ կարացե՝ արել եմ։ 

- Բա ինչի՞ ա էսքան տգեղ շինել,- հարցրի,- դրսից տգեղ, ներսից տգեղ։ Դժվար է՞ր մի քիչ կոկիկ սարքել։ Քեզ դուր է՞ն գալիս էս տան պատերը, դրսից։ Քարը շարում եք քարի վրա, արանքները լիքը գաջ եք լցնում ու էդպես թողնում։

- Հա, ի՞նչ, վատ ա՞։

Կատաղեցի,-

- Արա, շատ վատ ա, շատ։ Էդ գյաջը որ լցնում եք քարերի արանքները՝ դրանից հետո պիտի ընդհանուր գաջով կամ ցեմենտով փակեք, սվաղեք ու անպայման մի գեղեցիկ գույնի ներկեք։

- Բայց դա մեր խե...ին պետք ա՞,- ջղայնացավ Վասպուրը,- սենց լավ ա, էլի։ 

- Ո՞նց, արա, սաղ երկիրը, սաղ գյուղերը, սաղ քաղաքը ապականել եք դուք ձեր գեշ գյաջած քարերով, զզվելի ա, էլ չի լինում նայել, տգեղ աես չեմ ջոկում՝ ոչ մի բան ձեռներից չի գալի՞ս, ոչ մի բան չեք կարենո՞ւմ շինեք դուք, արա՜աա

Ու էստեղ Վասպուրն արտաբերեց հելենիստական ժամանակների վաղեմության մի ազգային անասնություն, մոտավորապես այս կարգի,-

- Ո՞նց թե գեշ ա, ոնց թե նայել չի լինում, ո՞նց թե ոչ մի բան շինել չգիտենք։ Ո՞նց… (Քիչ հետո ասելու է անասնությունը) Մենք շինել չգիտե՞նք։ (Մի քանի բառ հետո կասի) Մենք, հայերս չգիտե՞նք։ (Ասում է) Մենք, հայերս, ստեղծագործ ժողովուրդ ենք, մենք արարիչ ժողովուրդ ենք, մենք շինարար ժողովուրդ ենք։ (Ասե՜ց)։

Ասեց, հետո նստեց իր 62 թվի ճաքած աթոռին ու տեսնելով՝ որ աթոռը փշրվելու է, հենվեց «պառավոյին»։ Խորամանկ էր Վասպուրը ջոկեց եւ հասցրեց։

- Դու էլ ե՞ս շինարար ժողովրդի զավակ, Վասպուր,- հարցրի ես հանգիստ։

- Հա, ես էլ եմ շինարար։ Ես ընդհանրապես ամեն ինչ էլ անում եմ, ես կարամ

Այստեղ պարզվեց, որ բացի իր բնածին տկարամտությունից, Վասպուրը նաեւ հպարտ քաղաքացի էր, ընդ որում՝ հպաաարտ, երեք ա-ով։

- Լսի, այ «ես»։ Մի հատ հանգստացի...

- Ես շատ հանգիստ եմ։

- Դե ուրեմն անհանգստացի։ Չգիտեմ, մի բան արա, բայց քո էդ ավտոպիլոտի հայացքով մի նայիր ինձ։

- Ես չեմ նայում։ Ես ինձ համար

- Հերիք չի՞ բառը մեկ «ես-ես» ասես։ 

- Ես ե՞մ ասում ես։ Ես չեմ ասում ես։ 

- Լավ։ Էդ որ ասում ես՝ ստեղծագործ, շինարար եւ այլ ժողովուրդ, ինչի՞ ես ասում։ Ի՞նչ ես ուզում դրանով շեշտել։ Ուզում ես ասել, որ մենակ դու ես շինարա՞ր։

- Հա, մենակ ես եմ։

- Դու ե՞ս։ Հիմա քեզ ասե՞մ, թե ինչ ես դու։

- Հլը։

- Դու դիշովկա ես, Վասպուր։ Լոպազ, ճոռոմ, անտաշ, անկիրթ դիշովկա ու քո ձեռից ոչ մի բան չի գալիս, դրա համար էլ դու քեզ պատեպատ ես տալիս։

Էստեղ Վասպուրը կես քայլ հետ գնաց, դեմքը ճերմակեց եւ աչքերի բիբերը խամրեցին։ Ինձ թվաց, թե նրա մոտ առաջացավ սրտի միտրալ փականի պրոլապս, այսինքն երկփեղկ փականի արտանկում, բայց պարզվեց, որ ավելի վատ բան է կատարվել։ Նրա կոկորդագեղձում առաջացավ ձայնաճեղքի ջղաձիգ լարինզոսպազմ, որը սեղմված ձայնային ճեղքով օդի դժվար թափանցման առաջին եւ վերջին նախանշանն է։ Վասպուրի դեմքը մեկ անգամ էլ գունատվեց, գլուխը թեքվեց հետ, պարանոցային մկանները լարվեցին, բերանը մնաց բաց։ Դա տեղի ունեցավ անսպասելիորեն շատ արագ, այնպես որ նա չհասկացավ, որ իր կոկորդի կարկամումը՝ ողնուղեղային չորուկի առաջին արտահայտումն է։ Ուշադիր նայելով Վասպուրի խորտակվող մարմնին՝ մտածեցի, թե ի՞նչն է պատճառը, որ մարդը չի զարգանում, ինչի՞ց է նա ունենում զարգացման արատ։ Ինչի՞ց։ Զարգացման արատի պատճառը ո՞րն է։ Հնարավոր չէ գուշակել, թե այդ պահին ինչով է սնվել մայրը, դա նշանակություն չունի։ Նշանակություն չունեն նաեւ ալքոհոլը, ծխախոտը, թթվածնի անբավարարվածությունըանգամ իոնային ճառագայթումները։ Ավելի նշանակալի է, թե ինչե՛ր է խոսել մայրը կամ ինչե՛ր են խոսել նրա շրջապատում։ Խոսքը հսկայական ուժ է. եթե հղի կնոջ մոտ շարունակ գործածվեն «Մեր թշվառ ազգը», «Մեր դարավոր թշնամին», «վրեժ, կոտորած, մահ» բառերը՝ նրա որովայնում նոր առաջացող պտղի մոտ տեղի կունենա հետսաղմնային զարգացման արգելակում։ Իսկ եթե նույն ժամանակ հղի կնոջ ամուսինը գոռգոռա նրա վրա ու մանավանդ ասի՝ «Այ անասուն»՝ արգանդում կդադարի գաստրուլացումը, այսինքն սաղմնային զարգացման այն փուլը, որի արդյունքում սաղմը դառնում է երկշերտ։ Ու հենց դա էլ եղել է Վասպուրի մոտ, նա չի դարձել երկշերտ, նա մնացել է միաշերտ։ 

Եւ ոչ միայն նա։

Նրա նման եւս մի քանի հարյուր հազար միաշերտներ։

Կամ մի երկու միլիոն։

Տխուր է։

Անհաղթահարելի տխուր։

Այո։ Ես մի անգամ էլ նայեցի Վասպուրի անհաղորդ եւ բթությունից շառագունած դեմքին եւ պարզ դարձավ, որ այս մարդն ունի ավելորդ, պակասող կամ վնասված քրոմոսոմներ, քանի որ նրա դեմքին դրոշմված բոլոր դժբախտությունները ծագել են դեռեւս իր նախասաղմնային, ներարգանդային զարգացման ընթացքում։

Հայրը մորն ասել է «Անասուն», անգամ խփել է եւ արդյունքում ծնունդ է առել մի սարսափելի բան։

Թերեւս դրա համար է մարդկությունը պայքարում ընտանեկան բռնության դեմոր ընտանիքի հայրը չլինի անասուն եւ մորը չասի «անասուն», որքան էլ, որ երկուսն էլ լինեն անասունհաորպեսզի ամուսինը կիրթ վարվի կնոջ հետ, կինն էլ ամուսնու հետ, որպեսզի նրանք սիրով բեղմնավորվեն եւ սիրով երեխա ծնեն, ասենք ծնեն՝ Հովհաննես, Արամ, Սարգիս, Տիգրան, այլ ոչ Վասպուր։

Բայց այս ամբողջ մտածմունքների ընթացքում՝ Վասպուրը դեռ վատանում էր։ Լեզուն լրիվ կախվել ու փչացած ժամացույցի սլաքի նման ճոճվում էր ներքնաշուրթից մինչեւ դունչն ընկած տարածքում։ 

- Ի՞նչ եղավ,- իհարկե, վատ ցուցադրական երկյուղով հարցրի։

- ՎաԴ եմ,- նվվաց Վասպուրը։

- Ի՞նչ անեմ։ Կուզե՞ս 0,5%-անոց կալիումի բրոմիդի լուծույթ լցնեմ կոկորդիցդ ներս, թե՞ կուզես քլորալհիդրատի հոգնա դնեմ։

- Չէ։

- Դե ուրեմն ինձ ասա՝ եթե շինարար ես՝ էդ ի՞նչ ես շինել դու Վասպուր, ասա, էլի, եթե գաղտնիք չի։ Ի՞նչ է նշանակում «Շինարար ժողովուրդ»։ Էդ ո՞ւմ ես շինել դու, այ ախպեր։ Գուցե անընդհատ ինչ-որ մեկին բռնում-շինում ես, բայց ինչի՞ ես էդ բանն անում։

- Եսխռռ,- խռխռացրեց Վասպուրը,- եսԵրեւան քաղաքն եմ շինել, 2800 տարվա քաղաքը։

- 2800 տարի առաջ Արգիշտիի դրած քարը դու ես դրե՞լ, թե՞ չորս հարկանի խռուշչովկեքն ես շինել դու։ 

- Սաղ ես եմ շինել։

- Իսկ «ԵՐԱԶ» ավտոմեքենան էլ ե՞ս դու շինել։ Էն ավտոն, որի դռները կրյուչոկով են փակվում։

- Հա։ Ի՞նչ վատն ա։ 

- Բան չասի։ Ճիշտ ես։ Ի՞նչ Մերսեդես, ի՞նչ Ռոյս Ռոյս։ ԵՐԱԶ-ից դենը աշխարհ չկա։ Բայց ես ԵՐԱԶԻ սպորտային հիփերքարերն եմ սիրում, 1800 ձիաուժանոց, ԵՐԱԶ CHIRON, ԵՐԱԶ DIVA, դրանք։

- Դե ուրեմն՝ շինող եմ։

- Դե հիմա լսիր ու չընդհատես, թե չէ կտամ բերանդ կջարդեմ։ Տես։ Դու մենակ չես, Վասպուր, քո նման մի միլիոն էլ վասպուր կա, որոնք քո նման չեն ուզում մարդ դառնալ։ Բայց ասում են՝ պիտի դառնանք։ Հիմա ասա, ո՞նց կարող եք դուք կրթվել ու զարգանալ, ո՞նց կարող եք կոչվել 21-րդ դարի քաղաքակիրթ մարդ, եթե դու եւ քո նմանները շրջապատը ողողել եք էս նախնադարյան գարշելի բաներով, էս հոգնած մտածողությունից ծնված անվանումներով, այ տես, դու Նոյ ես ծխում, բա ո՞նց առաջ գնաս, երբ քո մոտ ամեն ինչ ունի «Նոյ» անվանումը, լինի դա կաՅնագ, լինի պաբիլոզ, լինի լրատվության նոյան տապան, լինի Նոյան թաղամաս, լինի տաքսի ծառայություն։ Քո ուղեղում ուրիշ բան չկա՞, ի՞նչ գործ ունես դու Նոյի հետ, Նոյը քո ի՞նչն է, այ հոգնածԲա ո՞նց զարգանաս նման դեպքում, այ հնոտիք, ո՞նց։ Ասա, այ Վասպուր, դու չե՞ս ուզում քաղաքակիրթ մարդու նմանվես, հը՞, ախր դու քո ազգային ժողովում խոսում ես Պողոս Առաքյալից, իսկ կողքի ժողովուրդները նանո տեխնոլոգիաներով ռազմական գործողություններ են կատարում (ընդ որում քո վրա), այ նեխած կենդանի, այ բրածո լեշՈւ ասում ես՝ ես շինարար ժողովուրդ եմԷդ ո՞ւմ ես դու շինել, արա, այ ինպոտենտԻ՞նչ ես շինելԿարող է՞ Վերսալը դու ես շինել, Բրոնքսի կամուրջն ես գցելԲուրջ Խալիֆան ես շարել՝ վրաներս խաբար չկա՞։ Ռիվոլիի փողոցն ե՞ս դու շինել, այ Վասպուր։ Թե՞ մի քանի հատ խռուշչովկա ես ծուռտի-մուռտի կպցրել իրար ու ուրախանում ես։ Ինչը որ շինում էլ ես՝ ոչ կողքերն ես մաքրում, ներկում, ոչ մի բան։ Որ ներկում էլ ես՝ կողքերից ծորում, կաթում ա ու կպնում ա մյուս մասերին։ Բա դու չես ջոկո՞ւմ, որ ինքդ քեզ «շինարար» ասելով, դու հանցագործություն ես կատարում, չես հասկանո՞ւմ, որ եթե քո տեղն ուրիշը սարքած լիներ Գյումրիի ու Սպիտակի շենքերը՝ համարյա մարդ չէր զոհվի, այ անպիտան արարած, մարդ չէր զոհվի։ Բայց շինել ես դու, շինել ես քո անճարակ, ծուռտի-պռտի ձեռքերով, շինել ես գողանալով, տանելովու զոհերի պատճառ ես դարձելԴու հանցագործ ես, Վասպուր, անկարողությունից եւ անշնորհքությունից առաջացած քո մեծամտության ու քո լափառոշության պատճառով

- Վերսա՞լն ինչիրս ա,- իր չեղած սեռական օրգանը եւս մեկ անգամ ավելորդ անգամ հիշատակելով ասաց Վասպուրը,- բա մեր խաչքարերը ո՞վ է արարել։

- Արի մի հատ իրար հետ գնանք Դուբայ, Վասպուր, առաջարկեցի ես,- գնանք, գործ կա։

- Գնանք որ ի՞նչ, ի՞նչ կա էդ Դուբայում, իրենք ոչ պատմություն ունեն, ոչ մշակույթ ու ոչ էլ արժեքներ

Այո, Վասպուրը սկսել էր իր բնույթի համար արտասովոր բառեր գործածել։ 

- Արա, 30 տարում հսկայական երկնաքերերով Դուբայ շինողներն իրենց մասին ասո՞ւմ են «շինարար»։  Ու չասես «նավթ ունեն»… եթե դու նավթ ունենայիր՝ մենակդ խմելու էիր ու պրծներ: Հա։ Իսկ քո պապի պապը կարող է՞ր Լուվրի նկուղի պատերից մեկը շարել, կարող է՞ր։ Քո պապը կուզե՞ր ինչ-որ նոր բան անել, թե՞ երբ նրան ասացին՝ «Վասպուրի պապ, ուտելիքդ փչանում ա, առ քեզ նոր բան ենք տալիս, անունն ա սառնարան, առ պահի մեջը, որ վաղն էլ թարմ լինի, ուտես»… Նա ասած կլինի՝ «Տո լավ, է, էդի վնաս ա»…

Վասպուրը չխոսեց, որովհետեւ նա իր ծագման մասին ոչինչ չգիտեր, նա չգիտեր, թե ովքեր են եղել իր նախնիները։ Նա չգիտեր, բայց ես գիտեի։

Վասպուրի նախապապը առաջացել էր կապիկից եւ շատ գոհ էր։ Դեհ, բոլորին է հայտնի, որ մարդկանց մի փոքրիկ մասին ստեղծել է Աստված, իսկ մյուս մեծ մասն առաջացել է կապիկից։ Ընդ որում՝ կապիկից առաջացներն ամենաշա՛տն են խոսում Աստծուց, բայց դրա մասին չենք խոսի, քանզի նման բաներ անում էր Վասպուրի մյուս նախապապը՝ տեր Արտակը, որին բոլորն ասում էին Տեր Բարդակ եւ որն ապրում էր 14-րդ դարի միջնադարյան Հայաստանում, բայց քանի որ միջնադարյան Հայաստան գոյություն չուներ, կնշանակի, որ Վասպուրի նախապապ Տեր Բարդակը չապրում էր միջնադարյան Հայաստանում։

Եւ այսպես, Վասպուրի նախնախապապը, որն առաջացել էր կապիկից եւ շատ գոհ էր՝ ապրում էր միջին պալեոլիթի եւ նախակերամիկական նեոլիթի արանքներում, մթա 18-ից 14-րդ հազարամյակի արանքներում։ 

Նա ապրում էր էվկալիպտի ծառի վրա։ Բայց ոչ այն պատճառով, որ մյուս ցեղակիցներն էլ էին ապրում ծառի վրա։ Մարդիկ վաղուց արդեն իջել էին ծառերից եւ իրենց համար հանգիստ պտտվում էին երկրագնդի վրա։ Բայց Վասպուրի նախապապը մտածում էր (հասկանում ե՞ք՝ նա մտածում էր), որ դաայսինքն, երբ ցեղախմբի մյուս անդամները՝ Բանգրշանդրը, Չունգուդագը եւ Քանդուբարը հավաքվում էին նրա ծառի տակ ու գոռում էին,-

 - Հեե՜եյ, Քրբուբար, իջիր ծառից։

Նա կռնչում էր,-

- Ո՞ իջ ծավտա գազամազա ֆռռ ֆռռ,- ինչն էլ կարելի էր թարգմանել, որպես,-

- Ո՞նց թե իջնեմ ծառից, արա, ըտեղ վտանգավոր ա, լիքը գազան-մազաններ են ֆռֆռում։

Բոլոր խոսում էին մարդու լեզվով, բայց Վասպուրի նախապապը բառակույտերից կազմված ծղրտոցներ էր արձակում։ Ու այդպես չէր իջնում։

Մի խոսքով, առավոտ էր, նախակերամիկական նեոլիթի կիսալուսապայծառ առավոտներից մեկը։ Ու ցեղախմբի անդամները մոտեցան էվկալիպտի ծառին ու գոռացին,-

- Արա, այ անասուն, իջի մի քիչ էլ դու գործ արա, կարող ա՞ գիտես, որ մենք ստեղ պիտի քո տեղը չլվենք։

Էստեղ Վասպուրի պապը մի զորավոր հայհոյանք տվեց սրանց, թերեւս նախակերամիկական նեոլիթի ամենադաժան հայհոյանքը,-

- Քունա քունա ձե մեր ձե մեր

Կարծում եմ, որ այս արտահայտությունը թարգմանության կարիք չի զգում։

Անդամներից մեկը փորձեց սիրաշահել։

- Իջի, իջի միս ուտենք, տես, դրել ենք, որ խորովվի։

Նախապապը թե,-

- Ադա վտա մսա էփ ա խոր չէ պապ միս հում հում սա վատ վտա վտա

Սա թարգմանվում էր՝ «Չէ′, արա, էփած միսը վտանգավոր ա, միսը պետք ա հում ուտել, իմ պապերը հում էին ուտում»։

Ցեղախմի անդամներից մեկը նրան հարցրեց,-

- Այ ախպեր, բայց կարա՞ս բացատրես, թե ինչի՞ չես իջնում։

Այստեղ, երկրագնդի պատմության մեջ առաջին անգամ արտասանվեց մի արտահայտություն, որը մինչ այսօր համարվում է հայ ժողովրդի միակ եւ անփոխարինելի նշանաբանը։

Վասպուրի նախապապը մաքուր հայերենով ասաց,-

- Լավ եմ անում։

Սա առաջին «Լավ եմ անումն» էր, որ հնչեց երկիր մոլորակի վրա։ 

- Արա, ի՞նչն ա քեզ խանգարում, որ դու իջնես, մարդավարի միս խորովես ուտես, քո համար աշխատես ու հանգիստ ապրես։

- Ե ձմա դիշ ստ ստ ես հպ հպհպհպ պլթ, պլթ,- փռթացրեց Վասպուրի պապը, ինչն էլ թարգմանվեց որպես «Ես ձեր նման ստրուկ դիշովկա չեմ, ես հպարտ պալեոլիթցի եմ»։

Ու քիչ անց ցեղախմբի անդամ Քանդուբարը նրան ասաց,-

- Արա, բայց ինչ հիմար գյադա ես դու։

Այստեղ էլ, Վասպուրի նախապապը առաջին անգամ երկրագնդի պատմության մեջ՝ արտաբերե՛ց երկրորդ ազգային նշանաբան հանդիսացող արտահայտությունը։ Նա ասաց,-

- Դու ես։

Եւ իրենց անիմաստության ու վայրագության մեջ զորավոր այս երկու արտահայտությունները ճեղքեցին նախնադարը, պտտվեցին բոլոր հաջորդ դարերի բովում, մտան ու դուրս եկան մարդկանց հոգիները ու հասնելով քսանմեկերորդ դար՝ կառանեցին ժողովրդի բառապաշարումկազմելով հայոց լեզվի հոգին, ոգին, ավյունը, ուժն ու կորովը։