(placeholder)

«ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է

ԱՊՐԵԼ, ՈՐ ՀԵՏՈ ԱՄՈԹ ՉԼԻՆԻ» շարքից

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

«ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԲՆԱԿ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՔԱՂԱՔԱՑԻՆ»



Կիրթ քաղաքացին երբեք հնոտիք չի սիրի։ Նա կսիրի նորարարություններ, նոր ճարտարապետություն, ժամանակակից եւ հարմարավետ շինություններ, գեղեցիկ եւ մաքուր փողոցներ։ Չէ, նա այնպայման կսիրի նաեւ քաղաքի հին շինությունները եւ փողոցները, բայց անընդհատ չի աղաղակի դրա մասին։ Բայց վերջին տարիներին՝ հնոտիք սիրող ու գերեզմաններից մեռել հանող-գուրգուրող ողբացյալները շատացել են, որ երբեմն այպիսի բաներ են կլանչում՝ «Վախ, մեր քաղաքի հնությունները վերացնում են», «Վախ, մեր սքանչելի Կուկուռուզը քանդեցին, հիմա էլ մեր աննման կինո Ռոսիան կքանդեն» եւ այլն։ Մի հատ հարց եմ ուզում տամ դրանց։ Հարց՝ «Դուք էդ ճարտարապետության գլուխգործոց Կուկուռուզի ներսը մտել ե՞ք երբեւէ»։ Ես մտել եմ էդ Կուկուռուզի (եգիպտացորենի) սարքվելուց կես տարի հետո ու նա արդեն քանդվում էր։ Պատերը ճաքած, պարկետը ուռած ու խորդուբորդ, ներսն ու դուրսը բետոն, կողքի դահլիճն էլ նույն վիճակում։ Ու ինքն իր հարկերով մի մեծ բարդակ էր հիշեցնում,, որտեղ ապրում էին շրջաններից fuck fest հյուրախաղերի եկած անառակաբարո գեղջկուհիները՝ սենյակներից մինչեւ պատշգամբնեծը կախած իրենց կեղտոտ լվացքներով հանդերձ։ Բայց հիմա ասում են՝ դա մեր քաղաքի դեմքն էր։ Հարց՝ կեղտոտ լվացքը քո քաղաքի դեմքն է՞ թե՞ կոնկրետ քո դեմքն է։ Իրենք դեմքն ու հետույքն իրարից չեն տարբերում, ի՞նչ ասես։ Իրենց համար էդ կուկուռուզը Պոմպիդուի կենտրոնն է, կինո Ռոսիան էլ Քարնեգի հոլը։

Հիմա ասե՞մ, թե Հյուսային Պողոտայի տեղում ինչ էր մի 10 տարի առաջ։ Ասե՞մ։ Ասեմ՝ այ էդ նույն տարածքով մեկ ամբողջովին քաք։ Բացառապես քաք։ Բայց ձեռնաշարժներն ասում են՝ վաախ, մեր հին քաղաքն էր, վախ։ Ու ասում են նաեւ այն այծերը, որ անգամ չգիտեն էլ ինչ էր դրանից առաջ։ Մտածում եմ, թե ինցի՞ց է գալիս նման բաներ սիրելու միտումը ու համոզվում եմ, որ մեղավոր չեն էդ սիրողները։ Եթե Երեւանը լիներ ասենք մի 300-400 տարվա քաղաք՝ մարդիկ կնայեին 17, 18 կամ 19-րդ դարի շինություններին, աչքները կսովորեր ու էլ կիսախելագար ջղաձգումների մեջ չէին ընկնի։ Բայց Երեւանը հիմնադրվել է Արգիշտիի օրոք, իսկ կառուցվել է 80 տարվա քաղաք է, ուր կան մի քանի 150 տարվա կիսաքանդ շինություններ։ Բա էլ էս մարդիկ ինչո՞վ սփոփվեն։ Նման բաներով։ Ու ասում են, որ Երեւանը Հռոմից 30 տարով մեծ քաղաք է, չեն ասում՝ մի հատ քար ա եղել, որ Հռոմից 30 տարի առաջ են բերել դրել էստեղ։ Էլ ի՞նչ ասեմ։ Ինձնից շատ Երեւանը սիրող չլինի, բայց հիմարությունն ու լափառոշությունը պատիվ չի բերում ոչ մեկին։ Բա այ հնամոլներ, երբ որ անընդմեջ նման բաներ եք խոսում՝ չեք մտածո՞ւմ, որ նոր սերունդը դա լսում է ու մտածում, որ ամեն ինչ արդեն սարքված-պրծած է, էլ ի՞նչ անի ինքը։ Բայց չէ՞ որ սերունդը պիտի հստակ իմանա, որ Երեւանը նոր ստեղծվող քաղաք է, որ աշխատի ու կառուցի այն, այլ ոչթե ձեր նման լեզուները 8 մետր երկարացնի ու ինքնաբավարարմամբ զբաղվի։

Հա, բա որ ասում են՝ մեր հին աէորոպորտը լավն էր, թող դա լինի մեր աէրոպորտը, նորը լավը չի։

Լավը չի՝ թող հինը լինի, դու էլ կգնաս կնսետես մի հատ կուկուռուզնիկ ու հետ կթռնես քո Համզաչիմանը, որտեղից որ եկել ես, ի՞նչ ասեմ։

Կիրթ քաղաքացին գեղեցիկ բաներ կսիրի։ Քաղաքացին պետք է լավ հագնվի։ Եվ մաքուր։ Եթե քաղաքացին չսիրի վատ հագնված, փոշոտ եւ ալվա քաղաքացիներին՝ նրանք վաղ թե ուշ կհասկանան դա։ Չեմ ասում, թե կսկսեն ամեն օր սափրվել, լոգանք ընդունել, սանրվել եւ նոր զգեստներ հագնել։ Ոչ։ Ուղղակի կամաց-կամաց նրանք իրենց կզգան հասարակությունից դուրս։ Եւ որ ամենակարեւորն է՝ այդքան աշխույժ չեն դրսեւորի իրենց։ Այ, օրինակ, շատ փնթի արտաքինով, չաղ, անվիզ ու ռազմատենչ պառավներ են ֆռֆռում խանութների շրջակայքներում։ Դրանք միշտ լինում են գունաթափված պալտոներով, կառըշնըվի գիտրիներով, ձեռքներին մի քանի 40 կիլոյանոց պակետ ու քայլում են հազիվհազ ու օրօրվելով։ Բայց ռազմատենչ են, մարտունակ ու միշտ պատրաստ պայքարի եւ ընդունակ անկանխատեսելի սխրանքների՝ տարբեր տեսակի հերթերի ու բազմությունների մեջ։ Ասում են՝ բայց չի կարելի մարդուն արտաքինից դատել։ Հա, բայց էլ ո՞նց դատես։ Նաեւ ասում են՝ տեսքը խաբուսիկ է, ինքը կարող ա շատ լավ հոգի ունենա։ Բայց ո՞նց ունենա հոգի, եթե նա ունի մորթվող խոզի ձայն ու հուսաբեկ կեռնեխի կռինչ։ Օրենքով, էդպիսի պառավներ պիտի չլինեն մոլորակի վրա։ Դրանք միայն այստեղ են առաջանում։ Օրինակ դրանցից Փարիզում չկա։ Ուրիշ տեղեր էլ չկան։ Ծիր Կաթինից մինչեւ Պեգասի համաստեղությունից՝ չկան նման պառավներ։ Դրանք ծնվում են Արարարտյան դաշտավայրում ու տարածվում մինչեւ Լոռի Փամբակ։ Ու վերջ։ Էլ առաջ չեն գնում։ Բա պատկերացնում ե՞ք, թե ինչ բույր կունենան դրանք։ Запах женщины пятый сезон.

Հիմա շատերը կասեն, թե չի կարելի այդպես ասել, նրանք մեղավոր չեն, նրանք անապահով են, աղքատ են եւ այլն։

Իսկ ես կասեմ, որ Հայաստանում աղքատներ չկան։ Չկան, որովհետեւ, ամբողջ աշխարհում աղքատներն ապրում են աղքատավարի, բայց հայ աղքատները ուզում են ապրել հարուստավարի ու դա նրանց մոտ ստացվում է։ Օրինակ ինքը (չմոն) վերելակի վարձի փող չունի եւ չի տալիս։ Լավ է անում, չի կարող, չի տալիս։ Բայց ինքը, բաց ճակատով, հպարտորեն եւ խորունկ բավականությամբ բարձրանում եւ իջնում է այդ վերելակով։ Տրամաբանական է, որ եթե չի կարողանում վերելակի փողը տալ՝ նա պիտի վերելակ չմտնի։ Բայց ինքը մտնում է, ամեն տեղ։ Ինքը փող չունի, որ վարպետ կանչի իր տունը վերանորւգելու համար։ Այսինքն, եթե աղքատ է, ուրեմն պիտի ապրի չվերանորոգված բնակարանում։ Ու փոխանակ չվերանորոգի, ինքը (չմոն) առնում է մուրճը ու երեք ամիս շարունակ սկսում է խփել պատերին, հատակին ու առաստաղին, որովհետեւ ինքը պիտի լավ ապրի։ Ինքը պիտի լավ ապրի՝ ամբողջ շենքի բնակիչների նյարդերի հաշվին։ Բայց որ մի բան ասես՝ կասի ես քյասիբ մարդ եմ, փող չունեմ։ Այսինքն ինքը ասում է, որ աղքատ է։ Բայց չի ասում՝ բա որ աղքատ եմ՝ ինչի՞ եմ անաղքատի պես ուզում ապրեմ։ Ախպեր, դու մի հատ կողմնորոշվի, էլի։ Կամ աղքատ ես ու վերելակ չես մտնում, ոտքով ես քո հարկը բարձրանում ու ռեմոնտ չես անում, կամ ապահովված մարդ ես՝ վերելակով ես բարձրանում ու լավ պարկետ ես խփել տալիս։ Հիմա դու ո՞վ ես, այ բես։ Դրա համար էլ ասում եմ՝ աղքատ չկա էս երկրում։

Ու հիմա այսպիսի մարդը ո՞նց կարող է ապրել եւ բարգավաճսլ քաղաքում, ո՞նց կարող է լինել երջանիկ։ Ո՞նց կարող է նա տոն ունենալ։ Չի կարող։

Նրա տոնը իր համար չէ, նրա տոնն ուրիշի համար է։ Մարդիկ կան, որ ասենք լիալուսնին գայլ են դառնում, մարդիկ կան, որ տոն օրերին աշխույժ են դառնում, մարդիկ էլ կան, որ ոչ մի բան չի դառնում, բայց «քաղաքացիներից» շատերը նոր տարուց առաջ դառնում են գ7։ Դառնում են ահավոր ժլատ, ներվային, կոպիտ։ Ու սկսում են 1000 դրամի համար իրար նվաստացնել, գցել ու խաբել, թեեւ հետո կարող են 10.000 դրամի կերցնել նույն մարդուն, որը կարող է նոր տարուն հուՅր գա իրենց։ Ու նոր տարուց 20 օր առաջ, աղքատ, փող չունեցող, անապահով, 2 դրամ թանկացումներից բողոքող ազգՍ՝ նախահարձակ է լինում բոլոր սուպերմարկետների եւ մոլերիվրա ու հախուռն կերպով դատարկում է դրանք եւ խանութների դռների մոտ թաթար-մոնղոլական հորդայի նման հրոսակներ են անցնում։ Տանում են ու տանում։ Մի օր տեսա, որ մի կնանման կենդանի՝ մի ձեռքով բռնել էր 4 հատ մեծ փաթեթ, իսկ մյուս ձեռքով՝ էդ 4-ի մեծության մի ուրիշ մեծ փաթեթ, որից զուգարանի թղթեր էին դուրս ցցված, երեւի 6 հատ 8 հատանոց թղթի տոպրակ՝ մի մեծ տոպրակի մեջ։ Շատ խոհափիլիսոփայական մտորումների տեղիք տվեց դա։ Այսինքն մի ձեռքում բռնած պեպսիները, մսերը, կարտոշկեքը, գառոշկեքը ու կանֆետները նա պիտի նաղդ ուտի (մենակով), բայց գիտակցում է, որ էդ կերածը չի մնալու փորի մեջ, դրա համար էլ մյուս ձեռքով թղթերն է տանում։ Տանում է, որ մարմինը լցնի, հետո դատարկի, հետո էլի լցնի ու էլի դատարկի։ Դրանից հետո էլ ասի՝ մենք հիանալի եւ ուրախ նոր տարի դիմավորեցիք։ Թե ինչն էր էդ պրոցեսի ուրախը՝ չհասկացանք

Հիմա էդ մարդը կամ նման մարդիկ՝ ո՞նց գեղեցիկ քաղաք սիրեն։ Ո՞նց նոր բան սիրեն։ Նոր բա՞ն։ Իմացանք, որ նոր թաղամաս ենկառուցելու, որի անունը լինելու է «Նոյ»։ Ո՞նց կարող է ՆՈՐ թաղամասի անունը լինել Նոյ։ Ինչո՞ւ ձեր մտածողությունը Նոյից հետո չի զարգանում։ Նոյն ո՞վ ա ձեր համար։ Նոյն անգամ հայ չի։ Ի՞նչ ազգակցական կապեր ունեք դուք Նոյի հետ։ Նողը հին հրեական ավադապատման հերոս է, որը տապանով ֆռֆռացել է Մերձավոր արեւելքի տարածքներում ու իբր եկել ու դայաղ է եղել Արարատ լեռան գագաթին, ինչն էլ շատ կասկածելի է գիտական աշխարհի համար (ու ոչ միայն գիտական)։ Ու մինչեւ հիմա չիմացանք, թե Նոյը, իր ցեղախումբը ու դ սաղ զույգ-զույգ գազանները ո՞նց են ապրել տապանի մեջ։ Դա հակահիգենիկ է, էնտեղ եղել են տղամարդիկ, կանայք, որոնք օր 5 անգամ պիտի տուալետ գնային, հետո դուշ-մուշ ընդունեին։ Բա գազաննե՞րը՝ ամեն մեկից երկու հատ։ Այսինքն երկու հատ փիղ, երկու հատ բիզոն, ընձուխտ, կապիկ… ԲեգեմոՆդ վերջապես։ Պատկերացնում ե՞ք ինչ հոտ է կանգնած եղել էդ տապանում։ Ու հիմա ուզում են թաղամաս ստեղծել՝ նույն հոտով ու նույն գազաններով։ Շատ վատ է։

Հիմա ասեք. Նոյ թաղամասում ապրող մարդը կկարողանա՞ ժամանակակից արվեստ սիրել։ Կամ ստեղծել։ Կկարողանա՞ հետեւել միջազգային անցուդարձին։ Բնավ։ Նա պիտի սիրի սերիալ, որտեղ տղեն մոր հետ բամաբասում է իր կնոջից, աղջիկն էլ լացելով ընկերուհուն պատմում է, որ տղու մերը շատ այլանդակ բոզն ա։ Բա՞։ Ո՞նց ապրես երջանիկ, եթե քո հոգու մեջ վիրուսի նման մտած հայերեն երգվող թուրքական մուղամ կա, նռան հատիկ կա, էլենի օրագիր կա ու նման բակտերիաներ։

Ո՞նց կարող ես դու լինել ժամանակակից, ողջամիտ մարդ։ Ո՞նց կարող ես դու լինել կիրթ հայ։ Ո՞նց կարող է քո ազգանունը վերջանալ «յան»-ով։

Չէ, գուցե վերջանա «յան»-ով։ Բայց դու չես լինի Սիմոնյան, Մարտիրոսյան կամ Գրիգորյան։

Դու կլինես Ազիզյան։



Ինչպես նաեւ սեղմեք ԱՅՍՏԵՂ, որպեսզի գիտենանք ավելին


counters-free