(placeholder)

ՊՐԵՄԻԵՐԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՎ 15-ԻՆ


Հա… Այդ ժամանակ մեր երկրի ղեկին չի կանգնի ժողովրդին սիրաշահող մարդ: Ժողովրդին սիրաշահե՞լը որն է… եթե դու սիրաշահում ես՝ ուրեմն սիրում ես, որ շահես…Դու ժողովրդին սիրում ես, որ շահե՞ս… որ շահած ունենա՞ս… Ուզում ես շահես՝ գնա լոտո առ, մակաբույծ, ժողովրդի հե՞տ ինչ գործ ունես։

Դրա համար ցանկացա, որ սրա նմանները լինեն իրենց տեղերում, կարեւոր լծակներին… լինեն զարգացած, կարդացած, կշռադատող, ամբոխին արհամարհող, անհատին պաշտպանող անձը։

Բայց ես դեռ ասելիք ունեի եւ նրանց բոլորին ասացի,-

- Ուզում եք ես ձեզ համար մի դաժան պատմություն էլ պատմեմ, որ դուք սարսռաք։ Դա ձեզ պետք է։

- Ուզում ենք, իհարկե ուզում ենք,- ասաց Դրականը։

Բացասականներն էլ ուզեցին, աչքիս նրանք էլ էին ուզում դրական դառնալ։

- Այ դուք ասում եք ժողովուրդ, պայքար, փոփոխություններ, ազատագրում, ռեժիմ։ Դուք գիտե՞ք, թե ով է եղել ձեզնից հարյուր տարի առաջ ապրած հայը։ Վերջին հարյուր տարվա հայը, որն ունի ճակատագիր, որն ունի պատմություն եւ այդ պատմությունը կոչվում է «Չապրած մարդու ճակատագիր»։

Դուք գիտե՞ք, թե ինչ բան է, երբ մարդ ծնվում է ու չի ապրում։ Այ այդպես. բոլորը ծնվում են, ապրում ու մեռնում, իսկ նա ծնվում է, չապրում եւ մեռնում։ Նա, մարդը, որ ծնվել էր կարծեմ 1897 թվին, մարդը, որը պետք է ճեղքեր մի դարը, անցներ մյուսին, պետք է մանկություն ունենար, իր նման երեխաների հետ բակում խաղար, հետո դառնար երիտասարդ, սիրահարվեր, սիրեր, ամուսնանար, երեխա ունենար, դաստիարակեր, աշխատանք ունենար, ընկերներ սիրեր, հետո թոռներ սիրեր։ Հետո մեռներ։ Բայց մինչեւ այդ՝ ապրեր։ Բայց նա չապրեց։ Մեծ եղեռն, կոտորած, պատերազմ, աքսորավայր՝ ասում եք։ Այս բառերն ասում եք այնպես, ոնց որ այն եզամիտ Ցուպիկն ու Յորշիկը՝ դեհ, պատերազմը էր, հաղթեցինք։ Մի բառ էին ասում՝ պատերազմ։ Ասում էին ու անցնում առաջ, առանց հաշվարկելու, որ պատերազմն ուներ տարիներ, ամիսներ, րոպեներ եւ ակընթարթներ, որոնք մյուսներն ապրել են, իսկ նա ոչ։

Այդ մարդը, չապրած մարդը, Գարեգինը ծնվել էր Սփռաձոր գյուղում։ Դա Արեւմտյան Հայաստանում է, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գյուղում կար 28 տուն՝ 184 հայ բնակչով…

Ու 1915-ի ապրիլին այդ գյուղի 184 բնակչից 51-ը մորթվեցին, մնացածը անհետ կորան։

Էս շատ հեշտ է ասելը։

Դժվարը սա էր…

Թուրք ասկյարները Դաղստանի չեչեններ էին բերել, սրանք գյուղացիներին հավաքեցին… մեծ ու փոքր… տարան լցրեցին գեղի գոմերի մեջ,կրակ տվեցին, վառեցին: Լցրեցին Մալխասի Մարդոյի գոմերի մեջ, խոտի դեզեր դարսեցին գոմի շուրջ, նավթցանեցին, տվեցին կրակին: Սիրուն հարս ու աղջիկ տարան թուրքացրեցին… Գարեգինը պատանի էր, նա ամեն ինչը տեսավ… Տեսավ, որ գոմի մեջ ժողովուրդը սկսեց հազալ ու խեղդվել: Վառվող մարդիկ վազվզում, խփվում էին պատերին, ոտի տակ տրորում գետնին ընկած իրենց փոքրիկներին: Գարեգինն էլ նրանց հետ։ Նա ուշաթափվեց, բայց չխեղդվեց, չմեռավ, որովհետեւ երկաթե մեծ թեշտը ընկել էր վրան, ծածկել էր նրան… Բայց երբ արթնացավ մոխրացած դիակների մեջ՝ նա սարսռաց… Ու այդպես կիսավառված, կիսաջարդված դուրս սողաց դեպի գոմի փլված դուռը, մի կերպ իրեն նետեց դուրս…

Հետո փախուստ, գաղթի ճանապարհ…

Գարեգինի երկու քույրերը, մայրը, պապը, քեռին ու քեռուընտանիքը վառվեցին գոմում։

Ինքը մի կերպ հասավ Ռուսահայաստանի կողմը։ Հասավ Էրիվանի նահանգ, հասավ լրիվ փշրված, հիվանդություններից նվաղած… Մեկ տարի անցկացրեց կիսաքանդ հիվանդանոցում, հետո երկաթուղում սկսեց բեռնակրություն անել, բայց էդպես էլ էնքան կոպեկ չունեցավ, որ մի կտոր հաց ու պանիր ուտի ու մի անգամ գոնե կշտանա։

Դաշնակներն էկան, գնացին, բոլշեւկներն էկան, մնացին… 22 թվին Գարեգինին մեղադրեցին կայարանի պահեստից օճառ գողանալու մեջ ու մինչեւ 24 թվի աշունը պահեցին Էրիվանի բերդում։ Թե էդ ինչ բերդ էր, ո՞նց էին էնտեղ մարդկանց հետ վերաբերում՝ էդ Գարեգինին դժոխք թվաց, բայց հետո, երբ 29 թվի հուլիսին նրան բռնեցին ու բերեցին նույն բերդը՝ դա արդեն դրախտի տպավորություն էր թողնում։ Նույն բերդը եւ նույն բերդում եւս երեք տարի։ Ինչի՞ համար Գարեգինին բռնեցին 29 թվի հուլիսին եւ ինչի համար բաց թողեցին 32-ի հոկտեմբերին՝ նման հարց չեն տա բոլշեւիկին, որովհետեւ եթե բռնեին ինչ-որբանի համար՝ կգնդակահարեին։ Իսկ ինչ-որ բանի համարը սարքեցին 34-ին, երբ ընդամենը երկու տարի ու չորս ամիս կայարանամերձ բարաքներում քնող, առավոտ վեցից մինչեւ իրիկունվա ութը բեռնակրությամբ կոպեկ վաստակող Գարեգինի վրա գրեցին մատնագիր, որից հետո եկան ու տարան։ Ու մատնագիր չգրեց թշնամին, չգրեց թուրքը, ռուսը կամ մեկ ուրիշը, գրեց հայը, Բարեղամյան Գուրգենը, սոցիալիզմ կառուցող Սովետական Հայաստանի հպարտ քաղաքացին։ Գրեց՝ «Գարեգին Ասատուրյանը, որը միշտ աչքի է ընկնում իր հակահեղափոխական, հակասովետական եւ տրոցկիստական գաղափարներով, հանցավոր կերպով փչացրել է Սովետական Սոցիալիստական Հայաստանի սեփականությունը համարվող գրասենյակային գույքը, թանաքամանը, աթոռը եւ այլ բաներ, իսկ սա ապացուցում է, որ նա, որպես դաշնակցականներին հարող էլեմենտ՝ զբաղվելէ վնասարարությամբ»… Գարեգինին հարցաքննեցին չորս օր, չորս օրն էլ ծեծելով, քացով հարվածելով, արյուն հանելով։ Գարեգինը բանտից դուրս եկավ ամնիստիայով, 1937-ի փետրվարին։ Դուրս եկավ ու որոշեց փախչել գյուղ, հող մշակել ու տեսնել, իմանալ, հասկանալ, թե էդ ապրելն ի՞նչ է վերջապես։ Գնաց քաղաքամերձ գյուղերից մեկը, կիսաքանդ ու լքված մի տնանման բան գտավ, այգի սարքեց, լոլիկ ու վարունգ ցանեց, բայց բերքահավաքից կես ամիս առաջ նրա տուն ժամանեցին երեք կգբիստներ՝ Վալերի Սարուխանյանը, Կարապետ Մորդիկյանը ու մի կին՝ Սիրանույշ Ղաղրամանյանը։ Երեք հայ մտան Գարեգինի մոտ, հետո նրան տարան իրենց մոտ, որտեղ, ծեծի, ջարդի ու գանահարության ընթացքում պարզվեց, որ ըստ նոր մատնագրի՝ Գարեգինը եղել է անգլիական լրտես, մասնակցել է բանդիտական շարժմանը, եղել է տրոցկիստ… եւ այլն… եւ այլն… Գարեգինի հետ միասին՝ Գառնի գյուղի չափահաս բնակչության 18%-ը մեկ գիշերում ձերբակալվեց։ Գարեգինին տվեցին 15 տարի եւ աքսորեցին Սիբիր։ Գարեգինը, որը կարծում էր, թե լավ գիտե, թե ինչ բան է քաղցը եւ ինչ բան է ցուրտը, պարզվեց, որ սխալվում է, որովհետեւ նա տեսավ, թե ինչ է ցուրտը, այն ցուրտը, որն ընկերանում է քեզ էտապը նետվելուց անմիջապես հետո եւ այլեւս չի լքում ոչ մի վայրկյան… Ցուրտ, սառնամանիք… Սով, ծեծ, ստորացում… սրանք քնքուշ, բարի եւ դատարկ բառեր են… Այն ամենն ինչ տեսավ Գարեգինը մինչեւ 1943 թվականի գարունը՝ ոչ ոք չի կարող նկարագրել, անգամ ինքը՝ Գարեգինը։ Իսկ 43-ին հայտարարեցին, որ այն բանտարկյալները, որոնք կցանկանան իրենց մեղքը քավել արյունով՝ կարող են կռվել շտրաֆբատում, տուգանային ջոկատներում։ Ի՞նչ մեղք, հը՞, ի՞նչ մեղք... Եւ Գարեգինը գնաց մասնակցելու Հայրենականին, գնաց կռվեց, երեք անգամ վիրավորվեց, երկու շքանշան ստացավ, հետո, 44-ի հունվարին Բելոռուսում գերի ընկավ, քշվեց Գերմանիա, կես տարի անցկացրեց Մաութխհաուզենի համակենտրոնացման ճամբարում, բայց Գարեգինին այլեւս անհնար էր զարմացնել մարդկային դաժանություններով, ծեծերով, ստորացումներով եւայլնով… դրա հարյուրապատիկը նա արդեն տեսել էր։ Նույն 44-ի օգոստոսին նա միայնակ փախուստ կազմակերպեց ճամբարից, ընթացքում կրկին վիրավորվեց, բայց կարողացավ հասնել ու միանալ կարմիր բանակին… որից հետո կռվեց մինչեւ պատերազմի վերջին օրը, սովետական զորքերի հետ հաղթանակած մտավ Վիեննա… Նույն կերպով հաղթանակած վերադարձավ տուն, Սովետական Հայաստան, վերադարձավ շքաննշաններով, վերադարձավ ապրելու եւ աշխատելու եռանդով… ու 1946-ի նոյեմբերին, նրան մեղադրելով վախկոտության եւ ինքնակամ թշնամուն գերի հանձնվելու մեջ՝ ձերբակալեցին եւ ինը տարով աքսորեցին Կույբիշեւյան օսոբստրոյ… Գարեգինն այստեղ անցկացրեց յոթ տարի… կրկին նրան միացավ հին ու սարսափելի ցուրտը, սովը, բարաքների ծանոթ հոտը… եւ օրերը… չանցնող, բիրտ, իրար նման օրերը, ժամերը, վայրկյանները… Ինչից հետո, 53-ի սեպտեմբերին նրան ամնիստիայով ազատեցին, քանի որ շատերին էին ազատում: Եւ Գարեգինը կրկին նստեց էտապը, որպեսզի վերադառնա հայրենիք… բայց նա հայրենիք չհասավ, դեռՎրացական ՍՍՀ-ի սահմանին չհասած՝ Գարեգինը չարթնացավ քնից… Քնից չարթնացավ, որովհետեւ Գարեգինից Գարեգին չէր մնացել… որովհետեւ նա դարձել էր կիսամարդ, կես բուռ մարդ… մարդու մի կտոր, կիսաշարժվող ու կիսաշունչ մարմին… նվաղած, ճերմակած, կնճռոտված, փշրված, ջախջախված մի ոսկրամարմին… եւ անգամ գնացքում երկար ժամանակ ոչ ոք չիմացավ, որ վագոններից մեկում մարդ է մահացել, մարդ, որ ծնվել էր, որ ապրեր, բայց այդպես էլ ոչ մի օր չապրեց»…

Իսկ դուք ասում եք՝ ռեժիմ... Մենք ռեժիմի դեմ ենք պայքարում... չգիտես ինչ... Սերունդ կար, մի ամբողջ սերունդ, որ Գարեգինի նման՝ մեկ օր չապրեց...

Ու հիմա, հենց հիմա, չգիտես ինչի այս մշտապես կիսամպամած քաղաքի փողոցներում նշմարվում են թշնամությունը երեսներին կարկատած շնչավորներ, որոնք ապրում են, բայց չգիտես ինչի։ Գարեգինը… եւ նրա հետ մի ամբողջ սերունդ… մի ամբողջ հարյուրամյակ չի ապրել, իսկ սրանք, բավական չէ, որ ապրում են, դեռ մի բան էլ ուզում են քեզնից լավ ապրել։ Իրենք չեն ուզում լավ ապրել, իրենք ուզում են, որ մյուսները վատ ապրեն։ Ու դուրս է գալիս, որ սրանք ապրում են, սրանք ճակատագիր ունեն, սրանք անուն-ազգանուն ունեն… Հա, վերջին տարիներին էլ սրանց պահվածքում ավելացել է մի բան, որը հատուկ է միայն մի տեսակ շնչավորի եւ այդ շնչավորի անունն է գեղցի աֆերիստ։


ՉԱՊՐԱԾ ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

(հատված)


Էստեղ ես հետ եկա։ Հետ եկա, մոտեցա, կանգնեցի առջեւն ու հարցրի,-

- Լսիր ինձ, կով իմ հեզ ու բարի…

- Հա′յ կով իմ հեզ ու բարի,- ուղղեց հայ կովը։

- Հայկով իմ հեզ ու բարի…

- …եւ առաքինի։

- Անխոս առաքինի։ Բան եմ հարցնում։ Այ, էդ որ ասացիր՝ մեր երգիչները, իրենց երգած մեղեդիները…

- Հա, ի՞նչ։

- Ասում եմ՝ էդ քո ասածի մեղեդիներ երգողների մեջ թշնամական մուղամ կլկլացնող մարմնավաճառի որդինե՞ր էլ կան։

- Ինչի՞ մի հատ։ Բյուրավոր են իրենք, բյուրավոր։ Չնայած, լավ, ասենք, որ մի տաս-տասնհինգ հոգի են դրանք։

- Բա էդ եմ հարցնում։ Դրանք էլ ե՞ն հայ։

- Բա հենց դրա′նք են հայ։

- Բա ե՞ս ով եմ։

- Դու մարդ ես։

- Բա դո՞ւ։

- Ես կով եմ։

- Չհասկացա։

- Ախպեր,- պպզելով արտաբերեց Հայկովը,-դրանք մեր ախպերներն են։ Էդ երգիչները։

- Բա էդ եմ ասում, եթե իրենք քո ախպեր հայ երգիչներն են, բա ինչի՞ են թուրքական մուղամ կլկլացնում, արա, ինչի՞ են նման բան անում։

- Брат,- ավելի լավ տեղավորվելով ասաց Հայկովը,- էդ արդեն ողբերգական ճակատագրի արդյունք ա, ասեմ, իմացի։ Էդ մեր երգիչ ախպերների տատիկների հետ մի շատ անճաշակ ու դժբախտ դեպք ա պատահել…

- Մենակ չասես, որ օսմանցի զինվորները բռնաբարել են, չի եղել նման բան։

- Արա, ինչ օսմանցի զինվոր, ստեղ լրիվ ուրիշ մութ պատմություն կա։

- Ի՞նչ մութ պատմություն։

- Իմամ Ջաբրայիլ Իբն ալ Մուզաֆարի պատմությունը։ Պատմե՞մ։

- Հա, բա ո՞նց։

- Դե մի բաժակ բան լից, սկսեմ։

- Լցեմ,- ասացի ես մի բաժակ բան լցնելով,- մենակ չասեցիր՝ դու ընդհանրապես է՞գ ես, թե՞ որձ։

- Ես հայ եմ, ախպեր, իսկ ազգությունը սեռ չի ճանաչում։ Դու ստեղ լսի,- ոտը ոտին գցելով շարունակեց Հայկովը,- ուրեմն 1900-ականների սկզբներին, էս մեր Հայաստանի տարածքներում մի հատ մոլլա էր ապրում, իրա անունն էր Իմամ Ջաբրայիլ Իբն ալ Մուզաֆար, կարճ ասենք՝ Ջաբրայիլ։

- Հայ է՞ր։

- Не думаю. Իրա համար մոլլա էր, իմամ էր, ինչ էր, մարդ էր։

- Ну?

- Էս Ջաբրայիլը շատ լավ մուղամ կլկլացնող մարդ էր, անընդհատ երգում էր, բայց ընդհանուրում ինքը հեքիմ էր ու մասնագիտացած էր կանացի հիվանդությունների մեջ, ներարգանդային գործերով, էլի։ Հա։ Իր համար գյուղերով ֆռֆռում էր, սրա-նրա կնգան բուժում էր, երգում էր, սենց անշառ բաներ էր անում։

- Հա, հետո՞ ինչ, որ բուժում էր, ի՞նչ էր բուժում։

- Հարցն էն չի, թե ի′նչ էր բուժում, հարցն էն ա, թե ո′նց էր բուժում։ Ես հին կով եմ, գիտես, մի անգամ տեսա, թե ինչպես էր Ջաբրայիլը բուժում Թարխանենց Թորգոմի կնիկ Թագուշին։

- Ինչպե՞ս։

- Նախ ասեմ «ինչը», հետո ինչպեսը։ Ուրեմն ինչը։ Ջաբրայիլի կատարած «ինչը» դա մի գործողություն էր, երբ տղամարդու առնանդամը մուտք է գործում կնոջ հեշտոց՝ օրգազմ ստանալու կամ վերարտադրողական նպատակով։

- Իսկ ինչպե՞սը։

- Երեք տեսակի սեռական մոտեցումներից, այսինքն՝ հեշտոցային մոտեցում, անալ պենետրացիա եւ օրալ սեքս։ Ջաբրայիլը, որպես մոլլա՝ գերադասում էր երկրորդը՝ անալ պենետրացիան։ Ավելին, նա դրա մեծ սիրահար եւ հմուտ վարպետ էր։ Ես որ դա տեսա, մի տեսակ հանգստացա, մտածելով, որ այդ գործողությունից հղիություն չի առաջանա, երեխա չի ծնվի։ Բայց երբ տեսա, թե Ջաբրայիլն ինչ արեց Մուշեղանց Վարազդատի կնիկ Աղունիկին՝ տխրեցի մի տեսակ։

- Ինչի՞ տխրեցիր։

- Ախր էս ախմախ Ջաբրայիլը սիրում էր իր զոհերին կռացնել եւ ի գործի դնել անալ պենետրացիան, այսինքն կռացնում էր եւ խրում։ Բայց ինքն ապուշ էր, ինքը չէր ջոկում, թե ուր մտցրեց՝ հետա՞նցք, թե՞ հեշտոց։ Իսկ էս Մուշեղանց Վարազդատի կնիկ Աղունիկը խորամանկ էր, մի քիչ վերեւ տնկեց հետույքը ու Ջաբրայիլի անդամը ինքնաբերաբար հագավ ներքեւի մասին։

- Ո՞ւ։

- Ու էլ ի՞նչ ու։ Ըտենց նույն բանը էղավ Վանիկենց Հրոյի կնիկ Սիրուշի հետ, նույն բանն էղավ Ենոքանց Զոհրապի աղջիկ Արաքսիի հետ, նույն բանն էղավ… մի խոսքով, էլ հավես չունեմ։

- Ու ի՞նչ եղավ դրանից հետո, սրանք հղիացա՞ն։

- Ընենց կոնկրետ դրանցից ոչ մեկի հղիանալը չտեսա, բայց էս դեպքերից մի քսան տարի հետո՝էդ գյուղերում լավ մուղամ կլկլացնող թուլեք հայտնվեցին։ Շատ փիս ձեւով մուղամ էին կլկլացնում էդ բջի թուլեքը։ Արշականց Վզոյի տղա Նեսոն, Բաղդասարանց Զոլակի տղա Անդոն, Միրաքենց Գուրգենի տղա Առուշանը…

- Ուրեմն էս թշնամական մուղամ երգողները սաղ Ջաբրայիլի չարաճճի արարքների հետեւանքներն էին։

- Միանշանակ,- մրմնջաց Հայկովը։

- Տխուր բան ասիր։

- Բա՞։ Տուր մի հատ ծխեմ։

Երկուսով ծխեցինք։ Մի-մի թաս էլ խմեցինք։

-Գոնե սեռական օրգանների սիմուլյացիա՞ աներ էդ ապուշ Ջաբրայիլը, օրինակ սոլո եւ փոխադարձ ձեռնաշարժություններ, նման բաներ չէ՞ր սիրում։

- Չէ, դրա փոխադարձը չկա մեզ մոտ, մեր ազգի մոտ սոլո է։

- Հիմա դուրս է գալիս, որ եթե մեր մոտ մուղամ կլկլացնողներ ու դա լսողներ կան՝ դրանց պապին Ջաբրայիլն է՞։

- Տոլերանտ գտնվենք, չասենք նման բան, լռենք, կնեղանան:

Ես միանգամ էլ մտածեցի էս մուղամչիների ու դրանց լսողների մասին ու մի տեսակ խղճացի դրանց, որովհետեւ իրենք մեղավոր չեն, քանի որ արյուն կա, բան կա, ինչի՞ մարդուն վիրավորես, ինչի՞ ասես՝ այ կեղտածին ելուզակ, այ պոռնիկի հեշտոցից թռած մոծակ, ախր տատերիդ ու պապերիդ թուրքը կոտորել է, մորթել է, ջնջել է, քո երկիրը ձեռիցդ խլել ու քեզ շպրտել է էս չոլերը, բա դու ինչի՞ ես լսում էդ ազգի կլկլոցն ու մուղամը»։ Չէ, չի կարելի ասել։ Չի կարելի, որովհետեւ լսել են, լսում են ու լսելու են։ Որովհետեւ իրենց չեն կոտորել, իրենց չեն ջարդել, իրենց երկիրը չեն խլել։ Հայերի′ն են կոտորել, հայերի՛ երկիրն են խլել։

Ու դժվար աշխարհում գտնվի մի հայ, որ նման բան լսի կամ Աստված չանի՝ երգի։ Չկա նման հայ։

Իսկ մնացածները՝ ինչ ուզում են, թող անեն, նրանց արյունի մեջ մի կործանարար բակտերիա են լցրել։Լցրել են, խառնել են շարակցական հյուսվածքին, այնուհետ՝ թափել են ցիտոպլազմայի, էկտոպլազմայի, իսկ ամենավերջում՝ էնդոպլազմայի մեջ։

- Բայց մի ասա, ախպեր,- շարունակեց Հայկովը,- էդ դրանց մուղամային կլկլոցները 40 միլիոն հայ լսում ու լայքում ա։

-Ո՞նց 40 միլիոն հայ, էդքան հայ ո՞րտեղից աշխարհում։

- Դե դու յութուբում մի հատ նման երգ գտիր, տես դիտումների քանակը ու տակի քոմենթներից կարդա ու տես, թե ինչ են գրում մուղամ երկրպագող երաժշտասերները։

Ես բացեցի iPad-ը, գտա հայերեն մուղամ երգող մի շիմպանզեի, տեսա քանակը (ավելի լավ է չնշել) ու կարդացի մեկնաբանությունները, ահա. «Անդո Ենգիբարյան, գրել է՝ «կայֆ, ախպեր ջան», Նազիկ Սարյան՝ «ջաաան», Սաբինա Նարիեւա՝ «ուֆֆ», Իբրահիմ Օգյուզ - «ըֆֆֆ», Յաման Խազիեւ - «Օֆֆֆ», Այգյուլ Քյումսալ - «Իֆֆֆ», Մուհհամադ Տալիբով - «վուհհ», Ալարա Մամեդովա - «Իշլի Քյուֆթա»…

Ի՞նչ ասեի, կարկամեցի։

- Հաջող, Հայկով,- ասացի ու հեռացա նրա մոտից։

Ես շարունակեցի քայլել հայրենիքիս մշտադեղնած դաշտերի միջով, բայց արդեն չէի նայում տեղ-տեղ դուրս պրծած քարուքանդ ու կիսավեր տնակներին։ Քանի որ գիտեի. ամեն ինչը տգեղ էր։

Ես մտածում էի կովի մասին, մտածում էի Ջաբրայիլի մասին ու բոլոր մտքերս խառնվել էին իրար։

«Մենք հարգում ենք մեր մեծերին»,- անընդհատ ասում են սրանք։ «ՄԵնք, մեր մեծերը», ավելացնում են, ազգովի գնում, կանգնում են օդակայանում, որ Ազնավուրին դիմավորեն։ Մեծերից մեծին։ Եւ դա ուրախալի է։ Բայց ինչի՞ համար եք գնում, կանգնում։ Որ ձեր սմարթֆոններով նկարվեք ու ֆեյսբուք գցե՞ք։ Հա՞։ Ճիշտ եմ, չէ՞։

- Բայց այ ձեր ցավը չտանեմ ես,- բարձրաձայն սկսեցի մտածել,- ձեր քաղաքում, օրինակի համար՝ կա՞ մի սրճարան, որտեղ Ազնավուր հնչի։ Կամ որ նույն մեծերին հարգելով մտնում եք ու Ազնավուրի, Մանսուրյանի կամ մեկ այլ մեծի մասին ինչ-որ ապուշ հոդվածի տակ կեղտոտ խոսքեր եք գրում, ինչ է, թե նա չեզոքություն է պահպանում… չի միանում ձեր մուրացկանական պայքարների լաց ու կոծերին… ինչ է թե նա ձեզ «սիրողների ու պաշտողների», բայց հետո լավներդ ֆաքողների պես չի ասում՝ «Վայ, ինչ մեղկ է իմ ժողովուրդը, նրան խաբում են, ծեծում են, վայ, ինչ կեղտոտ մարդիկ են դա անող իշխանությունները»։ Ի՞նչ։ Էդպես չի՞։ Հանե՞մ ցույց տամ, թե ինչեր եք գրում։ Ցույց տամ, ընդամենը մի հատ՝ ահա, Mane Ushxanyan - Ba xi Aznavur@ joxovrdi poxer@ lapoxneri masin ban chi asum caxvac mtaVORakan@… Սա ո՞վ է գրել։ Ազգի մեծերին սիրող է՞ գրել։ Բայց ախր այս գարշատառեր շարողը մի հոգի չի, տասը հոգի չի ու հազար հոգի չի։ Սրա նման հարյուր հազար կա… սրա նման ստորածին լիրբ… սրա նման հավի չանչերով գրող… սրա նման կեղտաշուրթ երեսով… սրա նման քրտնախաշ կրծքերով, սրա նման նեխաբույր արգանդով… որից իր նման խառնածիններ են ցկնվել կամ դեռ ցկնվելու։ Իր նման ճղճիմ, պուճուր գարշանքիկներ, չորրորդ օրվա թրաշով ծնված՝ ճիվաղ մուղամքաշներ… Որ կլկլացնեն իրենց բայաթին… Արարատի սուրբ գագաթից մինչեւ Ամուլսար…

Այստեղ էլ չդիմացա։ Կանգ առա։

Ու գոռացի,-

- Հե՜յ, այ առաջին քրիստոնյաներ… էս քաղաքում ընդհանրապես քանի՞ տուն կա, որտեղից կիրթ երաժշտություն է հնչում։ Քանի՞։ Մի քսա՞ն, երեսո՞ւն։ Բա մնացածից ինչի՞ է թշնամական մուղամախառն վայնասուն հնչում, ապիկարներ, ինչի՞…

Ձայնս կորավ, ինչպես եւ այս խոսքերը կկորչեն, կգնան։

Ի՞նչ ասես, սիրում են։ Անգամ սուպերմարկետներում սրանց համար այնպիսի երգեր են միացնում, որտեղ արաբական ելեւէջներ կան, որովհետեւ գիտեն, որ դա սիրում են։ Նրանք չեն կարող գեղեցիկ բաներ սիրել, գեղեցիկ կին սիրել, գեղեցիկ երգ սիրել, գեղեցիկ բանաստեղծություն սիրել, նրանք կարող են թրիք ու աթար սիրել։

Սրանցն այն սերն է, որը միայն աթարին է կպնում։

Սիրում են կլկլոցը, սիրում են մահմեդականը ու սերիալների անուններն էլ են դնում դրանց ոգով… …հատուկ մտածված դնում են ազիզյաններ, որովհետեւ գիտեն, լա՜վ գիտեն, որ էդ էս չմոներին դուր է գալու, նրանք սիրում են «Վախ, ազիզ», նրանք ռաբիզ են, նրանք չեն սիրի Խաչատրյան, Մաթեւոսյան… նրանք կսիրեն ազիզյան…

Էս ի՞նչ եք դիտում, ի՞նչ եք լսում, ի՞նչ եք երգում, ո՞ւմ համար եք երգում…

Կոմիտասն ասում էր` դուք ձեր տանը մեջ երգեք. օտարն ականջ ունի` կլսի, աչք ունի` կտեսնի:

Բայց դուք կթողնեի՞ք, որ Կոմիտասը նման բան ասի։ Երբեք չէիք թողնի։

Ձեզ պետք չի, թե ինչ կխոսի Կոմիտասը, ձեզ պետք է, թե ինչ կխոսեք դո′ւք Կոմիտասի մասին։

ՀԱՅ ԿՈՎԻ ՊԱՏՄԱԾ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՍԵՌԱՄՈԼ ՋԱԲՐԱՅԻԼԻ ՄԱՍԻՆ

(հատված)

ԳԻՐՔԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԸՆԹԵՐՑԵԼ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

ԸՆԹԵՐՑԵԼ