Փնտրեք եւ կգտնեք

Website Building Application

2018 ԱՊՐԻԼԻՑ ՀՈՒԼԻՍ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ (m)

7/14/18

Բայց շատ խնդալու ոչխարություն է էդ «Նոր Հայաստան, նոր վարդապետ»-ը։ Չէ, նոր ապրանքը, ինչ խոսք՝ լավ բան է։ Օրինակ երբ ես որ նոր բնակարան ունեցա՝ ձեռք բերեցի նոր գազօջախ, նոր սառնարան, նոր սրճեփ, նոր օդորակիչներ, նոր համակարգիչ։ Կամ մարդ կա, սիրում է ամեն տարի գնել նոր iPhone, սիրում է էդ մարդը նոր iPhone, սիրուն բան է, սիրում է։ Բայց ես չեմ հասկանում,, թե էդ իդիոտների ինչին է պետք նոր կաթողիկոսը։ Ինչներիդ է պետք հին կամ նոր կաթողիկոսն ընդհանրապես, ի՞նչ եք անում արա դուք դրանոՎ, այ էշի տղերք։ Կամ հին կաթողիկոսի ի՞նչը լավ չի, Bluetooth 4.2 ա, ձեզ պետք ա 5-ը՞, թե էս կաթողիկոսը 3G ա, իսկ նորը լինելու է 4G LTE

Լուրջ ուզում եմ իմանամ՝ ինչների՞դ է պետք նոր կաթողիկոսը, քաքլաններ։ Հինը լավ charge չի պահո՞ւմ, արա։ Թե՞ wireless charghing լինող կաթողիկոս ա ձեզ պետք։ Լավ էլ կաթողիկոս ա, Retina HD display 5.5-inch widescreen A11 Bionic chip with 64-bit, 4K video։ 

Վրեն մի հատ նոր չխոլ քաշեք, պահեք, արա, ձերն ա։

12 июля 2018 г. 20:09



Էսօր առավոտից մի հատ լավ կրոն կամ աղանդ եմ ուզում դավանեմ, բայց երկար չէ, ասենք մինչեւ կիրակի։ Ընտրեմ ու դավանեմ էլի, դավանած ունենամ։ Բայց չգիտեմ, թե որն ընտրեմ, դրանք համ շատ են, համ էլ ամեն մեկն իր ուղղություններն ունի։ Հիսունական դառնամ, կասեն մեջներս տոկոս ա մտնում, հոգեգալստական դառնամ՝ անունս կդնեն հոգեգալուստ սահակյան, չգիտեմ։ Կամ պիտի դառնամ եհովական, կամ կիրովական, կամ կյանքի խոսք, կամ մեզի հոսք։

Հիմա էս ոչխարություններից ո՞րն ա ավելի լավ։

12 июля 2018 г. 19:29



Քաղաքակիրթ երկրներում մարդիկ իրար չեն մեղադրում ու միմյանց չեն հայհոյում կրոնական լինելու համար, այսինքն՝ ի՞նչ ուզում ես եղիր՝ քրիստոնյա, կաթոլիկ, առաքելական, մահմեդական, բուդդիստ։ Ուզում ես եղիր եհովայի վկա, ուզում ես եղիր «կյանքի խոսքից» կամ «хер-իս հոսքից»։ Ու չեն մեղադրում ոչ թե նրա համար, որ տոլերանտ են, այլ վաղուց հասկացել են, որ էդ դուռակների ու իդիոտների հետ հավես չկա գլուխ դնել։

11 июля 2018 г. 20:04



Լինում է չի լինում դախ մարդ է լինում, նա լինում է ծույլ, աշխատանքից փախչող, ռաբիզ ու ստախոս։ Սրա ոչ հա-ն է հա լինում, ոչ չէ-ն։ Երբ իրեն ասում ես՝ «Ինչո՞ւ ես օրինակ էս վատ բան անում», ինքն ասում է՝ «Հա, բա, ըտենց, էլի, բա ոնց, էլի, բա սաղ անում են, ես էլ եմ անում»։ Ու քանի որ լինում է էդպիսին՝ նա լինում է աղքատ։ Ու քանի որ լինում է աղքատ՝ նա փոխում է իր երկրի ղերավարին, որ լավ ապրի։ Տեսնելով որ լավ չի ապրում՝ փոխում է քաղաքապետին։ Հետո փոխում է կաթողիկոսին, քանի որ ինքն էն աստիճանի հավատացյալ ու աստվածավախ մարդ է լինում, որ կոնկրետ էդ կաթողիկոսը չէր համապատասխանում իր արդարագույն ոգու անաղարտությանը։

Հետո էդպես էլի շատերին է փոխում՝ նախարարներ է փոխում, պաշտոնյաներ է փոխում, օրենքներ է փոխում, բայց նկատում է, որ ոչ միայն լավ չի ապրում, այլ նաեւ ք@քի հոտ է գալիս վրայից, որովհետեւ իշխանափոխության մոլուցքի մեջ մոռացել է տռուսիկն ու ներքնաշորերը փոխել։ 

Դրանք էլ է փոխում, էլի նույնն է լինում՝ վատ է ապրում։ 

Առակս կցուցանե, որ եթե ուղեղդ չփոխես՝ хуй դու լավ կապրես։

11 июля 2018 г. 16:19



Նոր քաղաքապետը պետք է նոր ապրանք լինի, թարմ։ Նա իրավունք չունի լինել 90-ականների ճերմակած, փտած ու նախկինում գործածված իր։ Նոր քաղաքապետը պիտի լինի գնված թանկ խանութից, ասենք apple store-ից, կամ գոնե amazon-ից, չլինի էլի պատվիրված ali express-ի նման խուժան, չինական կայքից։ Նա պիտի լինի գեղեցիկ box-ի մեջ, ցելոֆանը վրան քաշած։ Քաղաքացիները նրան պիտի youtube-ում unboxing անեն, ուշադիր դիտեն բնութագրությունը՝ ինչ հզորության battery ունի, ինչ պրոցեսոր ունի, ինչ համակարգով է աշխատում։ Դա կարեւոր է, որ հանկարծ նոր քաղաքապետը windows-ով կամ android-ով գործող չլինի։ Նվազագույնը նա պիտի գործի Mac os-ով, իսկ եթե փոքր-մոքր տղա է՝ IOS-ով։ Հայկական ստեղնաշարը պիտի լինի դասական շարվածքի, որովհետեւ եթե լինի ֆոնետիկ՝ ուրեմն ինքը իսկական հայ չի։ Պետք է իմանալ նրա ձայնի հաճախականությունը, քանիսի՞ց քանիս Khz է, քանի՞ դեցիբել։

Ամենակարեւորը պիտի ստուգել, թե նա ինչ արագությամբ կարձագանքի քաղաքացիների պահանջներին եւ խնդրանքներին ու դրա համար նա պետք է ունենա ժամանակակից Face ID (որ քաղաքացուն տեսնելու պես միանա ու պատասխանի) կամ ունենա լավ գործող Touch ID (որ քաղաքացին նրա ոռին ձեռք տա ու նա միանա)։ 

Այ միայն այդ դեպքում նոր քաղաքապետի վրա կարելի է հագցնել գեղեցիկ չխոլ (որ վրեն խազ-մազ չընկնի ու որ հետո հեշտ ծախել լինի) ու գործածել։

Իսկ եթե լուրջ, հանկարծ եթե եղավ 90-ականներին պաշտոնավարած որեւէ ճերմակած ու ճլորած մողես՝ քաղաքացիները կարող են նրա վրա էնքան թքել ու ք@քել, որ խեղդվի։

10 июля 2018 г. 11:58



Երկրի ղեկավարը (լինի վարչապետ թե նախագահ) իր կյանքի ինչ-որ հատված պիտի անցակացրած լինի առաջավոր արեւմտյան երկրներից մեկում։ Այո, նվազագույնը մեկ տարի պիտի ապրած լինի ասենք Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում կամ Ամսթերդամում։ Նա պիտի այնտեղ ապրած լինի ոչ թե որպես տուրիստ, այլ որպես եկվոր։ Պիտի մետրոների մեջ տանջահար լինի, ամենատարբեր գույների մարդկանց հետ շփվի, սրճարաններում թրեւ գա, աշխատանք փնտրի, սեռական արկածներ որոնի ու անպայման գտնի (որ չգտավ՝ էլ ի՞նչ վարչապետ… չնայած որ շատ գտավ՝ էլի մի բան չի, կդառնա հարճապետ)։ 

Բա, սա շատ կարեւոր բան է, որովհետեւ երբ կիրթ մարդն ապրում է ուրիշ երկրում՝ նրա ներքին կուլտուրան փոխվում է, արժեհամակարգդ հարստանում է, մտածողության մեջ շատ բան է ծնվում, արժեւորում է անցյալ, նոր գաղափարներ ու մտքեր են ծնվում նրա ուղեղում ու նա չի մնում մնում հողին կպած, հասկանում է, թե ինչ գլոբալ խնդիրներ կան աշխարհում։ Ամեամակերեսայինը՝ տեսած է լինում, գիտենում է, թե ինչերի են հասել այդ մարդիկ ու ցանկանում է, որ իր երկրում էլ նույնը լինի։ Ու երբ արդեն դառնում է երկրի ղեկավար՝ փորձում է ամեն ինչին նայել ավելի բարձրից, ավելի հասուն դիրքերից եւ արդեն ուշադրություն չի դարձնում նեղ ազգային-գեղցիական ցանկություններին, չի արժերում ամեն տեսակի գավառական մտածողությամբ մարդկանց, զզվում է անկիրթներից, ռաբիզներից եւ այլ թափթփուկներից ու փորձում է կառուցել կիրթ մարդկանց հասարակություն։

Հասկանալով, որ երկրի հարստությունը գրագետ, կիրթ ու զարգացած մարդիկ են, այլ ոչ չմոներն ու փոշոտները։

8 июля 2018 г. 15:14



Եթե հիմա ինչ-որ մի զանգված շարունակի բողոքել, թե բա ինչի՞ են կասկածվողներին, բռնվողներին կամ բռնվածներին բաց թողնում, դուրս կգա մի նոր օրենք, ըստ որի «Վերջին 10 տարվա ընթացքում բոլոր տեսակի ընտրակաշառքներ վերցրած անձանց անխտիր ձերբակալել ու առանց դատաստանի 5 տարով նստեցնել»։ Այ էդ ժամանակ կձերբակալվեն կես միլիոն մարդ (էդ «ինչի՞ բաց թողին» ասողներն էլ հետը) ու ահագին մաքուր օդ կլինի շնչելու։

5 июля 2018 г. 17:55



Հիշեցի էն տարին, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր։ Ինչքա՞ն ձեռ առան էդ խեղճ մարդուն, քայլեցին վրայով։ Ու մեր ժողովրդի կյանքի էդ հատվածը կարելի էր կոչել Хождение по мукам!

4 июля 2018 г. 23:41



Մարդիկ կան, որ կես միլիոն կտան ու ամենավերջին այֆոնը կառնեն, 200.000 կտան Բաքսիին, ամիսն էլ 40.000 կտան, որ ձմեռը չմրսեն, բայց 100.000 չեն տա սովորական օդորակիչին ու երեք ամիս շարունակ կգրեն «Տանը շոգ ա»:

Տանը շոգ չի, դուրսն ա շոգ։

1 июля 2018 г. 16:45




Mezzo-ով Համասյանի մասին երկար ֆիլմ են ցույց տալիս։ Ու երեւի ոչ մեկը չի նայում, չի լսում։ Նկատի ունեմ՝ հայերից ոչ մեկը։

Որովհետեւ դա նրանց պետք չի։ Իսկական արվեստ պետք չի, գիտություն պետք չի, Ազնավուր պետք չի, Արոնյան պետք չի, ոչինչ իրենց պետք չի։

Իսկ ի՞նչ է պետք։

Առաջին հերթին իրենց պետք են «արդարության» համար պայքարող քաքոտ ու փրչոտ «հերոսներ», նույն տեսքի «քաղբանտարկյալներ», պետք են քաղաքակության մեջ կղկղանքի պես շպրտված անդուր թուլա գործիչներ, պետք են մանվելներ ու լֆիկներ, ահավոր շատ պետք են Արմենչիկներ ու դրա նման լիքը շիմպանզեներ, պետք են Ազիզյաններ ու քարեդարդեր։

Կան ու պետք է քննարկվեն 70-ից ավել անտաղանդագույն դերասաններ (պուդելի նման, գաճաճ տուզիկներ), բուլդոգի պես պռոշներն ուռցրած ագարկա դերասանուհիներ, բոլորն էլ գռդոնչի, կոպեկի մեռած պուտանկեք, իրենց զզվանք սերիալներով, իրենց անդուր ֆիլմերով... կան մի 5 հատ ոռ մտնող աստղ-դերասաններ ու մի քանի հատ էլ դախ ռեժիսոր, կան 60-ից ավել արաբական կլկլցնող բոզի աղջիկ երգչուհիներ, մի 50 հատ արտասանող տավար, մի քանի հատ «սթենդափ» անող անմակարդակ ջեբի շուն, սիտկոմների մեջ խաղացող մի քանի հատ չմեծացած խոզի վաստակներ ու էլի լիքը նման նման խլամ։

Բա ո՞նց եք ուզում գավառ չկոչվել։

1 июля 2018 г. 2:15



Էդ որ հիմա էդպես վերջին տարիների իշխանականներին ու հարստացածներին բռնում են, բա ինչի՞ չեն ուզում բռնել 90-ականների իշխանավորներին, քաղգործիչներին, թալանչիներին, կաշառակերներին, ոջլոտ մորուքներով ու ավտոմատներով փողոցներում ֆռֆռացող մարդասպաններին ու բոլոր հհշ-մմշական անգրագետ բոսյակներին։

Այսինքն, դրանք ինչ որ արել են՝ լավ ե՞ն արել։ 

Ամեն ինչ ճիշտ ե՞ն արել, իրենց աշխատանքով ե՞ն հարստացել, հողատարծքներ չե՞ն տվել (կամ պատրաստվել տալու)…

Թե՞ տանկերն ու բտր-ները ժողովրդի վրա չեն հանել ու 96-ի ընտրությունների մարդ չեն ծեծե՞լ-սպանել… Թե՞ կես միլիոնից ավել հայ երկիրը չի լքել ու փախել էդ պոռնիկի վաստակների պատճառով…

Գուցե դրանք ու դրանց մամաները целка են եւ նրանց կուսաթաղանթները ամբողջակա՞ն են ու անձեռնամխելի բոլոր ժամանակների համար։

Իսկ կարող է՞ հերոս են իրենք, էդ motherfuck-վածները։ Ամեն փրչոտ չաթլախի բոզի տղու ասում եք «մեր հերոսն ա»:

Բա բռնեք ու group sex արեք հետները, հետո գցեք pornohub, որ մի 500.000 դիտում ունենա, փող բերի, լցնեք բյուջեն, էս մարդկանց թոշակները բարձրացնեք…

30 июня 2018 г. 11:29



Առաջվա նախագահականի շենքը Փաշինյանը տվեց նախագահին, ինքն էլ պիտի գնա կառավարության շենքում նստի։ 

Հարգեցի։

Բա ի՞նչ, կեսարինը կեսարին, նախագահինը նախագահին։

Դե տրասպորտի առումով երկուսն էլ մետրոյի մոտ են, վարչապետի եւ նախագահի համար էլ գործի գնալ-գալը հեշտ է, բայց դե վարչապետը միշտ պիտի կառավարության անդամների կողքին լինի, որ սանձահարի նրանց այլեւայլ նկտումները, թե չէ ո՞վ գիտի, դավադրություններ անել կա, Հուլիոս Կեսարին խփել կա, իսկ բրուտոսները, ցիցերոններն ու կասիոսները վխտում են ամենուր։

29 июня 2018 г. 14:58




Անհասկանալի արտահայտություն, որը շատ եմ լսել ու կրկին լսում եմ.

-Ես վատանում եմ կանդիցիաներից, անջատեք։

Հենց էդպես, ինքը կարող է գալ ուրիշի տուն ու ասել՝ անջատեք, այսինքն հեչ, էլի, որ ուրիշների համար վատ է լինելու, կարեւորը ինքն է, որ «վատանում է»։

Ուրեմ 35 աստիճան շոգից դու չես վատանում, բայց երբ նորմալ 22 է լինում՝ վատանում ե՞ս։ Բա ինչի՞ քո մեջ չես նկատում աննորմալությունը, այլ նկատում ես կոնդիցիոների մեջ։

Ավելի շատ գժվում եմ, երբ սա ասում են ինձնից երիտասարդները։

27 июня 2018 г. 21:20




Էդ ԵԿՄ-ն ինչի՞ համար է ստեղծված, ո՞վ կարող է ասել։ Թող կոչվի վետերանների կլուբ, էնտեղ էդ մարդիկ նստեն, դոմինո խաղան, մեկ-մեկ էլ ուռեն, ուրիշ ինչի՞ է պետք դա։ Թե՞ որ պատերազմ սկսկվի՝ ԵԿՄ-ն հանելու է ռազմածովային նավատորմը ու մեզ պաշտպանի։ Հիմա պատերազմի ձեւերը փոխվել են, տղերք ջան, ձեր բերդանկեքով գնաչեք արջ ու վագր խփեք, հիմա արդեն բեսպիլոտնիկը հին բան ա…

Է, ում եմ ասում, հեսա կասեն՝ հերոսներ են ու հարցը կփակեն։

Իսկական հերոսը դալբայոբ չի լինում, ԵՐԲԵՔ քաղաքականությանը չի խառնվում, ձայնը չի լսվում, ասեմ իմանաք, ու իրենց անունները դուք չգիտեք ու չեք էլ իմանա։





Ուրեմն ասեմ, որ նախկին իշխանություններին ու մանվել-մունվուլ ալիգարխներին հայհոյելը, հեղափոխություն ողջունելն ու գովելը շատ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ, որովհետեւ, ասում են, որ էս վերջերս էդպիսի բաներ անող մի քանի հոգի պատահաբար մեռել են ու գնացել են դժոխք։ Էնտեղ էլ զարմացած հարցրել են՝ «Խի՞, ախպեր, մեր հոգին պիտի գնար դժոխք, մենք ՀՀ հպարտ քաղաքացիներ ենք, ինչի՞ պիտի մեր հպարտ հոգիները էս ազիզ օրօով դժոխք գնային»։

«Դե լսեք ինչ եմ ասում, այ պիդրներ, - պատասխանել է դժոխապետը,- նախ դու, մեռնող առաջին, դու 2013-ին եւ 16-ին 20.000-ական ընտրակաշառք ես վերցրել, իսկ հեղափոխության օրերին գոռացել ես «Իշխանություն, հեռացիր», էդ մեկ... իսկ դու, այ մեռած բլոճ, մանվել ես քրֆել, բայց մանվելանմանների արածները քո աչքով տեսել ես ու ձայն չես հանել… Իսկ դու, այ пидарас, ամբողջ կյանքդ իշխանական TV-ներում փողեր ես աշխատել, բայց հեղափոխության ժամանակ՝ շքանշանդ ու կոչումները «հետ ես հանձնել», ասելով որ «ինձ պետք չի… Իսկ դու, уродина, սպասել-սպասել ես, ձեն չես հանել ու հեղափոխության ամենավերջին օրը գնացել, սելֆի ես արել քեզ հրապարակում, գցել ես ինստագրամ ու տակը գրել ես «մեռնեմ թավշյա հեղափոխությանը»։ Ու ասեմ, որ դրա համար էլ մեռել եք սաղդ ու դրա համար էլ ստեղ եք, վերջ, հանվեք, կռացեք, հիմա ձեզ պիտի трахать անենք մի քիչ, քիչ, էլի,ընդամենը մի հավերժության չափ»։

Բա…

24 июня 2018 г. 17:13




90-ականներին իշխանության կազմում առկայծած, թալանի երկար ճանապարհ անցած չ@թլախներ են նկատվում, որ կարծելով, թե մարդիկ չարացած են միայն նախորդ իշխանություններից ու այդ պատճառով մոռացել են իրենց կերած մեծ, փոքր ու միջին կղկղանքները, ինչպես նաեւ օգտվելով, որ այսօրվա երիտասարդությունը (20-ից 30 տարեկան սերունդը) տեղյակ չի (կամ լավ տեղյակ չի) իրենց կատարած չարագործությունների եւ ոճրագործությունների մասին (այդ տարիներին փոքր են եղել)՝ հիմա սկսել են ակտիվանալ ու ինչ ասես որ չեն խոսում՝ էսինչը վտարանդի է, պիտի վերադառնա, էնինչը էն ժամանակ սենց լավ բան է արել… իսկ մենք երեխու պես մաքուր ենք, մեր ու մեր մամաների կուսաթաղանթները ամբողջական են ու անվնաս։

Արա, այ սպիտակած, կիսաչորացած ու փտած մսի կտորտանքներ, fuckեմ ձեր ДНК-ն, երեւի ուզում եք, որ հիմա մի հատ դնենք ու հատ-հատ հիշեցնե՞նք ձեր կատարած ապաժողովրդական քայլերը, հը՞։ Ձեր կատարած սպանությունները մեջտեղ հանե՞նք, թե ձեր «շարժման» մոջահեդի ոչլոտ միրուքներով, ավտոմատները վզներից կախած անգրագետ բաշիբոզուկների լեքսիկոնն ու պահվելակերպը։ 

Ինչի՞ էիք դուք, դեգեներատ ու անգրագետ չմոներ՝ քաղաքի մեջ ավտոմատներով ֆռֆռում, թշնամին քաղաքում է՞ր, թե՞ սահմանին։

Ոչ, ձեր թշնամին միշտ էլ կիրթ ու ինտելիգենտ մարդիկ են եղել, ցածրախավ չուրկաներ։

Դուք եք եղել էս ամբողջ թալանի առանջնեկներն ու հեղինակները, այ փրչոտ շներ, էնպես որ հիմա մտեք ծակը, քանի մենք չենք կոխել…

23 июня 2018 г. 11:15



«Fake նորություններ» շարքից


Այսօր կեսօրին, Ազգային Ժողովի մերձակայքում, ՀՀ Ոստիկանությունը հայտնաբերել է մի դիակ։ Ինչպես ասել է գլխավոր քննիչը «Քանի որ դիակը հայտնաբերվել է քաղաքում, կնշանակի որ դա քաղաքական դիակ է»։ «Ամեն ինչից դատելով»՝ ասել է դատաբժշկական էքսպերտը,- «դա 90-ականներին քաղաքական ասպարեզում առկայծած եւ այն ժամանկներում պաշտոնյա եղած, երկիրը թալանած հհշ-իստ, լեւոնական բոզի տղու դիակ է, որ ցանկանում էր այժմ մտնել ազգային ժողով եւ զբաղվել քաղաքական ռեւանշիզմով, ինչն էլ պատժվում է օրենքի ողջ խստությամբ, քանի որ ըստ 1065 հոդվածի, 8745-րդ կետի՝ ռեւանշիստների ամորձիները լավաշ կտրելու մկրատով կտրում են եւ զետեղում են հետույքը»։ 

Քննությունը դադարեցվել է, որովհետեւ դրանց դիակներից բոլորը զզվում են։

22 июня 2018 г. 16:59



Մեկ մեկ տերտերական կայքեր եմ մտնում ու կայֆեր եմ բռնում, էսօր էլ Ադամի ու Եվայի մասին այսպիսի բացատրություն կարդացի, մեջբերում եմ՝ «Տեսնելով, որ Ադամն օգնականի կարիք ունի, Աստված մի օր, նրա վրա խոր քուն բերելով, վերցրեց նրա կողոսկրերից մեկը, տեղում միս լցրեց եւ այդ կողից մի կին ստեղծեց Ադամի համար»:

Չհասկացա, ախպեր, տեղում միս լցնելը ո՞րն ա, կարող ա՞ էդ Եւան կալբաս էր, որ պիտի մեջը աղացած ֆարշ լցնեին։ Կարող ա՞ աղիքի թաղանթ էր ինքը, որ միս լցնեն ու կախեն չորանա։

Վիրավորական բաներ են գրում կանանց մասին, ես դեմ եմ։ Կինը ներշնչանքի աղբյուր է, այլ ոչ սարդելկա։

21 июня 2018 г. 13:16




ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ


Ավելի քան 700 տարի, միջնադարյան եւրոպայում տիրում էին խոշոր եւ մանր ֆեոդալներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ սեփական տարածքն ու ամրոցը իր բոլոր թաշախուստներով՝ սեփական տերտերներ, աշխատավոր գյուղացիներ, ընտանի կենդանիներ, ուտելիքների պահոցներ եւ այլն։ 

Ադ ժամանակներում հայեր կային, բայց քարտեզի վրա Հայաստան չկար։

Եւ այս ֆեոդիլզմը եւրոպայում շարունակվեց մինչեւ 18-րդ դարի վերջերը։ Այնուհետ առաջ եկան լուսավորիչներ, տեղի ունեացան հեղափոխություններ ու մեջտեղ եկավ Նապոլեոն, որը ձեռնոց նետեց միջնադարյան խավարին եւ արդեն 18-րդ դարի կեսերին ֆեոդալները վերացան на фиг.

Բայց այդ ժամանակ էլ քարտեզի վրա Հայաստան չկար։

Հիմա գլոբուսի վրա հայտնվել է Հայաստան, որը պետք է այդ ուղին անցնի եւ անցնում է իր ֆեոդալներով, իերնց քրջոտ «ամրոցներով», բակում սարքված մատուռներով, վագրերով եւ այլն։ Այսինքն տեւելու է նվազագույնը 500 տարի կղերաֆեոդալական համակարգ, հետո մեկ դար ազատագրում ու հետո ազատություն, լուսավորություն եւ ժողովրդավարություն։

Որպես լավատես մարդ ասեմ, որ 2700 թվականին մենք կունենանք կարգին պետություն։

20 июня 2018 г. 13:45



Եթե ասենք նոր օրենք դուրս գա ու ձեւական հայրենասիրություններ անողների ու արածների մամաներին հեկեկացնեն՝ շատ տեղին կլինի։ Ասենք բռնեն էն motherfucker-ներին, որ գնում էին ու սահմանի մոտ սիգարետի բլոկներ էին շպրտում զինվորներին։ Բռնեն ու էդ շպրտողների մամաների մեջ մի-մի բլոկ Winston մտցնեն, իրենց ընտանիքի աջքի առաջ։ Ու Live նկարեն, գցեն PornoHub։ Թույն կնայվի։ Բայց Արմենչիկի նկատմամբ չարժի նման բան անել, որովհետեւ ժողովուրդը ճիշտ չի հասկանա ու մի 2.5 միլիոն հայ դուրս կգան նոր իշխանությունների դեմ ու լրիվ նոր հեղափոխություն կանի՝ ոչ թավշյա։

Ինչ եմ ուզում ասել՝ ժողովուրդը սիրում է իր մեծերին։

Էդ էի ասում։ Դրա համար առողջ Կոմիտասին տարան զոռով գժանոցում փակեցին ու մեռցրին, իսկ Արմենչիկին կպաշտպանեն դոշով, հոգով, սրտով ու ոռով։

19 июня 2018 г. 22:04



Ամբողջ աշխարհում, բոլոր տեսակի սպաների եւ զինվորականների համար գոյություն ունի «Սպայի պատիվ» հասկացությունը "Честь офицера". Ու երբ որեւե սպա (մանավանդ բարձրաստիճան) հասկանում է, որ իր արարքների պատճառով կանգնել է խայտառակության եւ համընդհանուր պարսավանքի ալիքի առջեւ՝ վերցնում է իր մարտական զենքը եւ մի գնդակ է արձակում ճակատին, որից հետո, ինչ էլ լինի՝ նրան համարում են գոնե պատվով մեռած։

Բայց էս չմոների համար ի՞նչ պատիվ։ Միայն իր ցածր, ստոր խավի ծագումն իրեն արգելում է հասկանալ «պատիվ» բառի իմաստը։ Ազնվությունը ո՞րն է էդ խավի համար, իրենք ծնվում են զաբոռների տակ, նույն զաբոռների տակ իրար զմբխած ծնողներից, մեծանում են աղքատ ընտանիքում, մանկությունն անցկացնում են մառոժնի ու կանֆետ չկերած կարգավիճակում, աչքը՝ սրա-նրա ունեցվածքին, հետո մեծանում ու դառնում են մառադյոռ։ Դե հիմա զենք տուր ու ասա՝ առ քեզ խփի ու ասենք ինքն էլ խփի՝ կարծում եք կմեռնի՞։ Хер! Գնդակը կկպնի չուգունե ճակատին ու հետ կթռնի на хуй. 

Շարիկովին վերացնելը հեշտ չի, պիտի ձեւ գտնես ու էլի շուն սարքես։

Բա։ Էդ շիմպանզեների ցեղն ուրիշ է՝ ցածր իրենց ծագումը թույլ չի տալիս, որ արագ սատկեն։ Դրանց ДНК-ն ուրիշ է, դրանց համար նոր քֆուր կա՝ վայ ДНК-դ ք…եմ։

Ու մի մոռացեք, որ էդ խավը ժողովրդի 70 տոկոսն է, որոնք հենց հիմա իրեն քրֆում է։

Բայց քանի որ դեռ աղքատ են՝ աչքի չեն զարնում ու ձենները չի լսվում։

19 июня 2018 г. 15:15


Ասում են՝ «Պիտի պատժվի օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի»…

Այնինչ պիտի ասվեր՝ «Պիտի պատժվի օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից թե ինչի վաստակ ա, բոզի՞ թե գ7-ի»։

18 июня 2018 г. 15:00



Արաաա…

Վարչապետը բռնել տվեց արջապետին։

18 июня 2018 г. 0:41




Ասում է՝ «Եւ այդ սննդամթերքով կերակրել է իր կենդանիներին՝ արջերին եւ վագրերին»…

Նախ սկսենք ոչ թե այնտեղից, թե ինչ սննդամթերքով ու միջոցներով է կերակրել արջերին ու վագրերին, այլ այնտեղից, թե ինչո՞ւ պիտի նա ունենա արջեր ու վագրեր, դրա կայֆը ո՞րն է։

Ու եթե 21-րդ դարի մարդը իր տան առջեւ 3 մետրանոց դարպասներ ունի, եթե իր բակում անձնական եկեղեցի ունի, եթե տանն ունի արջեր ու վագրեր, ուրեմն նա չի կարող ունենալ անմեղության կանխավարկած։

Կամ պիտի արջ ունենաս կամ անմեղության կանխավարկած, երկուսը միասին չես կարող ունենալ։

17 июня 2018 г. 20:02



Շնչավորների մի ՍՈՌՏ կա, որոնց դեմ պետք է այնպիսի միջոցներ կիրառել, որ դրանք ուղղակի չերեւան։ Ոչ մի տեղ չերեւան, ոչ մի բան չխոսեն, լրագրողները դրանց չմոտենան ու բան չհարցնեն։ Դրանք ցածր խավի, հիմնականում գեղցի, չմո-չնդլյակներն են, որ ունիտազի քաքի նման ճկունորեն դուրս են գալիս ջրի երես ու դու պիտի հանդուրժես։ Բայց ո՞նց կարելի է ստեղծել քչից-շատից տանելի երկիր, երբ միջին ու նոր սերունդը անընդհատ տեսնում է էդ говно-ներին։ Ու ամենահավորը՝ արդեն սովորել է, որ էդ գանձյակները պիտի լինեն, ֆռֆռան, գռմռան ու իմիջ ստեղծեն։

Հիմա կոնկրետ ինձ ու ոչ մեկին էլ արդեն չի հետաքրքրում, թե «կռված տղեք» են դրանք թե ասենք 90-ականներին եսիմինչ խեռիս «ազգասիրական» գործն են արել արել՝ ԻՐԵՆՔ ՊԻՏԻ ՀԻՄԱ ՉԵՐԵՎԱՆ ու վերջ։ Կռված… Էդ ո՞ւմ համար են, է՞, կռվում դրանք։ Ժողովրդի՞։ Ի՞մ։ Хуй! Ու զզվացրել են արդեն՝ հերոս, հերոս, մեր հերոսները։ Ամեն ջեբկիր սանց համար հերոս է, ամեն անթրաշ դալբայոբ՝ քաղբանտարկյալ։ Ընդհանրապես՝ կիրթ եւ առաջավոր ժողովուրդները ամեն ոռի ծակում հերոսներ չեն փնտրում, հիմա դրա դարը չի։ Հերոսաfuck մի եղեք։ «Մեր համար ա կռվել»… Իսկ չգիտե՞ք, որ անկիրթ մարդը կռիվ տալ չի էլ իմանա, ասեմ իմանաք։ Ու հիմա կբռնվեն, թե չեն բռնվի՝ կոնկրետ դա պիտի մեզ չհուզի, որովհետեւ իշխանական կլինեն թե ընդդիմադիր՝ արտաքինով փնթի, խոսելիս ինչ-որ զզվելի բարբառ գործածող, անմակարդակ, ռաբիզ ու անտաշ չոբաններին պիտի նոր սերունդը չտեսնի։

Ցածր ու անկիրթ մարդը որ մեռնելուց լինի ու ջուր ուզի՝ չեմ տա… շարքային ռաբիզը կամ թեկուզ ռաբիզ սիրողը հացի կտոր ուզի՝ չեմ տա ու շատ ճիշտ արած կլինեմ։

17 июня 2018 г. 13:10



Ինչպես են այս ամառ մամաները դաստիարակում իրենց երեխաներին.


- Բալիկ ջան, իմ ապագա ՀՀ հպարտ քաղաքացի թուլա ջան, եթե քեզ հիմա լավ չպահես, եթե լացես ու չքնես՝ ես հենց հիմա կզանգեմ ԱԱԾ, կգան աղմկալի բացահայտումներ կանեն, կոռուպցիոն սխեմա կհայտնաբերեն, քեզ կտանեն կդատեն ու կեթաս-կկորես, այ ուռո գլուխ անասուն լակոտ։

16 июня 2018 г. 13:25




Կովության սուր նոպայով տառապող էակներ են առաջ եկել, որ կյանքում ու գրառումներում մյուսներին շատ խիստ վիրավորում են՝ թե բա «Սրան հանկարծ չկպնեք, նրան չքննադատեք, էսինչը լավն ա, բան չասեք, դու ո՞վ ես որ էնինչին քննադատես» ու նման իդիոտություններ։ Այդ հին ու տխմար մտածելակերպով օժտված կովերը չեն հասկանում, որ իրենք պետք է անցնեն ՈՒՀ-ի (Ուղեղի Հեղափոխության) երկարատեւ կուրս։ Ասա, այ փտախտից քարացած եւ քաքացած ուխտի բալա, եթե քո գանգատուփում չի տեղավորվում, որ ժողովրդավարությունն ու ազատությունը դա ցանկացած ազատ մտքի անարգել դրսեւորումն է (ինչի համար էլ ԻԲՐ դու պայքարել ես, այ մոծակ) ու դրանից բխում է, որ ես ՈՒՄ ՈՒԶԵՄ նրան էլ կգովեմ, կծաղրեմ կամ խայտառակ կանեմ՝ լինի դա նախարար, հոգեւորական, լինի կաթողիկոս, վերելակավար, բարեգործ, ազգի հերոս, անդամալույծ, զոհ, կորած, հիվանդ, մահամերձ կամ մեռած մարդ։ Կարող եմ միզել բոլոր տեսակի կուսակցությունների, կրոնների, աղանդների, պաշտանմունքների, պայքարող չպայքարողների, քաղբանտարկյալների եւ նրանց համակիրների վրա։ Ընդ որում շատ ԴՈՒԽՈՎ։

Ուրիշ բան, որ կոնկրետ դո′ւ դրա իրավունքը դեռ չունես, քանի ՈՒՀ-ի առաջին փուլը դեռ չես անցել։ Ու ասեմ, որ էդ առաջին փուլը նվազագույնը 2 տարի է։

14 июня 2018 г. 14:51




- Վախ, ինչ լավա՝ էսինչ պաշտոնյան մետրոյով է գնում գործի, էնինչը կարմիր լույսի տակ կանգնում է, էն մյուսի տղեն էլ ծառայում է բանակում, զիլ ա։ Մենք իրեն սիրում ենք... 

Չհասկացանք։

Ստալինի երկու որդիներն էլ կռվել են պատերազմում, մեկն էլ գերի է ընկել ու զոհվել, որովհետեւ առաջարկել են փոխանակել՝ նա էլ չի համաձայնել։

Բա ինչի՞ Ստալինին չեք սիրում, վատ տղա է՞ր…

13 июня 2018 г. 12:21



Շատերին թվում է, որ եթե այսինչ կամ այնինչ նախարարը լավն է՝ ուրեմն այդ ոլորտում մեր երկրի գործերը լավ կլնեն։ Ասենք եթե կրթության նախարարը լավ տղա է (ասենք) ուրեմն մի 5 տարի հետո բոլոր լինելու են գրագետ, կիրթ, զարգացած, կարդացած ու խոսելու են մաքուր գրական հայերենով։ Ավելին՝ գրաբարով են խոսելու, այսինքն եթե պիտի ասեր «Արա ախպեր, վայ մորս արեւ, մի հատ որ չռփեմ՝ կլմըզվես ասֆալտին, այ բոզի տղա», հիմա կասի «Օ, զեղբայր իմ, արեւաց մորաց, բազուկներեն զապտակն իմ կշառաչե զբերանդ ամենայն եւ ինքզինքդ կծավալվես ասֆալտաց ամենեցուն, օ դու որդեակ զպոռնիկաց»։

Բա։ Էդպես հավատում են։ Ասենք, մշակույթի նախարարն էլ եթե լավն է, ուրեմն բոլոր մի քանի ամիս հետո ՀԱՅՖԻԼՄ-ը միանգամից 20 հատ Սքորսեզեի մակարդակի նոր ֆիլմ կարտադրի, մեջը լիքը լավ խաղացող հայ դերասաններ (արդեն խնդալու ա) ու 20-նն էլ կստանան 20 Օսկար, 120 ոսկե ծիրան ու 550 ոսկե բադրջան։ Էկոնոմիկայի նախարարի լավ լինելու շնորհիվ էլ մարդիկ կաշխատեն օրեկան 3 ժամ, բանանը կդառնա 20 դրամ, միջին աշխատավարձն էլ 2 միլիոն դրամ ու կարաս ամիսը 100.000 կիլո բանան ուտես ու տրաքվես։

Կատակը կատակ՝ բայց մարդ կա լուրջ հավատում է նման բաների, փոխանակ քարը քարին դնի ու երկիր ստեղծի։ Ու արագացնի, որովհետեւ ասենք եւրոպական երկրների բնակիչներն այդ բաներն արել են միջնադարում։

12 июня 2018 г. 20:32




Մի հատ էլ անիմաստ արտահայտություն կա, որ վերջին շրջանում ցփնում են ամենուր՝ նոր Հայաստանի արժանապատիվ քաղաքացի։ Ու նաեւ ասում են, որ ժամանակի ընթացքում, մեր քաղաքացիները կդառնան արժանապատիվ քաղաքացի։ Ուզում եմ իմանալ, թե արդյոք ովքե՞ր են (հեյ) էդ արժանապատիվ քաղաքացիները։ Ո՞վ են արա, դրանք։ Կամ էդ ովքեր են, որ պիտի իրենց ԶԳԱՆ որպես արժանապատիվ քաղաքացի։ Ու ի՞նչ կապ ունի երկրի քաղաքական-հասարակական իրադրությունը կամ իշխանությունները մարդկանց արժանապատվության հետ։ Բայց հիմա պիտի զգան։ Այսինքն՝ մի ամիս առաջ չէին զգում, հայաթում նստած սեմուշկա էին չրթում, բարձրաձայն քրֆում ու սաղից բամբասում, արմենչիկ էին լսում ու կայֆ էին ստանում, կարտ էին խաղում ու իրար 1000 դրամ քցելով ուրախանում ու հիմա հոպ… резко փոխվում են, արժանապատվությունը եռում բերաններից դուրս է թափվում, բակում Մոցարտ լսելով շախմատային պարտաներ են վերլուծում, քվանտային մեխանիկայի մասին են վիճում, իրար ասում են «մսյե», «մադամ», Կանտից ու Հեգելից ցիտատներ են բերում… 

Դե երեւի էդ է, չենք հասկանում։ Մառշռուտնու շոֆերներն էլ բակալավրի շորերով ու պարիկով են լինելու, խոսելու են չափածոյով եւ ուղեւորներին հարցնում է, թե ինչ երաժշտության տակ կցանկանայիք ուղեւորվել Չարբախ

Ի՞նչ միացնեմ ձեզ համար

որ դուք չզգաք անհարմար

որ կատարենք սահուն երթ

կառաջարկեմ ձեզ Շուբերտ…


Արժանապատիվ դարձած ուղեւորն էլ կասի՝

- Եկեք գնանք մենք մեր յան

այնտեղ լսենք Տերտերյան

ՎԱՐՈՐԴ - Անխոս, ընդմիշտ, առհավետ

Լսենք Տերտերյան Ավետ…


Բա՞։ Շուտով էսպես է լինելու։

9 июня 2018 г. 16:40




Վայ քո, արա, տերտերները Live են մտնում, ընդ որում, ամենատարբեր տեսակի, դիրքորոշումների ու սեռական ուղղվածության տերտերներ։ Կան պահպանողական տերտերներ ու կան նաեւ ռադիկալ, ջիհադիստ տերտերներ։ Էս վերջիններս տերտերների հեղափոխական թեմն են։ Շարքային քաղաքացիներն էլ share են անում էդ live-երը ու չես հասկանում, թե ինչի՞, ինչի՞դ ա պետք, մի հարցնող լինի, գնա սովորի, գիրք կարդա, տերտերները խեռիդ պետք ե՞ն, որ հիմա share ես անում, դու ուրիշ պրոբլեոներ չունե՞ս կյանքում, այ պլանկտոն։ Մարդ կա, որ ոռը տժժում ա հասարակական-քաղաքական կյանքով ապրելու համար, եթե մի բանի չխառնվի՝ մեզը մարմնում կեռա ու բերանից դուրս կթափվի։ Ու սրանց նմաններն են, որ կարող են մատով ցույց տալ մեկին ու նման իդիոտություն ասել՝ սա աթեիստ ա, սա հայ չի։ Մեռնեմ առաքելական ջան ու ջանդակիդ, էն մարդը աթեիստ ա, դու էլ էշ ես, հիմա ո՞ր ա վատ։ 

Հա, բայց տերտերները խնդալու բեսեր են։ Իրենք չեն ջոկում, որ առաքելական հավաքում Live մտնելը ոռ մտնելուց մեծ մեղք է։ Բա ո՞նց, սատանայություն ա, ախպեր։ Դու, տերտեր հոպար, պետք ա տանջվես, որ հավատքով ձուլված ոսկե խոսքերդ հասնեն մոլորյալ ժորովրդին ու ծվարեն նրա հոգու խորխորատներում։ Գրիգոր Լուսավորիչին գցել էին փոսը ու ինքը անհասանելի էր Live մտնելու համար։ Ու հայոց վարդապետներից ոչ մեկը Live չի մտել, ոչ մի դարում։ 

Ընդհանրապես՝ էս եկեղեցին ու կրոնը 21-րդ դարում խոսելու ու քննարկելու թեմաներ չեն։

7 июня 2018 г. 13:22





Էսպես կարդում եմ մարդկանց քաղաքական կամ կիսաքաղաքական գրառումները ու տպավորություն է ստեղծվում, որ բնակչության մեծամասնությունը ոնց որ շուն լինի։ Բայց ընտանի շուն։ Այսինքն շուն, որը ունի տեր կամ տերեր, որոնք իրեն պահում են ու ինքն էլ հիմա պիտի մի հատ գռմռա՝ լավ տերեր ե՞ն սրանք, թե՞ վատ։ Ու էդ շներին թվում է, որ իր գործը միայն քննարկելն է, իսկ մնացած ամեն ինչը պիտի տերերը անեն։ Իրեն պիտի պահեն, շունը պահվել է սիրում։ «Հին տերերը լավ չէին, մեկ-մեկ սոված էին թողնում, հիմա տեսնենք նորե՞րն ինչ կանեն, որ ինձ մի հատ ավել ոսկոր հասնի ու ԻՄ համար լավ լինի»։ Ու ոչ մի խոսք այն մասի, թե ինքն ինչ պիտի անի։ Ու իրենք քննարկում են՝ էս ինչը լավ նախարար ա, էն մյուսը էդքան էլ լավը չի, բայց մի հատ լավ բան ասեց… Էնինչը մետրոյով է գնում գործի՝ ուրեմն ինքը լավ նախարար ա ու ինձ՝ իր շանը լավ կնայի։ Լայվ ա մտնում՝ ինքը լավ նախարարա ա… Շան մտքով չի էլ անցնում, որ նախարարի լավն ու վատը մետրոյով կամ հեծանիվով գործի գնալը ու լայվ մտնելը չի։ Լավ նախարար լավ է իր գործն անում, վատ նախարարը վատ է իր գործն անում։ Շունը սա չի հասկանում։ Շանը պետք է, որ կաշառակեր չլինի ու կոչվի լավ։ Շան մտքով չի անցնում, որ կաշառակերը հանցագործն է, նա վատ կամ լավ չունի, նրան պետք է, որ նախարարը կաշառք չվերցնի, էդպես են ընտելացրել նրան, ինքն ուրիշ բան չգիտի։ Դա իրեն (շանը) մի այլ ձեւի դզում է։ Նա չի էլ սպասում, որ տեսնի՝ էդ նախարարի կաշառք չվերցնելու շնորհիվ՝ իր (շան) վիճակը կթեթեւանա՞։ Թե՞չէ։ Դրա համար նա տեսարաններ է սիրում, նա ուզում է, որ ալիգարխները պատժվեն… որ բացահայտումներ լինեն ու ինքը դրանից կայֆ ստանա։ Նա չի էլ ջոկում, որ եթե բացահայտումները խորանան՝ շուտով գալու են իր բունը ու ասեն՝ На выход, շուն ախպեր, հլը գլուխդ հանի դուրս… Ուրեմն դու 2008 թվից մինչեւ 2017-ը չորս անգամ ընտրակաշառք ես վերցրել ու ընթացքում 50.000 դրամի կաշառք ես տվել, քիչ փող է, բայց մի 5 տարի պիտի նստես, բես։ 

Այ էդ ժամանակ բակապահ գամփռ շունը тут же կկզի կդառնա տաքսա։

5 июня 2018 г. 16:03




Ես էդպես էլ չհասկացա, թե ում սեռական օրգանին ա էդ սփյուռքի նախարարությունը ու ինչի համար է դա ստեղծված։ Չկա աշխարհում մի խելքը գլխին ու հայրենասեր սփյուռքահայ, որ էդ նախարարության միջոցով (կամ շնորհիվ) ուզենա ինչ-որ գործ անել հայաստանում՝ լինի բարեգործական թե չարագործական։ 

Ինչքան խելքը գլխին հայրենասեր սփյուռքահայ տղերք գիտեմ՝ իրենք իրենց գործը անում են առանց դրա անունը լսելու անգամ, մարդիկ կան տարիներով Արցախում են ապրում, գործ են անում, զարգացնում՝ ձենները չի լսվում։

100 տոկոս բան եմ ասում՝ դա պետք չի մեզ։

Թե՞ որոշ կովերի թվում է, թե առաջ նախարարը վատն էր ու դրան փոխեցին ու հիմա ինքը լավն է՝ ուրեմն հեսա նրա շնորհիվ ամբողջ հայ ազգը շոկոլադի մեջ марш-бросок է անելու։ 

Չի լինելու նման բան, անգամ եթե սփյուքի նախարարը Սուրբ Ֆրանսցիսկոսը լինի, ոչ մի բան չի փոխվի էդ ոլորտում։

Հիմա ավելի շատ էս երկրին անհրաժեշտ է Դրսից Մասնագետ Բերող նախարարություն՝ ԴՄԲՆ։ Այսինքն բոլոր էն ոլորտներում, որտեղ էս երկիրը կաղում է՝ մասնագետներ է պետք հրավիրել ու լավ փող տալ։ Օրինակ էս ժողովրդի մեջ չկա ճարտարապետական մշակույթ, կա այլանդակ շենքեր նախագծելու ու ծուռումուռ, կիսատ-պռատ սարքելու մշակույթ, ձեռներից չի գալիս, էլի։ Բա ուրեմն բյուջեի հաշվին մասնագետներ բերեք Հոլանդիայից, Ֆրանսիայից, որ էս անտաշներին բան սարքել սովորեցնեն։ Գիտության շատ ոլորտներ բացակայում են։ Արվեստը խոշոր քայլերով հետ է գնում։ Նոր, թարմ մասնագետներ են պետք, որ էս ջահելներին դերասանական արվեստի շկոլա սովորեցնեն, կինո նկարել սովորեցնեն, ժամանակակից արվեստ սովորեցնեն, որ նկարիչն ու քանդակագործը չգնան կով, ծաղիկ, ծառ, եկեղեցի ու խաչքար նկարեն ու քանդակե ու 21-րդ դարում խոսեն Նոյի մասին ու ամեն ինչի անունը դնեն Նոյ։ Որ ի՞նչ, ի՞նչ Նոյ, այ ոչխարներ, մի հատ ձեզ նայեք ու աշխարհին։

Ու կուլտուրա սովորեցնեն։ 

Ու արգելեն մամուլի բոլոր միջոցներով կատարվող էս կարգի լափառոշությունները՝ մենք թանկարան ենք բաց երկնքի տակ, սաղ աշխարհը մենք ենք սարքել, Թիֆլիսն ու Պոլիսը մենք ենք սարքել ու նման իդիոտիզմներ, որովհետեւ նման բաներ լսող ու հավատացող էրեխեն մի օր պատահաբար կարող է ընկնել Վիենա, Վենետիկ կամ Վերսալ ու ընկնել խորը դեպրեսիայի մեջ։ 

Էնպես մտածեք, որ շինող ջահելություն ստանաք, այլ ոչ արդեն շինՎԱԾ, այսինքն՝ գլուխը կոխած՝ թե բա ունենք, էլ ի՞նչ ենք անում։

Նայեք ունեցածներին, ամաչեք, փոխվեք, որ ամեն սովորական բանի վրա չզարմանաք ու ասեք՝ «Վախ, ինչ լավ ա, նախագահը մառոժնի ա ուտում, ինչ լավ ա, որ ոստիկանը թանկ ավտո ա կանգնացնում»։

Էդ ամեն ինչը լավ չի, սովորական է, դա ե՞րբ պիտի մտնի ներսներդ։

Այ էդ «Երբ»-ի մասին մտածեք։

30 мая 2018 г. 13:00





Ժողովրդի սերը դեպի քաղաքական գործիչը (եւ ոչ միայն) շատ խնդալու բան է։

Երբ պուճուր էի, հիշում եմ, թե ոնց էին սիրում նոր նշանակված Կարեն Դեմիրճյանին, ասում էին մեր ջահել թագավորն ա։ 1987-ից սկսած սկսեցին փիս քրֆել։ Հետո մի հատ էլ սիրեցին 1999-ի սկզբներին, բայց ոճրագործություն կատարվեց եւ նրան չհասցրին վատաբանել։

88-ից մինչեւ 91-ը շատ սիրում էին Լեւոն Տեր Պետրոսյանին, բայց 92-ից մինչեւ 1998-ը՝ մի ահավոր քֆուր էր կանգնած։ Մի հատ էլ սիրեցին 2007-2008-ին ու դրանից հետո էլ չսիրեցին երբեք։

Ընթացքում էլ շատերին սիրեցին ու հայհոյեցին, սիրեցին Վանո Սիրադեղյանին՝ հետո հայհոյեցին, սիրեցին Վազգեն Մանուկյանին՝ հետո հայհոյեցին։ Վազգեն Սարգսյանին էլ նույնը, թեեւ մարդն ի, վերջո՝ բանակ ստեղծեց։ Հետո Րաֆֆի Հովհաննիսյանին սիրեցին ու քրֆեցին… 

Էդպիսի բան է մարդը, էդպիսի բան է նրա սերը դեպի հայտնի մարդիկ ընդհանրապես։

Նրա սերը տեւում է մինչեւ խոհանոցից հասնի զուգարան։




Պաշտոններ են բաժանվում, պաշտոններ են ընդունվում, պաշտոններ են քննարկվում՝ սա լավ է, սա ոչինչ, սա վատ է...

Ու ոչ պաշտոն ստացողները, ոչ տվողները ու ոչ էլ քննարկողները չեն հիշում հին հայկական ասացվածքը, որն արտաբերել է մի հայ պառավ մայրիկ, IV դարում, մի երիտասարդ պալատական պաշտոնայի դիմելիս,-

- Պաշտոնը, տղա ջան, դա մի խիյար ա, էսօր ձեռդ ա, վաղը՝ ոռդ...

24 мая 2018 г. 20:29



2018 քֆուրների գարուն/ամառ հավաքածոյի ամենուժեղ քֆուրը դա թերեւս «Հորդորել»-ն է։ Այժմ սպասվում են դրա դարձվածքաբանության տարատեսակ կիրառումները։ Ասենք «Կբռնեմ կհորդորեմ, արա», «Հորդորած ունենամ», «Հորդորիք-թողիք», «Մաման հորդորեմ» եւ այլն։

23 мая 2018 г. 13:23



Ամենուր տաղտկալի ու ֆեյքոտ «լուրերն» են՝ «Ստեղից էս են գողացել, հեսա պատժվելու են», «Ընդեղ չարաշահումներ են եղել՝ հեսա բացահայտվելու են», «Հեսա սրան են բռնելու, հեսա նրան են բռնելու»… 

Ասում են, գրում են, կարդում են, հավատում են, ուրախանում են… 

Հա, բոլորը արդարություն սիրող հրեշտակներ են, ангелочки!

Ու մեկը չկա, որ գրի՝ «Ժողովուրդ ջան, բռնել ա պետք ինձ, չնայած ուզում եմ ներողություն խնդրել, բայց կոնկրետ ԵՍ, ԵՍ… էս 30 տարվա ընթացքում 10 անգամ պարտք եմ վերցրել ու չեմ տվել, 4 անգամ ընտրակաշառք եմ վերցրել ու ձայն եմ տվել… Բայց ձայնը հլը հեչ՝ քանի՞ անգամ եմ ոռ տվել, որ ինձ մի քիչ փող տան կամ թիքա գործ տան ու տվել են… ու հիմա զղջում եմ, բայց խիղճս թույլ չի տալիս, որ որ դառնամ հեղափոխական... որ գույնս փոխեմ... դա ազնիվ չի, ես ուզում եմ դատվեմ»....

Բա ազնիվ են, թող գրեն։ Եթե ազնիվ են՝ թող չնեղվեն այս տողերից, եթե ազնիվ չեն՝ իրենց մերն էլ ընդեղ։ Դե թող ամաչեն

Ի՞նչ ասես։ Վոլանդը կասեր՝ Люди как люди. Любят деньги, но ведь это всегда было… Человечество любит деньги, из чего бы те ни были сделаны, из кожи ли, из бумаги ли, из бронзы или из золота. Ну, легкомысленны… ну, что ж… и милосердие иногда стучится в их сердца… обыкновенные люди… в общем, напоминают прежних… квартирный вопрос только испортил их…

20 мая 2018 г. 22:59


Մեր ժողովուրդը երբեք նոր բաներ չի սիրել եւ չի սիրում։ Ավելին՝ սիրուն բաներ չի սիրում։ Ինքը սիրում է հինը, այն էլ՝ ի′ր կարծիքով հինը։ Ասում է սիրում եմ իմ հին Էրեվանը, այսինքն սիրում է 70-80 տարվա հնության կիսաքանդ, սեւ ու խորդուբորթ շենքերը։ 70-ականներին որ էսկալատոր տեսան՝ զզվում ու վախենում էին, ասում էին էս ինչ գեշ բան ա)։ Ու էստեղ կա հոգեբանական մի պահ՝ իրենց փոքրուց ասել են, որ Երեւանը շատ հին քաղաք է, իրենք էլ սիրում են։ Ու գրեթե ոչ մի ծնող չի ասել՝ բալիկ ջան, մերը նոր կառուցվող քաղաք է, դու պիտի սովորես, արհեստ ու արվեստ ձեռք բերես, որ կառուցես այդ քաղաքը, շենացնես այդ քաղաքը։ Այլ ոչ թե ասես՝ ես սիրում էի նախկին «փակ շուկայի» հոտած պանրի ու թրիքի հոտը ու հիմա որ էդ հոտը էլ չկա ու մարդիկ հանգիստ առեւտուր են անում՝ դու դա չես սիրում ու առանց էդ հոտի ընկնում ես դիսկոմֆորտի մեջ»։ 

Հիմա էլ երբ 1000 տեղ գրվեց, ասվեց ու ցուցադրվեց, որ որպես մեր քաղաքի տոնին նվիրատվություն ՝ այգի է վերանորոգվում, ցուցադրվեցին մակետները, տեղը բացեցին, որ սարքեն, նոր մեծ ու սիրուն ծառեր տնկեն՝ բոլորը սկսեցին սիրել հին ծառերը։ Իրենց հոգու հին ծառերը… «Մեր հին ծառն ուրիշ էր, դրա տա′կ էր պապաս մամայիս գուրգուրել, որ ես ծնվեցի, բա հիմա էս մի քանի ամիսը ո՞նց են մարդիկ գուրգուրվելու, որ հետո ծնվեն»։ 

Բայց դե, ծառ են սիրում, լավ են անում, թող էլի սիրեն, բայց ես դեռ չեմ տեսել կամ լսել մի երեւանցու, որ ասի՝ էնքան շատ եմ սիրում ծառ տնկել, էնքան շատ եմ սիրում ծառերը ջրել։ 

Չէ, տղերք ու աղջկեք ջան։ 

Ծառ ու ծաղիկ սիրողը՝ դրա մասին չի խոսում։ Շլանգը կամ ցնցուղն առնում՝ ջրում է։ 

Հեղափոխություն կամ փոփոխություն սիրողը՝ ատելություն չի սիրի։

Աստծուն սիրողն էլ եկեղեցու մոմերի կողքը չի նկարվում։ 

Մարդ սիրողն էլ աղքատ մայրիկներին հաց ու փող է տալիս, իսկ չսիրողը նկար է գցում ֆեյսբուքում՝ «Օգնենք էս ընտանիքին» շարքից։ 

Պետություն սիրողը՝ գերբն ու դրոշակը չի դնի իր ֆեյսբուքի պատին։

Որեւէ կնոջ սիրողը՝ նրա նկարը նակոլկա չի անում ճակատին։

Էդ լավ իմացեք։

Իսկ ով չի հասկանում ու լաչառություն է անում - նա կամ անգրագտ է կամ էլ թերաքուն ոչխարուհի։

Ու ինչ որ ասում եմ՝ ճիշտ եմ ասում, ավելորդ մեկնաբանություն գրողին էլ («հա, բայց չէ որ եսիմինչ» շարքից կհանեմ սիկ կանեմ по жизни!!!)

17 мая 2018 г. 17:06




Հենց որ մեսենջերով եւ այլուր սկսեցին տարածել նկարներ, որոնցում նշվում էր, որ Սիթիից եւ ընդհանրապես ոչ մի սուպերմարկետից բան չառնեք, որ մանր եւ միջին բիզնեսը զարգանա»՝ ես անհապաղ հետեւեցի այդ ցուցումներին, իջա մեր բակի Սաթիկ տոտայի բուտկեն (մանր բիզնեսի բուտկա) եւ գնեցի մի քանի օրվա նպարեղեն եւ այլ ապրանքներ։ Ուրեմն գնեցի բազմաթիվ աղցաններ, շամպինիոնի պահածո, ձիթապտուղներ, Լազանյա, կանելոնի, երեք տեսակ իտալական արտադրության սուրճ, թեյեր, պատրաստի նախաճաշեր, փաթիլներ, շաքարի փոխարինիչ, «The Original Australian Style» սոուս, «Colavita Premium Selection» ձիթայուղ, տավարի ֆիլե, տավարի սուկի եւ սթեյքի համար նախատեսված մեջքի մասը, կենդանի ձուկ, սառույց, մանր եւ խոշոր ծովախեցգետիններ, կաղամար, ութոտնուկի թթու, Ռոմ «Bacardi Black Carta Negra», անգլիական ջին «Beefeater», հետո վերցեցի սպասք լվանալու մեքենայի հաբեր եւ դրա հատուկ աղը, սպասք լվացող մեքենան մաքրող հեղուկ, օդի բուրավետիչ, Էլեկտրական ֆումիգատոր և հեղուկ մոծակների դեմ, լվացքի փոշի գունավորի, սպիտակի եւ ծաղկավորի համար, ինչպես նաեւ «Gillette Fusion Proglide» սափրվելու փրփուր եւ սափրող սարքի գլխիկ, արևայրուքից պաշտպանող կրեմ, լոգանքի գել, ծովի բնական սպունգ, անձեռոցիկների հավաքածո, տարբեր չափսերի զուգարանի թուղը, խոհանոցի թղթե սրբիչներ, հեղուկ օճառ, աղբը նետելու տոպրակներ եւ էլի մի 30 առարկա։

Հետո Master Card-ս մցրեցի Սաթիկ տոտայի ծոցի, ատամներին սեղմելով կոդը հավաքեցի, ինքը միջից փողը քաշեց ու էդ սաղ ապրանքները առաքեց տուն…


Արաա… Մոնոպոլիայի դեմ էդպիսի նկարներով չեն պայքարում, է՞, դա կառավարությունը պիտի անի, որ ամիսներ հետո որոշ բաներ էժանանան, դժվար չի հասկանալը, չէ՞։ Դուք սատար կանգնեք, որ ամեն բան լավ լինի։

16 мая 2018 г. 15:23



Նոր զանգել էր ինչ-որ խե-անյուս.am-ի լրագրողուհի ու հարցնում էր, թե ի՞նչ կարող եմ ասել վերջին քաղաքական իրադարձությունների մասին։ Ես էլ ասեցի՝ «Աղջիկ ջան, ես ինքս ունեմ ճկուն ու կիրթ կայք, ունեմ ձեր խմբագրության շենքի եւ ունեցվածքի արժեքից 6 անգամ թանկ վիդեոտեխնիկա ու ձեր կշռից թանկ համակարգիչ… Ու երբ պետք լինի՝ ես իմ կարծիքը հանգիստ կարտահայտեմ դրանցով, այլ ոչ երկու բառ կասեմ ձեր կայքին, որ տեղադրեք ու դրա տակ մտնեն ամեն տեսակի քաքլան ու անգրագետ չնդռլյակներ ու տակը «մեկնաբանություն» անվանվող զառանցանքներ շաղ տան։ Իմ խոսքերը ու գաղափարները մարդիկ (հանդիսատեսը) կրկնում է իմ ներկայացումներից ու ֆիլմերից, դեռեւս 90-ականներից մինչեւ հիմա, էն 90-ականներից, երբ ծառ էիք կտրում ու թքած ունեիք արվեստի վրա)։։ Դուք գնացեք ձեր ամբոխահաճո «արտիստներից» խոսք պոկեք կամ իրենց չխմած samsung-ներով ԼԱՅՎ մտնողնող հորթերից հարցրեք, թե ինչու են իրենք տասնամյակներով իշխանական tv-ներում կապիկություն անելով ու համերգներ տալով ժողովրդի փողերը ուտում, իսկ հետո ամեն առիթով գույնները փոխում ու կանգնում ժողովրդի կողքին, որ հանդիսատես չկորցնեն հիմա։։ Ու ասեմ, որ իսկական ժողովուրդը մի օր հաստի է քաշելու դրանց սաղին, էդ էլ թող իմանան, որովհետեւ մի անգամ գույն փոխողը՝ երկրորդ անգամ տնքալուց է գույնը փոխելու»։



Ասում են հիմա հետհեղափոխական կոչումներ են բաժանելու, օրինակ էսպիսի կոչումներ կան՝ «Տեղակատվական պատերազմի քառակի հերոս», «Տեղակատվական պատերազմի երրորդ կարգի հաշմանդամ», «Իշխանական թեւին փիս քրֆելու ավագ եֆրեյտոր», «Անհանդուրժողական ցուցաբերողի կրտսեր կապրալ», «Կոնկրետ անձանց ֆեյսբուքով քրֆողի չորրորդ կարգի փոխգնդապետ», «Գալուստ Սահակյանի խոսք դնողի պրարշչիկ եւ Գնալուստ Սահակյանի անվան կրթաթոշակ», «Փողոց փակողի պատվավոր մագիստրոս», «Անխնա տարածեք» նկար ուղարկողի արքայական շքանշան + 50 դրամ պարգեւատրում» եւ այլն։

Սրանք բոլորը հաստատ տալու են։

էդ ինձ ընեե՜նց մարդ ա ասել, որ…

3 мая 2018 г. 11:20




Բոլորը հայհոյելով խոսում են 10.000 դրամ ընտրակաշառք վերցրած մարդկանց մասին, բայց չգիտես ինչու՝ 10.000 դրամ ընտրակաշառք վերցրած մարդիկ նրանց չեն պատասխանում։ Տպավորություն կա, որ նման մարդիկ չեն եղել կամ շատ քիչ են ու մանավանդ ֆեյսբուքում չկան։ Հա, բայց ո՞նց եղավ, որ էդ քչերը ժամանակին կազմեցին մեծամասնություն։ Չգիտեմ։

Իսկ կարող է՞, ասենք, իրենք շատ են, բայց հիմա խոսում են վեհ ազատագրական գաղափարներից եւ այլն։ 

Չէ, չեմ հավատում… 

Դա նույնն է, ոնց որ Բուլգակովի վեպում՝ "- Неужели мошенники? - Тревожно спросил у гостя маг, - неужели среди Москвичей есть мошенники?"

2 мая 2018 г. 18:16



Քաղաքական մեկնաբանների ու բլոգերների մասին։


Ասեմ, որ էս վերջին մի ամսվա ընթացքում՝ գոնե ձեւի համար մի հատ խելքը գլխին մեկնաբան կամ բլոգեր չտեսանք, որ արհեստավարժ մոտեցում ցուցաբերեր հարցերին։ Մանավանդ 30-ից 40 տարեկանների մեջ չկա մի հոգի, որը գոնե նորմալ խոսել իմանա։ Թող էլի ապուշ բաներ ասի կամ գրի (ավելին սպասելի էլ չի), բայց գոնե խոսի կարճ, կարեւորի մասին, առանց ավելորդ «ըըըըըը» էր անելու ու մանավանդ՝ ամեն նախադասությունից հետո ադրբեջանցու նման «Հա՞» կամ «Даа?» չասելու։ Էդ «Даа?»-ն որ դուք ասում եք՝ տպավորություն է ստեղծվում, որ պուճուր ժամանակ ինչ ուզել եք, ասել են «Нет», լինի դա կանֆետ, մառոժնի կամ կանացի փաղաքշանք։ Ձեզ փաղաքշել են առանց «փաղա»-ի, արա։ Ու մի ամբոխահաճո բանել էլ են անում՝ անընդհատ ուզում են սղըցնեն, որ իրենք «ժողովրդի» կողմից են։ Այ իդիոտ, ընդհանրապես ո՞վ է քեզ հարցնում, թե դու ում կողմից ես, ո՞ւմ խեռին ես դու պետք։ Չէ, ինքը պիտի ցույց տա իր «դիրքորոշում», թե ասա դու ո՞վ ես, որ մի հատ էլ դիրքորոշում ունենաս, այ գորտ։ Դիրքորոշում կոչվածը պիտի ՄԻԱՅՆ քաղաքական գործիչն ունենա, ուրիշ ոչ մեկ անձ։ Իսկ դու մեկնաբան ես, հորթ ախպեր։ Թէ՞ վախենում ես, որ հետոագայում՝ հեղափոխական բջիջը քեզ կորակի Враг народа ու կտանի Գուլագ (չնայած արժեր)։ Քո գործն այն է, որ կարճ իրավիճակը նկարագրես (1 րոպե), հետո թվարկես քաքղաքական ուժերին, նրանց ցանկությունները եւ հնարավորությունները։ Վերջում էլ կարող ես քո տուֆտա ուղեղով մի քանի «կանխատեսումներ» անել։ Էդ էլ է պետք. չկատարվի՝ ոչ ոք չի հիշելու քո դեբիլությունները, կկատարվի, կասես՝ բա ԵՍ ի՞նչ էի ասում։ Ես, ես, ես… Էդ ԵՍ-ը ընդհանրապես քաշի էն կողմ, մարդիկ անցնում են։ Այ սրանց նմաններին հայերը մի անհասկանալի, բայց լավ ածական են տալիս՝ ՖՈՒՑԸՆ ԳՅԱԴԱ։

30 апреля 2018 г. 14:37



Իր հայրենիքը սիրող, զարգացած, ժամանակակից ու կիրթ մարդկանցից կազված պետություն ստեղծել ցանկացող անձը հիմա արդեն պիտի զբաղվի միայն կառուցելով ու ստեղծելով։ Ու մտածելով, թե կոնկրետ ինքը ի՞նչ օգուտ կարող է տալ երկրին եւ պետությանը։ 

Եթե պետությունը սկսի զարգանալ՝ ոչ մի արտաքին կամ առավել եւս ներքին թշնամի չի փորձի խարխլել այն։

Իսկ եթե անձը շարունակի կամ սկսի զբաղվել թշնամի որոնելով, գտնելով, հայհոյելով՝ ինքն էլ, երկիրն էլ, պետությունն էլ կդառնան планета обезьян.

29 апреля 2018 г. 12:20


Նոր ու թափով զարգացած երկրների ղեկավարները հասկացել են, որ եթե բոլորը լավ ապրեն՝ իրենք էլ լավ կապրեն։ Այսինքն՝ ժողովրդի բարեկեցությունը, հանգստությունն ու արժանապատվությունը՝ երկրի կամ մարզի ղեկավարի համար շահեկան բաներ են։ Դա լավ գիտեն, ասենք Էմիրաթների շեյխերը։ Որովհետեւ եթե նրանք իրենց դրամը կուտակեն ժողովրդի գրպանից՝ ժողովուրդը կամաց-կամաց կզզվի, կդառնա նեռվային, ջղայն, չաշխատող, հայհոյող ու մի օր էլ (իսկ նման օրերը գեղեցի′կ են լինում) կելնի ու շեյխի-ն motherfuck կանի (որքան էլ որ մայրության թեման շահարկելը դեմ լինի իսլամի օրենքներին) ։ Ու հասարակ ժողովուրդն էլ գիտակցում է, որ եթե իր գործերը լավ են՝ ուրեմն շեյխի գործերն էլ են լավ, որովհետեւ եթե շեյխի գործերը գնան վատ՝ նա կկատաղի, կսկսի միջոցներ գործածել ու ժողովրդի գործերը կգնան վատ։ Ու էստեղ հեչ կապ չունի՝ դու նավթարդյունաբերող երկիր ե՞ս թե՞ Ջերմուկ ու կաՅնակ արտադրող։ 

Հիմա ինչ եմ ուզում ասել։

Մոռացա…

Հա։ Հիմա դրական փոփոխությունների ցանկություն ունեցող ժողովուրդը պիտի չլարվի սրան-նրան քրֆելու, մեղադրելու գործընթացին, որովհետեւ դա երկիր ստեղծելու համար շահեկան բան չի, օգտակար բան չի, ժամանակի ու ներվի վատնում է։ Ի՞նչ է շահել ժողովուրդը էս 30 տարում 1. կոմունիստ քրֆելով, ԿԳԲ քրֆելով, թուրք քրֆելով, հետո ՀՀՇ ու նման բաներ քրֆելով… ՈՉ ՄԻ ԲԱՆ։ (Ու չկարծեք թե վրացիները մեզնից լավ են ապրում՝ նրանց կեսն ապրում է Սաակաշվիլիին քրֆելով, մյուս կեսն էլ Իվանաշվիլին, էլ ո՞նց լավ ապրեն)։

Բա կարելի է՞, որ մեր նման ժողովրդի կյանքն անցնի քֆուրի մեջ։


Բա ի՞նչ անի։ Առաջինը՝ նա պիտի սիրի իր ազգակից մերձավորին ու պիտի ՈՒԶԻ, որ բոլորը ապրեն օրենքով, ազնիվ ու արժանապատիվ կյանքով։ 

Իսկ որ մի բան շատ ես ուզում՝ լինում է, էդ էլ գիտենք։

27 апреля 2018 г. 14:36


Բազմաթիվ արտագաղթած հայեր կան, որ տարիներով դեգերում են ֆեյսբուքներում ու քրֆում Հայաստանի իշխանություններին, նրանց քաղաքականությունը եւ անգամ հասարակ ժողովրդին (ստրուկներ, ծախվածներ, ռուսուլմաններ եւ այլն)։ Ու հիմա, բնական է, որ ուրախացել են ու շնորհավորանքներ են գրում։

Ցավներդ տանեմ, ասեմ, որ դա շատ քիչ է։

Հիմա դուք պիտի վերադառնաք հայրենիք։ Անհապաղ։ Դուք պիտի մայիսին արդեն այստեղ լինեք։ Պիտի վերադառնաք, որ ի նպաստ հայրենիքի օգտագործեք այն վիթխարի եւ ստեղծագործական եւ կառուցողական պոտենցիալը, ինչով նախկինում քրֆում էիք Հայաստանում կատարվող գրեթե ամեն երեւույթ։ 

Վերջին տասնամյակներին՝ բոլոր երկիր ստեղծող ժողովուրդներն այդպես են արել, Իսրայելը, օրինակ, որին էլի քրֆում եք։

Ու հիմա ձեր հերթն է։ Նկատի ունեմ միայն քրֆող արտագաղթածներին։ Վերադարձեք։ 

Սպասում եմ անհամբերությամբ։

Իսկ եթե այդ վերադառնալու հարցի հետ ինչ-որ անհարմարոթյուններ կան՝ թույլ տվեք մեջբերում անեմ առաջին ՄԵԱ ԿՈՒԼՊԱ-ից՝ «…Իսկ ձեր համար ուրիշ կարգախոս կա՝ «Որտեղ հաց, էնտեղ կաց»։ Դե կաց։ Որ հետո գա հաջորդ փուլը՝ որտեղ կաց, էնտեղ լաց»։

24 апреля 2018 г. 11:04