ՇԱՏ ՀԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈ 2013-14

4/6/18 13:31

Անապոհովությանը… Ես աղքատ եմ, ես հաց չունեմ, ես տուն չունեմ, ես ոչինչ չունեմ… Չէ′, չէ′, պրոլետար… Ընդամենը երկո′ւ բան կա, որ դու չունես… դա սրբությունն է ու խիղճը…


.. Ու որտեղի՞ց ունենա… Գենետիկա կա, բան կա… Արյուն կա… Դարավոր իրար հետ կենակցելու արդյունքում՝ արյուն կմնա՞… Իսկ իրենք իրար հետ են ամուսնանաում։ Անհիշելի ժամանակներից մարդկությունը հասկացել է,  որ գեղեցիկ բան չի, երբ արյունակից հարազատները իրար հետ կենակցում են, չի նայվում դա… մանավանդ կողքից նայողի համար… Արյունը փչանում է։ Նույնը նաեւ ազգը։ Եթե այն միատարր է, նա արագ հնանում, ծերանում ու դառնում է անկարող ապուշների մի հավաքածո, ուր բոլորը խոսում են նույն ծուռ բերանով, ուտում են նույն բաները, լսում են նույն երաժշտությունը ու շուտափույթ կերպով գնում դեպի գերեզման։ Նրանք բոլորը քույրեր եւ եղբայրներ են ու դրա համար պառկում են եղբայրական գերեզմանում։ Բայց մեկ է, չեն նայվում ու վերջ։

Չնայած՝ մե՞զ ինչ, նայվում են, չեն նայվում…




Զզվելու ժամանակն անցա՞վ… Կոնչիտա-մոնչիտա-տրանսգենդեր-եսիմինչերից զզվեցին, քֆրտեցին, պրծան, հանգստացա՞ն։ Բա ինչի՞ մի հատ էլ արմենչիկներից չեն զզվում, որ տասնամյակներով գալիս, թուրքավարի ոռնում են՝ միլիոններ են կրում-տանում երկրից։ Զզվելի չի՞… Հարազատ է՞… Ազգային է, հա՞…Էն որ բոլոր արվեստագետները կոպեկ են հաշվում ու էդ լրբի թուլեքը միլիոնատեր են՝ դա նորմալ է՞… Երբ 5 տարի շարունակ ինչ-որ կիսամարդ կարապետիչներ ազգի ամենանողկալի, ամենացածր, ամենագեշ ու կեղտոտ կենդանիներին հանեցին, պարացրեցին էկրաններին, ինտելիգենցիային ջախջախեցին,  էդ նորմալ է՞… Նորմալ է՞, որ Երեւանյան 10 մեքենայից 8-ի միջից թուրքական ոռնոց է հնչում ու զզվացնում մյուսներին… Նորմա՞լ է, որ տասնամյակներով կեղտոտ խավը գալիս լցվում է բակերն ու ոռնալով ժավել-ավել ծախում… Նորմալ է՞ որ 20 տարի շարունակ եթերից միայն անագորույն բոզի լակոտ դերասան/դերասանուհիների սերիալային գարշանք է թափվում… Նորմալ է՞, որ աճող սերնդի առաջ, աստղ կոչված միզահոտ անտաղանդները պորտապար պարելով ոռնախեղդ են անում բոլորին… Ու 60 տոկոսն էլ միասեռական, 1000 դրամի համար մամաներին ծախող… Ու սաղ երկիրը մարմնավաճառներով լցված… Թե՞ եւրոպական որեւէ մայրաքաղաքի քաղաքապետարանի դիմաց մարմնավաճառ-տրանսվեստիտներ են վխտում… Բայց չէ՝, ո՞նց կլինի, եւրոպան է այլասերված…

Ու էս ամեն ինչը նորմալ է, սա էսպես պիտի լինի։

Ու հիմա ձեր միակ դարդը տրանսվեստիտներն են, աղանդավորները ու արեւմուտքը… 

Ու դուք պարկեշտ եք, մյուսները այլասերված…

Ու դա կոչվում է թասիբ ու ազգային արժանապատվություն…

ԹՈՒՔ… 

Նորմալ մարդը կզզվի էն աղտոտություններից, որ իր քթի տակ են կատարվում, ոչ թե անօգնական կաղկանձ կբարձրացնի ուրիշ երկրների վերաբերյալ, որոնք իրենից ամեն ինչով առաջ են ավելի քան 500 տարի։


Բութ արարածները Հայաստանում լինում են երու տեսակ՝ ԵՄ-մետ ու ՄՄետ։ 

Էն մի թուլեքը, իրենց մալաթիա-սեբաստիայից 10 սմ ոտները դուրս չդրած ինչ կեղտոտ բաներ ասես որ ասում են Եւրոպա եւ ԱՄՆ-ի հասցեին, մտածելով, որ Ռուսաստանի հետույքում տաք է, փափուկ եւ комфортабельный։ Ու զզվացնում են իրենց տափակ տերմինալոգիայով (գեյրոպա, մեյրոպա)… Առանց մտածելու, որ գեյերի մասին էդքան միայն գեյերն են հաչում… Կամ դա ի՞նչ խոսելու թեմա է… Կամ դա ՁԵ՞Ր ինչ խոսելու թեման է։ Գնացեք ձեր թաթուլների-լֆիկների ու լիսկաների հետ լպստվեք ու հետո ասեք՝ մենք գեյ չէինք, մեզ եւրոպան փչացրեց, դարձրեց լեզբիՅԱՆ, հայ ենք…

Էն մյուս դդումներն էլ (ավելի տարիքով թոշակառու «պայքարածներ») շատ վիրավորական ձեւով դրած սաղ օրը էս դիսկն են ֆռռցնում՝՝ սովետ ա, կգբ ա, սաղ չեկիստ են, սաղ չեկիստ էին… էս են, էն են… 

Արա, Սովետական Հայաստանը մեր հայրենիքն է եղել, մեզ կրթել, մեծացրել, մարդ է դարձրել, ի՞նչ եք ուզում, անգրագետներ… Դուք ե՞ք դրա դեմ պայքարել… Հա՞… Դե ուրեմն վատ եք պայքարել, որ սենց զիբիլ ա ստեղծվել, բեսեր… Ընդ որում՝ срок хранения-ին անցած բեսեր)…

Ֆրանսիան էլ տարիներ շարունակ ինձ հարազատ, հյուրընկալող երկիր է եղել, ու դուք, չտես թուլաներ՝ հիմա վիրավորում եք…

Եւրոպամետ, Ռուսամետ…

Արա, մարդ է՞լ մի անգամ ծնվի ու ՄԵՏՎԻ էդ աստիճանի…

Մարդու դատարկության առաջին նշանը՝ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅՈՒՆ…



Ի թիվս այլ հարցերի, երեկ մի հատ լրագրողուհի սենց տուֆտա հարց տվեց,- Իսկ լավ բան է՞ ճանաչված լինելը»…

Որ ի՞նչ։

Ուզում էի ասեի՝ «Հա, շատ զիլ բան ա, մանավանդ երբ գնում ես դեղատուն, էնտեղ աշխատող աղջիկը շիկնում է «վայ, մեր ռոմանտիկ գրողն է եկել» ու դու ասում ես՝ «Մի 6 հատ գան…ոն տուր…




Ինչով է տարբերվում էսօրվա ջահելությունը մեր ջահելությունից։ 

Իրենք նախ չեն խմում, մենք հարբած սատկում էինք ու բան չենք հիշում։

Իրենք ամիսը մեկ են սեքս անում, մենք՝ օրը 3 անգամ, ոնց պատահի, ում հետ պատահի, որտեղ պատահի (լսարաններից մինչեւ մանկական երկաթուղի)։

Հազարից մեկն է ծխում, մենք չէինք հանգցնում, եթե հանգցնում էինք՝ միայն գեղցիների աչքի մեջ։

Սաղ iPhone ունեն, մենք խելք ունենք։

Մեր ժամանակ 20 տարեկան կույս չկար, հիմա էլ չկա, հիմա 30-ամյա կույսեր են։


Պարկեշտ մեռնում են, արաաաա…



Ուզում եմ իմանամ, թե որ էդքան ասում են գրանտ, գրանտակեր… էդ գրանտը ո՞նց են ուտում… Ընդհանրապես՝ ոնց են էփում… Տապակում են, խաշում են, խորովում են… Կարող ա մեկին թթու դրած գրանտն ա դուր գալիս, մյուսին աղացած գրանտը, էն մյուսին՝ գրանտի ղաուրմեն… Ու վրայից ի՞նչ են խմում, էդ էլ ա պետք իմանալ… Ասում են պեպսին ա լավ նստացնում, եսի՞մ…


Պատահաբար ընկա ալիքի վրա, սերիալ էր, թե ինչ էր՝, չգիտեմ, ինչ-որ հերթական հայ դեգեներատ ադաթով ընտանիք էր՝ ուռո գլուխ հերը, չորս կրծքանի մայր խոզը ու խոշտանգված կզաքիսի հայացքով բեղավոր-մարաթուկ աղջիկ։ Մեկ էլ էդ մարդը կնգան սենց բան ասեց՝ «Քո պատճառով ա, որ էս էրեխեն տանն ա մնացել»։ Որեւէ ուրիշ տեղ նման արտահայտություն ո՞վ ա լսել։ Էն էլ «էրեխի» ներկայությամբ, որի «դերասանուհին» մինիմում 27 տարեկան էր ու իրենց դպրոցի, ինստիտուտի, բակի ու էդ tv-իի սաղ անձնակազմը վրով 5 անգամ անցել-դարձել էր, հաստատ։ Բայց մտածողությունն ա զիլ՝ տանն ա մնացել… Նորմալ ընտանիքում, նորմալ հերը նման բան կասի՞… Դա կասի միայն Ժավելի սպիրտ ծախողի մարդը… Արա, տանն ա մնացել, ապրելու տեղ չունեք՝ քացով խփեք ոռին թող թռնի դուրս… Էդ ի՞նչ արտահայտություն ա… Մի հատ ֆրանսիացու որ ասես՝ Elle restait à la maison, ինքը ուղղակի կհարցնի՝ Բա խի՞ դուրս չի գալիս, հիվանդ ա՞…