(placeholder)

Սպանություններ են լինում, թալաններ են լինում… զարմանում ես… հայտնվում են մարդիկ, որ սկսում են պաշտպանել… մարդասպաններին, բռնաբարողներին, գողերին… Ասեմ, որ փոքր ժամանակ ես էլ էի հավատացել Կլպած Կրիայի ասած «մենք բարի, հավատացող, վստահող ժողովուրդ ենք» բառերին… ես այդ բառերին ավելի հասուն տարիքում էլ էի հավատում… բայց վերջին տարիներին, երբ տեսա, թե ոնց են ելնում հայ կանայք փափկասունք ու սկսում պաշտպանել, հերոսացնել ու սրբացնել մարդ սպանած մարդկանց՝ ես կարկամեցի… ես նման բան չէի սպասում… Պաշտպանում են… չէն էլ պաշտպանում՝ հարձակվելով սրբացվում են  կենցաղային սպանություններ կատարած մարդասպաններ, հերոսացվում են այլ տիպի մարդասպաններ ու սա արդեն դարձնում են ինստիտուցիոնալ մշակույթ…

Բայց եթե ցանկանում եք ավելի հստակ իմանալ, թե ոնց կարելի է մարդասպանին պաշտպանել, դուք պետք է իմանաք, թե ինչ բան է այլանդակությունը, եթե ուզում եք գիտենալ, թե ինչ բան է այլանդակությունը՝ նախ եւ առաջ դուք պետք է գիտենաք, թե ով էր տիկին Թեհմինե (թե Վերջինե) Խոջամիրյանը, որովհետեւ եթե չիմանաք, թե ով էր Վերջինե (թե՞ Գայանե) Խոջամիրյանը՝ դուք չեք իմանա, թե ինչ բան է վնասարարությունը։


Խոսքի մեջ ասեմ, որ հայ պառավներն ընդհանրապես անտանելի կենդանիներ են, եթե, իհակե, ինտելիգենտ կանայք չեն։ Կամ ինտերնետում քՖուր տվող ամենացածր խավի, կապիկից առաջացած նեխահեշտոց աղբականայք են կամ էլ ոռներն ուռեցրած կիսապոռնիկներ, որոնք սորոս-մորոսներից փողեր են ծծում ու ոչ միայն փողեր։ Բայց առաջ չգնանք։


Այդ տիկնոջ արտաքին տեսքն անհնար է նկարագրել, ու ոչ այն պատճառով, որ նա այլանդակ էր, տգեղ էր, գեր էր, ծուռ էր եւ այլն, այլեւ նրա համար, որ նա արտաքին տեսք չուներ։ Նա ասես այս աշխարհից չէր։ Տպավորություն կար, որ իր նյութափոխանակության համար նա օգտագործում է ոչ թե արեգակի էներգիան, այլ իր միջավայրի արտանետած թույնը։

Դրա համար էլ նա մարդու կամ կնոջ տեսք չուներ, նա ասես միկրոբ լիներ կամ բակտերիա։

Ուրեմն այս Տիկին Բակտերիան օրգանիզմի զարգացման ընթացքում օրինաչափորեն ի հայտ եկող հասակային անվերադարձ փոփոխությունների ենթարկված կին էր, այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպան։ Սկզբում ինձ թվաց, որ սա ֆեյսբուքում է ապրում, հա, մի սենյականոց տուն ունի ֆեյսբուքում ու ապրում է՝ հիմար գրառումներ է կատարում ու վերջ։ Բայց պարզվեց, որ տիկին Բակտերիան ամենուր է՝ իր կազմակերպած հանրահավաքներին, դատարաններում, ժողովներում…

Ու էլի չեմ հիշում, թե որտեղ տեսա ես դրան, կարծեմ ասուլիս էր տվել, դուրս էր գալիս, թե ինչ, միայն հիշում եմ, որ սա այսօրինակ արտահայտություն ծղրտացրեց,-

- Մենք պետք է ունենանք լրիվ նոր տեսակի արդարադատություն եւ այն պիտի կոչվի մարդկային արդարադատություն։

- Էդ ո՞րն է,- Բակտերիային հարցրեց իր նման մի ապուշ լրագրողուհի՝ ապշագրուհի։

- Դա այն է,- ծլնգացրեց տիկին Բակտերիան, որ այս մարդկանց հարցը պետք է լուծվի ազատության իրավունքի եւ մարդասիրության իրավունքի խաչմերուկում։

Այստեղ ես մոտեցա եւ հարց տվեցի,-

- Իսկ էդ ո՞ր խաչմերուկն է, Նալբանդյան-Սայաթ Նովայի՞, թե՞...

- Ձեռ ե՞ք առնում ինձ, չեմ պատասխանի։

- Ես ձեզնից մի բան եմ ուզում հարցնել… Այ դուք պաշտպանում եք երեք մարդու կյանք խլած հանցագործի, ուզում եք, որ նա ցմահ նստելու փոխարեն՝ ներում ստանա եւ դուրս գա բանտից։

- Ե՞ւ։

- Եւ այն, որ ներում ստանալու համար, մարդը պիտի ասի ներողություն, բայց այդ մարդասպանը ոչ միայն չի ասում ներողություն, այլեւ ասում է, որ լավ է արել։

Մինչեւ տիկին Բակտերիան կպատասխանի, պարզաբանեմ, որ տեղական մարդասպաններից գրեթե ոչ մեկը չի զղջում իր արարքի համար, չի խոստովանում, որ հանցանք է կատարել, ավելին՝ բոլորին ուզում են համոզել, որ իրենք մեղավոր չեն։ Անգամ իրենց մոտ բերված հոգեւորականներին ցանկանում համոզել, որ իրենք անմեղ են։ Եթե մահապատիժ լիներ, թերեւս միայն դրանից առաջ կզղջային, այն էլ ոչ թե հանուն խղճի եւ արդարության համար, այլ քանի որ վախից կք@քեին տակները։ Իսկ հիմա ցմահ են բղավում, որ մեղավոր չեն։ Բա հիմա մարդուն ո՞նց ներում շնորհես, եթե ինքը ասում է, որ մեղավոր չի։ Ինչի՞ համար ներես, եթե ինքն ասում է, որ անմեղ է։ Անմեղության համար ո՞նց ներես։ Ախպեր, եթե դու անմեղ ես՝ էդպես անմեղ էլ ցմահ մնա քո խցում, բայց եթե մեղավոր ես՝ ասա մեղավոր եմ, ներեք ինձ, ներողն էլ կմտածի։

- Այդ մարդը հանցագործ չէ, նա արդարության…

Ես առողջություն չունեի նրա զառանցանքները լսելու համար ու միանգամից ասացի,-

- Հիմա ես մի շատ նրբանկատ, բայց անհանդուրժողական թվացող հարց ունեմ։ Ինչո՞ւ եք դուք, տիկին Բակտե… Վերջինե, ընդհանրապես սիրում հանցանք կատարած մարդկանց։ Ինչո՞ւ եք սիրում դրանց։ Կբացատրե՞ք։

- Դրանքը ձեր նման ստրուկներն են,- հարձակվելով խնչեց տիկին Բակտերիան,- ես պաշտպանել, պաշտպանում եմ ու պաշտպանելու եմ մեր ազգի նվիրյալ…

- Բայց ինչի՞ եք պաշտպանում, ո՞ր նվիրական արարքի համար, սպանությա՞ն։

- Չգիտեմ մյուսները ոնց, բայց կոնկրետ իմ հերոսը մարդ չի սպանել, նրա տեսակը չի կարող մարդ սպանել։

- Ուզում եք ասել, որ ձեր հերոսը մարդ չի եղե՞լ։ Կապի՞կ է, շո՞ւն է, թե՞ ձուկ։

- Այսինքն։

- Բա ասացիք «տեսակը»։ Իսկ մարդը տեսակ չի ունենում, տեսակ ունենում է շունը, կապիկը, կատուն։ Մի հատ էլ ասեմ, որ ավելի լավ տպավորվի՝ մարդը տեսակ չի ունենում։ Եթե ունենում է, ապա դա բանական մարդն է։ Հումանոիդների ընտանիքի, մարդկային ցեղի եւ մարդ բանական տեսակի։ Ուրիշ տեսակ չկա։

- Էդ քո նման անբանի համար չկա, մեր համար կա։ Հա կա։ Կա հայու պայքարող տեսակը, հայու ազնիվ տեսակը, հայու…

- Հասկացա, բայց ինչ են նրանք՝ շո՞ւն։

- Մարդ։

- Բայց մարդը տեսակ չի ունենում, այ իդիոտկա։

Այս պահին, Վերջինեն մի տեսակ չհասկացավ, որ իրեն վիրավորեցի, որովհետեւ նա արդեն խորը կերպով վիրավորվել էր մի քսան վայրկյան առաջ, երբ հայտնել էի, որ մարդը տեսակներ չի ունենում։ Բայց ինչո՞ւ էր վիրավորվել։ Որովհետեւ ինքը գտնվում էր… Չէ, սկզբից գանք։ Ո՞րն է բանական մարդու դասակարգումը, ուրեմն, տիպ՝ քորդավորներ, դաս՝ կաթնասուններ, կարգ՝ պրիմատներ, ընտանիք՝ հումանոիդներ, ցեղ՝ մարդիկ, տեսակ՝ մարդ բանական։ Վերջինեն գտնվում էր քորդավորների տիպի եւ կաթնասունների դասի մեջտեղներում, երկու հսկայական ժամանակաշրջանների, այսինքն՝ պեղածո մարդկանց ու կենդանիների գոյության միջնակետում։ Նրա ժամանակակիցները զբաղվել էին ձկնորսությամբ, որսորդությամբ եւ մանավանդ հավաքչությամբ, իսկ հավաքչությունը դա մարդու տնտեսական գործունեության նախնական ձեւերից է՝ վայրի բույսեր, արմատներ, պտուղներ, թռչունների ձվեր, միջատներ, զեռուններ հավաքելը։ Հավաքչությամբ զբաղվել են կանայք, մասամբ՝ երեխաները։

Տիկին Բակտերիան հավաքչիստ էր, նա այստեղից-այնտեղից միջոցներ էր հավաքում եւ ապրում, բայց մարդու պես չէր ապրում, որովհետեւ ընդամենը քորդավոր էր, նա ուներ քորդա, ուներ նաեւ խռիկային ճեղքեր։ Ձայնը հնչում էր ստամոքսի ըմպանի հետին մասի զույգ արտափքումներից։ Սիրտն էլ տեղադրված էր մարմնի փորային կողմում՝ քորդայի եւ մարսողական խողովակի տակ։

Լինելով երկրորդաբերանային կենդանի՝ նա կոնկրետ բերան չուներ, ուղղակի մարմնի վրայից երբեմն բացվում եւ փակվում էր բերանային անցքը ու վերջ։ Նա երկրորդաբերան փշամորթ էր։ Դրանց բլաստոպորը վերածվում է հետանցքի, իսկ բերանն առաջանում է մարմնի այլ մասում։

Այո։ Տիկին Բակտերիան երկսիմետրիկ կենդանի էր։

Բայց քանի դեռ մենք զբաղված էինք նրա ծագումնաբանության ուսումնասիրությամբ՝ նա ընթացքում շարունակում էր նույն անասնական տեքստերը՝ «Այո, որովհետեւ այդ մարդը… նվիրական… ազգային… ազատական»։

- Ախ, դրա համար ե՞ք պաշտպանում։

- Այո։

- Սխալ պատասխան։

- Ո՞նց։

- Ոչ թե «ո՞նց», այլ «ինչո՞ւ» ու հիմա ես կասեմ, թե ինչու։ Ուրեմն դուք, հարգարժան տիկին Բակտերիա (դա մտքումս ասացի), դրանց պաշտպանում եք, որովհետեւ դուք ունեք նախածերունական տարիքից առաջացած ձվարանների ֆունկցիոնալ խանգարումներ…

- Ի՞նչ…

- Այո եւ ձեր փետրաթափ օրգանիզմի ցիկլային պրոցեսները կարգավորող հիպոթալամուսի, դիէնցեֆալ շրջանի եւ հիպոֆիզի բարդ փոփոխությունների հետեւանքով՝ ձեր ձվարաններում դադարել է ֆոլիկուլների հասունացումը եւ ձվազատումը, այսինքն՝ օվուլյացիան։ Այսքան բան։ Սրա պատճառով եք դուք սրբացնում ամեն անգրագետի։

- Ո՞նց… բայց… իսկ…

- «Ոնց», «բայց», «իսկ» չկա, սի…րդ քաշի։

- Ես չգիտեմ, թե ուր կորավ այդ Բակտերիան, այդ Թեհմինե-Վերջինե-Հերմինեն։ Կարեւորն այն էր, որ աչքիցս կորավ։ Նմանները միշտ պետք է լինեն կորած, նմաններին պետք չէ հանդիպել, դա զզվելի է եւ վտանգավոր։ Զզվելի է, որովհետեւ նա փնթի է, ծեր, տձեւ ու խորդուբորդ։ Իսկ վտանգավոր է, որովհետեւ նա արյուն թափած մարդու է պաշտպանել։ Հա… ասացի… թե՞ մտածեցի… կարծեմ ասացի՝ «…Արյուն թափած մարդու է պաշտպանել… Եւ սիրել։ Կիսել է նրա թափած արյունը ու մտել է այդ արյան տակ։ Այդպես է լինում։ Եթե պաշտպանում ես մարդասպանին եւ, եթե այդ սպանությունը կատարված չէ անզգուշության պատճառով կամ ինքնապաշտպանության համար՝ դու նրա հետ կիսում ու խմում ես նրա թափած արյունը։ Դու մերձանում ես թափված արյունի եւ մահի հետ։ Դու եւ մահը դառնում եք հարազատներ։ Քույր ու եղբայր։ Ու պետք չէ զարմանալ, որ մահն ավելի հաճախ է հյուրընկալվում քո կացարանում։ Դու մահին բերում ես ձեր տուն ու պահում ես ծոցումդ։ Հասկանո՞ւմ ես՝ ընդամենը մեկ անգամ քեզ տրված կյանքի ընթացքում՝ դու լողում ես ուրիշի արյան մեջ ու ներպարփակվում ես մահվան շղարշի ներքո։ Քո ձայնը միահյուսում է սպանողի հայհոյախառը գոռոցների եւ սպանվողի տնքոցների հետ եւ դառնում է մի աղեկտուր ճիչ եւ դա մնում է ականջներումդ մինչեւ քո մահը, որը մոտ է, մոտ, շատ մոտ… տե՞ս, արդեն կողքիդ է, հեւում է քո վրա… եւ դու գրկախառնվում ես նրա հետ, շնչում, արտաշնչում, ըմբոշխնում եւ շաղախվում մահվան հոգեվարքներում։ Հիմա հասկացա՞ր, թե՞ մի հատ քացով խփենք օվուլյացված ձվարաններիդ, որ ուշքդ տեղը գա, այ նախկին, այսինքն՝ նախկին կին։ Թե՞ ավելի պատկերավոր բացատրենք, որ սա լավ ներթափանցի կապարի համաձուլվածքից կառուցված քո գանգատուփից ներս։ Դե պատկերացրու, որ քո սիրած, պաշտած եւ նրա սեռօրգանները քո կողմից ներծծված մի փնթի անգրագետ մուտք գործի մի վայր, ուր կան քո կողմից չսիրված շատ վատ ձյաձյաներ ու ավտոմատով կրակի նրանց վրա։ Ու վատ ձյաձյաները մեռնեն։ Բայց հանկարծ, բացի վատ ձյաձյաներից՝ կրակված 7,62x39 մմ փամփուշտներից մեկն էլ մեխվի այդ վայրով պատահաբար անցնող տասնյոթամյա որդուդ դեմքին, երկու սանտիմետր մտնի մաշկի տակ ու պայթի այտոսկրի ներսում։ Նրա գլխի համարյա կեսը չի լինի, բայց դու պիտի գնաս դիահերձարան եւ նրան ճանաչես։ Ուզում ե՞ս գնաս, թե՞ դա քեզ չի հետաքրքրի։ Իսկ եթե մեկ պատահական գնդակ էլ դիպչի ու պայթի նույն վայրում պատահականորեն հայտնված իննամյա աղջկադ կրծքավանդակո՞ւմ։ Սրա՞ն ինչ կասես, տիկին Բակտերիա, ասենք քո աղջիկը, օրիորդ Ինֆեկցիան մեռնի։ Տղայիցդ հետո։ Սրանք երկուսն էլ մեռնեն։ Դու հասկանում ե՞ս, որ դու էլ նրանց երբեք չես տեսնի։ Դու պիտի տանես ու երկուսին էլ թաղես, գաս տուն մենակ նստես։ Դու արդեն չունես երեխա։ Չունես, որովհետեւ «քո» իրավունքների համար պայքարող ինչ-որ անլվա չոբան որոշել է, որ դու պիտի երեխա չունենաս։ Կամ ամուսին չունենաս կամ հայր։ Հասկանում ե՞ս, թե՞ ոչ։

Լռություն տիրեց։ Երեւի առջեւս վաղուց արդեն ոչ ոք չկար, իսկ ես իզուր խոսում էի դատարկ տարածության հետ։ Համենայն դեպս… Չգիտեմ։ Ու չգիտեմ՝ ինչ-որ մեկը լսե՞ց ինձ, թե՞ չլսեց, բայց հասկացա, որ ինչ-որ բառեր սխալ եմ ասել։ Երեւի։ Չէ, հաստատ։ Դրանք «պատահաբար» եւ «պատահական» բառերն էին։ Սրանք՝ «այդ վայրով պատահաբար անցնող տասնյոթամյա որդուդ», «պատահական գնդակ», «պատահականորեն հայտնված իննամյա աղջկադ…» բառերն էին։

Սրանք սխալ էին։

Որովհետեւ նրանք պատահաբար չեն հայտնվում նման վայրերում, ո՛չ։

Այդ դո′ւ ես, պաշտպանող եւ արյուն կիսող, դու ես… քո կիսացնոր ու հիվանդագին մտածմունքներով, քո անագորույն գործողություններով՝ տանում ես ու նրանց կանգնեցնում ես մահվան դիմաց…

Ու հիմա ես հիշում եմ այս միջադեպը, հիշում եմ ու կրկին զայրանում, կրկին զարմանում, բայց նաեւ հիշում եմ, որ դրանից անմիջապես հետո ավելի զարմացա, երբ տեղեկացա, որ տիկին Բակտերիան այնքան էլ մարդասիրական, այնքան էլ ազգահայրենասիրական գաղափարների համար չէր պաշտպանում ու սրբացնում մարդասպաններին. Նա իր ամբողջ գործունեության ընթացքում՝ այստեղից ու այնտեղից, բոլոր տեսակի սորոսական եւ չսորոսական ֆոնդերից գումարներ էր, որ ծծում էր, միջոցներ էր, որ կուտակում էր… Ասացի չէ՞, որ հավաքչիստ էր: Հետո իմացա, որ մեկ տարվա ընթացքում երկու տուն է գնել, մեկը իր, մյուսը օրիորդ Ինֆեկցայի համար… նաեւ իմացա, որ 90-ականների վերջերին այդ տիկինը սաունաներում փողով ծծող է աշխատել… ավելի քան ութ տարի… իմացա ու տխրեցի։ Չէ, նրա  համար չտխրեցի, որ նման ստոր կենդանիներ կան շրջապատում, այլ տխրեցի, որ մյուսները չգիտեն այդ մասին… երիտասարդությունը չգիտի… հավատում է… կարծում է, որ հանուն մարդկայնության, հանուն արդարության, հանուն հայրենիքի են կատարվում այս գործողությունները… Չեն մտածում, որ հանուն հայրենիքապղծության են ապրում բակտերիաներն ու նմանները… Ես ցանկացա, որ երիտասարդությունը գիտենա՝ եթե տեսնում եք ինչ-ինչ իրավունքների համար պայքարող 60-անց կին՝ գիտեցեք, որ երիտասարդ եւ հասուն տարիքում նա ծծելով է իր ապրուստն ապահովել… Թող բոլորը գիտենան, որ ամեն տեսակ սորոս-մորոսների փողերով սնվողներն ու մարդասպան պաշտպանողները՝ հիմնականում այն ծծող-մարմնավաճառներն են, որոնց մարմինն ու բերանն արդեն չի վաճառվում… Դրա համար էլ իրենց պատեպատ են տալիս… «Պաշտպանում են»… Չէ՞ որ տուժածին պաշտպանել, նվաստացվածին սատար կանգնել, ամեն տեսակ բարոյական հրեշներին հերոսացնել՝ դա միայն Բակտերիային չէ հատուկ… Դա դարձել է դարի համաճարակը։ Համաճարակ, որը ստեղծվում է մեկ այլ համաճարակից… Անհաջողակ, խեղճ ու նեղված մարդը փոքրիկ պզուկ է, նա պիտի առաջանա ու շուտ վերանա, բայց երբ նրան պաշտպանում ես, բուժում ես, սնում ես՝ նա դառնում է բշտիկ եւ շրջապատը դառնում է բշտիկածածկ։

Պետք է՞ մեզ նման շրջապատ։

Ասում են, որ իրավունքն ու օրենքը աստվածային պարգեւներ են, որոնք բարու եւ արդարության տեսքով տրված են Երկնքից: Հիմա եթե այս թշվառականին երկնքից ոչ մի բան չեն տվել՝ ի՞նչ անի այդ չքավորը։ Կամ էլ երկնքից տվել են, բայց տեղ չի հասել… կամ էլ տվել են, հասել է, բայց նա չի վերցրել։ Չի կարողացել վերցնել… իր անտաշ ձեռքերով, չի ստացվել մոտը։ Նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Հիմա եթե չի կարողացել վերցնի՝ դու ո՞վ ես, որ զոռով ուզում ես վերցնես ու տաս դրա բուռը։ Նա գիտի՞ օգտվել դրանից։ Նա ունի՞ դրա «Օգտագործողի ուղեցույցը»… User guide… Mode d’emploi… Բա նոր խաղալիք ես տալիս կապիկի ձեռքը, նա մի հատ դրա ուղեցույցը չբացի՞, չնայի, չտեսնի՞ ոնց են գործածում։ Բա այ ավանակասեռամոլ, դու էս ի՞նչ պատասխանատվություն ես վերցնում քո վրա։ Դու կույր մարդու ձեռքն ատրճանակ ես տալիս ու ասում ես՝ ինչ ուզում ես արա։ Բա որ նա հենց քե՞զ խփի, հետո մյուսին, հետո իրեն…Խփի, սպանի ու սատկի… Ախր նա չգիտի ինչ անել դրանով։

Ի՞նչ իրավունք, երբ զենքը ձեռքին հենց ինքն է դառնում իրավունքը։

Բայց իրավապաշտպանությունը եւ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու մոլուցքը մանրէ է եւ այն օրգանիզմ է սողոսկում մանուկ հասակից։ Դա բուռն, անզուսպ ու անդիմադրելի ձգտում է, ներքին մղում որեւէ երեւույթի նկատմամբ։ Դա մի պահ է, որ աճող օրգանիզմի մոտ հանկարծ ի հայտ է գալիս ծայրաստիճան, սաստիկ զայրույթ, ինչն էլ ուղեկցվում է հոգեշարժական գրգռվածությամբ


Գրքի վերջին օրինակները ձեռք բերել այստեղից


ԳՐԱՆՏԱԿԵՐ

ՏԻԿԻՆ ԲԱԿՏԵՐԻԱՆ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ

ՊԱՇՏՊԱՆԸ

հատված

«ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ»

վեպից