«ՀԱՎԵՐԺ ԿԱԽԱՂԱՆ» Հատվածներ

16/07/2013


Ամենայն անկեղծությամբ զգուշացնում ենք, որ այս եւ մյուս բաժիններում զետեղված հոդվածները, պատմվածքներն ու մյուս նյութերը) գրանցված են այտեղ,, որտեղ որ հարկն է, ու եթե որեւէ ճիվաղ հատվածաբար կամ ամբողջությամբ, ու սեփական մեկնաբանությամբ ու Աստված մի արասցե՝ գլխագիրը փոխած մի տեղ զետեղի՝ կենթարկվի ոչ միայն վարչական, այլ նաեւ քրեական պատասխանատվության։ Բավական է ապրել ուրիշի հաշվին։

ՄԻ ՔԱՆԻ ՀԱՏՎԱԾ՝ «ՀԱՎԵՐԺ ԿԱԽԱՂԱՆ» ՎԵՊԻՑ»

(Ամբողջ վեպի լեկտրոնային տարբերակը ձեռք բերելու համար՝ այցելեք ԱՅՍՏԵՂ)

Ուրեմն։ Եթե նա արթնանում է ու մտնում է զուգարան, որ գիշերվա լափածի մի մասը՝ գոնե երեսուն տոկոսը դուրս արտամղի, կնշանակի՝ զուգարանում մնում է ամենաքիչը երկու ժամ… Մի ժամվա չափով էլ օրվա ընթացքո՛ւմ մտնում է տարբեր զուգարաններ. աշխատավայրում, «օբյեկտներում» ու քաղաքի տարբեր վայրերում… (բայց ես քչացնում եմ, տեսեք)… հաշվենք՝ օրեկան երեք ժամ, այսինքն հարյուրութսուն րոպե նա այդ գործով է զբաղվում… Հետո, տարբեր «օբյեկտներում» լափում է մոտավորապես երկու ժամ… Գործի տեղը էշ-էշ խոսում է էլի նվազագույնը երկու ժամ, կամ փոխարենը Ազգային Ժողովո՛ւմ է անասուն-անասուն խոսում կամ քնում է երկու ժամ… այս «երկու ժամին» անվանում ենք «Ապահովիչ պահպանակություն», այսինքն՝ «գա… »… մի խոսքով… Հա… Ազգային ժողովում՝ պահպանակություն, Ազգային կոնգրեսում՝ ձեռնաշարժություն… Բայց էդ Ազգային ժողովը, որքան տափակ տեղ է, այնքան էլ տափակ բառ… Եթե դա սենատն է (ես էն անասունի օրն եմ նկարագրում, հիշում եմ, հիմա կանդրադառնանք, հարկավ)… հա, եթե դա սենատն է, ուրեմն եկեք չմոռանանք դրա հայերեն թարգմանությունը՝ ծերակույտ… Ծերակույտ, հըմ… Բայց քանի որ մեր կես թիզանոց լեզվաբանները, իրրումացիայով եւ ֆելլիացիայով զբաղվելուն առընթեր միշտ ցանկանում են ավելի «հայեցի» դարձնել յուրաքանչյուր բառ, ուրեմն թող էդ ծերակույտն էլ եւս մի անգամ թարգմանեն… Բա ո՞նց… Ի՞նչ է նշանակում ծերակույտ, ի՞նչ է նշանակում ծեր… Ծերը շատ կոպիտ բառ է, շա՛տ… Դա կարելի էր մեղմացնել, սարքել ավելի գրական, ասենք… ի՞նչ ասեմ՝ ծերը դարձնել ծայր… Իսկ Ազգային ժողովին անվանել ծայրակույտ… Թե գեղեցիկ եւ թե միանգամայն համապատասխանում է բուն էությանը… Ինչո՞ւ չեն ուղղում, ինչո՞ւ չեն անում էդ բանը)… Հա… լավ, վերադառնանք մեր հերոսի առօրյային… Ուրեմն։ Հիշյալից պահպանակությունից հետո, նա «տղեքով ու ընԳերուհիներով» գնում է «մի տեղ նստելու»… լափելու, լակելու ու անասուն կենացներ ասելու նպատակով… ընդ որում, այժմյան կենացների հիմնական մասը Աստծուն է նվիրված, «Մեր լավ, ազիզ Աստծո կենացը, ցանկանանք նրան քաջառողջություն, թող իրա գորՁերը միշտ լավ էթան, որ մեր գորՁերն էլ լավ էթան… Մեկն ասի՝ ախր դուք, էշի բալեք, «Աստված տա» ասելու իրավունք չունեք, Աստված որ չտա էլ՝ դուք կխլե՛ք, խոզեր… Մեկն էլ մի անգամ ասաց,- Մեր լավ Հիսուս ախպոր կենացը, որովհետեւ իրանից честный, порядочный ու իրանից ճաշակով ղա չի էղե էս աշխարհում, ախպեր… Մի խոսքով, նման վայրում նա նստում է մոտավորապես յոթ ժամ… յոթ ժամ, … 420 րոպե… ընթացքում լափում է երեք ժամ, լակում է մեկ ժամ, էշ կենացներ է ասում երկու ժամ, էշ կենացներ է լսում մեկ ժամ… հետո գնում, վեր է ընկնում ու մռփում է յոթ ժամ… Ամբողջ օրվա ընթացքում բջջային հեռախոսով խոսում է նվազագույնը չորս ժամ… Ընդ որում՝ խոսում է ոչ մի բանի մասին… Էս էլ ձեզ սրա քսանչորս ժամը… Մի խոսքով… Մռփելուց հետո էլի արթնանում է (ցավոք) ու նորից զուգարան, նորից՝ էլի զուգարան… ու դա անընդհատ կրկնվում է… день сурка… Ուրեմն, ինչպես է անցնում նրա կյանք անվանվող օրը… Վերցնենք, որ միջինը, նա կարող է ապրել, ասենք վաթսունութ տարի… եթե, բախտը բերի ու չսատկացնեն ավելի շուտ… մի բան, որ պատահում է, ցավոք՝ ոչ այնքան հաճախ… Իր անտեղի ծննդից մինչեւ վնասակար երեսուն տարեկան հասակը նույնպես գումարում ենք էս հաշվին, որովհետեւ, ինչպես ասացինք՝ հաստատ քիչ ենք ասել, մեղմացրել ենք… Ուրեմն, որոշեցինք, որ նա, իր տզրուկային ու կղկղառատ կյանքում ապրում է վաթսունութ տարի, կլորացնենք՝ յոթանասուն։ Այս ամենն ի մի բերելով, գումարելով, բազմապատկելով, հանելով եւ բաժանելով ստացվում է, որ նրա յոթանասունամյա «կյանք» անվանվող տխուր միջադեպը ձգվում է հետեւյալ մաթեմատիկական հաշվեկշռով։ 70 տարի, այսինքն 611520 ժամ։ Զուգարանում անցկացնում է 76440 ժամ, այսինքն 8 տարի 45 օր Ընդհանուր լափում է 127400 ժամ (14 տարի, 6 ամիս) «Ապահովիչ պահպանակությամբ» է զբաղվում 50960 (5 տարի, 9 ամիս) Էշ կենացներ է ասում 50960 ժամ, ( 5 տարի, 9 ամիս) Էշ կենացներ է լսում 25480 ժամ, ( 2 տարի 10 ամիս, 15 օր) Լակում է 25480 ժամ, ( 2 տարի 10 ամիս, 15 օր) Մռփում է 178360 ժամ (20 տարի, երեք ամիս) Հեռախոսով ոչ մի բան մասին չի խոսում 76440 ժամ, (8 տարի 8 ամիս) Սրան էլ, չգիտեմ, գումարե՞նք, որ նման տզրուկները միայնգամայն անպիտան են սեքսի համար։ Իրենց նման լխճած բլոճ ունենալու հանցավոր նպատակի համար սեքս են անում քառասուն րոպե (այսինքն, որ իրենց, արյունի փոխարեն քրտինքով լցված կանայք չորս լխճած փայտոջիլ ցկնեն՝ ամեն փայտոջիլի վրա ծախսվում է ամենաշատը տաս րոպե), դրան կարող են գումարվել մի դյուժին էլ ուրիշ միզահոտ կանայք, որոնց հետ, էսպես թե էնպես, իրենք շատ քիչ ու ահավոր ընկճվա՛ծ են կենակցում, քանզի տանում են մի տեղ, կենացներ են ասում, խոսում են… հետո մի կերպ գզմռտվում ու անհասկանալի է դառնում. կայացա՞վ, թե՞ չկայացավ էդ անտեր կենակցման փաստը… Եթե նա մեկին բռնաբարի անգամ՝ ոստիկանները չեն կարողանա արձանագրություն կազմել… էքսպերտները ոչ մի տեսակի սարքավորումով չեն կարողանա որոշել՝ կատարվե՞լ է միջադեպը, թե ոչ… Ո՞նց որոշես, երբ արդեն երեսունհինգ տարեկանում, էստեղից մինչեւ Ցխինվալի հասնող փորի պատճառով հենց իրե՛նք չեն կարողանում նկատել пипетка- ից ոչինչով չտարբերվող իրենց «անդամները»… Այնպիսի անդամներն, ոնց որ իրենց կուսակցությունների անդամներն են… Կամ ընԳերությանն ու ախպերությանը… Էն ախպերությանը, ուր ոչ թե Աբելն է սպանում Կայենին, այլ Կայենն է անընդհատ մահվան դուռը հասցնում թե՛ Աբելին եւ թե՛ Կայենին… Իսկական Աբել չկա՝ վերջ, կտրվել են աբելները… Մի խոսքով, ի՞նչ ասես… Եւ ահա իսկապես գեղեցիկ, ես կասեի՝ սքանչելի մի օր՝ նա սատկում է եւ համբարձվում երկինք։ Էնտեղ էլ, ինչպես գիտեք, երեք հարկ կա, ամեն հարկում էլ՝ մի-մի դուռ։ Առաջին հարկում դրախտ մտնող պողպատից դուռն է՝ իր յոթ կողպեքներով ու глазок-ով… ասում են հիմա յոթ հատ էլ камера наблюдение են ավելացրել։ Ներքեւի, կիսանկուղային հարկում քավարանն է, (հա, քավարանի դուռը շատ հետաքրքրիր է՝ ինքը մի դուռ է՝ համ глазок-ով համ էլ առանց глазок-ի), իսկ նկուղային հարկը, բնական է, որ դժոխքն է, իր մշտապես բաց դռներով։ Նկուղը բոլոր հարկերից ամենամեծն է, շատ մեծ, շատ… որովհետեւ մեծ կուտակումներ են լինում… գոռում են, գոչում, բրթբրթում իրար… այլանդակ ձայներ են հնչում… հիմնականում հայերենով… դեհ… մշտական հյուրերն են, պատվավոր… ընդ որում, դա միակ վայրն է, որտեղ կարելի է գործածել «Մենք քիչ չենք, բայց մեզ հայ են ասում» արտահայտությունը… ավելին, միակ տեղն է, ուր «Ծովից Ծով Հայաստան» հասկացությունը իրապես կա՛, գոյություն ունի՛… Դա նաեւ միակ տեղն է, ուր հայերի կապը կտրվում է իսկական հայերից… նրանք մոռանում են, թե Նարեկացին ով է, Մեծարենցն ով է եղել, մոռանում են, որ եղեռն է եղել, ի վերջո… “Конец связи“ հայտարարում են նրանց՝ դժոխքի նախամուտքը ներխուժելու պահին… Հա, շատ հետաքրքրաշարժ տեսարան է… Մի խոսքով, հերթը հասնում էս մեր վերջապես սատկած անասունին։ Նա, բնականաբար, արդեն տեղյակ է, թե ո՛ւր պիտի մտնի, բայց քանի որ «ինքը լուրջ ու ծանր տղա ա»՝ էդպես ծանր քայլվածքով էլ մոտենում է դռանը ու ընդունողին ասում,- – Ի՞նչ ա, արա, հը՞, բան ունե՞ս ասելու՝ ասա, ես էն տղեն չեմ, որ ինձ դժոխքով վախցնեք… Ու վաբշե, չեմ ջոգում, թե խի՞ եք մեզ ստե կանչե, կարող ա՞ ինչ որ սխալ բաներ ենք արե մենք… Էդ մի հոգու մասին խոսվող «մենք»-ից էնտեղ էլ չեն զարմանում, որովհետեւ վաղուց սովորել են, բացում են սրա կյանքի մատյանը, նայում են… հետո մի հատ էլ են նայում… ու զարմանում… չնայած շատ են տեսել նման բան… Զարմանում են ու տալիս են մի էսպիսի զարմանահարց… – Արա՛… այ, բո… շատ վատ մարդ, մենք քեզ 70 տարվա կյանք ենք տվել, որ դու 8 տարի քաքես, 14 տարի, 6 ամիս լափես, 5 տարի ու 9 ամիս «Անապահովիչ պահպանակությամբ» զբաղվես, նույն չափի էլ էշ կենացներ ասես, 2 տարի էշ կենացներ լսես, 2 տարի լակես, 20 տարի մռփես ու 8 տարի, 8 ամիս հեռախոսով խոսա՞ս… Հը՞, արա… Բա… Բա մենք ի՞նչ անենք քո հետ… Բայց իրենք հո գիտե՞ն, թե ինչ անեն։ Ու արվո՛ւմ է էդ «ինչը», ինչե՛րն, ավելի շուտ։ Օրական հինգ ժամ լափե՞լ ես… Կերել ես, չէ՞, ամենատարբեր կենդանիների միս… խոզ, ոչխար, կով, հորթ, վարազ… արջի միս էլ կերած կլինես դու… Այ, հավերժության ու անսահմանության մեջ անցնելիք քո օրվա էդ հինգ ժամը՝ մոտդ կհավաքվեն բոլոր էդ կենդանիները ու միահամուռ, անընդհատ, չընդհատվող «Ո՞նց էր համը իմ ձագի» արտահայտության ներքո՝ կսկսեն քո մսերից կրծոտել… Օրեկան հինգ ժամ, հավերժության մեջ… Յուրաքանչյուր կենդանի մարմնից կրծում է այնքան մսակտոր, որքան կուզի… Կրկնում եմ՝ «Ո՞նց էր համը իմ ձագի» երգչախբային կերպով կատարված հարցադրության ներքո… Հետո (բնական է՝ կրկին հավերժության մակարդակով) գալիս է օրվա այն երեք ժամը, որ նա անցկացրել է զուգարանում։ Այստեղ կրկին հանդես են գալիս կենդանական աշխարհի հիշյալ ներկայացուցիչները եւ երեք ժամ շարունակ սկսում են արտաթորել իրենց կերածը… իհարկե, որպես ունիտազ գործածելով նրա բերանախոռոչը (կներեք, բայց ե՛ս չեմ սա հնարել, սատանեքի մտածածն է… նրանց երեւակայությունն էլ, գիտեք, ելել իրենց ուտում է)… Կենդանական աշխարհն այդ գործողությունը կատարում է համապատասխան եւ, որ ամենակարեւորն է, միահամուռ տնքոցներ արձակելով… Անասուն կենացներ ասելու համար՝ նրանց ստիպում են ամեն օր, ժամ ու կես կրկնել նույն հիմար խոսքերը, բայց ամեն անձի անվան հիշատակումից հետո հայտնվում է էդ նույն անձը ու մի հատ չռփում է բերնին։ Ասենք նա ասում է՝ «Դեհ, հիմա, հարգելի սեղանակիցներ, խմենք մեր թանկ, մեր ազիզ ծնողների կենացը…»՝ էդտեղ միանգամից հայտնվում են ազիզ ծնողներն ու չռփում։ Չնայած ծնողներն էլ մի խեռս չեն, հակառակ դեպքում նման անպաճույճ շառավիղներ չէին արձակի ուղեծիր… «Խմենք մեր սեղանի ծաղիկների կենացը»՝ հայտնվում են բոլոր ծաղիկներն իրենց սարսափամետ փշերով ու զետեղվում դրանց մարմինների համապատասխան մասում։ Այն, որ էս ապուշները համարյա թե չեն շնացել (մենք գիտենք, թե ինչ պատճառներով), դա նրանց չի զրկում որեւէ պատասխանատվություն կրելու անհրաժեշտությունից։ Նրանք չեն շնացել, բայց հո ուզե՞լ են շնանալ։ Հետո՞ ինչ, որ չեն կարողացել, ավելի՛ վատ… Եւ ասեմ, որ դա դուրս է սատանաների հետաքրքրությունների ոլորտից… Դրա համար նրանք հատուկ կետ ունեն սահմանված. եթե դու չես շնացել՝ ուրեմն հիմա քո հե՛տ կշնանան, որ իմանաս, թե ինչ քաղցրություն ունի շնանալը… Ու դժոխքի բոլոր շները, օրեկան մեկ ժամ վաթսուն րոպե շնանում են նրանց հետ, որովհետեւ շները նեղանում են, ավելին՝ վիրավորվում են, երբ չեն շնանում, մանավանդ դժոխքի անաչառ շները… Էդպիսի բաներ… Եթե շարունակենք նկարագրել նրանց հավերժապատիժները՝ երեսուն հատորանոց հանրա-պատժագիտարան կստեղծվի… Ու լավ կծախվի, ասեմ ձեզ… …Բայց էդպես էլ անհասկանալի մնաց, թե ե՞րբ մեռնեն ստաֆիլակոկներն այդ… Եթե երկար են ապրում (ու եթե դա կարելի է ապրել համարել)՝ գարշեցնում են բոլորին մինչեւ անեզրություն… վերջնականորեն… доконают, суки… Կրետիններ… Դրանց պատճառով եւ շնորհիվ է, որ ասում են «Կյանքը քաք է ու դրա մեջ է նրա ամբողջ ուժը»։ Ու ապրում են… 70-ից 80 տարի (հնարավոր է, որ 90, 95… վայ, մերը… վա՜յ…), հա, ութսուն տարի փսլինքախառն կղկղանք լղոզել շրջապատի վրա… Թարա՛խ… Լավ է, մե՛նք ենք շուտ մեռնում, բայց դեմը սերունդներ կան, բան կա… Ու նաեւ՝ դրանց «ապագան»… Ու էդ ապագայում եղող դրանց ավտոնե՛րն էլ եմ ես պատկերացնում… Ջիպն արդեն հին բան կհամարվի։ Իրենց, երեւի պետք կլինեն ոչ թե մեծ ու բարձր, այլ բարակ, ցածր, բայց շատ երկար ավտոներ… Իրենց մոտ ամեն ինչ արտասովոր կերպով կարճ է լինում, չէ՞… Երբ հանվում են, կանայք (ինչ կին էլ լինի, անգամ ամառները բակում ոտաբոբիկ գորգ լվացող) վախենում են էդ անտերի վրայի անտերի փոքր չափսերից… Ուրեմն՝ երազանքը երկարն է։ Շա՛տ երկարը։ Բայց, քանի որ իր ունեցածից ոչ ոք պիտի չունենա՝ մի արտասովոր բան պիտի՞ լինի էդ անտեր ավտոյի մեջ։ Գուցե ավտոն լինի հետեւյալ կերպ. ինքը քսանութ մետր, անիվները քառակուսի ու աշխատում է, շատ ներողություն՝ թարախով։ Հա, բա էլ ինչո՞վ աշխատի… Ու մեքենան շա՛տ էժան է նստում տիրոջ վրա, նա բենզակայան չի գնում (էնտեղ հո չկա՞, ասենք՝ Ռեգուլյար, Սուպեր ու Թարախ)… Նա իրենից ու իր անասնաշրջապատից է վերցնում էդ թարախը… Ինքը, իր կղկղանքի վաննաներ ընդունող ընկերները եւ բորբոսաքրտնաճաճանչ ընկերներուհիները… մի խոսքով՝ բոլորն էլ թարախի դոնորներ են… Ու ընդհանրապես… Եթե հիմա հանրապետության վաթսունյոթ տոկոսն է նման դոնոր, մի տաս տարի անց հարյուր քսանը կլինի, առանց տոկոս հասկացության հիմնական հարյուրը խախտելու։ էդպիսի բաներ… Հա, բայց լավ չանդրադարձանք. ե՞րբ են դրանք իրենց կանանց հետ կամ իրենց կականց կողքը կենակցում… Քաղաքական գործիչների կամ նմանատիպ առարկաների իննսունութ տոկոսն, ասենք… ե՞րբ… Ու արդյո՞ք կարելի է նմանների կանանց հետ կենակցել… Իսկ կանայք ինչ են անո՞ւմ… Նրանց կանայք… Ես գիտեմ, գիտեմ, լավ գիտեմ, ցավն էն է, որ իրե՛նք չգիտեն… Էս հիմարներին դեռ թվում է, որ եթե իրենք իրենց կանանց հետ չեն կենակցում՝ կանայք հենց էդպես էլ մնում են չկենակցված… Հին մտածողություն է դա, տղեք ջան, շա՛տ հին…. Ու ձեր կանայք, սիրելիներս, ձեր իսկ փողերով, առանց ձեզ, էնպիսի՜ սեռաբորբոք ընդվզումներ են ունենում… իրենց մեջ (ու էն էլ՝ ավելի քան ամեն օր), որ ձեր բոզերն անգամ երազում չեն տեսնի… Սա գոմեշ գործիչների, գործունյաների, փողակեր բաստուրմեքի իննսունվեց տոկոսի կանանց մասին է… մյուս երեք տոկոսը թող հանգստանան… առայժմ։ Իսկ ի՞նչ են ուզում դրանք։ Իրենց համար ընդհանրապես կապ ո՞ւնի, թե՞ ում հետ կիսագզվռտվեն… Իրենց համար կարեւորն էն է, որ նոր լինի… գուցե… Ու, ինչպես ասացինք, էդ նորի հետ էլ հաջող չի ավարտվում շինիչ քաղաքականության թե՛ նախնական, թե՛ վերջնական փուլը… Ախր ո՞նց եղավ, որ Աստված ստեղծեց մարդուն, իսկ նա դարձավ քաղաքական գործիչ… Աստված մարդո՛ւն ստեղծեց, Աստված հո նախարար կամ կուսակցական ծերտ չստեղծե՞ց։ Կնոջն էլ ստեղծեց որպես ուղղակի կին։ Կին, այլ ոչ մի­տինգներում մորթվող խոզի պես ճղճղացող անսեռ բադրջան կամ սաղ օրը տունը վեր ընկած, քամակը մշտապես վերելակից դուրս մնացող թոշնած եմիշ…

———-

Հա… Ու էդ վերը նշված գործունյա կամ քաղաքական գործիչ կոչվող իրեն չափազանց ազատ զգացող զանգվածից բացի գոյություն ունեն նաեւ իրենց ավելի ազատ զգացողներ. դրանք խեղճերն են, ավելի շուտ՝ խեղճ ու կրակները, որոնց էլի ու էլի պետք է ձայն տալ, սիրել ու, որ ամենակարեւորն է, կարեկցել։ Նրանք էլ իրավունքներ ունեն… Ավելին՝ նրա՛նք իրավունքներ ունեն… Մարդու իրավունք։ Նա կարող է ուրիշի կողմից գետնին նետված ծխախոտի մնացուկը հանգիստ վերցնել, կոխել բերնախոռոչը, լխճած ու վաղուց արդեն նեխած նարինջ վերցնել գետնից, ուտելով գնալ տուն, մտնել իր քրքված ու տարիներ առաջ աբոյները պատից պլոկված բարաքը, զուգարանի ծակից նայել, թե ոնց է մորքուրի աղջիկը ոտները չռած միզում, զբաղվել ձեռնաշարժությամբ ու ԵՍ ՆՐԱՆ ՊԻՏԻ ԿԱՐԵԿՑԵՄ, քանի որ աղքատ է, անապահով եւ ունի բոլոր մարդկային իրավունքները… Ունի, հա, ու գոռում ա ինքը դրա մասին, մտնում ա քաղաքի կենտրոնը, «Ավել-ավել» կամ մեկ ուրիշ զզվանք գոռալով անցնի քո տան մոտով, քեզ հանի քնից, քո դուռը զանգի, փող ուզի, իր հոտը լցնի քո տունն ու դու կարեկցե՞ս… Հա՞… Պիտի կարեկցե՞ս… Մանավանդ երբ միաձուլվի իր նման բազմաբույր զանգվածին ու ծեծ ուտի դրա համար՝ էլի՞ պիտի կարեկցես… Հանուն ինչի՞ կարեկցես, ինչի՞ կարեկցես էդ ձրիակեր մարդակերներին, ինչի՞… Չէ՞ որ, եթե, ասենք, Մալաթիայի շուկայում պարսիկների բերած փտած նարինջները ցեխերի միջից հավաքող բոմժին որեւէ պաշտոն տաս, օրինակ՝ ինչ- որ դուքան-բանկի կառավարչի ախրանի պետի տեղակալի վարորդի վարորդ, չի բացառվում, որ նա սկսի խոսել Գազայի հատվածում չվերջացող իսրայելա-պաղեստինայն հակամարտությունը միանգամից ու վերջնականորեն ավարտելու իր տեսակետների նրբությունից ու Մինսկի հանձնաժողովի ելակետային հանգուցալուծումից… Էլ չեմ խոսում արբունքի չհասած (ու մինչեւ կյանքի վերջ էդպես էլ չհասնող) լրագրողուհիների մասին (վայ, մի տառ բաց թողեցի… «լրագրողուհի» արտահայտության առաջին տառը, Ճ է՞ր, Բ է՞ր… թե՞ Կ…), որոնց տված հարցերը բանական մարդուն ուղղորդում են դեպի ցեղասպանություն, ասենք՝ «Լրագրողների ցեղասպանությունը հայկական կայսրությունում»… Իսկ երբ սկսում են վիճել… որեւէ հայտնի արտիստի, ստեղծագործողի հետ, ակամա ցանկություն է առաջանում դեմքի պզուկները շուշաթղթելուց հետո ենթարկել սեռական կտտանքների, այնուհետ ոտքերի ու ձեռքերի տեղերը փոխել, կալգոտկեքի տեղը հագցնել կանդալներ (իր փշալարերով հանդերձ) եւ ուղարկել… երեւի թե Ուգանդա… թող ուգանդացիններից, ավելի ճիշտ ուգանդոններից վերցնի հարցազրույց… Մի խոսքով՝ թող վերցնի։ Էսքան բան։ Անգամ մոռացա, թե ինչ էի ասում… Հա, անապահովները… որոնց պիտի սիրես ու կարեկցես… Չէ, ցավներդ տանեմ, ես զզվում եմ ձեզնից ու չեմ կարող կարեկցել, որքան էլ խեղճ լինեք, ծեծված ու ջարդված… Ես… ես կարեկցում եմ դեռ պատանի այն զինվորին, որ հենց հիմա կանգնած է սահմանի վրա եւ ամեն վայրկյան թուրքի սնայպերը կարող է ակթարթում դադարեցնել սրտի բաբախյունը… Իսկ դուք չուլ եք, անզգա ու ամեն ինչ լափելու պատրաստ…

(Ամբողջ վեպի էլեկտրոնային տարբերակը ձեռք բերելու համար՝ այցելեք ԱՅՍՏԵՂ)