«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ» կամ «ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ» ԹԻՎ 1

16/07/2013


Մենք պարբերաբար եւ առանչ խմբագրելու կհրապարակենք 2008 թվականին եթեր հեռարձակվող «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ» հաղորդաշարի տեքստերը, հավաքված «ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ» խորագրի ներքո։

Այժմ, պատահական կերպով ընտրեցինք 3 թեմա, որոնք էլ ներկայացնում ենք։

———–

 

 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ  ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

 

ՆԱԽԱԲԱՆ

– Սիրագորով բարեկամներ։ Մեր լավ, մեր առողջ, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դեղամջոցներ ընդունող ազգակիցներ։  Ողջույն։ Դէ, ես արդեն չեմ ուզում շատերի թանկագին ու ցավոք սրտի ավելի շատերի էէժանագին ժամանակը խլել, պարզաբանելու համար, որ մեր այսօրվա թեման դեղամիջոցներն են ու դրանց ընդունման հայկական տարբերակը։

Իսկ որո՞նք են դրանք, այդ դեղամիջոցներ, դեղեր կոչվածների օգտագործման կամ գործածման հայկական տարբերակները…. Ըստ իս, նախ եւ առաջ պետք է պարզաբանել, թե մենք, հայերիս, օգտագործո՞ւմ ենք դեղերը, թե՞ գործածում։ Չէ՞ որ՝ օգտագործել կարելի է միայն օգտակար բաները։ Ոգելից խմիչքն, օրինակ, չես օգտագործի… Չեք լսե՞լ այս չպարզաբանված արտահայտությունը, չէ՞ «Խմիչք օգտագործում ե՞ք»։ Հա, օրը 2.5 լիտր պարսկական սպիրտ եմ «օգտագործում»։ Կամ շահումով օղի, որ խմում ես՝ իհարկե, չես շահում, չես խմում, բնական է, շահում ես, ընտանիքդ էլ է շահում, ընկեր‒բարեկամներդ էլ։

Լավ, վերադառնանք մեր դեղերին,  թեմային, այսինքն։ Կարելի է թվարկել դեղերի օգտագործման 1000 ու մի  եւ գործածման  էլի 100 ու մի, բայց պինդ արտարժոյթով հայկակն տարբերակներին։

Դրանցից են. Դեղատուն կոչվող, Ղարաբաղյան շարժումից առաջ մնացած կոնսերվաներ եւ վաղուց արդեն վերացած ծխախոտներ վաճառող կրպակներից (խոսքս բուտկաների մասին է) դեղեր գնելը… Դեղեր ասելով, նկատի ունեմ, ասենք երրորդ ռեյխի պարտությունից որպես ռազմավար առգրավված անտիմարդկային անտիբիոտիկները ժանգոտած ասպիրինի ձեռքբերումը, որին, թերեւս,  կարելի է կոչել ասկյարպին, որ վերջին անգամ օգտագործել են լ է թուրք ասկյարները, եւ որն էլ անձամբ ուղարկված է եղել Վլադիմիր Իլյիչ Ուլյանովի կողմից՝  Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին… նրա  քաղաքական անկումից անմիջապես առաջ։

Մյուս տարբերակներն էլ բխում են դրանից՝ մեր ժողովրդին շատ մոտ, ես կասեի՝ եղբայրական երկրների (Թուրքիա, օրինակ) արտադրության դեղերից օգտվելը, Դաշնակիցների Յալթյան պայմանագրի ժամանակ Ստալինի հետ ատոմային ռումբի մասին խոսակցությունից հետո Ֆրանկլին Ռուզվելտի կողմից գործածած Ասկոֆենի հենց նույն տուփի ձեռք բերումը, եւ այլն։

Դե ի՞նչ, մեզ մնում է տեսնել, թե  մեր արհեստավարժ հյուրն ինչ կարծիքի է այս մասին

 

ԷՔՊԵՐՏ

Նախ, որպես ֆարմակալոգիայի, այսինքն դեղագիտության դոցենտի ախրանայի պետ, ասեմ, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գրանցված ցանկացած իրեն հարգող  փոքր ինչ կամ մեծ ինչ հիվանդ կամ տկար մարդ՝ դեղերն ընդունում է բժշկի խորհուրդով եվ  համապատասխան  դեղատոմսով։

Ի՞նչ են անում հայերից շատերն իրականում։ Նրանք, շատ հանգիստ կերպով՝ իրենք իրենց են դեղեր նշանակում… Ինչո՞ւ։ Ասեմ։ Որովհետեւ ամեն հայ, լինի դա մշակույթի գործիչ, թե երթուղային տաքսու վարորդ (որն, իմիջայլոց նույն բանն է) ավելին գիտի, քան Համաշխարհային  առողջապահության կազմակերպության բոլոր անդամները միասին վերցրած, պլյուս այս ասպարեզում մի երկու‒երեք նոբելյան մրցանակի արժանացած գիտնական‒գյուտարար։

Չէ, դեղատոմսեր օգտագործողներ կան, հոգուս մեղք չանեմ։ Մարդիկ գնում‒իրենց դեղատոմսով ստանում են, բայց էն էլ էն պատճառով, որ բոլոր հայերը  ՆԱՂԴ ՍՏԱՑՈՂ են։ Բայց նրանց մյուս մասը՝ կամ ծանոթ‒անծանոթ բժիշկներից հոգեմետ դեղերի դեղատոմս պոկած հին տոքսիկոմաններ են, ու դեղատուն մտնում են նվազագույնը Տրամոդոլ, Լեպոնեքս, ցիկլոդոլ, ծայրահեղ դեպքում Դրոպելիդոլ վերցնելու համար։  Ես  չեմ խոսում Պարկոպան 15-ի կամ մորֆոցիկլինի մասին, որոնց վաճառքը մեր առողջապահության նախարարության առողջ ուժերի ջանքերի շնորհիվ՝ արգելվել է մի տասնամյակ առաջ։

 

Անցանք առաջ։ Հազիվ մի անգամ հաղորդման սկզբում մի ճիշտ բան ասեցիք՝ էն որ ամեն տեղից, ամեն տեսակի կասկածելի դեղ առնում կուլ են տալիս։Սիրելի կուլ տվողներ՝ օգտագործման ժամկետը չանցած ու առաջնակարգ երկրներում պատրաստված դեղերը վաճառվում են միմիայն իսկական, օգտագործման ժամկետը չանցած ու առաջնակարգ դեղատներում։ Հիշեք, որ դեղատունը պիտի լինի մեծ, լուսավոր եւ որ ամենակրեւորն է լայն։ Էդ լավ հիշեք ու չմոռանանք անգամ  (Արմենթելի) հեռախոսակապ մասին լայնածավալ եւ ընդգրկված  խոսքեր արտաբերելու ժամանակ։

Բացի էս ամենից, հայերի մյուս էքստրեմալ բանակը՝ ընդհանրապես հրաժարվում է օրինական դեղամիջոցներից, ասելո «Ես դեղ չեմ խմում վեփշե, էդ սաղ խիմիա ա»։ Այսինքն քիմիան վատ բան ա, էլի։ Մենդելեեւի աղյուսակը կարելի է ջնջել, դրա փոխարեն Շիրվազադեի «Քաոսի» հերոսների գործունեության սխեման եծել…

Էլի եմ հիշեցնում, 21-‒րդ դարն է։ Ճիշտ է, դեղաբուժությունն ու հնուց եկած բաղադրատոմսերը երբեմն ավելի քգտավետ են, բայց էդ բաղադրատոմսերն անպայման պիտի Ամիրդովլաթ Ամասիացու ստորագությամբ ու կնիքով լինեն։ Թե չէ, մեկ էլ կլսես՝ «Ձուն խառնեցի եզան լեզվին, եզան լեզուն էլ թաթախեցի հայոցլեզվի մեջ, տվի կես չայի գդալ հարսս խմեց՝ էրկու րոպեում ոտի կանգնեց»։ Այսինքն մինչեւ էդ ձեռների վրա էր քայլում։ Բայց ձեր ցավը տանեմ, ավեին՝ հոգումս կրեմ ձեր ցավը, ախր էդ մի չակերտավոր դեղը մի հարսի վրա կարող է դրական ազդել, նրան քայլեցնել, իսկ մյուսին հարսին՝ պառկացնել, էն էլ ոչ այնքան հաճելի դիրքում, մանավանդ փեսայի համար։ Կներեք, փեսաներ ջան… որ ջղայնանում եմ՝ կոպիտ բաներ եմ ասում։

Բա Բորոդինոյի ճակատամարտի հարձակման նախագիծ հիշեցնող յոդի խորանարդ դնելը… Ընդ որում՝ անիմաստ տեղը դնելը… Չհասկացա՞ք, թե  յոդի խորանարդը որն է… Դա յոդի կհետկան ա… Չ, էդ կետկան մեկ-մեկ օգնում է, բայց պիտի իմանաս ոնց ու որտեղ նկարես դա։ Սնխչիների մասին չեմ խոսում, էս վերջերս մեկի մատը մի քիչ ծալվել էր, էդ մեկն էլ, ոսկրաբանին դիմելու փոխարեն գնացել էր սնխչու մոտ։Սնխչին էլ բռնել էր, նախ հակառակ ուղղությամբ էր ծալել մատը, հասցրել էր թեւատտակին, հետո քաշել ու արմատախիլ էր արել…

 

Ու էդ մեկը դառավ զրո, 8 000 էլ անձագրային գրասենյակում տվեց, անունը փոխեց, դարձրեց Դրաստամատ։

Բա մատ չունի, գոնե անունի մեջ լինի էդ անտերը…

Էհհհ… Բա մանանեխը, այսինքն գարչիցան՝ գուլպաների մեջ լցնելը… Քամած մածունը մարմնի կիսաքամ մասերին դնելը… Հասկացանք, 14‒րդ դարում դա մեծ օգուտ է տվել։ Մանավանդ մանանեխով գուլպաների գործածումը կենցաղում եւ հայոց արքունիքում, որ 15- րդ դարից հետո ընդհանրապես չի եղել… Դրանից առաջ էլ չէի ասի, թե առանձնապես եղել է… Բայց դրանից ու դրանից առաջ՝ մենք Ամիրդովլաթ Ամասիացու պես Հիպոկրատի մակարդակի մարդ ենք ունեեցել։ Ուղղակի, եթե Հիպոկրատի գլխարկն էր ծանր, Ամասիացիու կյանքն է ծանր եղել… Որովհետեւ երեւի էն ժամանակվա շատ ու շատ հայեր, փոխանակ էդ ուսյալ մարդու խորհուրդներով դեղեր ընդունեին, ասել էն՝ «Տո լավ է, կարող ա մենք էդքան բան չգիտենք»։ Հիպոկրատի գործը հեշտ էր, իրեն լսում էին….  Գլխարկն էր մի քիչ ծանր, բայց դե, ինքն ա մեղավոր, ասա, այ Հիպոկրատ, դե եթե ծանր ա էդ գլխարկը, մի դիր, էլի, դու հո Լուժկովը չե՞ս։

(ՕՊԵՐԱՏՈՐԻՆ) Ոչ, ես թեմայից չեմ շեղվում… Հա՞, լավ, դե գնացեք, ինչ‒ուզում եք արեք, գարչիցա քսեք ծնկոսկրներիդ, ձու ջարդեք աճուկային ավշահանգույցների վրա, ժամկետանց դեղեր առեք բուտկաներից… Մի խոսքով՝ ամեն ինչ առեք, կուկլ տվեք կամ քսեք ջաններիդ։ Ասող լսող ա պետք, ոչ թե քսող։

ԱՄՓՈՓՈՒՄ

Կարծում եմ, որ  դեղամիջոցների վրաբերյալ մենք գոնե ինչ‒որ չափով հասկացանք մի քան ելեւէջ… Առաջին, որ չի կարելի ամեն դեղ խմել… Ընդհանրապես, հասկանանք, որ խմելը հեչ լավ բան չի։ Իսկ մեզ մոտ մարդիկ կան, որ ծնողների կենացի տեղն էլ են դեղ խմում, ու, ի միջայլոց այնքան շատ, որ էդ խեղճ ծնողն, ի վերջո՝ մնում է անզավակ։

Իմացանք դեղադեմների եւ դեղամետների մասին, ժամկետը անցած անհապաճույճ դեղերի զանգվածային գործածմա մամին… Ինչ ասեմ… Նման դեղ խմողը ոչ միայն հենց ինքն է տուժում, այլեւ, ոնց որ ասում են՝ խայտառակում է ռեսպուբլիկան…

Դա մի ապտակ է դեպի դարերով կոփված եւ մարդկութղան կողմից ստեղծած քաղաքակրթությունը…

Ու քանի որ, մենք, հայերս, համենայն դեպս՝ մեր մեծամասնությունը՝ քաղաքակիրթ է ու կրպակ‒բուտկաներից ընդհանրապես առեւտուր չի անում՝ կնշանակի, որ էն փոքրամասնությունը նույնպես պիտի սովորի մարդավայել ապրել։ Ու չասեք, թե մենք փոքրամսնություններին ճնշում ենք… Մի օր էդ բոլոր տեսակի փոքրամասնությունները ձայների քանակով ընտրվելու են ու դառնան մեծամասնության շահագբործողը։ Բա։ Լավ, չխորանանք, դրա մասին հետո

Հուսով եմ, որ այսօր մենք շատ բան իմացանք, ու կարծում եմ, որ դա օգուտ տվեց մեզ։

 

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

 

ՆԱԽԱԲԱՆ – Այ, մի անհամեստ հարց տամ էլի, ձեզ, թանկագիններս։ Օրինակ ես՝ ինձնից էդքան էլ գոհ չեմ։ Հա։ Անկեղծ եմ ասւմ։ Կեղծ համեստության նշույլ էլ չկա մեջը։

Իսկ դուք, օրինակ՝ գոհ ե՞ք էս ամեն ինչից… Նկատի ունեմ   էս մեր հայկական տարբերակները… Ես չեմ ուզում ասել, որ սա շատ լավ բան է, չէ, քավ լիցի, սա գուցե ամենաձանձրալի հաղորդումն է, ասենք «Գառադոկից» հետո։ Բայց հարցը դրանում չէ. Ընդհանրապես՝  կա՞ մի հաղորդում, որից  ինչ‒որ մեկը գոհ լինի… Կամ մի լրագիր… Կամ մի գրող… Գործիչ… Քաղաքական կամ անքաղաքավարի…  Ուզում էի ասել՝ քաղաքական ու անպայման անքաղաքավարի։ Ոնց որ լինում է իրականում։

Չէ, ամբողջ աշխարհում էլ է այդպես՝ մեկը մի բան սիրում է, մյուսը նույն բանը չիրում, մյուսին՝ հենց էդ նույն բանը չի սիրում, մյուսն էլ, երեւի ամենաողջախոհը՝ ինքն իր համար վերլուծելով ասում է՝ «Այ, էսինչը լավ էր, բայց դրա միջի այ էս մասը, կամ գաղափարը էն չէր»…

Բայց էդ՝ ամբողջ առշարհում։ Մենք հայկակն տարբերակի որսորդներն ենք, չէ՞… (ՕՊԵՐԱՏՈՐԻՆ) Բերդանկաս ո՞ւր դրեցիք…

Ո՞նց թե տարել եք գազանանոց։ Հետ բերեք, շուտ, բեգեմոտն ի՞նչ կմտածի… Հա։

Ուրեմն։ Մեզ մոտ երեւույթը լուրջ վերլուծությունների ենթարկողների  հազվադեպ կհանդիպես։ Բայց դրա փոխարեն նվազագույնը 3.5 միլիոն ՅԱՆ‒ով վերջացող ազգանուն կրողներ՝ դժգոհում են արթնանլուց մինչեւ անկողին մտնելը։ Նրանց դժգոհությունը արտահայտվում է նաեւ երազներում, երազներն էլ միանում են իրար ու հսկայական ոգեծին էներգիա ստեղծելով՝ դեպի վերին ատյաններն են հասցնում մի ամբողջ բազմաչարչար ժողովրդի ցասումն ընդդեմ… Հա, այ շատերը  կասեն ՝ ընդդեմ անարդարության, ընդեմ կեղծիքի եւ այլն։ Ոչ։ Դա կարող է մի օր լինել ընդդեմ բակում տեղավորված կոշիկի վերնորոգման կրպակի, կամ ըննդեմ եւրեխորհրդի կամ ընդդեմ ավտոտեսուչի կամ ըննդեմ Բլերի վարած հակալիբերալ քաղաքականության։ Նայած բնակչության որ մեծ մասը ինչ երազ է տեսնում։

Ընդդեմները շատ են, թանկագիններս, այնքան շատ, որ եթե հիմա էս թփերը բացենք՝ տակը մի 30-40 ընդդեմ կգտնենք… Դա թողնում են հայերը, կոնկրետ էս մասով անցնելուց։ Օօօ, որքան դժգոհությանը կից ընդդեմներ կան Ազգային ժողովի թփուտներում ու ծառարմատների տակ ծվարած… Չեք պատկերացնի։

Դուրս է գալիս, որ այս հարցում մենք միբան ենք ու կարող ենք անգամ նոր խմբավորում կամ  կուսակցություն բացել, ՀՀԴԴ Համայն Հայոց Դժգոհության Դաշինք։

Այ, եթե մենք որ ժամանակին, ասենք, էսպես, ազգովին դժգոհեինք թաթար մոնղոլների արշավանքների դեմ՝ Կիլիկո Տան Հեթում արքան մինչ օրս ողջ կլիներ, Հայաստանն էլ կլիներ միապետություն, ես էլ կլինեի ձեր արքայի վարչապետը, Բլերի նման։

Դե ինչ, տեսնենք մեր հյուրը ոնց կդժգոհի էս հաատարած դժգոհության դեմ։

 

ԷՔՊԵՐՏ

Ոտքի, մասնագետն է նստած։ լսեք։

Հլը մի հատ մարդու անուն տվեք, որից գոնե ոմանք գոհ լինեն։ Մի երեւույթ ցույց տվեք, մասնագիտություն։ Չկա։

Թարըմ սիգ ծախողը դժգոհում է թե գնորդներից, թե քաղաքապետից,  թե նախագահից ու թե անկախությունից։ Մեծահարուստ գործունյան նույնպես դժգոհում է նույն մարդկանցից, պլյուս մյուս մեծահարուստի նոր գնած մեքենայի առկայուըյունից։

Քաղաքական գործիչը դժգոհում է ազգային ժողովում իրեն ձայն չտվողներից ու իր 8 ենյականոց բնակարանի ռեմոնտ անողներից… Ընդդիմության ներկայացուցիչը էդքան էլ չի դժգոհում իշխանություններից, բայց ոնց է դժգոհում  ընդդիմության մյուս խոշոր անդամներից…

Նա դժգոհում է նախագահի բոլոր եղած ու չեղած թեկնածուներից միննչե հմուտ ձեռքերի խմբակ հաճախող պատանյակը, վախենալով, որ հմուտ ձեռքերի, այսինքն ՄԻԱՅՆ ԵՎ ՄԻՄԻԱՅՆ ձեռքով կատարված աշխատանքի պատճառով՝ նա մի օր իրեն մրցակից է դառնալու։ Նա ընդհանրապես բլորից է դժգոհ, բացի Նիդեռզանդների թագուհի Բեատրիքսից… Չէ, նրանից էլ կդժգոհեր, եթե պատահաբար իմանար, որ  Նիդերլանդներն ու Հոլանդիան նույն երկիրն  է։

Բա դժգոհելուց առաջացած ամենօրյա պոռթկումների ձեւերն ու արհահայտությունները։ «Է՞»… Կամ՝ «Յա՞»։ Բա «Ի»‒ն… Էդ «Ի»ն հարյուր մետր տարածքի վրա 10 աշխարհազոր, 5 օդային գումարտակ ու 4 ռազմածովային նվատորմ կոչնչացնի…

Ես զարմանում եմ, թե ինիչի Ավարայրի ճակատամարտի փոխարեն, մեր զորքից մի երկու իշխան չեն ասել «Ի»։ Ինչի՞… Հա… Ես հասկացա, թե ինչի… Որովհետեւ իշխանը, ու ընդհանրապես ազնվականը, ազնիվ մարդը նման բաներ չի անում։ Բայց դե «Ի)‒ն մնում է «Ի»՞

Մեր այբուբմենի առաջին տառը, պիտի լիներ, ոչ թե Ա, այլ «Ի»… Այսինքն՝ Ի՞… Եթե Մեսրոպ Մաշտոցի գրած հիսքանչ այբուբենը էն ժամանակներում չհավանեին, ասենք թագավորն ասեր՝ «Դե՞ Մեսրոպ ջան, Մոս ջան, մի քիչ, ո՞նց ասեմ… Շատ են էլի էս տառերը… Իբր Ք‒ն հերիք չէր, մի հատ էլ Ծ սարքեցիր… Ախր… Չի հնչում… Տեղ‒տեղ… Իրար կպլելիս »։ Գուցե Մաշտոցը տեղում նեղանար, կասեր՝ Ի՞,  ու որպես դժգոհութան նոտա՝ առաջին տառը կդներ հենց էդ Ի՞‒ին… Չէ։ Մաշտոցը նման բան չէր անի… Տոհմեր կային էն ժամանակ… Ազգանուններ…

 

Մի խոսքով… Էս դժգոհությունը մեկ‒մեկ դառնում է ոչ միայն անհասկանալի, այլեւ հակահիգիենիկ։ Չեք լսե՞լ երթուղայիններում՝ «Ի՞նչ ես ոտերդ չռե, տեղ տու նստեմ, ԻԻԻ» Բայց ո՞ւր նստես… Էդ ոտերի մե՞ջ… Այ քեզ միասեռականների մտերմանալու տարսբերակ…

Կան դժգոհության իրարամերժ տարբերակներ։ Երբ պարտատերը, որ դժգոհում է պարտապանից՝ էդ հասկանալի է… Բայց երբ պարտքը 2 տարի ուշացրած պարտապանն է ասում «Արա դե սպանեիք էլի էդ ձեր էրկու կոպեկով, էդ 10 000 դոլարը, կտանք էլի, հո չփախանք, արա, ստեղ ենք»։ Այ էդ «ստեղ ենքը» անձամբ ինձ շատ ա կատաղացնում։ Ստեղ ենք։

Ախր էդ շատ վատ ա, որ դուք ստեղ եք։ Ուրիշ տեղ էղեք, էլի։

Հա, ու դժգոհության… (ՆԿԱՐԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ)  Հլը մի րոպե, տղա ջան… Հա քո հետ եմ, ռեժիսորի ասիստենտւհու ընկեր… Բոյֆրենդ։ Նախ դու ի՞նչ գործ ունես ստուդիայում։ Էն էլ աջ մատիդ եղունգդ չկտրած։ Արդահանից‒Թավրիզ ա հասնում եղունգդ, արա… Ինչ ես անում ստեղ… Նկարահանումը կպրծնի, ընկերուհուդ կառնես‒կգնաս օպերայի սադում գունավոր բամակ ուտելով էն փափուկ խաղալիքներից հանելու… Մթամ դրանք ինչի՞ համար են։ Մի օր չեղավ՝ հանեմ… Իսկ որ հանող կա, ուրեմն հատուկ սամփ գիտի… Ամեն ինչի՞ համար սամփթ ա պետք իմանալ, յա… Դպրոցի դասատույի հետ խոսալու սամթ կա, սոկը բացելու հատուկ սամթ կա, կանանց հետ խոսալու հատուկ սամթ կա, ու հատուկ սամթ կա՝ կանանց…

 

ԱՄՓՈՓՈՒՄ

 

Գիտե՞ք ի՞նչ եմ առաջարկում… Եկեք բռնենք ու… չդժգոհենք դժգոհողներից։ Թոր իրենք էդպես էլ չդժգովված ապրեն, չհասկանան, որ վտանգավոր էներգիա են ստեղծում, էդ էներգիան իրենց հետ տանեն վերեւները ու էնտեղ արդեն բոլոր չար ու բարի հրեշտակները նրանց կհարցնեն՝ «Հիմա մենք ձեզ մի հանստավայր ենք ուղարկելու, որն անվանվում է «Դժոխք», հուսանք, որ այնտեղի պայմաններից չե՞ք դժգոհի, մսյե՞… կամ՝ Մադամ… Կամ, ավելի շուտ՝ «Ընկեր ջան»… «Ընկերուհի ջան»։

Էհ… Ասում ենք‒խոսում… Բայց… Չէ, հանկարծ չասեք, որ մենք խոսում ենք, մենք լսում։ Մենք հո դժգոհ չե՞նք… Մենք մունաթի մասին էլ ենք խոսել, ու ես նկատել եմ, որ մունաթալի դեմքերը քչացել են մեր քաղաքամայրում… Իսկ դժգոհությունն ու մունաթը իրար հետ են գործում։ Ավելին, ես կասեի, որ դրանք սիրահարված զույգեր են, ոկ  երբեք իրար չեն կարոտում, քանի որ միշտ իրար հետ են, իրենց համար բաժանում ու տարածք չկա։ Ընդ որում՝ աղջիկը դժգոհությունն է, տղեն մունաթը… Դե եկեք էնպես անենք, որ մեր առողջ զույգերը քմծիծաղով ու ծաղրանքով վերաբերեն նման զույգերին։ Իսկ դա կլինի առողջ ուժերի վերջնական  հաղթանակի ամենաառաջին նախապայմանը։

 

 

 

 

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ

 

ՆԱԽԱԲԱՆ

Բարեւ ձեզ։ Վա՞յ… Էնպես եք նայում վրաս, կարծես, թե ես ինչ‒որ նորություն կամ որեւէ միջադեպի մասին մանրամսներ գիտեմ ու չեմ ասում…  Օրվա իրադարձությունները, նկատի ունեմ։ Մի կասկածեք, սիրելիներս՝ ես օրվա ընթացքում ինչ իմանում եմ՝ ձեզ ասում եմ։  Բայց ավելի շատ՝ ես օրվա ընթացքում ջանում եմ չիմանալ, էն ինչ իբր պիտի ասեմ… Ու ինչո՞ւ ես ասեմ, եթե մամուլն իր սենսացիոն մակընթացությամբ ու հեղհեղուկ ռեյտինգախառն ցունամիությամբ հաղորդում է բոլորիս։

Մամուլն, ամբողջ աշխարհում ծառայում է… դե գիտեք ինչի՝ լրատվություն, տեղեկատվություն՝ իրադարձություններ, քաղաքական ու մշակութային կյանք… Մի խոսքով…

Հայկական տարբերակում, մեկ‒երկու կիրթ ու անկողմնակալ հեռուստաընկերություններից, ռադիոներից, լրագրերից ու ոչ անպատկառ էջերում զետեղված ինտերնետային հանգույցներից բացի՝  մնացած բոլորն իրենց ցավոք սրտի չցամաքած աղբյուրներից   արտաժաթքում են այնպիսի հակաշարահյուսական արտահայտություններով համեմված թողարկումներ, որ ուզում ես , ասենք հեռուստացույց վերցնես ու ոչ թե տաս գետնովը՝ այլ խփել գլխին։ Ընդ որում՝ քո գլխին, իմ ասել է։ Որովհետեւ նմանօրինակ շատ ու շատ լրատվամիջոցների աշխատակիցների ու ղեկավարների գլխին ոչինչ չի սպառնում… Ի՞նչ ասեմ՝ 5 սանտիմետրանոց չուգունե պատնեշ, տակից Նալբանդյանի արձանը սարքելուց հետո մնացած գրանիտի կտորտանք… Մի խոսքով՝ մենդելեեւի աղյուսակն իր ամբողջ պատկերով։ Դեմքների մաշկի տակ էլ կաշվեփոփոխանակ, այսինքն կոժզամենիծել։

Կրկնում եմ՝ սա բոլորին չի վերաբերում ու կարծում եմ, որ վիրավորվող էլ չի լինի, որովհետեւ ի՞նչ վիրավորանք, ասենք պատվերով հոդված կամ թողարկում սարքող մամլո միջոցի ղեկավարի համար։

Դե, ի՞նչ լրատվամիջոցների կիրառման հայկական տարբերակը բավականին հետաքրքիր լինելուց բացի նաեւ վրդովեցուցիչ է ոչ միայն առաջադեմ մարդկության, այլեւ հետադեմ կենդանական աշխարհի ներկայացուցիչների համար, դրա համար էլ տեղափոխվում ենք հյուրասենակ՝ լսելու մեր գազազած թվացող, բայց բարի հյուրին։

ԷՔՊԵՐՏ

Էդ ձեր հյուրը երկրորդ անգամ ա գալիս ու դրանով արդեն դուրս չի գալիս, թող գնա մտածի…

Լրատվություն, ասում եք, հա՞….

Հեչ լավ բառ չի, է, լրա‒տվություն։ Իբր Լրա‒ն քիչ է, մի հատ էլ տվություն։ Մի հատ կարճ բառ հնարեք էլի, պինգ‒պոնգ, ասենք, կամ Չլիկ‒Դաստա… Լավ էլ կսազի ձեր լրատվությանը…

Սթից բաները մեծ‒մեծ տառերով գլխագրերում գրում եք, հերիք չի, ամենատափակ լուրերը հաղորդման սկզբում վախեցած, բայց սթից զգոնություն արտահայտելով ասում եք հերիք չի՝ հիմա էլ սկսել եք ձեր աննախադեպ գովազդներով նախադիպված ինֆարկտի հասցնել թշնամիների արշավանքներից ազապուրծ էղած  ու ցեղասպանության ենթարկված խեղճ բնակչությանը։  Բա ձեր արա՞ծն ինչ է։ Լուրեր են հաղորդում՝ Հայաստան է ժամանել հայտնի հայ երգիչ Բաբուլիկը, իրա կյանքի ընկերուհի Տատուլիկի ու իրանց ազիզ բալա դեբուլիկի հետ։ Չեմ ուզում խոսամ արդեն։ Արամ Խաչատրյան, բա չէ….

Բա հաղորդավարների դեմքի բաոբային արտահայտությունները , բա հաղորդավարուհիների ականջողերն ու ավտոյի կապոտի թռած գույնթը ծածկելու նիտրոէմալով փչած շրթունքները… Բա տարիքը… 16 տարեկան էրեխեն կարա՞ հայ‒ադրբեջանական հակամարտություններից խոսի, եթե իր կյանքի միակ հակամարտությունը իր ու իր ընկերուհիների շորերի, հեռախոսի տրուբկեքի ու ականջօղերի մեջ է…

Ես գիտեմ, թե ինչի են էդ էրեխեքին նստացնում կամերայի առաջ ու փչացնում։ Ինչ‒որ մեկը խնդրել ա, որ ինչ‒որ մեկի էրեխուն… ամոթ ա, ամոթ։

Ես կարծում եմ, որ բառերը թառ արտաբերող, բառակապակցության ամենաանպատեհ տեղերում շեշտադրում դնող անորոշ, ես կասեի անպատեհ հայացքով հեռռուստադիտողին նայող  հաղորդավարուհիներին պետք տանել ջրաշխարհ՝ կյանքը վայելելու։ Բայց ձմեռը… Ասեցի՝ որոշ՞  որոշ… հանգստացեք։ Ասենք ամեն հեռուստաընկերությունում մի 1-2 հոգի էդպիսին է…Ուզում էի ասել, որ ոի 2-3 հոգի էդպիսին չեն…

Հա… Ջղայնացած եմ, եթե լրիվ արտահայտվեմ՝ երկիրը դուրս կգա ուղեծրից ու կմտնի մեծ արջի հաաստեղության ամենաանհաջող արանքը։ Թող ձեր հյուրն ասի, հեն ա, անհանգստության նշաններ ա ցույց տալիս։

 

ԱՄՓՈՓՈՒՄ

Բարեկամներ, լրատվամիջոցները, չեմ ուզում թվարկել նրանց տարատեսակները՝ կոչվում են երրորդ իշխանություն։ Ու դրանից անգաղափար շատ ու շատ փինաչիներ՝  գաղափարապես

ոչնչացնում են ամեն լավ միտք… փոխում են մարդու աշխարհայացքը… Ամենաթողությունը ազատություն չէ, մի՞թե պետք է ամեն օր հիշեցնել դա։

Ինչ‒ուզում, ոնց ուզում, որ կողմից ուզում՝ էնպես էլ անում են։ Խեղճ ու կրակ մարդկանց խաբում դեմ են տալիս էկրանին՝ որ իրենց աստվածացնեն… Գովազդ ու հոլովակ են տեղադրում ամենաանպատեհ վայրում… Հիմա արդեն լուրերով սկսել են ավտո ծախել,  երգել, պարել ու արտասանել։

Ակամա ուզում ես, որ ցենզուրայի պես մի բան էլի հայտնվի…

Որովհետեւ ազատ արտահայտվելու, կարծիք հայտնելու եւ ընդհանրապես մարդու ազատության  հայկական տարբերակը միշտ վերածվում է ամենաթողության…

Եկեք չհավատանք նման անարժեք աղբյուրներին… Ազնիվ անապահով, բայց ողջամիտ մարդը՝ երբեք իրեն թույլ չի տա հեռուստցույցով աստվածացնել ինչ‒որ մեկին, միայն նրա համար, որ իրեն ցույց են տալիս։

Եկեք համախմված կերպով թույլ չտաք, որ վաղը (եթե ոչ այսօր) մեր պետության հիմք հանդիսանան նմանօրինակ խաբվածներն ու նրանց խաբողները։

 

ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

 

ՆԱԽԱԲԱՆ ‒ Հեմինգուէյը Փարիզի մասին ասում էր, որ նա տոն է, որ միշտ քեզ հետ է։ Այս մի հարցում ես համամտէիտ եմ Հեմինգուէի հետ, բարեկամներ, որովհետեւ ոչ միայն Փարիզը, այլեւ այլ բազում լատինաամերիկյան երկրներ՝ նույնպես տոն են, որ միշտ… (ՌԵԺԻՍՈՐԻՆ) Ի՞նչ լատինաամերիկյան… Ե՞ս ասեցի… Ներողություն։ Ուրեմն,ոչ միայն Փարիզը, այլ նաեւ այլ մերձբալթյան քաղաքներ, իրոք տոն են, որ միշտ մեզ հետ են… Ուզում էի ասել՝ նրանց հետ են։ Որովհետեւ… Մեզ մոտ… Մեր, հայկական տարբերակում, ոչ թե քաղաքն է տոնակատարության պես փակցվում տոնական իրադարձությանն, այլ ինքը, իրադարձությունն է փակցվում քաղաքին։

Բայց դրա մասին չէ, որ պիտի խոսենք… Մենք պիտի խոսենք հենց տոնակատարություններ կատարելու հայկական տարբերակի, ձեւեր, երանգների ու մանաավանդ անփառունակ գույների գործածման մասին։

Այ, հենց մեր ամենասուրբ տոնը, սեպտեմբերի 21‒ը, մեր անկախության խորհրդանիշը… Ինչպե՞ս է տոնվում։ Ինչ, ավելու ճիշտ ԻՆՉՊԻՍԻ  շքերթներ, համերգներ, հրավառություններ են կատարվում մեզ մոտ։

Ինչո՞ւ է նման գեղեցիկ օրը վերածվում ցաքուցրիվ խառնաշփոթի, արեւածաղկի սերմերի հեղեղի եւ 1991 թվականին ձայնագրված ֆոնոգրամմայի տակ բերանը բացող փակող, փչովի բերերից սայթաքող երգիչ‒երգչուհիների անհաջողությունների՞…

Մի՞թե մենք տոնել չգիտենք… Թե՞ ես չափազանցնում եմ, մեն ինչի մեջ վատն եմ տեսնում միայն…

Եկեք զրուցենք ընդհանրապես տոնակատարություններ անցկացնելու հայկական տարբերակի մասին։

ԷՔՍՊԵՐՏ

Մի ասեք, մի ասեք, լինում են լավ կազմակերպված տոնակատարություններ, բայց ընդհանուրում առաջարկ ունեմ. եկեք մեր  տոնակատարությունները նշենք ըստ Ռիխտերի սանդղակի, որովհետեւ տոնակատարության հայկական տարբերակն ինքնին արդեն տարերային աղետ է։

Ահասարսուռ ձայնով արձակվող սալյուտ, որից միաիում են հայկական լեռնաղթայի բոլոր ավտոմեքենաների  անվտանգության ազդանշանները։ Ի միջայլոց, էդ հայկական անվտանգության ազդանշանները ամենավտանգավոր ուժերն են բանական մարդու ֆիզիկական մարմնի, պլյուս աստրալ եւ մենտալ  հոգու   դեմ։ Բա էդ մարդկանց տներում վանդակների մեջ զետեղված խեղճ թութակները… Գոնե լավ է, որ առանց տանջվելու են սատկում, առաջին իսկ հրավառության գմփյունից եւ «Ազատ անկախ հայաստան» բառերից, որ էդպես էլ չի հասցնում սովորել, ու խեղճ թութակը վախճանվում է քաղքականապես տհաս վիճակում։

Ծնողները երեխաներին հանում են տոնկատարության։ Լավ է։ Բայց կան ծնողներ, ու քիչ չեն, ողր իրենց երեխաներին հանում են մեյդան։ Ու ինչ արդուզարդով…

Ախր էդ խեղճ փոքրիկներին   ինչի՞ եք դուք կոստյում շալվար հագցնում, այ սիրագորով հայեր… Ֆիդայու շոր… Աղջիկ երեխային հարսի շոր… Թողեք իր մանկությունը հանգիստ անցկացնի, էլի, սալյուտ նայի՝ Ռոբինզոն Կռուզոն կարդա, այլ ոչ փողկապով դուրս գա ուղեծիր, մանավանդ եթեր ու արտասանի՝ «Ախ իմ հայաստան, Դու որքան խերճ ես»… Բա խեղճ կլինի էլի, եթե ձեր ծնողները ձեզ դնում են պերճանքի առարկայի տեղ…

Վերադառնալով գսալյուտների գմփոցներին ու երգիչ‒երգչուհիների ֆոնոգրամմաներին ու անիմաստ ծափ տալով պարելուն՝ ես ի վիճակի չեմ դա եւս մեկ անգամ տեսնել։

Գմփոցն ու երգը իրարից մի բանով պիտի տարբերվեն, չէ՞, պատկերացնում ե՞ք Ջորջ Բենսոնը դուրս գա բեմ ու գմփա… Որքանո՞վ դա գեղեցիկ կնայվի կողքից։

Չէ, ինձ ինձ թվում է , որ ցանկացած տոնակատարությունից առաջ՝ ազգաբնակչության մեծամասնությանն անհրաժեշտ է մի օր առաջ էվակուացնել։ Կամ տեղավորել մետրոյում։ Ապահովությունից լավ բան չկա։

Բա ինչ առեւտրաչարչիկան գործընթաց է սկսում փողոցներում։ Արեւածաղիկ, բամբակ, մառոժնի, ջեբի սոկ ու ծծովի կանֆետներ… Բա անկախության օրը ծծովի ապրանք  վայելելու օր է՞… Գուցե էդ ապրանքների վաճառքը լավ է մեր երկրի տնտեսության…  այսինքն որոշ մարդկանց անձնական տնտեսության համար…. Բայց դե էթիկա կա, բան կա։

Բա ինչքան ոստիկանություն է հավաքվում փողոցներում։ Ոնց որ էդ տոնը պարետային ժամ լինի…

Մի խոսքով՝ հասկացեք՝ տոնը ուրախություն է, այլ ոչ գմփոց, սեմուշկա ու երգիչների աղիղորմ կանչ։ Էդքան բան։

 

ԱՄՓՈՓՈՒՄ

 

Աչքիս մենք ոչիչնչ էլ հստակ չըմբռնեցինք, թե ինչ բան է տոնակատարության հայկական եղանակը։ Եե դա սարսափազդու աղմուկ ու խառնաշփոթ է, ուրեմն տոնի փոխարեն մոբիլիզացիա կարելի է հայտարարել… Իսկ եթե լինի համազգային ուրախություն, ֆիեստա, երբ բոլորն ազատ են (չափի մե) բոլորը պարում են, երգում, իրար թարս չեն նայում…

Այ կլինի տոն…

Բայց մենք, երեւի թախծոտ ազգ ենք։ Մեր տոները, ավանդույթներն էլ թախծոտ։ Եթե Բրազիլացին ֆիեստայի ժամանակ թոթափում է իր ամենօրյա դժվարությունները՝ մենք մեր վարչեվորով ջրում ենք ում պատահի, ոնց պատահի։ Հա, լավ, մեկ ջրեցիք, երկու ջրեցիք… Հետո էդ ջրելն իսկույն դառնում է քաղաքական, դասակարգային պայքարի ձեւ ու սկսում են ջրվել միայն գեղեցիկ հագնված կանայք ու աղջիկները։ Իսկ քաղաքական գործիչները չեն ջրում կամ ջրվում։ Ջուր են ծեծում։ Էլի ծեծում են։ Սադիստություն, մազոխիստություն…

 

Լավ, մյուս տարի, ես խոստանում եմ, որ էնպիսի տոնակատարություն ենք անցկացնելու մեր քաղաքում, որ Բրազիլիացիները, իրենց Ռոնալդինոյով գան ու նախանձից իրենց հողեր տան մեզ։

Ես վերջացրի։

 

 

Ամենայն անկեղծությամբ զգուշացնում ենք, որ այս եւ մյուս բաժիններում զետեղված հոդվածները, պատմվածքներն ու մյուս նյութերը) գրանցված են այտեղ,, որտեղ որ հարկն է, ու եթե որեւէ ճիվաղ հատվածաբար կամ ամբողջությամբ, ու սեփական մեկնաբանությամբ ու Աստված մի արասցե՝ գլխագիրը փոխած մի տեղ զետեղի՝ կենթարկվի ոչ միայն վարչական, այլ նաեւ քրեական պատասխանատվության։ Բավական է ապրել ուրիշի հաշվին։