Վահրամ Սահակյան «ՆԱԽ ԱՆՁԸ» (բանաստեղծություն)

15/03/2017


Վահրամ Սահակյան «ՆԱԽ ԱՆՁԸ» (բանաստեղծություն)

 

 

 

 

 

 

 

Ասում է՝ նախ ես

ասում է նախ ինձ

ասում է նախ փող

ասում է՝ նախ հաց

նա անձ չի կարծես

նա նա′խ է, նախանձ…

…հայացք թունավոր 

ուտում է տգեղ

խոսում գրավոր

գրում բանավոր

ապրում է փնթի

նա գեղ է, մի գեղ

ելնում է երթի

գոռում է կանչում

ոռնում, հորդորում

ու խիղճ աղաչում

ու շրջապատին

անվերջ պղտորում

լուսավոր մարդկանց

արյունն է թորում

ուզում է լափել

ճիգը մարդկության

լացում է, լացում

եւ արտաթորում

սեփական մաղձում

ապրում է հորում

ամպեր է բաղձում…

խոսում մեկուսի

լռում բացեբաց

սիրում է զրկանք

ուտում ամեն խայծ

նման է բույսի

կպած է հողին

բայց հո չի պառկում

տեղերում այն թաց

մորթում է հույսին

շվաքում կքած

կերազի մի հանք

ամեն ինչ կուզի

նախ հաց

հետո կյանք

նախանձ է, նախանձ…

 

2016, դեկտեմբեր