ՎԱԽԵՆԱԼՈՒ ԱՐՁԱՆՆԵՐ

27/05/2016


ՎԱԽԵՆԱԼՈՒ ԱՐՁԱՆՆԵՐ

Գեներալ Բաբաջանյան, անհասկանալի կերպով աթոռին մեկնված դիսպրոպորցիոնալ իդիոտ։ Ընդ որում՝ անսեռ։ Ոչ ոք աշխարհում նման եղանակով չի նստում աթոռին։ Աթոռի վրա էլ գրված է «Հիտլերի մերը», այսինքն դա աթոռ չի, դա Հիտլերի մայրն է։ Էդպիսի տեսք է ունեցել էդ կինը։

Գարեգին Նժդեհ 2016, Պյոտր Առաջինի եւ Մյասնիկյանի արձանների կենակցումից ծնված երեխա, էությամբ Каменный гость

003_0_b7495_10c3c365_orig

Արգիշտի, նոր տարվա շոկոլադե կոնֆետ (հիմնականում լինում է նապաստակ կամ ձմեռ պապիկ) , որ առնում-դնում են դաշնամուրի վրա ու չեն թողնում, որ երեխաներն ուտեն, նա էլ հալվում է ու դառնում է Արգիշտիի արձանը

Գեւորգ Չաուշ, հաստ ազդրերով վախենալու բան

Տիգրան Մեծ, դրված է Նորքի երկրորդ զանգվածում։ Թուրը ծուռումուռ եւ մարմնին հալված։ Ու հարց է ծագում՝ էդ թրով ի՞նչ կարելի է անել, բացի կարագ կտրելուց։ Եթե աղձանին նայենք հետեւից, ապա կտեսնենք, որ այն ուղիղ է, ոչ մեջք ունի, ոչ հետույք։ Էլի հարց է ծագում՝ բա ի՞նչ հետույքով է այդ հողերը գրավել։