ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ «Դուռը բացվում է»

05/09/2015


ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ «Դուռը բացվում է»

Դուռը բացվում է,
դու հրաժեշտ ես
տալիս իմ կյանքին,
երկյուղում եմ ես,
ընկնում եմ գիրկը
մի հոգևարքի…
Երբ գնում ես դու,
ճանապարհը այս
տանում է քեզ վեր,
խենթանում եմ ես։
Խենթանում եմ, սեր։

 

Դուռը փակվում է,
իսկ ցավը բացվում,
և դաժան քամու
կողմից մասնատված,
նավակ եմ դառնում,
անհույս մոռացվում,
«Ու՞ր գնաց, տեսնես…»
Խենթանում եմ ես։

 

Ես անկարող եմ,
թեկուզ երկու ժամ,
ապրել միայնակ,
միայն աչքերիդ
հայելու մեջ եմ
առնում կերպարանք։
Այնտեղ եմ միայն
ես երջանկանում,
կամ դժբախտանում։
սիրտս գործում է,
միայն քո խոսքով,
իսկ երբ դու չկաս`
ես ինձ վանում եմ,
ես չեմ ասում` ես…
Եւ խենթանում եմ,
խենթանում եմ ես։

 

Դուռը բացվում է,
վերադառնում ես….
վերադառձել ես`
իմ դուռը բացել,
և նվաճում ես
մարմինս, որից
դեռ չես ձանձրացել….

Ես կորցնում եմ ինձ,
չեմ ուզում խոսել
Վերադառնում ես
ին հուսո դռնից,
և ես, գրկելով
մարմինը քո մերկ,
հզոր քամու պես`
սիրուց խենթանում,
խենթանում եմ ես։

Վահրամ Սահակյանի ազատ թարգմանությունը Շառլ Ազնավուրից