ՎԱՐՁՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐԸ

15/07/2013


Դուրս է գալիս, որ հիմա էլ վարձու մարդասպանների գործն է կտրվել, որովհետեւ կոնկրետ խփՎող չկա։ Սատկացվելիք ոչխարների ցուցակում հայտնվել են ԲՈԼՈՐՆ ԱՆԽՏԻՐ, մեջները անհատ չկա, որ սատկի ու գոնե մի հոգի արցունք թափի։
Էս պայմաններում՝ ՈՒՄ ԷԼ ԽՓԵՆ՝ ԼԱՎ Ա։ Անհատ չկա, էլի։
Դուրս է գալիս, որ ում էլ խփեն՝ արժի, ում էլ խփեն՝ փոստ կլինի։
Բայց քանի որ ՍԱՂԻՆ սատկացնելը թանկ է՝ վարձու մարդասպանի մասնագիտությունը սկսել է լրիվ անտեսվել, սաղ պրոֆեսիոնալները տունը գործազուրկ նստած են, պետությունից են նպաստ ստանում երեւի (բա ո՞նց, պետությունը գիտի, թե ում է պետք պահել)։
Ու էդ պատճառով լրիվ նոր մասնագիտություն է ի հայտ եկել։ Սրանք էն մարդիկ են, որ գնում-գցվում են Կիեւյան կամուրջից։ Ընդ որում՝ իրենք չեն ուզում գցվեն, իրենք դրա համար կոնկրետ փող են ստանում ու գցվում են լրիվ ուրիշ մարդու փոխարեն։ Ասենք մի հատ ապուշ աղջիկ սիրահարվում է, տղեն վրեն թարս է նայում։ Բա աղջիկն ի՞նչ անի, գնա քցվի՞, ջահել-ջահել։ Էնքան անապահովներ կան, որոնք, մեկ ա՝ պիտի գցվեն։ Աղջիկը գնում, փող է տալիս դրանցից մեկին, սա էլ իր տեղը գցվում է։
Ըհը, ամիսը մեկ՝ մեկը գցվում է, հո իր համա՞ր չի գցվում, էս երկրում ինչ-որ մեկն անվճար բան կանի՞։ Էս երկրում ինչ-որ մեկը սրտաբուխ բան կանի՞։
Փողն առնում ու շպրտվում են։
Այո, լրիվ նոր մասնագիտություն է, որ անվանվում է ՎԱՐՁՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐ։
Էնպես որ՝ եթե նման բան կարդաք, ասենք՝ «Աղջիկը ցնցել է ու նետվել»՝ մի անհանգստացեք, նա իր փողը ստացել է։