ԱՐԱԳ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

14/08/2015


ԱՐԱԳ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

ո՞ւր է կորչում օրը անցած
որ բիրտ էր, ցավոտ
եւ ինչպե՞ս է ելնում կածան
օրը անծանոթ

եւ ինչու է լռության մեջ
հայտնվում աղմուկ
եւ ինչու են դեմքերն անվերջ
անմիտ ու տաղտուկ

ո՞ւր են թաքնվել տողեր շարող
մտքերը ազնիվ
եւ ո՞ւր կորավ սիրտ պաշարող
հնչյունը ջազի

ի՞նչ է կոչվում վայրկյանը այն
որ ուժ է ծնում
եւ ինչո՞ւ է ուժն այդ համայն
այցելում քնում

ի՞նչ կլինի, երբ ամենքը
խոսեն առանց ձայն
դառնան մի դեմք, եւ այդ դեմքն էլ՝
կենդանի արձան

երբ ամառվա տապին կրակ
կմաղի մերկ ձյուն
գուցե դա էլ կոչվի «արագ
բանաստեղծություն»։

 

Վահրամ Սահակյան
14 օգոստոս, 2015թ

22։56 – 23։14