ՇԱՏ ԱՆՃԱՇԱԿ ԵՎ ՇԱՏ ԻՆՑԵՍՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

05/01/2015


ՇԱՏ ԱՆՃԱՇԱԿ ԵՎ ՇԱՏ ԻՆՑԵՍՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(Հատված «Վարձու ինքնասպաններ» վեպից»)
…Մի խոս­քով՝ ըն­կանք խոս­քով ու մեզ­նից ան­կախ սկսե­ցինք։ Սկ­սե­ցինք, որով­հե­տեւ, ինչ­պես ասում են՝ ով շուտ սկ­սի, նա շուտ էլ կվեր­ջաց­նի։ Հենց էդ­պես։ Թե չէ աֆո­րիզ­մա­սեր­ներ կան, աֆ­րա­ֆիլ­ներ, որ ասում են՝ ամեն սկիզբ ինչ-որ բա­նի վերջ է եւ ամեն վերջ ինչ-որ բա­նի սկիզբ է։ Ասում են ու չեն էլ կարմ­րում, որով­հե­տեւ օ­րի­նակ մենք՝ ոչ մի բան չենք վեր­ջաց­րել, բայց սկսում ենք։ Կամ եթե այդ­պես է, բա ասենք սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյան վե՞րջն ին­չի սկիզբն է… Սի­գա­րետ կպց­նե­լո՞ւ… Թե՞ ապուշ հար­ցե­րի պա­տաս­խա­նե­լու։ Կես դար ապ­րած մարդս ամեն օր զբաղ­վում եմ էդ ան­տեր-ան­տի­րա­կան սեք­սով (պա­տա­հում է՝ օ­րե­կան եր­կու կամ երեք ան­գամ) ու մի օր չե­ղավ, որ վեր­ջաց­նեմ, ու դա լի­նի ինչ-որ բա­նի սկիզ­բը։ Մի բա­նի սկիզբ գի­տեմ մի­այն, դա այն է, որ սկզ­բից բանն էր։

Ու քա­նի սկ­սել ենք, թո­ղեք ասենք, թե որն էր այդ բա­նը։
— Մի հատ դեմդ նայի, արա, տակն ես ընկ­նում…­
Եւ այդ բա­նը հենց այդ նա­խա­դա­սու­թյունն ար­տա­սա­նողն էր։ Ահա թե որն էր այդ բա­նը։ Ու նա՝ այդ բանը, նստած էր նո­րած­նի կղկ­ղան­քի գույ­նի մի ութ­մետ­րա­նոց նի­սա­նի մեջ, շա­տե­րի մոտ գլուխ ան­վան­վող վեր­նա­դույլն էլ ներ­կած ապա­կուց հա­նել էր դուրս ու վրաս էր նա­յում։
— Վա՜յ, ախ­պեր ջան, էս դու ե՞ս,— մեկ էլ փոխ­վեց բանը։
­Նա­յում եմ էդ գոր­ծած­ված ու չլ­վաց­ված կոնտ­րա­ցեպ­տի­վին ու չեմ հաս­կա­նում, թե ոնց կա­րող է, որ ինձ ճա­նա­չեր։ Ի՞նչ իրա­վուն­քով։ Նա ո՞վ է, որ դեռ ինչ-որ մե­կին ճա­նա­չի։ Մա­նա­վանդ այս քա­ղա­քի փո­ղոց­նե­րում, ուր մար­դիկ վա­ղուց ար­դեն իրար չեն ճա­նա­չում, դա ամո­թա­լի է ու ցածր։ Ու չգի­տեմ, թե որե­րորդ անգամ էի կր­կին հայտն­վել այս­տեղ, այս քա­ղա­քում։ Քա­ղա­քում, որ­տեղ նշում են նրա 2700 ու չգի­տես քա­նի ամյակ­նե­րը, թե­եւ նա ստեղծ­վել է չո­լե­րում, նա­խորդ դա­րի հիս­նա­կան­նե­րից մին­չեւ 90-ա­կան­նե­րը։ Քա­ղաք, որին կա­րե­լի է սի­րել այն դեպ­քում, երբ այն­տեղ ապ­րող նվա­զա­գույ­նը տա­սը հա­րա­զատ մարդ ունե­նաս։
— Տե­ղը չբե­րե­ցի՞ր…­
Այ քեզ բան։ Մո­տե­ցա։
— Հլի հի­շի, հի­շի…
­Կանգ­նած եմ փո­ղո­ցի ամե­նա­բա­նուկ մա­սում, ամեն եկող մե­քե­նա կա­րող է առանց նկա­տե­լու ուղ­ղա­կի վրայովս ան­ցնել։ Իսկ նա՝
— Հը, չհի­շե­ցի՞ր…­
Ու չի ասի, հա, էս­պես, նստած տե­ղից կհարց­նի։ Իր հա­մար կապ չու­նի, որ խցա­նում է առա­ջաց­նում, ինքն այն­պի­սին է, ինչ­պես իրենց տան զու­գա­րա­նի ծա­կում։…
— Ռո­լան­դիկն եմ։
— Ո՞ր Ռո­լան­դի­կը։
— Հլը հի­շի, հի­շի…
— Երե­ւի ուրի­շի տեղն եք դրել, ես գնամ…
— Ի՞… Ռո­լան­դի­կին չես հի­շո՞ւմ, ութի բ-ի Ռո­լան­դի­կը, էն որ արա­ղի վրա վա­լեյ­բոլ էինք խա­ղում, դուք կրվում էիք, բայց մենք էինք բե­րում արա­ղը։­
Արաղն ու վո­լեյ­բո­լը մի կերպ հի­շե­ցի, բայց Ռո­լան­դի­կին չէ։ Ու­թե­րորդ դա­սա­րան… Այ­սինքն 35 տա­րի առաջ… Բայց դե ճա՞րս ինչ, ասա­ցի ճա­նա­չում եմ։
— Դե նստի, նստի, նստի, հլը տե­նանք ո՞նց ես, այ ախ­պեր, հա­զար տա­րի ա չենք տե­սել իրար։­

arecԻ՜նչ հո­յա­կապ հա­զար տա­րի­ներ են եղել՝ մտա­ծե­ցի ու նստե­ցի։ Ու Ռո­լան­դի­կը սկ­սեց խո­սել։ Թե ին­չի մասին էր խո­սում՝ ոչ էն ժա­մա­նակ հաս­կա­ցա, ոչ հե­տո։ Նրա խոս­քը հիմ­նա­կա­նում սա էր, որ եր­բեմն լսե­լի էր դառ­նում մե­քե­նայի սա­լո­նում տա­րած­ված թուր­քա­թա­թա­րա­կան ոռ­նա­տա­րա­փի մի­ջից։ — Աաա՜, դե բա հաա՜, ախ­պե­եր, բա ո՞նց, դե հի­մա… ըտենց էլի, տո լավ, արա, բա հի­մա խի՞…­
Էս էր։ Ու էդ ամեն ին­չի մի­ջից պարզ­վեց մի բան՝ հի­մա մենք մի հատ ընենց տեղ ենք գնում, որ մեզ­նից առաջ, ըն­թաց­քում եւ հե­տո ոչ ոք չի գնա­ցել:
— Հե­սա, հե­սա հա­սանք, տղեր­քը սե­ղան­նե­րը գցած սպա­սում են, սրտ­նե­րը չկոտ­րենք, էլի…
­Բա, առա­վոտ որ արթ­նա­նում էի, հաս­տատ չգի­տե­ի, որ այ­սօր ինչ-որ մե­կի սիր­տը չեմ կոտ­րե­լու։ Ու թե էդ երբ էին տղեր­քը սե­ղան գցել՝ էլի չի­մա­ցա, ան­գամ երբ տե­սա տղեր­քին, որոնք էլի նույն կերպ էին խո­սում, Ռո­լան­դի­կի նման, ռո­լան­դե­րեն։ Բայց սե­ղա­նը դեռ գց­ված չէր ու Ռո­լան­դի­կը մո­տա­վո­րա­պես էս կար­գի խո­սակ­ցու­թյուն էր սկ­սել ինչ-որ մե­կի մա­սին.
«Ես դրան, էդ անա­սու­նին տե­սել եմ մի հինգ տա­րի առաջ… հինգ թե չորս… չէ… երե­ւի մի վեց, յոթ (ին­քը կյան­քում չի հաս­կա­նա, որ էդ թվե­րը ոչ մե­կին հե­տաքր­քիր չեն)… Հա… Էն Կա­րոյենց հետ Թու­մա­նյա­նի վրի ԴԱՄ ԴԱՄ բա­րում նստած էինք… գի­տե՞ս էդ բա­րը (պիտի ասես՝ գի­տեմ, թե չէ կբռ­նա­բա­րի)… Դե էն բարն, էլի, որ սենց որ Նալ­բան­դյա­նից ձախ ես մտ­նում… Հիմա կար­ծեմ դրա տե­ղը դե­ղա­տուն ա… (ա­սում ես՝ գիտեմ, գի­տեմ, բայց դա կապ չու­նի)… Արա, հենց էն Հո­վոյի դեղա­տունն ա, իրեք հատ ունի, մեկն էլ Սի­լա­չի, էն առաջ­վա կա­զի­նոյից սենց ձախ, որ մտ­նում ես… (Էդ էլ ես ասում, որ գի­տես)… Հա, ես էի, Կա­րոն էր, էդ անա­սունն էր ու Աշո­տը… Նո­րա­գյուղ­ցի Աշո­տը, Կա­րե­նենց կուր­սի… Զիլ խո­րո­ված ա տա­լիս, հենց Նո­րա­գյուղ չհա­սած, ու ինքն էլ կար­գին տղա ա, չնա­յած բո­զիտ­ղու­թյուն կա մե­ջը, չէ՞, Ար­շո… Արա, դե ասում ես, էլի (թե ո՞վ է ասում), ո՞նց կա­րա մարդ զիլ խո­րո­ված տա, բայց ըտենց բո­զի տղա ըլ­նի… Ես դրան մի տա­րի, տա­րի ու կես առաջ էն Վազ­գե­նի­չի 60-ա­մյա­կին տե­սա, հե­նա, հե­նա սպա­նում էի, ասի (ա­սում ես՝ էդ գի­տեմ, դու անա­սու­նի մա­սին պատ­մի)… Դե անա­սու­նը նստած էր, խմում էինք… վիսկի կար զիլ, սենց լցում էինք, մեկ էլ… հա, ապեր, մե­նակ ըտենց բա­ներ խմեք, էսօր­վա ստեղ մտած ոչ մի արաղ ին­քը չի… Ու էս անա­սու­նը ինձ ասում ա… Հա, ինքն էն Բա­բի­կի հետ էր էկել, էն որ վեչ­նը տու­նը գցած ա, դրա հե­րը սո­վե­տի վախ­տե­րով ապա­րա­տու­րայի բա­րիգ էր, արա, առա­ջին կա­սե­տով Akai-նե­րը ինքն ա մտց­րել էս քա­ղաք, էն որ Գու­գոն ուներ, հենց ձեր դա­սա­րա­նի Լի­լոյի ախ­պե­րը… Էն Լի­լոն, էլի, որ 10-ո­ւմ տա­նում էինք ձոր, զմ­փում էինք հեր­թով… (է­լի ես ասում՝ անա­սունն ի՞նչ ասեց, ի՞նչ էղավ դրա վեր­ջը)… հա, դե նստած ենք, սենց խմում ենք, ըն­դեղ ֆստղ-մստղ ա դրած, մանդ­րից զբաղ­վում ենք, մեկ էլ էս անա­սունն ասում ա՝ տղերք, մաշ­նես լավ տեղ չի կանգ­նած… Դա մի հատ 97 թիվ Օ­փել ուներ, մուգ կանաչ, Գեր­մա­նիայից Սա­հակն էր բե­րել, էժա­նով էլ տվել էր, արա, ես էդ Սահա­կին մի օր ասի, ասի՝ արա, դու քո գոր­ծը խի՞ չես գնա­հա­տում, գնում, տանջ­վում, բե­րում ես, տա­մոժ­նի­ներ ես ան­ցկաց­նում, որ հե­տո էդ անա­սու­նին իրա գնով տա՞ս… Ինձ ասում ա՝ դե ի՞նչ անեմ, Վչոն հա­տուկ խնդրեց… Ասում եմ արա, Վչոն քո ի՞նչն ա…­»
Էս­տեղ հա­րյուր տո­կո­սով հա­մոզ­վում ես, որ եթե գրպա­նումդ մի նռ­նակ լի­ներ, սենց օ­ղա­կը կքա­շե­իր, կկո­խե­իր էդ Ռո­լան­դի­կի բե­րանն ու կմտ­նե­իր սե­ղա­նի տակ… Էս ով­քե՞ր եք դուք, էս ի՞նչ եք դուք…
Հե­տո սե­ղա­նը գց­վեց… Ու գնաց… Խո­րո­ված­ներ էին թռ­նում օդ, կծու բի­բար­ներ, արաղ­ներ, պեպ­սի­ներ…
— Ախ­պեր, էս կե­նացն էլ մեր սա­ղիս օ­ջախ­նե­րի…
­Չորս հո­գի էին սե­ղա­նի շուրջ։ Մսեր, օ­ղի­ներ, լո­լիկ­ներ, վա­րունգ­ներ ու չորս հատ ռո­լան­դիկ… Օ­ջա­խի կենա­ցը, մեր կե­նա­ցը, մեր քրե­րի կե­նա­ցը…
— Տղերք, զան­գում եմ Մար­գոյենք գան, մեր լավ ախ­պո­րը պա­տիվ տանք։
­Հաս­կա­ցա։ Քրե­րի կե­նա­ցից ան­մի­ջա­պես հե­տո՝ նրանց մոտ միշտ մարմ­նա­վա­ճառ­նե­րի սուր ցան­կու­թյուն է առա­ջա­նում…
— Ես երե­ւի գնամ, թող մե­կը տա­նի ինձ, էլի, կա­րե­ւոր գործ ունեմ,— բարձ­րա­ցա տե­ղիցս։
— Ի՞, այ ախ­պեր, օ­րը նոր ա սկ­սում, հե­սա տես ինչ պու­տան­կեք ենք լցում դեմդ, մի քիչ չանգ­ռես դրանց…
— Ապեր,— ռո­լան­դե­րե­նի մեկ ուրիշ բար­բա­ռով խոսակ­ցու­թյան մեջ մտավ մյուս կեն­դա­նին,— Մար­գո-մուր­գո չգի­տեմ, թո­ղեք ես էն Լի­լոյենց զան­գեմ, ըն­դե մի հատ ծիտ կա, ընենց ա ծ…ում…
— Ստոպ, ախ­պեր, ստոպ, — խրխն­ջաց մյուս պն­դուկ-ռո­լան­դի­կը,— դրանց սա­ղին սաղ կյանք հագ­նում ենք, հե­սա զան­գում եմ մի հատ ընենց նա­նար­ներ գան, որ դուք սուս, ես սուս եմ, լրիվ նոր, ոչ մեկդ չի տե­սե, հե­սա կան­չեմ, մի հատ տե­սեք ու գնա­հա­տեք, թե ինչ ջա­հե­լու­թյուն ա մե­ծա­նում, ախ­պեր, հա­տուկ մեր հմար…
— Դե տես, քեզ ենք վս­տա­հում,— խռխ­ռաց­րեց մյուս գմփր­տի­կը, թե­եւ նա­խորդն ար­դեն զան­գել ու սկ­սել էր,-
— Ալո… Ալո… Մե­լի­նե… Հը՞… Հա, գի­տեմ։ Դե մի հինգ հո­գով էկեք։ Հա, էն Թա­գան հետ­ներդ ա՞… Ներ­կա­յա­ցեք Սպոյենց օ­բեկ­տը… Հա… օ­բեկ­տը… Հա, թա­շա­խուս­տով… Թա­գային չմոռ­նաք…­
Էլ չեմ հի­շում ինչ խո­սե­ցին, մի­այն հի­շում եմ, որ բարձ­րա­ցանք մի սաու­նա­յա­տիպ խուց, որ­տեղ կար կի­սատ լց­ված ինչ-որ տաշտ, որին Ռո­լան­դի­կը «բա­սեյն» ան­վա­նեց։ Էն­տեղ էլի բաց­վե­ցին շշեր, էլի սկս­վե­ցին «Ախ­պեր ջան, մեր լավ ըն­գե­րու­թյան, մեր մե­րե­րի, քրե­րի» եւ այլն։ Հե­տո եկան հրա­վիր­ված­նե­րը, հինգ հատ խայ­տաբ­ղետ հագն­ված կա­պիկ, հինգն էլ ահա­սար­սուռ։ Փաս­տո­րեն աչ­քիս առաջ տե­ղի ունե­ցավ օ­րանգ­նե­րի եւ ուտանգ­նե­րի հան­դի­պում՝ մարմ­նա­վա­ճառ­նե­րը, էդ եղավ հինգ հատ օ­րանգ եւ ռո­լան­դի­կենք, էդ էլ չորս հատ ուտանգ։ Դեռ նոր էին ներս մտել, մեկ էլ հան­կարծ Ռո­լան­դի­կը մի ակն­թարթ նայեց օրանգ­նե­րից մե­կի դեմքին, մի եր­կու քայլ հետ-հետ գնաց, լռ­վեց ու հե­տո սկսեց էլ ոչ մի տեղ չնայել։ Ու եթե մինչ այդ, որ նա աշ­խար­հին եւ մարդ­կանց նա­յում էր փչացած ավտո­պի­լո­տի հա­յաց­քով, հի­մա էդ հա­յաց­քը հան­կարծ վե­րա­ցավ ու աչ­քե­րը դար­ձան մո­լո­րյալ կզա­քի­սի բոր­բոք­ված հեշ­տոց։ Նման դեպ­քե­րում ասում են՝ ժպի­տը սա­ռեց դեմ­քին։ Բայց չէ… Նախ նա չէր ժպ­տում, որ ժպի­տը սա­ռեր (դժ­վար Ռո­լան­դի­կը ժպ­տալ իմա­նար, դրանք մե­նակ ծռմռ­վում են ու խրխն­ջաց­նում), երկ­րորդ՝ Ռո­լան­դի­կի բե­րա­նը մի տե­սակ դե­պի ներ­քեւ ծռվեց, հա­սավ հա­մա­րյա կրծ­քին ու սկ­սեց օ­րօր­վել։ Տղեր­քը խառն­վե­ցին իրար, սկս­վեց ան­հաս­կա­նա­լի քաշք­շուկ, օ­րանգ­նե­րին տա­րան մյուս սե­նյակ, Ռո­լան­դի­կին՝ մյուս։ Բան չհաս­կա­ցա։ Հե­տո գնդլ-մնդլ­նե­րից մե­կը ներվային ծխե­լով հետ եկավ։ Ու հենց էն կեն­դա­նին էր, որն էլ զան­գել էր էդ մարմ­նա­վա­ճառ­նե­րին։
— Չհաս­կա­ցա, ի՞նչ եղավ,— հարց­րի էդ ապու­շին։
— Էհ, ախ­պեր, ասե­լու բան չի, որ ասեմ, ահա­վոր ա…
— Բայց ի՞նչ եղավ…
— Ի՞նչ պտի լի­ներ, կան­չե­ցի էդ ագար…­…ին ու ասի, որ էն ծ…ող Թա­գու­շի­կին էլ հետ­նե­րը վե­կա­լեն։
— Ո՞ւ… Չէ­ին վերց­րե՞լ…
— Ո՞ւր էր թե վերց­րած չլ­նե­ին…
— Բա էլ ի՞նչ…
— Դե էն, որ ես չգի­տե­ի, էլի, չգի­տե­ի, դրա մե­րը… ես ի՞նչ իմա­նայի…
— Չեմ հաս­կա­նում, ի՞ն­չը չգի­տե­իր, ի՞ն­չը պի­տի իմա­նայիր։
— Էն պի­տի իմա­նայի, որ էդ Թա­գան մեր Ռո­լան­դի­կի հա­րա­զատ ախ­պոր մի­նու­ճար աղ­ջիկն ա։
— Վա՜յ…
­Վայ ու վայ, էլ ի՞նչ ասես։ Այ քեզ ան­ճա­շակ պատ­մու­թյուն, այ քեզ հա­րա­զատ­նե­րի հան­դի­պում սաու­նա­յում… Էս­տեղ են ասել՝
«Եկան, հա­սան սաու­նա,
ի­րար տե­սան նա ու նա»։­
Էդ­պես էլ չհաս­կա­ցա, թե ինչ արե­ցին — ինչ չա­րե­ցին, մի­այն իմա­ցա, որ Ռո­լան­դի­կին հար­գե­լու ու երե­ւի թե ինչ-որ տեղ նաեւ սփո­փե­լու հա­մար տղեր­քից ոչ մե­կը չէր զմփր­տել էդ Թա­գային։ Այ էդ է ուտանգ­նե­րի իսկա­կան ըն­կե­րա­սի­րու­թյունն ու ան­ձն­վեր հա­մե­րաշ­խու­թյու­նը, մե­նակ հո կե­նա­ցի մեջ չի՞…
— Բայց մե­նակ մար­դու չա­սես, ախ­պերս,— մե­քե­նայով ինձ տուն տա­նե­լուց խնդ­րեց Ռո­լան­դի­կը,— հան­կարծ Գե­ղա­մի­կը չի­մա­նա, էլի…
— Գե­ղա­մի՞կն ով ա,— հարց­րի։
— Մեծ ախ­պերս, ախ­պեր։ Ին­քը գի­տե՞ս ինչ­քան գործ ա արել մեր ըն­տա­նի­քի հա­մար։ Ի՜նչ փո­ղեր ուներ, արա… Վառ­վավ, վառ­վավ ախ­պերս։
­Մե­քե­նա­յում ար­դեն ոչ մի երաժշ­տու­թյուն չկար։ Եթե մեք­նայի բար­դա­չո­կում լի­ներ թաղ­ման քայ­լեր­գի ֆլեշ­կան՝ Ռո­լան­դի­կը հաս­տատ կմի­աց­ներ։ Ը­նդ­հան­րա­պես նման դեպ­քե­րի հա­մար Ռո­լան­դի­կի նման ամեն ար­ջի քո­թոթ մի ֆլեշ­կա պի­տի պա­հի մահ­վան քայ­լեր­գով, ընդ որում՝ օ­ձի­քի տակ կա­րած։ Նրա պատ­մե­լուց պարզ­վեց, որ եղ­բայ­րը՝ Գե­ղա­մի­կը (թե ին­չի՞ են դրանք միշտ ԻԿ-ով վեր­ջա­նում՝ ոչ ոք չգի­տի… պարզ է, էլի, թե ին­չի են ասում армяшка Хачик) շատ լավ գոր­ծի է եղել 90-ա­կան­նե­րին։ Սկզբ­նե­րում մի քա­նի ան­գամ գնա­ցել-ե­կել է մին­չեւ պա­տե­րազ­մի ճա­կա­տի սկզբ­նե­րը, ծա­նո­թա­ցել է որոշ հհ­շա­կան­նե­րի, հրա­մա­նա­տար­նե­րի ու գե­նե­րալ­նե­րի հետ, հա­մակ­րել է նրանց մի խոս­քով։ Հին ֆե­ո­դալ­ներն էլ նրան են հա­մակ­րած ունե­ցել ու, բնա­կան է, որ հե­տո հա­մար­վե­լով կռ­ված տղա՝ թո­ղել են, որ մի քա­նի բուդ­կա դնի էջ­մի­ած­նում, մի հատ էլ խո­րո­վա­ծա­նոց՝ խճու­ղու վրա։ Էդ­պես Գե­ղա­մի­կը դար­ձել է կալ­վա­ծա­տեր։ Բայց 2004-ին, երբ Գե­ղա­միկն ար­դեն ուզե­ցել է կա­զի­նո բա­ցել՝ նոր, ար­դեն երկ­րի ըն­դերք ծա­խող կա­տա­րե­լա­գործ­ված ֆե­ո­դալ­նե­րը նրան ցույց են տվել իր տե­ղը։ Իսկ տեղն այդ Նու­բա­րա­շե­նի բանտն էր, որտեղ էլ, Ռո­լան­դի­կի ասե­լով՝ նի­սյա տե­ղը քցած ա ախ­պերս։ Բա… Էն մի մատ էրե­խեն էլ էդ­պես ըն­կել է խճու­ղի­նե­րը, որ ուտե­լու հաց տա­նի տուն։ Շատ հետաքրքիր էր «մի մատ էրե­խա» ար­տա­հայ­տու­թյու­նը, մա­նա­վանդ երբ հի­շե­ցի էդ մի մատ էրե­խու սեւ պա­մա­դայով օծ­ված միջ­մայ­րա­ցա­մա­քային չափ­սե­րի հաս­նող շր­թունք­նե­րը… Որ­տեղ մտել ու դուրս են եկել մեր լեռ­նա­լան­ջում ծաղ­կող, ծաղ­կած եւ ար­դեն թո­ռո­մած բո­լոր սե­ռօր­գան­նե­րը… Շա­տե­րը երե­ւի չեն էլ հա­նել, մո­ռա­ցել են ներ­սում…
— Բա հի­մա ի՞նչ ես ուզում անես,— հարց­րի,— չես ուզո՞ւմ մի հատ տե­ղյակ պա­հես ախ­պորդ կն­կան… Կամ խո­սես էդ Թա­գայի­…այ­սինքն էդ աղջ­կա հետ…
— Տո լավ, ախ­պեր, դրա կն­գա մերն էլ ըն­դեղ,— չենք գրում, բայց ինքն ասաց թե ինչ անի,— մի ագ…կա էլ նա ա… Հա­զար ասի ախ­պորս՝ գործ չու­նես, դա պու­տան­կի ցեղ ա… Խի ախ­պերս ըտենց տղա էր՞… Դա ա, որ չի կա­րում էրե­խա պա­հի, մե­ծաց­նի:
-Ին­չի՞, լավ էլ մե­ծաց­րել ա, դրել ա հա­սա­րա­կու­թյան առաջ,— ուզում էի ասել, բայց ասա­ցի,— չի կա­րո­ղա­նում պա­հի՝ դո′ւ տար էդ աղջ­կան պա­հի…
— Հը՞…­
Էս­տեղ նա լռեց, ոնց-որ մի տե­սակ սկ­սեց մտա­ծել այդ ուղ­ղու­թյամբ։ Ու հաս­կա­ցա, թե ին­չեր էր մտա­ծում։ Հաս­կա­ցա։ Մտա­ծում էր՝ տա­նի, հե­տը խո­սի, ասի՝ կպա­հեմ, փող-մող կտամ, բայց երբ ուզեմ՝ կչո­քես ու սե­ռօր­գանս մի հատ համփ կա­նես… Թե չէ, հե­սա հերդ դուրս ա գա­լու բան­տից, հո չե՞ս ուզում, որ տե­ղե­կացնեմ։
— Հա ի՞նչ, տար, պա­հի, փող տուր։ Ու հանգս­տաց­րու էրե­խին, ասա, որ ախ­պորդ չես ասի, ճիշտ չի՞… Հանգս­տաց­րու, որ ինքն էլ քեզ հանգս­տաց­նի, մոտ հա­րա­զատ­նե­րի մեջ միշտ պի­տի հանգս­տու­թյուն եւ բերկ­րանք տի­րի…
— Ճիշտ ա, ախ­պերս, ճիշտ ա,— ոգե­ւոր­վեց Ռո­լան­դի­կը,— խի՞ ասեմ։ Է­դի կյան­քում ոչ ոք չի իմա­նա մեզ­նից բա­ցի…
— Հա, բա ի՞նչ… Կլի­նեք դուք եր­կու­սով ու ձեր գաղտ­նի­քը։­
Ու­զում էի ավե­լաց­նել՝ «Ու էլ սաու­նա­նե­րը չես ընկ­նի պու­տան­կե­քի հե­տե­ւից», բայց քա­նի որ դա ար­դեն դպ­րո­ցա­կա­նի հա­մար էլ պարզ էր, լռե­ցի։ Էլ թե ինչ խո­սեց-չ­խո­սեց Ռո­լան­դիկ-ին­ցես­տի­կը՝ ար­դեն նշա­նա­կու­թյուն չու­ներ, քա­նի որ առ­ջեւս կեն­դա­նի շունչ չկար։ Ոչինչ չկար, մար­դա­շունչ չկար, աղբ էլ չկար։
— Պա­հի, ստեղ կիջ­նեմ,— ու իջա։­
Իջա ու սկե­ցի ոչ թե քայ­լել, այլ լո­ղալ քա­ղա­քում… քա­ղաք ճահ­ճում… ճա­հիճ, որ­տեղ ոչ թե կխեղդ­վես, այլ պար­տա­վոր ես խեղդ­վել, ան­գամ այն դեպ­քում, երբ այն­տեղ ապ­րող նվա­զա­գույ­նը տասը հա­զար հա­րա­զատ մարդ ունե­նաս։ Ու քայ­լե­լով նրա հին, կենտ­րո­նա­կան ան­վան­վող փո­ղոց­նե­րից մե­կի վրայով, նո­րից դի­տե­լով նրա մի­ան­ման, հա­կա­ճար­տա­րա­պե­տա­կան, բռի ու ան­տաշ կի­սա­կա­ռույց­նե­րը, մտա­ծե­ցի, թե որ­քան են լց­վել սրանք մեր աշ­խար­հում ու դեռ որ­քան են լց­վե­լու… Մեր նախ­կին աշ­խար­հում… Ռո­լան­դիկ­ներ, գե­ղա­միկ­ներ, թա­գա­ներ-մա­գա­ներ, որոնց հա­մար «ախ­պերս ա, քուրս ա» բա­ռե­րից մի­այն նա­խա­մար­դու էրեկ­ցի­ա է առա­ջա­նում։ Ը­նդ որում՝ բռի էրեկ­ցի­ա, կեղ­տոտ, ստոր էրեկ­ցի­ա։ Ու գնաց սեք­սը՝ նա­խի­րի մեջ։ Ու նաեւ հստակ հաս­կա­ցա, թե ին­չու են դրանք էդ­քան սի­րում իրար։ Սի­րում են, չէ՞, պաշտ­պա­նում, սա­տա­րում, թեւ-թի­կունք են կանգ­նում։ Որով­հե­տեւ դրանք իրար մեջ են բազ­մա­նում, իրար են հագ­նում, իրար են զմփր­տում, իրար են համփ անել տա­լիս։ Ի՞նչ եղ­բոր աղ­ջիկ… Դրանք իրենց աղ­ջիկ­նե­րին էլ կզմփրտեն, որ­դի­նե­րին էլ, մայ­րե­րին էլ… Էդ ամեն ին­չը կա­նեն, հե­տո կա­սեն՝ փչա­ցած Եվրո­պա, արեւմ­տյան կեղ­տոտ բար­քեր… Օ՜հհ… Չեմ դի­մա­նում, գնամ մի հատ կախ­վեմ, էլի…
­…Էդ­պես է… Զմփրտ­վում են, ջրխկ­վում են, թրխկ­վում են ու դա­րե­րով իրար հետ կա­յա­ցած զմփր­տու­մից բոր­բոս­նած ար­գանդ­ներն իրենց նման­նե­րին է թքո­տում դուրս… Ու էդ­պես էլ թք­վում ու մե­ծա­նում են… Ու չեն թող­նում, որ իրեն­ցից բա­ցի ուրիշ­ներն էլ ծն­վեն, մե­ծա­նան ու ապ­րեն։ Որով­հե­տեւ նրանցն է ար­դեն էս տա­րած­քը։ Վխ­տում են, քջ­ջում են, բրթբր­թում են։ Իրենց տա­րածքն է, մենք ան­գամ հյուր չենք էս­տեղ։ Եթե կանք, իհար­կե։ Հա­տու­կենտ… Պտտ­վում ենք ան­մարդ­կու­թյան ոլո­րան­նե­րում, պղծ­ված, ապա­կան­ված ու լքված տա­րած­քում, որը միշտ դա­տարկ է ու դա­տարկ է…
Նա միշտ, ան­վերջ դա­տարկ է,
վշ­տե­րը ան­հա­տակ են­,
ապ­րե­լը հե­րյու­րանք է՝­
աղ­մուկ, բո­ղոք ու երթ…
­Թա­խիծն ար­դեն կա­տակ է,
ժ­պի­տը եր­կու­տակ է,
­գա­վա­թը մեր ան­տակ է,
շն­չելն էլ՝ մերթ ընդ մերթ։

­Թե­եւ մինչ 90-ը­
ան­հոգ էր կյանքն, ասում են,
­հի­մա ասեք՝ էս ո՞ւմն է
եր­կիրն այս գորշ ու ցուրտ…­
Ան­հայտ է, թե ես ուր եմ,
­հո­ղիս վրա ես հյուր եմ,
չ­կա ժպիտ ներ­սում էլ,
­սա­ռած են դեմք ու շուրթ։­
Եր­կին­քը կար­կատ­ված է,
հ­պումն ար­դեն հար­ված է,
­խոս­քե­րը երկտ­ված են­,
ո­գու ցր­տից ան­դին…
­Մեռ­նե­լը մի վար­կած է,
ապ­րելն ար­դեն ար­կած է,
­հո­գին հեռ­վում բանտ­ված է՝
ինչ­պես վտա­րան­դի։
­Ինչ­պես վտա­րան­դի չգի­տեմ, դա առաջ էր… Մի քա­նի տա­րի­ներ, վտա­րան­դի… Ավե­լի շուտ՝ ինք­նավ­տար­ված… Շատ, շատ առաջ էր, 90-ա­կան­նե­րին… Գար­շե­լի, նող­կա­լի, ան­ցան­կա­լի 90-ա­կան­նե­րից, որի վրայից չե­ղած բեն­զի­նով վառ­ված ժո­ղովր­դի հոտ է փչում…

————————————

Մեկ շաբաթից առաջարկում ենք Վահրամ Սահակյանի «ԱՅՆ, ԻՆՉ ԵՐԲԵՔ ՉԻ ՏՊՎԻ» էլեկտրոնային գիրքը։ Ինչպես հասկանալի է, այս գրքում տեղ գտած պատմվածքները, գրառումները, էսսեներն ու մանրապատումները կառաջադրվեն ՄԻԱՅՆ էլեկտրոնային եղանակով։ Այս գիրքը երբեք տպված չի լինի։
ain inchԷլեկտրոնային գիրքը ARMBOOKSTORE.COM կայքում կտեղադրվի հունվարի 10-12-ԻՆ