ԾՂՐԻԴՆ ՈՒ ԽՈՅԸ – Վարձու ինքնասպաններ (հատված)

03/11/2014


ԾՂՐԻԴՆ ՈՒ ԽՈՅԸ – Վարձու ինքնասպաններ (հատված)

…Ո՞ւ… Ե՞ւ… Չէ… Չեմ հի­շում, չգի­տեմ։ Մի տեսակ… Ու­զե­ցի քայ­լել առանց ինչ-որ մե­կի դեմ­քին նայե­լու։ Շոգ էր։ Քայ­լե­լով ան­ցա բա­ցօ­թյա, ավե­լի շուտ բա­ցօ­թյա դարձ­րած սր­ճա­րա­նի մո­տով։ Ան­ցա ու հետ եկա։ Ավե­լին՝ ան­ցա, հետ եկա ու նստե­ցի։ Ոչ մի­այն նստե­ցի, այլեւ նայե­ցի շուրջս։ Ավե­լի ավե­լին՝ ան­ցա, հետ եկա, նստե­ցի ու նայե­ցի շուրջս, որով­հե­տեւ ար­դեն ան­ցնե­լիս տե­սել էի սե­ղան­նե­րից մե­կի մոտ ներ­պար­փակ­ված, ներ­տա­րած­ված, ավե­լի շուտ ներսփռ­ված եր­կու երի­տա­սարդ սար­դե­րի։ Տղա եւ աղ­ջիկ, չնա­յած մի քիչ շատ կլի­ներ նրանց այդ­պես որա­կե­լը, որով­հե­տեւ աղ­ջիկն իրա­կա­նում լոկ ծղ­րի­դի թրթուր էր, իսկ տղան լեռ­նա­ծեր­պային խոյ։ Բայց աց­նե­լիս գրա­վեց երկու­սի ար­տա­քին ձե­ւ­ա­վո­րու­մը, որով­հե­տեւ նրանց հա­գա­ծը զգեստ չէր, դա չո­բա­նա­կան ան­տու­րաժ էր, դա ուղ­ղա­կի քամահ­րանք էր առա­ջա­դեմ մարդ­կու­թյան նկատ­մամբ։ Ու նրանք դա չէ­ին հա­գել, նրանց դա չէ­ին հագց­րել, նրանք դրա­նով ծնունդ էին առել… եղե­գան փո­ղից… Խոյը հա­գել էր իր մաշ­կից էլ նեղ մի բաց դե­ղին ու կա­նաչ օ­ձիք­նե­րով մայ­կա, որի վրա գր­ված էր չորս ան­հաս­կա­նա­լի տառ՝ DDEA։ Բայց այդ մայ­կան այն­քան խու­նա­ցած էր ու այն­քան քրտ­նա­թոր, որ կար­ծես սկսում, շա­րու­նա­կում եւ վեր­ջաց­նում էր խոյի մար­մի­նը, նրա մուգ բո­սո­րա­գույն թե­ւե­րը շա­րու­նակ­վում էին մայ­կայից fade out եղած։ Խոյը հա­գել էր մուգ կա­պույտ շալ­վար, որ նույն­պես չվեր­ջա­նա­լով տե­ղի էր տա­լիս նրա ան­պա­տմա­նո­րեն սեւ ու հաստ գուլ­պա­նե­րին, որոնք էլ կար­գին չա­վարտ­վե­լով սո­ղոս­կած էին դրա­նից ավե­լի սեւ ու ավե­լի հաստ, սուր կո­շիկ­նե­րի մեջ։ Եւ այդ ամե­նը հու­լի­սին, երբ ստ­վե­րում 32 աս­տի­ճան է։ Ու նստել էր՝ ոտ­քե­րը չռաց, ասես շպա­գա­տի մր­ցում­նե­րի վեր­ջին, վճ­ռո­րոշ փու­լում։ Սե­ղա­նին դրել էր իր ծու­ռու­մուռ հե­ռա­խոսն ու բաց շա­գա­նա­կա­գույ­նը փողա­մա­նը, բայց լավ կլի­ներ, որ ուղ­ղա­կի դրած լի­ներ։ Նա անընդ­հատ խա­ղում էր դրանց հետ, ինչ-որ բան էր քջջում հե­ռա­խո­սի մեջ, հե­տ­ո փո­ղերն էր հա­նում ու նո­րից դնում տե­ղը։ Ին­քը մի տե­սակ ան­հան­գիստ խոյ էր, ավե­լի շատ ոչ թե լեռ­նային, այլ քա­րան­ձա­վային տե­սա­կի, ծեր­պային խոյի սո­վո­րու­թյուն­նե­րով։ Թրթուրը (կամ ծղրիդը, կամ ծղրիդաթրթուրը) հա­գել էր ցան­ցա­վոր, բայց եր­կար­թեւ բլու­զան­ման պո­լի շոր ու խա­կի գույ­նի կարճ շր­ջազ­գես, որոնց փե­շե­րը եր­կու ձեռ­քով գր­կել էր։ Գր­կել էր, բաց չէր թող­նում եւ անընդ­հատ իջեց­նում էր ներ­քեւ։ Ու էդ պատ­ճա­ռով, ան­գամ ամե­նա­հե­ռու սե­ղա­նից հս­տակ երե­ւում էր նրա եւ կո­րած-մո­լո­րած պոր­տը եւ կարմ­րա­վուն վար­տի­քի կի­սա­պատռ­ված ռե­զի­նը։ Եւ ան­գամ ամե­նա­հե­ռու սե­ղա­նից լսե­լի էր նրանց զրույ­ցը։ — Ես չեմ կա­րա գամ, չեմ կա­րա, դու չես հաս­կա­նո՞ւմ,— վնգս­տում է թրթուրը։ — Ռի­պա (ա­րաաա, թրթուրն անուն էլ ուներ) դու հան­գիստ կա­րաս գաս։ — Հա՞։ Բա օ­րի­նակ մա­մային ի՞նչ եմ ասե­լու։ — Ի՞նչ պի­տի ասես, կա­սես, որ Լի­լոյենց հետ ես էղե, էս­քան բան,— վրն­ջաց խոյը։ — Էն էլ Լի­լոյե՞նց, մա­ման սաղ օ­րը զան­գում ա դրա մո­րը, ձեւ չի… — Լի­լոյենց չէ, ասա Լու­սոյենց մոտ պտի հավք­վեք ասենք Ռու­զոյենց տա­նը, ցրի, էլի, ընենց ասա, որ լու­սո-ռու­զո-լի­լո խառն­վի։ — Գոռ, ինքն էդ ձե­ւե­րը գի­տի (պարզ­վեց, որ խոյն էլ անուն ունի, ում մտ­քով կանց­ներ), ին­քը որ գոր­ծից ուշա­նում ա, սենց բա­ներ ա ասում՝ «­Դե մի հատ Արու­սին վերց­րինք, Անոյենց հետ մտանք Վար­սոյի վար­սա­վի­րա­նո­ցը, հե­տո էն Լի­լոն էկավ, մի հատ մտանք Կա­րի­նե­ենց տուն»… — Հա, բա էդ եմ ասում, եթե հերդ էդ կուտն ուտում ա, ուրեմն դու էլ հենց հմի զան­գի էդ նույն բա­նե­րը հորդ ասա ու ասա, որ մա­մային ասի, որ չան­հանգս­տա­նա։­ Ի՞նչ ասես։ Մար­դիկ օր էին ան­ցկաց­նում։ Սուտ խո­սե­լով, ստի մա­սին, ստի անու­նից ու ստի անու­նով… Խո­սակ­ցու­թյուն, որ երե­ւի էլ ոչ մի ուրիշ երկ­րում չես լսի։ Այ­սինքն ան­պի­տան խո­սակ­ցու­թյուն, փչա­ցած խո­սակ­ցու­թյուն, կեղ­տա­կո­րույս ու ստոր հո­գուց ցփն­ված խո­սակ­ցու­թյուն։ Ապ­րում են էդ­պես։ Դա ապ­րելն է։ Ապ­րել աչ­քի առաջ, բայց ապ­րել թաքն­ված, ապ­րել բո­լո­րի մեջ, բայց ապ­րել բո­լո­րից ծպ­տյալ ու կյանքն ան­ցկաց­նել ոչ մե­կին պետք չե­կող գաղտ­նիք­նե­րի մեջ։ Ու սատ­կել, առանց իմա­նա­լու, որ իր գաղտ­նիք­նե­րը բո­լորն էլ գի­տե­ին, բո­լո­րի հա­մար մեկ էր՝ նա կա՞, թե՞ չկա… Լինի դա ծղ­րի­դը, խոյը, ճան­ճը, բզե­զը թե իշա­մե­ղուն։ — Հմի դու հո­րի­նի, տես ինչ ես ասե­լու, շուտ…­ Ի՞նչ մարդ­կու­թյուն, ի՞նչ պար­տա­կա­նու­թյուն­ներ, ի՞նչ ան­կա­խու­թյուն, ի՞նչ զար­թոնք, ինչ ռե­ժիմ, ինչ հայ­րե­նա­կեր­տու­թյուն, երբ սե­ղա­նին էր դր­ված «բա ինչ պիտի ասենք» գե­րա­գույն հար­ցը։ ­Չէ, սրանց կյան­քը ոչ կյանք է, ոչ մահ, ոչ էլ կլի­նի­կա­կան մահ։ Սրանցն ուղ­ղա­կի կլի­նի­կա­կան կյանք է։ Մշու­շոտ, ան­հաս­կա­նա­լի եւ բո­լո­րի հա­մար ան­տե­ղի։ ­Բայց ամե­նագլ­խա­վո­րը դեռ առ­ջե­ւում էր։ Ինչ­պես ասում են՝ ծրագ­րի մե­խը դեռ չէր ներ­կա­յաց­վել մայ­րա­քա­ղա­քի թա­տե­րա­սեր հա­սա­րա­կայ­նու­թյա­նը։ — Քյա­սար, մին­չեւ ես հատ էթամ զան­գեմ-գամ,— նո­րից վնգս­տած խոյը,— դու էս արա­նքում նայի ինչ ես անում, զան­գում ես հմի հորդ ու ինչ-որ քեզ ասի՝ էտի ասում ես իրան ու էթում ենք: — Գոռ, ցավդ տա­նեմ, ասենք ասի, ասենք ինքն էլ ասեց գնա, բա հե­տո մենք գնում ենք ի՞նչ անեք,— նվնվծվծ­վաց­րեց թ­րթոն։ — Արա,— ար­դեն գո­ռաց խոյը,— էր­կու ժա­մով Մո­սոյից բալ­նիք եմ վե­կա­լե, էթում ենք մի հատ գե­ղե­ցիկ ինչ-որ պետք ա անենք-գանք։ — Բայց Գոռ, ես հոգ­նել եմ էդ ամեն ին­չից ու էն, ինչ-որ ես եմ քեզ ըտենց ձե­ռով անում, դու էդի կա­րաս տա­նը մե­նակ էլ անես։ Ս­տեղ փայ­ծաղս կտր­վեց իր տե­ղից ու ըն­կավ ձախ սան­դա­լիս մեջ։ — Բայց խի՞ ձե­ռով, այ ախ­պեր,— թրթուրին իր անու­նով դի­մեց խոյը,— էն օ­րը լավ էլ շուռ էիր էկել, լավ էլ ընենց մեջն էր… — Ը­տենց ցա­վում ա, Գոռ, էդ վախտ ըտենց չի ցա­վում, բայց հե­տո չեմ կա­րում քայ­լեմ, համ էլ որ գնում եմ ֆիտ­նե­սի՝ ոտերս չեն շարժ­վում, տրե­ներն ասում ա… ­Հի­մա էլ կույր աղիքս տե­ղից պոկ­վեց եւ սկ­սեց ծա­ծան­վել ջինջ երկն­քում։ Սրանք… սրանք էս ին­չե՞ր են անում… Էս ին­չե՞ր են խո­սում… Չէ, դե հաս­կա­ցա, թե մարմ­նի որ մա­սերն են գոր­ծի դր­վում, բայց ախր… Ախր իմ սե­ղա­նին էլ հե­ռա­խոս կա… Կա ու նրա էկ­րա­նին հստակ երե­ւում է 2014 թ… ­Բայց մեկ է՝ դա չէր։ Դա չէր ծրագ­րի մե­խը։ Մե­խը մխ­վեց ուղիղ հո­գուս մեջ­տե­ղը, ան­մի­ջա­պես էդ «ոտերս չեն շարժ­վում» նա­խա­դա­սու­թյու­նից հե­տո։ Հենց որ Խոյը «Քյա­սար զան­գում ես ու ասում ես, հե­սա գա­լիս եմ» ասե­լով հե­ռա­ցավ ու ծածկ­վեց սր­ճա­րա­նի հետ­նա­մա­սում՝ թրթուրը սկ­սեց շատ հե­տաքրք­րու­թյամբ աջ ու ձախ նայել։ Սր­ճա­րա­նում հա­մա­րյա մարդ չկար։ Հե­տո սկ­սեց ուշա­դիր նայել սե­ղա­նին։ Այ­նու­հետ իր պա­յու­սա­կից հա­նեց հե­ռա­խո­սը ու դրեց սե­ղա­նի մեջ­տե­ղում դրված խոյի թո­ղած փո­ղա­մա­նի վրա։ Է­լի նայեց աջ ու ձախ, վերց­րեց հե­ռա­խո­սը, բայց ար­դեն փո­ղա­մա­նի հետ մի­ա­սին։ Ձախ ձեռ­քով հե­ռա­խո­սը պա­հեց ական­ջի եւ ուսի արան­քը, աջով բա­ցեց փո­ղո­մա­նը։ Բա­ցեց ու սկ­սեց տնտ­ղել ներ­սի թղ­թա­դրամ­նե­րը։ Այդ ամե­նը եր­կար չտ­վեց, երե­ւի մի 10 վայր­կյան, որից հե­տո նա փո­ղա­մա­նից հա­նեց եր­կու թե երեք հա­զա­րա­նոց, ու փա­կե­լով դրեց տե­ղը։ Ամեն ինչ հաս­կա­նա­լի էր, ծղ­րի­դը չէր կա­րող արագ վերց­նել բո­լոր փո­ղե­րը։ Նրան պետք էր հաշ­վար­կել ու իմա­նալ, թե որ թղթադ­րա­մից շատ կա եւ այն­պես վերց­նել, որ հե­տո խոյը չն­կա­տի։ Ու վերց­րեց։ Ան­գամ հեռա­խո­սով չխո­սեց, որով­հե­տեւ այդ ժա­մա­նակ վե­րա­դար­ձավ խոյն ու մի­ան­գա­մից հարց­րեց. — Հը, ասի՞ր ատե­ցին, էթա՞նք։ — Զան­գում եմ՝ ան­հա­սա­նե­լի ա պա­պան։ Գոռ, բեր էսօր չե­թանք, էլի, խնդ­րում եմ։ Համ էլ էսօր գլուխս մի քիչ լավ չի, գնամ-պառ­կեմ, հա՞… — Արա հորս արեւ, բայց դու ինշշ ոռ խաղց­նող աղ­ջիկ ես… ­Չէ, խոյ ջան, չէ, ին­քը նախ խաղց­նող չի, այլ տվող է, երկ­րորդ, էն ինչ-որ քեզ է եր­բեմն տա­լիս, որ զբաղ­վես՝ ին­քը դա տա­լիս է քո բո­լոր հե­ռու ու մոտ ըն­կեր­նե­րին, եղ­բայր­նե­րին, ազ­գա­կան­նե­րին։ Ին­քը տա­լիս է այն, ինչն իրե­նից չեն հարց­նի, երբ քո նման մի խո­յան­ման արարծ կա­մուս­նա­նա հե­տը։ Չ­գի­տեմ էլ ինչ եղավ… Դրանք գնա­ցին, կո­րան…­ Ու մարդ մտա­ծում է… Ասենք նման ճեղ­ճա­հոն­դոն­նե­րից մեկն ընկ­նի Տո­կի­ո, Լոն­դոն, Փա­րիզ, Ամս­տեր­դամ կամ թե­կուզ ինչ-որ մի Զագ­րեբ։ Ը­նկ­նի ու նման բա­ներ անի։ Ասի կզան­գեմ ու չզան­գի, ասի չկա­րո­ղա­ցա գալ, որով­հե­տեւ պապս բռ­նեց, հե­տե­ւիցս դրեց… Ասի, հա, պի­տի ինձ հե­տե­ւից հագ­նես, որով­հե­տեւ աղ­ջիկ եմ… Կհարց­նեն՝ բայց մենք գի­տենք, որ դու աղ­ջիկ ես, էլ ինչի՞ ես ասում… Ո՞վ ես դու, ոջիլ… Ու հե­տո, էդ ամենն ասե­լու եւ անե­լու հետ մի­ա­սին՝ մի հատ էլ հան­գիստ գո­ղու­թյուն անի, առանց ակն­թարթ իսկ գի­տակ­ցե­լու, որ գո­ղու­թյուն է անում, որ գող է, որ իր արա­ծը հան­ցա­գոր­ծու­թյուն է… Որ իր ապ­րե­լը հան­ցա­գոր­ծու­թյուն է…­ Ո՞ւր ես, ո՞ւր, Պո­ղոս Պո­ղո­սյան… Մեռ­նելս գա­լիս է, ար­տա­գաղ­թելս գա­լիս է, գե­նո­ցիդս գա­լիս է… Չ­կա, ոչ ոք չկա… Ան­գամ Պո­ղոս Պո­ղո­սյա­նը չկա…­ Իսկ ո­՞վ կա։ Ի­սկ ի­՞նչ կա։ Ո­րե­ւէ մե­կը կա՞, որ գո­նե հի­շում է, թե ի­նչ բան է շի­տակ ապ­րե­լը։ Մնա­ցե՞լ է մե­կը, որ հաս­կա­նում է՝ այ սա սուտ է, այ սա ճիշտ է։ Հաս­կա­նա, գա ու կնոջն ա­սի՝ «­Գի­տես ի­նչ, ես ու­րի­շին եմ սի­րում, նոր էլ իր հետ է­ի, ա­րի բա­ժան­վենք։ Այլ ոչ թե մտ­նի տուն ու ձե­ռի հետ ա­սի՝ «Տ­ղեր­քով մի քիչ նս­տել է­ինք օֆի­սում, ու­շա­ցա»։ Կամ կի­նը մի նման բան ա­սի։ Ա­սի՝ «Գի­տե՞ս ի­նչ, մենք չենք հա­մա­պա­տաս­խա­նում իրար, դու իմ հետ նոր­մալ սեքս չես ա­նում, ես չեմ բա­վա­րար­վում, ա­րի բա­ժան­վենք, թե չէ էս­պես չի լի­նի, ես չեմ կա­րող ո­ւմ հետ ա­սես պառ­կել՝ մի­այն սեք­սի հա­մար»: Չեմ հաս­կա­նում՝ սա ա­վե­լի դժ­վար է, քան տաս­նա­մյակ­նե­րով տանջ­վելն ու տան­ջե­լը՞։ Ա­խր էս ցած­րա­րյուն թեր­մացք­նե­րը դեռ ո­չինչ, նրանք բնավ ա­ռն­չու­թյուն չու­նեն մեզ հետ։ Բա ի­՞նչ ա­սես նույն հս­կա կեղ­ծիքն ի­րար հետե­ւից շա­րող դե­րա­սա­նի, գրո­ղի, մտա­վո­րա­կա­նի մասին, որ «­Հա­նուն մեր ազ­գի» եւ «Պայ­քա­րենք մեզ հարս­տա­հա­րող ա­լի­գարխ­նե­րի դեմ» ե­լույթ­նե­րից հե­տո մտնում ու դուրս չի գա­լիս հենց նույն ա­լի­գա­տոր­նե­րի հե­տույ­քը, ի­նչ է, թե ի­րեն բեն­զի­նի փող են շպր­տում։ Ի­րենք չգի­տե՞ն, որ աշ­խար­հում գո­յու­թյուն ու­նի մի այս­պի­սի բառ, մի ա­ծա­կան՝ անկեղծ։ Թե՞ մի­այն սի­րում են «Ան­կեղծ ա­սած» ար­տա­հայ­տու­թյու­նը, այ­սինքն՝ հիմա ան­կեղծ, մինչ այդ ծայ­ծե­ծայր սուտ է­ր։ Էս ո­՞նց ե­ղավ, որ էս տա­րած­քում բնա­կիչ­նե­րի մի մա­սը դար­ձավ ստա­խոս, մյուս մասն էլ ո­չինչ չդար­ձավ, որով­հե­տեւ ո­ւղ­ղա­կի ժա­ռան­գա­կան ա­պուշ է­ր։ Ի­նքն ապուշ, ծնող­ներն ա­պուշ, որ­դի­ներն ա­պուշ։ Ի­նքն ի­նչ-որ իշ­խող կու­սակ­ցա­կան ոջիլ-հո­մո­նիստ, հայ­րը նախ­կին կե­րած-խ­մած կու­մու­նիստ, տղան էլ իր նման թու­լե­քի հետ ջի­պի ղե­կին լռ­ված է­շի տղա։ Կամ է­լ՝ սե­րի­ա­լում ծուռ­տիկ ա­տամ­նե­րը բա­ցող-փա­կող բակ­տե­րի­ա, այսինքն ժա­ռան­գա­կան ու ան­վեր­ջա­նա­լի ա­պուշ, անիմաստ ու գար­շե­լի կյանք, ա­պու­շու­թյուն ա­ռանց սահ­ման­նե­րի։­ Իսկ մարդ­կային ա­պու­շու­թյու­նը շատ նման է կար­ճա­տե­սու­թյա­նը։ Կար­ճա­տես, առանց ակ­նո­ցի։ Նա աղոտ է տես­նում այն ա­մե­նը, ի­նչն ի­րե­նից մեկ մետր հե­ռու է, չգի­տի ի­նչ կա իր շր­ջա­պա­տում։ Նույնն էլ ա­պուշ մար­դը։ Նա չգի­տի, թե ով կա, ի­նչ կա ի­րե­նից մի քիչ հե­ռու։ Նա հան­գիստ խո­սում է, վայ­րա­հաչ է տա­լիս, փող է աշ­խա­տում, խա­բում է, ծա­խում է, դա­վա­ճա­նում է։ Ամ­բողջ կյան­քը, ծայ­րե­ծայր։ Դե արի ու հի­մա նրա մա­սին ա­սա՝ ո­՞նց կա­րող է նման բան թույլ տալ ի­րեն։ Բայց նա գի­տի՞, որ ի­նքն ի­նչ-որ բա­ներ թույլ է տա­լիս։ Նա ապրում է ո­ւղ­ղա­կի։ Չ­գի­տեմ… Հոգ­նե­ցի, գար­շե­ցի, նզո­վե­ցի, գնա­ցի մտա նկուղս ու դուրս չե­կա եր­կար ժա­մա­նակ։ Որ­քան ժա­մա­նակ ան­ցավ, որ­քան անի­մաստ տաս­նա­մյակ­ներ եկան ան­ցան, որ­քան դեմքեր փոխ­վե­ցին։ Ու դրա­նից հե­տո…­ Հետո է­լի ան­ցան ժա­մեր, օ­րեր ու ամիս­ներ… Ան­ցան, բայց եղավ ժա­մա­նակ, որ ահա­վոր ան­ցան, տհաճ անցան, մի տե­սակ վա­խե­նա­լու ան­ցան։ Վա­խե­նա­լու դա­տարկ………………

Recsept