ՊՈՌՆՈԳՐԱՖԻԿ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ – Վարձու ինքնասպաներ – հատված

19/10/2014


ՊՈՌՆՈԳՐԱՖԻԿ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ – Վարձու ինքնասպաներ – հատված

Բայց իզուր։ Շա՛տ իզուր։ Մինչեւ գնացի, պարանը գցեցի, կանգնեցի աթոռին, պարանը հագցրի վզիս, վերջին սիգարս ծխեցի, նախամահվան երկտողս iPad-ով լատինատառ գրեցի, աթոռը հրեցի, մի 20 րոպե լավ կախվեցի ու եկա՝ Պողոս Պողոսյանն արդեն չկար, չգիտեմ ուր էր գոլորշիացել… Նրա փոխարեն սենյակումս մնացել էր միայն ծխի հոտը եւ չգիտես ինչու, միացված էր հեռուստացույցը…
Իսկ այնտեղ՝ հեռուստացույցի տուփում, նստած էին 5 հոգի, մեջտեղում՝ եփած, կանաչ լոբու արտաքինով ու անբավարար դոդոշի ձայնով խռխռացող թուլա հաղորդավարը, աջ կողմում՝ հեռավոր կերպով տղամարդ հիշեցնող, քրոնիկ ճաղատ մի կմախք (կմո), նրա կողքին երեք ու կես անգամ կերված պասուց տոլմայի հայացքով բոլորին զննող 50-ամյա կյանքից անտեսված մի նախկին կին, իսկ ձախ կողմում տեղակայված էին երկու քառասնամյա կանայք, երկուսն էլ գետնախնձոր քթերով եւ վատ տապակած ծաղկակաղամբի ճակատներով։ Ամեն ինչից դատելով՝ ինչ-որ վեճանման հաղորդում էր, երեւի ընտանիքի ու չգիտես թե ինչ սովորությունների վերաբերյալ, որովհետեւ դոդոշ-թուլան հարցնում էր ճաղատ հոնդոնին.
— Բայց չէ՞ որ հայ ընտանիքը պետք է աչքի ընկնի (այ, էս չեմ հիշում, թե ինչով)։
— Եթե մեր եկեղեցին կարողանար պայքարել աղանդավորների դեմ,— ստամոքսի խորխորատներից արտահանեց կմոն,— ոչ մի տեսակի աղանդավոր վտանգավոր չէր լինի մեզ համար…
— Այո, դա եկեղեցին պետք է անի,— խոսակցության մեջ մտավ կմոյի կողքի պասուց տոլման,— եթե նա ի վիճակի չի մեզ ազատել էդ վկաներից, բա ի՞նչ անենք մենք, թողնենք, որ մեր էրեխեքին փչացնե՞ն։
«Էհ, թող մի հատ էլ փչացնեն, դուք էլ հետո տարեք շինել տվեք ձեր էրեխեքին»,— մտածեցի, բայց խոսակցությունը շարունակվում էր։
— Եվրոպա մտնելը այնքան էլ վտանգավոր չի,— արտաբերեց կմոն,— միայն թե պետք է իմանալ, թե ինչ կարող է տալ մեզ նա։
— Բայց եթե մտնենք Եվրոպա, ապա նա մեզ կթելադրի իր բարքերը, իսկ մեր ազգի համար եվրոպական արժեքներն ընդունելի չեն,— շատ բարձր, չկոմպրեսացված ձայնով աղաղակեց թուլան…
Սա բնավ զարմանալի չէր, որովհետեւ վաղուց, շատ վաղուց կան անհիմն ծնված որդեր, որ «եվրոպական արժեք» ասելով՝ հոմոսեքսուալիզմ ու չգիտես ինչ են հասկանում։ Դրանք հոնդոններ չեն, հոնդոնը գոնե լավ կազմակերպված ու խոշոր քայլերով առաջ շարժվող քաղաքացիական նախաձեռնություն է։ Դրանք սովորական, անգրագետ, ապուշ ու չտես պրեզիկներ են, որոնց գլխին կարելի է մի հատ թքել ու վերջ։ Հենց էնպես, ձեռի հետ, կողքներով անցնելիս։ Բայց հանկարծ այստեղ, այլայլված ճագարամկան ձաներանգով խոսակցության մեջ մտավ ձախ կողմում նստած ծաղկակաղամբ-կանանցից մեկը, ու երբ խոշոր պլանով նրան ցույց տվեցին, մի տեսակ տհաճ դող անցավ մարմնիս վրայով, ու այդ պահին չկարողացա հասկանալ, թե ինչ է ասում։ Չկարողացա, որովհետեւ ճանաչեցի ծաղկակաղամբին։ Դա Սվետիկն էր։
Սվետիկին ճանաչում էի ավելի քան տասը տարի ու սրտիս դարդ էր եղել, որ ճանաչում էի։ Առաջին անգամ տեսել էի ինչ-որ անշուք ռեստորանում, ինչ-որ Լիլոյի 40-ամյակին, որտեղ Սվետիկը, կարմիր, կարճ կտրած մազերով, կիսավախեցած ու կիսաբաց կրծքերով կուչ եկած նստած էր սեղանի անկյունում, կողքին էլ ինչ-որ որդ, որի մասին ասացին, թե ամուսինն է (իբր շատ էր հետաքրքրում)։ Հետո Սվետիկին պատահաբար տեսա Գյումրիում, ու նա պատահաբար վերցրեց հեռախոսիս համարը։ Օրեր անց պատահաբար զանգեց, թե բա չեմ ուզո՞ւմ, որ ինքը գա, մի քիչ օգնի տնտեսության մեջ։ Ասացի, որ տնտեսություն չունեմ, մի հատ ջարդուխուրդ եղած նկուղում եմ ծվարում։ Ոչինչ, պնդեց Սվետիկը, գամ օգնեմ։
— Լավ, արի։
Ինչ ճիշտն է՝ ճիշտն է, Սվետիկը եկավ ու ծայրեծայր փայլեցրեց բնակարանը։ Լավ աղջիկ է, մտածեցի, համարյա չճանաչած մարդուն ինչպես լավ օգնեց։
Նրա կազմակերպած շաբաթօրյակի ժամանակ անընդհատ հարցեր ուղղում անձնական կյանքիս վերաբերյալ. ոնց եմ ապրում, ով է գալիս-գնում, ինչ տարիքի կանանց հետ եմ շփվում, ընկերուհի ունեմ, թե ոչ… Մտածեցի, որ երեւի Սվետիկը պատրաստվում է ուղղակի հարաբերվել ինձ հետ, ուրիշ ոչինչ, ի՞նչ ասեմ։ Ու ախորժակը չկոտրելու համար ասացի, որ տվյալ պատմական փուլում ոչ մի ընկերուհի էլ չունեմ։
— Գոնե մի հատ էլ չունե՞ս,— զարմացած հարց։
— Դե չունեմ, հիմա ի՞նչ անեմ։
— Հլը հիշի, լավ հիշի… Ես մյուս շաբաթ էլ կգամ, դու էդ ընթացքում աշխատի հիշես։
Մի ամբողջ շաբաթ ուրիշ գործ չէի անում՝ միայն աշխատում ու աշխատում էի հիշելու վրա…
— Բայց զարմանալի ա, որ քո նման գազանն ընկերուհի չունի,— հաջորդ հանդիպման ժամանակ արդեն ամեն ինչ բարեհաջող ավարտվելուց հետո, պրեզերվատիվը վրայիցս հանելուց հետո ասաց Սվետիկը, որն այս անգամ ժամանել էր սպիտակին խփող դեղին մազերով,— գոնե մի հատ էլ չունե՞ս։
Էդ գոնեն սկսեց սպանել ինձ։ Մտածում եմ, դու ամուսնացած կին ես, ձեռի հետ եկել ու մի հատ զմփրտվում ես, ի՞նչ ես ուզում էդ եղած ու չեղած ընկերուհիներից։
— Չեմ հասկանում, Սվետիկ, էս ի՞նչ տեսակի խանդ ա քո մոտ։ Ասացի՝ չունեմ։ Կամ էլ եթե ունեմ՝ քե՞զ ինչ։ Ես քեզ հարցնում ե՞մ, թե քանի ընկեր-մընկեր ունես։
— Ես ոչ մի ընկեր էլ չունեմ,— ծվացրեց Սվետիկը,— ես իմ ամուսնուն եմ սիրում։
— Ամուսնո՞ւդ։
— Հա, մեռնեմ իրա ջանին։
Մեռնող, էլի մի մեռնող, էլի մի ինքնասպան, էլի մի զոհ։ Ինչ ասե՞մ, չզարմացա: Անցել ենք, շատ ճամփաներ ենք անցել, շատ բաներ ենք լսել, տեսել ու մարսել։ Բայց մի տեսակ ցանկացա, որ նա էդ նախադասությունը մի հատ էլ կրկնի, բայց այս անգամ արդեն դա փորձի մի կերպ ասել, երբ բերանը զբաղված կլինի։
— Լավ, հիմա ի՞նչ ես ուզում դու իմ ընկերուհիներից, Սվետիկ։
— Դե, մտածում եմ, եթե ընկերուհի ունենայիր, կանչեիր, գար։
— Կանչեի՞… Գար ի՞նչ աներ։
— Գար, троем անեինք, ի՞նչ կլինի, դու փորձել ե՞ս գոնե։
Էստեղ ոչ լռություն տիրեց, ոչ չլռություն։ Էստեղ աթլախություն տիրեց։
— Սվետա,— բացատրեցի,— ունեմ ես ընկերուհի, ունեմ շատ ընկերուհիներ։ Բայց ո՞նց բացատրեմ իրենց դա։ Ասեմ արի, ստեղ մի հատ էլ կին կա, արի երեքով զմփրտվե՞նք:
— Այ ցավդ տանեմ, դու կանչի ու էդ սաղ թող իմ վրա… Իմ ուշքը գնում ա դրա համար։
Էստեղ մտածեցի, որ էս ամեն ինչը ուղղակի հետաքրքիր ու խնդալու պատմություն կարող է դառնալ։
— Կմտածեմ, կհիշեմ ով կա, կզանգեմ-կասեմ, կգաս,— ասացի եւ Սվետիկը «Բայց թող շատ ջահել ըլնի, էլի» ասելով, ուրախ-ուրախ ժամանակավորապես արտագաղթեց բնակարանից։
Ո՞ւմ կանչեմ, մտածում էի, կամ ո՞նց կանչեմ, կանչեմ արդեն նախազգուշացնելո՞վ, թե էնպես, որ անակնկալ լինի։ Բայց նման անակնկալի մեջ շատ կեղտոտ բան կար… Մի խոսքով՝ մտածեցի ու որոշեցի կանչել անցյալներում մատրասիս վրա տռճիկ տվող ու հիմա էլ սեռական թախիծը հոգում 28-ամյա կնոջ՝ մոտավորապես ասելով, թե ինչ է սպասվում նրան։
— OK,— ասաց այդ Գոհարիկը,— մի խոսքով, ոնց գնա։
— Բայց ես չեմ խառնվելու,— զգուշացրի,— գուցե վրա տա, հա…
— Ասում եմ՝ ոնց կստացվի։
Գուցե մարդկային համբերությանը, մարդկային աներեսությանն ու դաժանությանը չափ կա, բայց Սվետիկի ուրախությանը չափ չկար, երբ հեռախոսով տեղեկացրի էդ մասին ու ասացի, որ հաջորդ օրը երեկոյան վեցին գա։
— Շատ, շատ լավ ա, 5-ի կողմերը էրեխին մանկապարտեզից բերեմ տուն ու թռնեմ ըտեղ։
Բայց Սվետիկը ժամանեց մյուս օրվա ժամը 5-ին եւ «Թող էսօր էլ հերը տուն բերի, չի սատկի» ասելով կսեց տունը հավաքել ու րոպեն մեկ ծղրտալ «Իսկ կարող ա՞ ինքը չգա»…
Կինը ներկայացավ ճիշտ ժամին ու նստեց բազկաթոռին։
Երեքով նստած էինք իրար դեմ ու չգիտեինք, թե ով է ում ընդդեմ։
— Գոհարիկ ջան, էդ ջինսերդ հանի, դուրսը 35 աստիճան ա,— ոչ այնքան հեռվից սկսեց Սվետիկը։
— Սենց լավ ա,—  ասաց Գոհարիկը։
— Դե մայկեդ հանի, ուրեմն։
— Ինչի՞…
Ու էստեղ Սվետիկը, որ միշտ աչքի էր ընկնում նորմալ, մարդավայել, անգամ կիրթ խոսելակերպով, հանկարծ ասաց.
— Հան, որ ծծերդ լպստեմ, քաղցր։
Վայ… Զզվեցի… Ու էլ չեմ հիշում, թե ինչ եղավ։ Հիշում եմ, որ Գոհարիկը աչքով արեց, իսկ Սվետիկը հարձակվեց նրա վրա։
Անհնարին էր նայել այդ ամեն ինչը։ 4 անգամ Սվետիկն ինձ հրավիրեց միանալ, բայց տեսնելով, որ անիմաստ է՝ իր 35 տարիների կուտակած ամբողջ էներգիան սկսեց գորածածել Գոհարիկին մերկացնելու վրա։ Դրանից հետո դուրս եկա ու էլ բան չեմ տեսել։
Բայց ո՞ւր էր, որ միայն բան չտեսնելով պրծնեի… Ահավորն էն էր, որ լսում էի, թե ինչեր է ասում ու հավանաբար անում Սվետիկը։
Իսկ թե ինչեր էր ասում՝ ուղղակի անկարող եմ ինչ-որ կերպ արտահայտել, դա մարդկային ուժերից ավելի քան մի քանի երկնաքեր վեր է ուղղակի։ Բայց ավելի ահավոր, ավելի նողկալի, ավելի ցածր ու զզվանք արտահայտություններ ոչ կյանքի մեջ լսել էի, ոչ էլ, երեւի, երբեւէ կլսեմ։ Ու լսեցի ավելի քան 8 սարսափելի արտահայտություն, որոնք… չգիտեմ… չգիտեմ, թե ինչ էին…
Բայց հիմա, հենց հիմա, հեռուստացույցով… Նա… նա այն Սվետան չէր։ Նա հատուկ հրավիրված չգիտես թե ինչ կոմիտեի նախագահ տիկին Սվետլանան էր, ու դրա հետ պետք էր համակերպվել… Եվ ազգանուն էր մի տեսակ անհասկանալի, Բլոյան էր, Խլոյան էր, Գալոյան էր՝ չեմ հիշում. դրանք նորմալ ազգանուն չեն ունենում: Ու կապ չուներ, որ հագել էր մինչեւ դունչը փակ բլուզ եւ խոսում էր բացառապես գրական լեզվով։ Ահավորն այն էր, թե ինչի մասին էր նա խոսում։
— Դուք ոչ մի բան չգիտեք, ախր այսօր հայ երիտասարդին սպառնում է վտանգ՝ առողջ ընտանիք ունենալու և առհասարակ սերունդ շարունակելու,— չգիտես ում հետ կռվելով բորբոքված կլանչում էր տիկին Սվետլանա Բալոյանը,— Բարոյականությունը աստվածատուր է և սերնդափոխության հետ չի կարող արժեզրկվել: Մենք այսօր մտահոգված ենք այս քաոսային երևույթների առկայությունից և կատեգորիկ դեմ ենք գենդերային քարոզչությանը, քանի որ քաջատեղյակ ենք եվրոպական երկրներում տիրող իրավիճակներին, որտեղ խրախուսվում են նման գաղափարները: Ամուր պետության հիմքը ամուր ընտանիքն է, և այս դեպքում ոտնահարվում է հայ ընտանիքի բարոյական կեցվածքը, արժեհամակարգը, մշակույթը և իհարկե, առողջ սերունդ ունենալու հնարավորությունը…
Էստեղ ուղղակի ընկա բազմոցի վրայից, ընկա բառի բուն իմաստով։ Չեմ հնարում: Ու ոչ մի սուտ բան չեմ գրում: Բայց տիկին Սվետլանան շարունակում էր.
— Այո, մեզ մոտ է ներթափանցել նոր աղանդ, որը քարոզում է ազատ սեքս` դրա տարբեր այլանդակ դրսևորումներով` միասեռականություն, լեզբիանություն, արյունապղծություն… Ես, օրինակ, ունեմ երկու տղա, մեկը 16 տարեկան, մյուսը 12, ու ես չեմ ուզում, որ հանկարծ իմ երեխաներից մեկը ձեր ասած ազատ Եվրոպայի այլասերվածության զոհը դառնա, որովհետեւ Եվրոպան, լինելով փչացած ու այլսերված, այստեղ իր ֆոնդերի եւ աղանդների միջոցով…
Աաաա… Ու սա ասում էր մի սեռապես խենթացած կին, որը ընդամենը 5-6 տարի առաջ գլուխը մտցրել էր մեկ այլ կնոջ ազդրերի արանքը, երկու ձեռքով հունցում էր կրծքերը ու գոռում էր՝ «Ծծեմ …ցդ, քաղցրս, սխմի, սխմի բերանս»…
Ու գարշեցի Սվետայից… Ու նրա նման բոլոր-բոլոր մյուս ամալիկներից, մարթաներից ու նոնաներից… Նողկացի ու ատեցի բոլորին, բոլոր էս ազգա—քաղաքական-հասարակական կյանքով ապրողներին, էս բոլոր եվրոեսիմինչ մետներին, հոմոնիստ-ռուսամետներին, էս բոլոր մետվածներին… Զզվեցի էդ բոլոր կիսատ-պռատ սարքած, փչացած կրետիններից… Ինչ լավ է, որ ես երիտասարդ չեմ, մտածեցի, գուցե եւ հավատայի՞ սրան… Ի՞նչ անեմ… Քայլեմ արագ, երեւի դուրս գամ, վերջին անգամ քայլեմ էս անհիմն քաղաքում, հետո վերադառնամ-հասնեմ իմ բունն ու կախվեմ մի հատ, որքա՞ն ժամանակ է, որ չեմ կախվել, էդպես չի լինի…
Ելա փո­ղոց, սկ­սե­ցի քայ­լել կենտ­րո­նում։ Ամեն կողմից սվե­տիկ­ներ էին դուրս գա­լիս առ­ջեւս։ Կային սվե­տիկ­ներ՝ սար­սա­փազ­դու, կային էրո­տո­ֆան­տաս­տիկ, ան­գամ կար մի սվե­տիկ՝ ամ­բող­ջո­վին տա­տու­նե­րի մեջ, բե­րա­նը, քի­թը, ականջ­ներն ու կրծ­քե­րը եր­կա­թե օղե­րով, սեւ ճի­պո­տը ձեռ­քին, ճա­կա­տին էլ գրած «­Բա­րո­յա­կան ար­ժե­հա­մա­կարգ»…
Recsept

ԱՐԺԵՔԸ՝ 2200-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2600 ԴՐԱՄ

(այս գները՝ մինչեւ հոկտեմբերի 25-ը)