ԱՐՏԻՍՏԸ – «ՎԱՐՁՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐ» (հատված)

04/09/2014


ԱՐՏԻՍՏԸ – «ՎԱՐՁՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐ» (հատված)

Ու այն­տե­ղից, աշ­խար­հի փեղ­կից սկ­սած մին­չեւ աշխար­հի կենտ­րո­նը թա­փա­ռե­լու ճամ­փան վա­ղուց արդեն ան­գիր անե­լուց հե­տո, եւս մեկ ան­գամ հայտն­վե­ցի հին ու գե­ղե­ցիկ քա­ղա­քում։ Իսկ այդ քա­ղա­քը երբեք չի փոխ­վում, ո՛՛չ բնա­կիչ­նե­րը, ո՛չ սր­ճա­րան­նե­րը, ո՛չ ան­գամ մա­տու­ցող­նե­րը սր­ճա­րան­նե­րի։ Ոչ ոք չի քան­դում հին Փա­րի­զը ու հնու­թյուն­նե­րի վրա այ­լան­դա­կու­թյուն­ներ չի կա­ռու­ցում։ Այն­տեղ ան­գամ մի նոր ցու­ցա­նակ չես փակց­նի, լի­նի սր­ճա­րա­նի, լի­նի գո­վազ­դային։ Իսկ այ, կո­մու­նիկ­նե­րին փո­խա­րի­նած էս նոր հոմո­նիստ­նե­րը, էս չո­լե­րում մե­ծա­ցած գա­վա­ռա­կան դույ­լագ­լուխ բար­բա­րոս­նե­րը՝ կդ­նեն ու հի­նը քան­դե­լով առաջ կշարժ­վեն, բայց վրայից նորն էլ չեն սար­քի, որով­հե­տեւ դրա շնորհքն էլ չու­նեն։ Ու ոչինչ չգի­տեն։ Տգեղ ու ուռո մի բան սար­քում են՝ ինքն իրեն քանդ­վում է, էլի են սար­քում՝ էլի է քանդ­վում։ Փո­ղեր են, որ ուտում են, բայց ո՞րտե­ղից կշ­տա­նան, իրենք սխալ ու անո­րակ են դուրս թքվել էս աշ­խար­հի վրա։ Բայց դե զզ­վան­քի մա­սին չխոսենք…­Դեռ այն ժա­մա­նակ­վա­նից, երբ սո­վե­տի ժա­մա­նակ­վա մերժ­ված­նե­րը, գո­մե­րի պատե­րի տակ ցկնված, զի­բի­լա­նոց­նե­րում մե­ծա­ցած ու հո­տա­վետ գուլ­պա­նե­րը կյան­քում չփո­խածները… Այսինքն մի քա­նի բր­դափր­չոտ չոբանի շներ եկան-կանգ­նե­ցին հս­կա ատո­մա­կա­յա­նի առ­ջեւ ու ասա­ցին՝ §Սե­զամ, փակ­վիր¦: Եւ Սե­զա­մը փակ­վեց, եւ տի­րեց մթու­թյուն։ Եւ կա­տար­վեց էդ չոբանի շների երա­զան­քը՝ միջ­նա­դա­րյան խա­վար… Քա­նի որ նրանք միջ­նա­դա­րյան կրե­տին­ներ էին, բր­դոտ­ներ առանց սահ­ման­նե­րի… Զզվանք, զզ­վանք, զզ­վանք… Ու հե­ռա­ցանք մենք արդեն զզ­վե­լի դարձած քա­ղա­քից, հե­ռա­ցանք-հա­սանք փոք­րիկ երկ­րի հե­ռա­վոր ան­կյու­նը, որ­տեղ մեր տղերքն էին սահ­մա­նին կանգ­նած, մեր չլաց­կան, ուրախ տղեր­քը, որոնց կա­տակ­նե­րը մին­չեւ հի­մա զր­նգում է ուղեղ­նե­րումս… Որ­տե՞ղ եք, մեղ­րե­ցի տղերք, ո՞վ է ձեզ­նից ողջ հի­մա… Չգի­տեմ… Հե­տո… Հե­տո էլ չվե­րա­դար­ձանք քա­ղաք, հա­սանք ու խարս­խե­ցինք հին ու գե­ղե­ցիկ քա­ղա­քում, որ­տեղ ամեն ինչ այն­քան խա­ղաղ ու հան­գիստ է, որ ուզում ես պառ­կես հենց Ալ­մայի կամր­ջին ու էդ­պես մնաս մին­չեւ մի գնացք կանց­նի վրայովդ։
Ու հին քա­ղա­քի նեղ­լիկ փո­ղոց­նե­րը տա­րան-հասց­րին մին­չեւ մեծ գե­տի ամե­նա­բա­րակ մա­սը, որ­տեղ նստած էին կյան­քը սի­րող, բայց միշտ նրան ար­հա­մար­հող տղեր­քը, որոնց ասում են քլո­շար, բայց նրանց ընդ­հան­րա­պես որեւէ անուն տալ չի կա­րե­լի, տղերքն են ու վերջ։
— Ի՞նչ ունեք լա­կե­լու, տղերք…
— Չու­նենք, չու­նենք, չու­նենք…
— Ամոթ, ամոթ, ամոթ… Հե­սա՝ գ­նամ-գամ…
Գ­նա­ցի եկա, 60 ֆրան­կի մեջ տե­ղա­վո­րե­լով 2 շիշ Les Domaines Montariol Degroote,մեկ լիտ­րա­նոց պլաս­տիկ տու­փով Kronenbourg գա­րե­ջուր, ինչն էլ հի­մա լցվե­լով մեծ թղ­թի բա­ժակ­նե­րը՝ ըմպ­վում էր ան­մի­ջա­պես Սե­նի ձախ ափին, Սեր Ժեր­մե­նից ոչ հե­ռու, հա­մա­րյա կպած, խմ­վում էր ժա­մե­րով, խմ­վում էր ան­հագ ու խմվում երազ­կոտ։ Խո­սակ­ցու­թյուն­նե­րը խառն էին ու խայ­տաբ­ղետ։ Բայց ին­չի մա­սին էլ որ ըն­թա­նար խո­սակ­ցու­թյու­նը՝ լի­ներ Նա­պո­լե­ո­նի մա­սին, Ռի­շելյե­ի թե Մա­կե­դո­նա­ցու՝ բո­լոր խո­սակ­ցու­թյուն­նե­րը տաս րո­պե հե­տո դառ­նում էին խմիչ­քի մա­սին. ի՞նչ են խմել այն ժա­մա­նակ, ո՞նց են խմել, ի՞նչ է ար­ժե­ցել, ո՞նց են ճա­րել եւ այլն։ Իսկ իրենք… Իրենք նույն­պես տար­բեր էին։ Մե­կը ծնն­դյան օ­րից այս­տեղ էր, մյու­սը մե­ծա­հա­րուստ էր եղել, բայց թքել էր էդ կյան­քի վրա, մյու­սը նույն­պես մե­ծա­հա­րուստ էր եղել, բայց հար­կե­րը չէր մու­ծել, ու նրան հասց­րել էին այս­տեղ, եր­րոր­դը կնո­ջից էր փա­խել, չոր­րոր­դը…­
Իսկ չոր­րոր­դը նա­յում էր նրանց, նա­յում էր ու մտա­ծում, որ երբեք, եր­բեք ու եր­բեք էս տղեր­քի մաշ­ված ու կեղ­տա­կո­րույս կո­շիկ­ներն ան­գամ չեմ փո­խի մեր այս փոք­րիկ տա­րած­քի ամե­նո­րո­շիչ ան­ձի, ամե­նաազ­դե­ցիկ պաշ­տո­նյայի կամ որե­ւէ հան­րա­հայտ ար­տիստ հա­մար­վո­ղի հետ։ Որով­հե­տեւ էս տղեր­քը, ինչ­քան էլ աղ­քատ են, ինչ­քան էլ ար­հա­մար­հված են, մի­եւ­նույն է՝ դրանց պես ստոր ու ճեղճ չեն, անա­պա­հով խավ կոչ­ված ու բոլո­րի մշ­տա­կան կա­րե­կա­ցան­քին ար­ժա­նա­ցած անա­տամ­նե­րի պես վայ­րե­նի ու գռե­հիկ չեն, արվես­տա­գե­տիկ-մ­տա­վո­րա­կա­նիկ­նե­րի պես բազարի ծա­խու միս չեն։
Ս­րանք այ­սօր­վա մարդ են՝ նրանք 400 տա­րի առաջ­վա աղբ։ Կեղ­տոտ, փչա­ցած ու եղ­կե­լի հո­գի­նե­րով… Ուռած ու զզ­վե­լի մար­մին­նե­րով…
Կա մարդ մե­ծա­տա­ռով, կա աղբ մե­ծա­տա­ռով, էս տղերքը առա­ջին­ներն են, իսկ տեղականները՝ երկ­րոր­դը։
Էդ­պես։ Ու հե­տո՝ վե­րա­դարձ դե­պի իմ կա­ցա­րա­նը, չոր­րորդ հարկ… Ու հե­տո էլի առա­վոտ…
Քունս կար­ծես նոր տա­նում է,
դարձ­նում քՆա­հաճ,­
այս Փա­րի­զը արթ­նա­նում է
միշտ ինձ­նից առաջ…
Չեմ ել­նում, ինչ­քան ջա­նում եմ,
թող­նեմ հե­տոյի՞…­
ա­ռա­վոտն էլ վեր­ջա­նում է
քարտս մետ­րոյի։
Բել­մոն­դոն ապա­հով­ված է,­
Ազ­նա­վուրն էլ Շառլ,
Ջո­կոն­դան Լուվ­րում գրանց­ված է,
էդ ես եմ քլո­շար։­
Իսկ երեկ կոն­սի­երժն ասում է՝
attention Monsieur,
դուք հար­բած եք, ու ներ­սում է
մա­դամ փո­լիսյեն։
Մի բան լավ է, տաս բան թարս է,
ջա­հել եմ, մո­լի…
բայց թե լավն է Մոն­պար­նա­սը­
ու հին Ռի­վո­լին։­
Իսկ կա­նայք մի ամ­բողջ դեզ են­
ու շատ անո­րոշ,
սա­ղիս վեր­ջը Պեր Լա­շեզն է՝
à droite, թե à gauche…
Մա­րի Լո­ւիզ, Կատ­րին, Շան­տայը…
գ­նա­ցեք, ձեր մե­րը…
դուք էլ, ձեր Շատ­լե Լե Հա­լը
ու ձեր Սեն Ժեր­մե­նը։­
Իսկ նրանց Սեն Ժեր­մե­նը միշտ իր տե­ղում էր, նեղլիկ, սի­րու­նիկ ան­ցու­ղի­նե­րով, հարյուրավոր հու­շան­վեր­նե­րի կր­պակ­նե­րով ու սի­րե­լի սր­ճա­րան­նե­րով։­
Իսկ ինչ­պի­սի սր­ճա­րան էլ լի­նի, մի­եւ­նույն է, մե­նակ մար­դու հա­մար նա դառ­նում է տուն։ Շր­ջա­պա­տի մար­դիկ մի­ան­գա­մից յու­րա­հա­տուկ հա­րա­զա­տու­թյուն են ձեռք բե­րում։ Նրանք, իհար­կե, քիչ առաջ փո­ղո­ցում անի­մաստ դե­գե­րող ծո­վա­հեն­ներն են, բայց այս­տեղ, սե­ղան­նե­րի մոտ, մարդ արա­րա­ծի բնա­ծին ար­նա­խու­մու­թյունն ու դա­ժա­նու­թյու­նը, ձեռք­բե­րո­վի կեղ­ծա­վո­րու­թյունն ու առա­ջին իսկ հար­մար առի­թով խա­բե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը մի տե­սակ ծպտ­վում եւ սա­հում են սե­ղան­նե­րի տակ։ Այս­տեղ նաեւ վե­րա­նում է Փա­րի­զյան անօդ օ­գոս­տո­սի հե­տապն­դու­մը, մա­նա­վանդ երբ սկզ­բից ոլո­րա­ձեւ աս­տի­ճան­նե­րով իջ­նում-մտ­նում-դուրս ես գա­լիս նկու­ղում պահ մտած սա­ռը զու­գա­րա­նը։ Զու­գա­րան. ահա թե ինչ է պետք թա­փա­ռող մար­դուն, դա երջան­կու­թյան վերջ­նա­կան գրա­վա­կանն է, որով­հե­տեւ ին­չո՞վ է մար­դը տար­բեր­վում ավ­տո­մե­քե­նայից։ Երե­ւի մի­այն վե­րը նշ­ված կեղ­ծիք­նե­րի անեզր ու ան­հա­տակ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով, իսկ մնա­ցած ամեն ին­չով, նրան, ինչ­պես մե­քե­նային, ան­հրա­ժեշտ է դուրս թա­փել տա­քա­ցած, ոչինչ դար­ձած հե­ղու­կը ու հե­տո նո­ր վա­ռե­լա­նյութ լց­նել։ Իսկ այդ վառե­լա­նյու­թը պար­տա­դիր չէ, որ ոգե­լից մի բան լի­նի:
— Մսյե, լսում եմ,— գլ­խա­վե­րեւից հն­չեց մա­տու­ցո­ղի բա­րի­տո­նը, որին այն­քան ցան­կու­թյուն չկար պա­տաս­խա­նե­լու, որ ուղ­ղա­կի վեր կա­ցա ու նստե­ցի բա­րի բարձր աթոռ­նե­րից մե­կին։ Էս­պես լավ է, համ էլ էժան է։
— Բոն­ժուր, մսյե, սա­վա՞…
Սա­վա… Այ­սինքն՝ լավ ե՞ք… Թե ասա քե՞զ ինչ, դու ինձ ճա­նա­չում ե՞ս, որ մի հատ էլ՝ լավ ես…
— Սա­վա, սա­վա, մսյե,— ասա­ցի,— մի հատ մեծ ջին, առանց սա­ռույց, առանց տո­նիկ ու առանց ավե­լորդ հար­ցադ­րում­նե­րի։
Մսյեն արագ լց­րեց, կող­քին էլ փոք­րիկ բա­ժա­կով ջուր դրեց, դեռ եր­կու ան­գամ էլ անի­մաստ, բայց խոր ժպ­տաց։ Խմե­ցի ան­հա­պաղ, խմե­ցի մի­ան­գա­մից, խմե­ցի ան­հա­գուրդ եղա­նա­կով։
Ու վա­ռե­ցի Rothmans-ը…­
Այդպես է, նետ­վում ենք, մետ­վում ենք, աշ­խարհ­ներ են ան­ցնում մեր կող­քով… Երեկ Մեղ­րի­ի սահ­ման­նե­րին, թփուտ­նե­րում կռա­ցած, հո­ղին թափ­ված գն­դակ­նե­րի պար­կուճ­ներն էի հաշ­վում, հի­մա Սեն Ժեր­մեն, վա­ղը գու­ցե Հռոմ… Ու հե­տո էլի տա­րածք, էլի գոր­տա­կերպ իշ­խա­նի­կն­եր, էլի դույ­լագ­լուխ հա­չա­ցող­ներ, էլի ճղճիմ­ներ, ճեղ­ճեր, հո­մո­նիստ­ներ ու շատ­վոր­ներ…
Որքան շատ եք… Մեկդ մեկից շատ…
Որ­քան գար­շե­լի եք դուք…­
Իսկ հի­մա՞… Հի­մա հայտն­վել եմ այս­տեղ։ Ու մե­նակ չեմ, այս­տեղ է հայտն­վել նաեւ ար­տիս­տը… Ար­տիս­տին, գի­տեք, պետք չի նկա­րագ­րել ու չեմ ասե­լու՝ այս­պես, այս­պես, ար­տիս­տը ծն­վել էր 1959 թվա­կա­նի… Ար­տիս­տին ո՞վ չգի­տի… Եւ դեռ այն ժա­մա­նակ, 90-­նե­րի սկզբնե­րին, հին ու գե­ղե­ցիկ քա­ղա­քում, իրոք, ապ­րում էի առանց մի ցա­վի, այդ Ար­տիստն էր, որ ցա­վը սր­տում եկավ ու ան­նկա­րագ­րե­լի ցա­վով սկ­սեց սո­վո­րել նոր միջա­վայ­րին։ Սո­վո­րեց, սո­վո­րեց, սո­վո­րեց ամե­նա­սո­վո­րած ֆրան­սի­ա­ցուց էլ ավե­լին, բայց քա­նի որ…
Քա­նի որ Ար­տիս­տի սր­տից մին­չեւ մեր այս փոք­րիկ տա­րած­քի սիր­տը մի ան­տե­սա­նե­լի ու մո­գա­կան ճո­պան էր ձգ­ված, եւ այդ ճո­պա­նի եր­կու ծայ­րե­րին՝ մի-մի փոքրիկ խա­րիս­խիկ, որոնք խոց­վե­լու աս­տի­ճան մտած էին ներս ու չէ­ին թող­նում, որ ճո­պանն ինչ-որ տե­ղից պոկ­վի։ Դա մո­լուցք էր, եւ այդ մո­լուց­քի անունն է կա­րոտ առանց սահ­ման­նե­րի։ Նրա հո­գում տե­ղա­կայ­ված էր մեկ այլ թռ­չուն, եւ այդ թռչ­նի անունն է սեր առանց սահ­ման­նե­րի։ Ու նա իր տե­ղը չէր գտ­նում… Ին­չե՞ր էին ան­ցնում նրա մտ­քով, ին­չեր էին ան­ցնում նրա սր­տով, ին­չեր էին մնում նրա հո­գում… Մեր փոք­րիկ տա­րած­քից հե­ռա­նա­լու հետ կապ­ված վր­դով­մո՞ւն­քը, վա՞­խը, թե՞ ամո­թը, որ հան­դի­սա­տեսն ու բո­լորն իրեն ճիշտ չեն հաս­կա­նա։ Նոր կյանք սկ­սե­լու որո­շո՞ւ­մը… Ուշ չէ՞ ար­դոք եւ տե­ղի՞ն է մի­թե… Իսկ եթե հան­կարծ… Բա որ… Իսկ որ… Բա մեր մար­դի՞կ… Այն էլ հի­մա, երբ ուր որ է կսկս­վի ձմե­ռը…
Ձ­մեռ՝ առանց սահ­ման­նե­րի, ձմեռ առանց հո­գու, ձմեռ առանց ձ-ի…
Հե­տո եկավ այդ ձմե­ռը… Երբ Ար­տիս­տը լա­րում էր իր կի­թա­ռը, բարձ­րա­նում էր ամե­նա­վե­րի հար­կի իր պս­տիկ սե­նյա­կը եւ նվա­գում էր… եւ հե­տը եր­գում էր… Երգում էր ան­ռիթմ, ան­մե­ղե­դի ու անո­րոշ մի երգ… Մի երգ, որի մեղ­մա­ձայն շշուկ­ներն այս ձմեռ­վա­նից ճախ­րում ու հաս­նում էին դե­պի այն փոք­րիկ տա­րած­քի անո­ղոք ու հնար­ված ձմե­ռը… Ու եր­գի հնչյունները հատիկ-հատիկ ծո­րում էին, տեղ էին հաս­նում ու մաք­րում, լվա­նում-տա­նում էին հոգ­սե­րից ճկ­ռած, մր­սած եւ հու­սա­խաբ եղած ամեն քա­ղա­քա­ցու ցա­վե­րը… Ու հետո, նոր նո­տա­նե­րի հետ մի­ա­սին թափ­վում էին դուրս ու կոր­չում մեկ այլ ձմեռ­վա եզ­րում…
Այդ եր­գը… Դա ավե­լին էր, քան ցան­կա­ցած կա­րեկ­ցա­գին կոչ, ավե­լին քան հա­րյու­րա­վոր այդ­պես էլ չե­ղած օ­դա­նա­վեր, որոնք իբր թե օգ­նու­թյու­ններ բե­րում էին տա­րածք, բայց այդ­պես էլ տեղ չէ­ին հաս­նում։
Ու հե­տո… Հե­տոն գի­տենք։ Գի­տենք Ար­տիս­տի հե­տոն եւ ավե­լի հե­տոն… Կյանք է։ Հետո է։ Բախում է։  Փորձություն է… Իսկ դրա­նից հե­տո կգա նաեւ դրա­նից հե­տոն։ Ապրելն է։ Մեր ապրելը։­
Իսկ մեր կյան­քը ունի դառ­նա­գույն փաս­տեր,
թե ոնց բարձ­րա­ցան նրա հա­տա­կից,
հենց նույն տա­րի­քի մի քա­նի աստ­ղեր
ու  փշր­վե­ցին փառ­քի ապ­տա­կից։
Ու կա նոր սե­րունդ՝ անուժ մի­ջակ­ներ,
գ­րում են, խա­ղում, նկա­րում, եր­գում,
բե­մին, էկ­րա­նին վխ­տող մի­ջատ­ներ…
մի­լի­ո­նով բռակ՝ մեր վեր­ջին բեր­քում։
Ու մեր սե­րունդն էլ դուրս եկավ դա­տարկ…
ծա­խե­ցին իրենց հո­գին չքա­վոր,
լի­զե­ցին ամեն շպրտ­ված փշ­րանք…
…էլ կու­սակ­ցա­կան, էլ պատ­գա­մա­վոր…
Ու գե­րի դար­ձան հա­գուստ-կա­պուս­տի,
մեկն իրեն դա­սեց հան­ճար­նե­րի շարք,
մեկն ասեց՝ բավ է, ան­ցնեմ հանգս­տի…
հան­դի­սա­տե­սին թող­նե­լով շշ­մած…
Չէ, Արտիստ, չէ, դու մի գինու սափոր էիր, որտեղից այնքան հին, այնքան համեղ ու հոտավետ գինի էր թափվում, որ ոչ հնարավոր էր դրա մեջ ջուր ավելաց­նել ու ոչ էլ ուրիշ գինի լցնել։ Ու դու մնացիր որպես բոլորի համար ցանկալի մի հոգի, իսկ ով արարարծ չէր՝ նա էլ դարձավ տարած արած…
Ու մանավանդ հի­մա… Ոչ հի­մա, երբ նստած եմ Սեն Ժեր­մե­նի սր­ճա­րա­նում, այլ հի­մա՝ 20 տա­րի ան­ց, հի­մա երբ փոր­ձու­թյունն ամ­պե­րից իջավ ու իր թե­ւե­րով կլա­նեց Ար­տիս­տին… մի­եւ­նույն է, նա էլի նույնն է, նույն մար­դը, նույն ցա­վո­ղը, նույն ան­հան­գիստ­նե­րի ան­հան­գիս­տը…
— Ո՞վ է նա, այս ան­վերջ ան­հան­գիս­տը,
­դե­րա­սան չի, այլ հողմ։ Խենթ է նա…
…­բայց հայտն­վում էր մեր մեջ այդ Ար­տիս­տը­,
որ ցա­վից հան­կարծ չխեն­թա­նանք։
Նա բա­ցում էր սր­տի վա­րա­գույ­րը,­
ու սփ­ռում ծի­ծա­ղի գան­ձա­րան,
դառ­նա­լով ամեն­քի սի­րած հյու­րը՝­
իր հո­գին դարձ­նե­լով կա­ցա­րան։­
Եւ հան­կարծ՝ մի բա­խում, կյան­քը խիստ է,
չ­նե­րեց ըն­թաց­քին եւ թա­փին…­
ու խփ­վեց ու ցնց­վեց այդ ար­տիս­տը
­փոր­ձու­թյան հար­ված­վեց իր ճամ­փին։­
Եւ նո­րից մի թատ­րոն։ Թե­եւ նիստ է,­
ուր կեղ­ծի­քը հե­ռու չէ ճշ­տից…
…­չի խա­ղում այս ան­գամ մեր Ար­տիս­տը,­
ե­րե­րում ու հե­ւում է վշ­տից։­
Ու նաեւ երե­րաց մեր այս հո­ղը,
…­մե­ղադ­րում, պաշտ­պա­նում են հա­մայն,
…ոչ նրանք են, ոչ դու՝ տու­ժող կող­մը
տու­ժող կող­մը դա մե′նք ենք մի­այն։
Ցան­կա­նում ենք՝ փակ­վի′ վա­րա­գույ­րը,
չենք ուզում քեզ տես­նել այդ դե­րում,
թող մի քիչ հան­դարտ­վի մեր հին հյու­րը,
մենք նրան կս­պա­սենք պար­տե­րում։
Նա բախ­վեց… Ու բախ­վում է նա միշտ էլ­
ու հայտն­վեց խոր­քե­րում ան­ձա­վի…
…­մեր Ար­տիս­տը պար­պեց ամ­բողջ վիշ­տը­
որ ապ­րենք մենք առանց մի ցա­վի։
Իսկ այն ժա­մա­նակ ապում էի մի տե­սակ ան­ցավ… Եւ ո՞վ կգու­շա­կեր, թե ին­չեր կլի­նի 20 տար­վա ըն­թաց­քում եւ հե­տո… Ու մի բա­ժակ էլ ջին ուզե­ցի բար­մե­նից, բայց այս ան­գամ գա­րեջ­րի բա­ժա­կով…
Մարդ ենք, մտա­ծե­ցի, ունենք շունչ, ու դա մի շունչ է… Էլ ին­չո՞ւ դարձ­նենք եր­կու շունչ կամ երեք…
Մ­տա­ծե­ցի ու մի շն­չով խմե­ցի։
Նայե­ցի շուրջս։ Երեք աղ­ջիկ ու եր­կու տղա ան­կ­յունում քրք­ջում էին մի շիշ կար­միր գի­նու շուրջ, մի մենա­վոր-ըն­կու­զե­նի Նա­պո­լե­ո­նի զին­վոր ծե­րուկ կպել էր իր Perier-ին ու պոկ չէր գա­լիս, եր­կու շառլ­դո­գո­լյան ժա­մա­նակ­նե­րի մայ­րիկ ան­վերջ խո­սում էին առանց իրար լսե­լու… Մի հո­գի էլ շան հետ մտավ ներս… Թե շու­նը նրան բե­րեց, որով­հե­տեւ ին­քը մեկ ու կես մետր բոյ ուներ ու շունն էլ մեկ ու կես մետր բոյ ուներ… նստեց կողքս, գլխով արեց, ես էլ գլ­խով արե­ցի, ժպտաց, ես էլ ժպ­տա­ցի… Հե­տո այն երեք աղ­ջիկ­նե­րից մե­կի հա­յացքն էլ դի­պավ իմ հա­յաց­քին, մենք ժպ­տա­ցինք, թե չժպ­տա­ցինք, բայց ինչ-որ բան արե­ցինք… Էդ­պես… Ջինը խմե­ցի, վրայից ջուրն էլ խմե­ցի ու հաս­կա­ցա, որ հի­մա ար­դեն կա­րող եմ ել­նել ու ճեղ­քել Փա­րի­զյան օգոս­տո­սը…­
Ու նաեւ հաս­կա­ցա, որ ոչ մի­այն այս սր­ճա­րա­նում, այ­լեւ այս քա­ղա­քում, այս երկ­րում մար­դիկ իրոք վա­տը չեն։ Այդ մի­այն մենք ենք վա­տը, որով­հե­տեւ եկել ենք մի տա­րած­քից, որ­տեղ մար­դիկ ծո­վա­հեն­ներ են, իրենց սո­վե­տի վախ­տե­րում ամ­րապնդ­ված ար­նա­խու­մու­թյամբ ու դա­ժա­նու­թյամբ, ան­կա­խու­թյու­նից կոփ­ված ու կռված կեղ­ծա­վո­րու­թյամբ, առա­ջին իսկ հար­մար առի­թով դի­մա­ցի­նին բզկ­տե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյամբ ու հո­գին հիմ­նա­հա­տակ քա­ցով տրո­րե­լու մոլուց­քով…
— Մի հատ տե՛ս, տե՛ս, էս­տե՛ղ նայի…
Չ­հասց­րի ան­գամ հաս­կա­նալ, թե երբ եկա հին ու գե­ղե­ցիկ քա­ղա­քից, ե՞րբ այս կա­նա­ցի ձայնն ինձ ստի­պեց հաս­կա­նալ, որ ավե­լի լավ էր, որ ին­քը ծն­ված չլի­ներ։­
Ու նա՝ այդ ձայ­նա­տե­րը, արթ­նաց­նում է, որ նայեմ…

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝

Recsept 2

ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՍԵՂՄԵԼ