ՄՈՐԹՎԱԾՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԸ – «Վարձու ինքնասպաններ»

23/08/2014


ՄՈՐԹՎԱԾՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԸ – «Վարձու ինքնասպաններ»

…­Բայց այդ պա­հին դեռ կո­մի­սա­րի­ա­յում է­ի ու չգի­տեմ թե էլի որ­քան ժա­մա­նակ ան­ցավ, բայց հետո եկավ մի ուրիշ կա­պի­տան, ինչ-որ թուղթ ստո­րագ­րել տվեց ու հա­նեց դուրս։
Դուրս եկա ու հաս­կա­ցա, որ ուշա­ցել եմ՝ պետք է մի ազ­գա­կից տես­նե­ի՝ տե­ղաբ­նակ­նե­րից, չգի­տեմ ինչ պիտի տար, թե ինչ պի­տի տայի։ Ազ­գա­կից ասում են, բայց մի տե­սակ ան­հաս­կա­նա­լի է, թե կոնկ­րետ ինչ բան է դա։ Երե­ւի մո­տա­վո­րա­պես նույն լեզ­վով խո­սե­լը նշա­նա­կում է լի­նել ազ­գա­կից… Այ­սինքն կց­ված լի­նել իրար։ Բայց ին­չո՞վ՝ դա պարզ չի։ Կցվե՞լ իրար։ Ասում են, չէ՞, մեկ-մեկ՝ լսել ե՞ս էս տղուն, Ամե­րի­կա­յում ա եր­գում (գրում/ն­վա­գում/ար­տա­սա­նում, նկա­րում), բայց ազ­գա­կից է։ Հե­տո՞ ինչ՝ միշտ մտա­ծել եմ, որ ի՞նչ։ Ասենք՝ ինչ-որ ոռ­նա­ցող էծ։ Լի­ներ մեր բա­կից, դպ­րո­ցից, հե­ռա­վոր ըն­կեր­նե­րի շար­քից՝ կու­րա­խա­նայի, կա­սե­ի, որ մեր տղեր­քից է, լավ է, ուրախ եմ իր հա­մար, որ հայտ­նի է։ Բայց որ էն­տեղ է ծն­վել է, իր հա­մար ապ­րում, ֆռֆ­ռում է՝ ի՞նձ ինչ դրա­նից։ Ինձ ի՞նչ օ­գուտ կամ վնաս։ Ին­չի՞ պի­տի ինձ լավ զգամ, որ ին­քը յան է, դա ո՞ւմ կա­րող է հա­ճույք պատ­ճա­ռել։ Չգի­տեմ, լավ… Ուրեմն։ Նո­րից խո­րա­սուզվե­ցի մետ­րոյի խոր­խո­րատ­նե­րում, մտա-ելա, նո­րից մտա, նո­րից ելա ու հի­շե­լով գտա այդ փո­ղո­ցը, որ­տեղ ազ­գա­կից-ա­բո­րի­գեն­նե­րի բյու­րոն էր, կենտ­րո­նում, փողո­ցի անու­նը լավ հի­մա հի­շում։ Մո­տե­ցա դռնե­րին ու… Չէ, քա­րա­նա­լը այն խոս­քը չի։ Փայ­տա­նալն էլ, երկա­թա­նալն էլ, բե­տո­նա­նալն էլ, գյա­ջա­նալն էլ, ցե­մեն­տա­նալն էլ այն խոս­քը չի։ Ի՞նչ ասեմ։ Հի­մա կա­սեմ… Լավ, հե­տո կա­սեմ։ Բայց այդ գրա­սե­նյա­կի դռնե­րի եւ փո­ղոց նայող մեծ լու­սա­մուտ­նե­րի ապա­կի­նե­րի վրայից մարդ­կու­թյանն էին նա­յում կտր­ված գլուխ­ներ։ Կտր­ված գլուխ­ներ, մորթ­ված մար­մին­ներ։ Ու գան­գեր, գան­գեր, գան­գեր։ Պատ­կե­րաց­րեք, ան­ց­նում եք փո­ղո­ցով, նա­յում եք՝ աջից սր­ճա­րան, կողքը գրա­խա­նութ… Livres… Հեռ­վում Mcdonalds… Ուրախ, զվարթ մար­դիկ են ան­ցնում, հա­տու­կենտ մե­քե­նա­ներ… Ու մեկ էլ՝ կտր­ված գլուխ­ներ։ Էդ պա­հին մար­դու մտ­քով էլ չի ան­ցնի, որ դրանք լու­սան­կար­ներ ու աֆիշ­ներ են։ Ու որ փակց­ված են իրենց բյու­րոյի շրջա­կայ­քում՝ կո­տո­րա­ծը հի­շեց­նե­լու նպա­տա­կով։ Բայց մի րո­պե, էլի… Էդ­պես ե՞ն հի­շեց­նում… Է­դ… Էդ… խոս­քեր չու­նեմ, չէ։
— Բայց ին­չի՞ եք էս սար­սա­փե­լի աֆիշ­նե­րը կպց­րել ի ցույց աշ­խար­հի, ին­չի՞,— տես­նե­լուց հե­տո ահա­վոր կատա­ղած հարց­րի էդ տե­ղաբ­նակ մա­զո­խիս­տին։ Խիստ մա­զո­խիս­տին։
— Դե, ինչ­պե՞ս թե ին­չու։ Ատի­կա բան է՝ մեր մորթ­ված, կո­տոր­ված, տե­ղա­հան­ված ու խեղճ ժո­ղո­վուր­դին կոչն է հա­մայն մարդ­կու­թյա­նը առ այն, որ պի­տի հի­շեց­նենք, որ չմոռ­նան,— բա­ցատ­րեց աբո­րի­գե­նը։­
Էս­տեղ լռե­ցի։ Ու կոտր­վե­ցի։ Մորթ­վե­ցի, տե­ղա­հան­վե­ցի, ար­տա­գաղ­թե­ցի, ներ­գաղ­թե­ցի… Ան­գամ մի եր­կու ան­գամ ինք­նաս­պան­վե­ցի։ Մի խոս­քով՝ էդ ամեն ինչն ապ­րե­ցի՝ մի քա­նի րո­պե­ում։ է, չեմ կա­րո­ղա­նում գրել… Երե­ւի, գնամ, գնամ միլ հատ էլ կախ­վեմ։ Մի հատ կախ­վեմ, գամ…
— Մենք մեծ դրամ հավ­քած ենք, որ սա աֆիշ­նե­րը սար­քենք, ասի­կա մե­րին­նե­րուն հս­կա աշ­խա­տանքն է…
…Ու­րեմն էդ­պես, հա՞… Փող եք հա­վա­քել, ձեզ կտրել եք շա­բաթ­նօ­րյա դաշ­տա­հան­դե­սի տոլ­մա­նե­րից, որ մորթ­վա­ծու­թյուն ցույց տա՞ք մարդ­կու­թյա­նը։ Այսինքն՝ փող եք ծախս­վել, որ մեկ ան­գամ էլ մորթ­վեք, ցու­ցադ­րա­բար… Վարձ եք մուծ­վել, որ սպան­վե՞ք։ Բա դուք վար­ձու ինք­նաս­պան­ներ չե՞ք։ Մորթ­ված ենք։ Աշ­խարհն էլ պի­տի իմա­նա, որ մորթ­ված ենք։ Չնա­յած նոր պի­տի իմա­նա՞։ Ար­դեն լավ գի­տի, ան­գիր է արել դա։ Ու սա հի­շեց­ման ձե՞ւ է, սա պայ­քա­րի ձեւ է՞… Ցույց տալ, որ մենք մորթ­վա՞ծ ենք։ Որ ի՞նչ անեն էդ իմա­ցող­նե­րը։ Խղ­ճա՞ն։ Շատ լավ, մի հատ խղ­ճա­ցին, հե­տո։ Հո­ղե­րը՞ պի­տի տան, տո՞ւյժ պի­տի տան, ի՞նչ պի­տի անեն, ասեք, իմա­նանք։ Լավ, ասենք՝ հար­գան­քի նշան է, հիշա­տակ է։­
— Էդ­պես հի­շա­տակ ե՞ն հար­գում, այ կաղկանձամոլ մաքիներ…
Գործ եք ուզում անե՞լ՝ արեք։ Հա­մախմբ­վեք, ասեք՝ առա­ջի­նը կողք­նե­րիդ կանգ­նած կլի­նեմ։ Ասեք, հա­վաք­վենք, հա­վա­քագր­վենք։ Որո­շենք, մի բան անենք։ Թե չէ՝ մորթ­ված­նե­րի աֆիշ եք տպում, մարդ­կանց վա­խեց­նում, ապ­րի­լի 24-ին գնում եք Փա­րի­զի թուր­քա­կան դես­պա­նա­տան դռ­նե­րին կար­միր ներկ եք թա­փում՝ ասում եք՝ արյուն է… ման­կամ­սու­րի ավար­տա­կան երե­կոյին չհասած հոր­թուկ­ներ։ Էս ով­քե՞ր եք դուք։ Բա մտեք, գտեք, պե­ղեք բո­լոր փաս­տաթղ­թե­րը… բո­լոր զոհ­ված ըն­տա­նիք­նե­րի տնե­րը, ունեց­ված­քը, ամեն ինչ… Գտեք, հա­վա­քեք, ի մի բե­րեք ու դրեք դեմ­ներն ու պա­հան­ջեք, որ մուծ­վեն… Ու ոչ թե 1,5 մի­լի­ո­նի մա­սին հի­շա­տա­կեք, այլ այ­սօր­վա 20-30 մի­լի­ո­նի, որ կդառ­նային այդ մե­կու­կե­սը։ Ու հող կու­նե­նային։ Ու էս ամե­նը հի­շեց­նել պետք չի, է՜… Սրան­ցով պետք է փաս­տա­կոխ անել, աչք­նե­րը հա­նել… Որ մուծ­վեն… Բայց չէ՝ դուք մորթ­ված եք, ձեզ խղ­ճում են, դուք լավ եք զգում դրա­նից։ Բայց ախր մորթ­ված լի­նե­լը լավ բան չի, суки, խղճա­հա­րու­թյուն առա­ջաց­նե­լը բա­ցա­հայտ կեղ­տո­տու­թյուն է…
Հի­մար լի­նելն էլ է մեղք, ասեմ՝ իմա­նաք։
Բա էդ­պի­սին ե՞նք մենք։ Մենք մորթ­ված ե՞նք, մենք խեղճ ե՞նք։ Մենք, որ մի­այն երեկ­վա գի­շեր­վա ըն­թաց­քում ուղիղ չորս ու կես ժամ սե­ռա­կան տա­ռա­պանք­նե­րի ենք են­թար­կել ծա­գու­մով կոր­սի­կու­հի Մայի­թե Լենվա­նին… Ու հե­տո էլի ինչ-որ արե­ւե­լյան եվ­րո­պու­հու, բուլ­ղա­րու­հի էր կար­ծես… որ առա­վո­տյան նետ­վել ենք լո­ղա­վա­զանն ու լո­ղա­ցել մեկ ու կես կի­լո­մետր… որ կե­սօ­րին կես շիշ ան­խառն ջին ենք քա­շել գլուխ­ներս ու ծխել ենք երեք հատ Davidoff Premium սի­գար… որ հետո մետ­րո­յում զի­նա­թա­փել ենք իրեն խո­զա­վա­րի պա­հող ելու­զա­կի… թեեւ լրիվ անիմաստ… հե­տո հասց­րել ենք մտ­նել-ել­նել կոմի­սա­րի­ա…­
Էդ մենք ե՞նք մորթ­ված, այ էշ սի­րա­հե­տող­ներ…
Մենք ծն­վել ենք ան­ցյալ դա­րի 60-ա­կան­նե­րին, բացա­ռիկ լավ կր­թու­թյուն ենք ստա­ցել, ար­վեստ, գրակա­նու­թյուն, մշա­կույթ եւ գի­տու­թյուն ենք սի­րել, ուսում­նա­սի­րել, վայե­լել… եր­գել, պա­րել, ուրա­խա­ցել ու կե­նակ­ցել ենք մեր անա­սուն, բայց բազ­մազգ երկ­րի ամե­նա­բազ­մազգ կա­նանց հետ… Ապ­րել ենք գե­ղե­ցիկ, ապ­րել ենք ուրախ, լու­սան­կար­վել ենք ուրախ… Ապ­րել ենք մեր մա­սին վատ բան մտա­ծող­նե­րին ան­խնա ծե­ծե­լով ու փշ­րե­լով… Ո՛չ մեզ են խղ­ճա­ցել, ո՛չ էլ մա­նա­վանդ մենք ենք մեկին կա­րեկ­ցանք շպր­տել։ Էդ­պես շր­ջել ենք ամ­բողջ մի­ու­թյու­նը… Հե­տո Եվ­րո­պան, Ամե­րի­կան… Ու մենք ողջ ենք, կեն­սու­րախ ենք ու մեզ չի կա­րե­լի հա­մե­մա­տել ձեր նման հի­վանդ, վախ­կոտ ու ապուշ բլոճ­նե­րի հետ…
Մար­դու պա­րո­դի­ա եք դուք…
Չ­գի­տեմ… Հե­տո գնա­ցի, իջա, նստե­ցի Սե­նի ափին, Սեն Ժեր­մե­նի կող­մից։ Ափ­սոս քլո­շար­ներ չկային, որ հյու­րա­սի­րե­ի նոր գնած 750 մլ Բի­ֆա­թեր ջի­նից, որի կեսն ար­դեն մտավ արյանս շր­ջա­նա­ռու­թյան մեջ։ Ինչ ահա­վոր բան է կա­րեկ­ցանք կոր­զե­լը… Ի՞նչ սար­սա­փե­լի բան է մե­ռել սի­րե­լը… Սրանց թող­նես՝ ոչ մի­այն մե­ռե­լի կսի­րեն, այ­լեւ կսի­րա­հե­տեն։ Ձեռ կգ­ցեն մե­ռե­լին, կգզեն, կմեր­սեն… Մե­ռել, մե­ռե­լոց, որը տոն է… Աշխար­հում ֆի­ես­տա, ցլա­մարտ, կառ­նա­վալ, իսկ էս քայքայված մոզինե­րը՝ մե­ռե­լոց ու մե­ռե­լոց… Իսկ Սե­նը լուռ էր, գե­տա­փը լուռ, շատ լուռ, այդ­պես հա­մա­րյա չի լի­նում։ Մի չսի­րա­հար­ված զույգ ան­ցավ մի քիչ վե­րե­ւով։ Եթե սի­րա­հար­ված լի­նե­ին՝ այդ­քան արագ չէ­ին ան­ցնի… Ու թե ին­չու ան­ցան՝ իրենք էլ չգի­տե­ին… Ո՞ւր էին գնում… Հետո ճա­պո­նա­ցի­նե­րով լե­ցուն մի տու­րիս­տա­նա­վակ անցավ քթիս տա­կով։ Անն­պա­տակ նավ, ի՞նչ ասես։ Եկավ, ան­ցավ, հե­տը ոչ մի բան չբե­րեց ու չտա­րավ։ Դա լավ չի։ Եթե կա նավ, նա պի­տի մի բան բե­րի։ Լավ կլի­նի՝ լավ բան բե­րի։ Ու վատ չի լի­նի, որ վատ բա­ներն էլ տա­նի։ Գո­նե մի քիչ։ Այ… մար­դը գա­լիս է աշ­խարհ ու վատ բա­ներ է բե­րում… Ու ինչ­քան լավ բան կա՝ դրանք էլ տա­նում է։ Մարդ էլ կա՝ ոչ լավ բան է բերում, ոչ տա­նում։ Այ էս նա­վի նման։ Բայց ավե­լի ահա­վոր­նե­րը կան։ Էդ նրանք են, որ լավ բա­նե­րը բերում են ու նույն ձե­ւով էլ տա­նում են։­
Երե­ւի, ինչ­պես մենք։
Բայց մենք…

—————————————

Գիրքն առկա է միայն՝

ggggg