ՍԿԶԲԻ ՀԱՏՎԱԾԸ – «Վարձու ինքնասպաններ»-ից

08/08/2014


ՍԿԶԲԻ ՀԱՏՎԱԾԸ – «Վարձու ինքնասպաններ»-ից

Քա­նի որ դեռ չգի­տենք, թե ինչ է լի­նե­լու, ուրեմն գու­ցե­եւ կա­րե­լի է սկ­սել։ Չսկ­սե՞նք։ Ասեք, դուք եք խե­լո­քը, դուք եք, որ ամեն ինչ գի­տեք, ի տար­բե­րու­թյուն Սոկ­րա­տի, որը գի­տեր մի­այն այն, որ ոչինչ չգի­տեր ու էդ­պես էլ չի­մա­ցավ այն, ինչ պի­տի չի­մա­նար ոչ ոք: Թեեւ, ան­շուշտ, գի­տեր բա­ներ, որ ոչ ոք չգի­տեր, բայց այդ­պես էլ ոչ ոք չի­մա­ցավ այն բա­նե­րը, որ նա գի­տեր։ Ահա։ Ո՞նց սկ­սենք այս ամե­նը… Անհն­չյուն, ան­մե­ղե­դի տա­ռե­րից կազմ­ված բա­ռե­րի այս ամ­բողջ տա­րա­փը։ Եւ արդյո՞ք սկ­սել… Թե՞ դեռ ժա­մա­նա­կը չէ։ Իսկ գու­ցե ո՞ւշ է։ Բայց չէ՞ որ լավ է ուշ, քան եր­բեմն… Կամ էլ՝ մերթ ընդ մերթ, հա­ճախ, ամեն օր, ամեն ժամ… Ասել կա­մաց-կա­մա՞ց, ասել ցա­քուց­րիվ կեր­պո՞վ։ Թե՞ ասել մի­ան­գա­մից։ Հը՛։ Չնա­յած երե­ւի ար­դեն ուշ է… Անց­նել են այս­քան դա­տարկ ու եր­կար տաս­նա­մյակ­ներ, փոխ­վել են այն­քան ան­միտ ու ան­պա­ճույճ պե­տու­թյուն­ներ… Եւ ըն­թաց­քում միշտ նույ­նը. վա­խե­ցած եւ մե­կու­սի շնչել, ակ­նա­ռու հեւալ, ան­կա­նոն դե­գե­րել, սնա­խինդ թե­ւա­ծել… մի խոս­քով՝ ան­բո­վան­դակ վխ­տալ երկ­րա­գնդի վրա… Ու էդ­պես, հա­մա­րյա կես դար… իրեն հար­գող մար­դու հա­մար մի ամ­բողջ լի­ար­ժեք կյանք, որը վա­ղուց պի­տի ավարտ­ված լի­ներ… Չէ, հաս­տատ… Ուշ է… Ու, երե­ւի, էլ ժա­մա­նակ չկա… Տարի­նե­րը սրըն­թաց ան­ցել են՝ իրենց հե­տե­ւից թող­նե­լով մի­այն ան­տե­ղի գոր­ծած­ված ապ­րանք­նե­րի աջուձախ նետ­ված տու­փե­րը, փա­թեթ­ներն ու սր­վակ­նե­րը… Ահա որն է ան­ցած կյան­քը՝ ճամ­փե­քին նետ­ված քնա­բե­րի ու հա­կա­բեղմ­նա­վո­րիչ­նե­րի դե­ղա­տու­փեր, ձայ­նապ­նակ­նե­րի պատռ­ված պա­տյան­ներ, ճմրթ­ված ժա­պա­վե­նը մետ­րե­րով մի­ջից դուրս թափ­ված ձայ­նե­րիզ­ներ, էլեկտ­րա­կան եր­կա­րա­ցու­ցիչ­ներ ու շշեր, շշեր, շշեր…

­Էդ է։ Ըստ իս, ան­ցած կյան­քը մի շատ ան­պի­տան ու ծի­ծա­ղե­լի հնո­տի է, ներ­կան տրտն­ջա­խիտ ափ­սո­սանք, ապա­գան էլ էդ եր­կու­սի դե­ռեւս չճա­շա­կած պտու­ղը։ Ու եթե չճա­շա­կա­ծը ան­պայ­ման պի­տի դառ­նա ափ­սո­սանք եւ հե­տո՝ հնո­տիք, կն­շա­նա­կի սկիզբ եւ վերջ չկա, ուրեմն եկեք սկզ­բից մի հատ լավ ափ­սո­սանք, տրտն­ջանք, լաց լի­նենք, որ հե­տո գո­նե ապ­րենք հեգ­նա­խառն… Կամ էլ ամեն ին­չը սկ­սենք վեր­ջից, հաս­նենք սկիզբ ու մեջ­տեղ­նե­րում վայե­լենք մեր կող­մից այդ­քան սպա­սե­լի ու կան­խա­տես­ված օր­գազ­մը։ Էս­տեղ, երե­ւի պետք է խոս­տա­նալ, որ այ­լեւս նման մտ­քեր չենք ար­տա­հայ­տի, որով­հե­տեւ ան­մեղ­սու­նակ լա­կոտ­նե­րը եւ սե­ռա­կան մոր­մոք­նե­րը աֆո­րիզ­մային տա­ռա­կույ­տե­րում շա­ղա­խած, կի­սա­քանդ ու փլուզ­ված կա­նայք էս տեքս­տը նկա­րիս հետ մի­ա­սին կճ­պաց­նեն իրենց սոց­ցան­ցե­րի պա­տե­րին, պա­տերն էլ կփլ­վեն, ինչ­պես եւ մի օր կփլ­վեն այն գրա­կան կա­մուրջ­նե­րը, երբ ի վեր­ջո մի ծանր գրող կանց­նի դրանց վրայով։ Բայց մոտ ժամա­նակ­ներս չի ան­ցնի, հաս­տատ։ Ոչ էլ մի քա­նի տաս­նա­մյակ հե­տո։ Հի­մա ոչ քսա­նա­մյա գրող կա, ոչ երես­նա­մյա, ոչ քա­ռաս­նա­մյա… Որով­հե­տեւ չեն ծն­վում, որ ան­ցնեն, բայց ան­ցնում են, թու­լա­նե­րը… Տղերք ջան, ծնվեք, հան­գիստ ան­ցեք, չծն­ված գա­լիս-գ­նում եք, որ ի՞նչ։ Ծն­վե′ք, ձեզ հետ եմ։ Տուկ-տուկ։ Ո՞ւր եք, բե­ղուն ար­գանդ­ներ, մեկն ու մե­կին շպր­տեք դուրս… Հե՜յ… Ձայն չկա։ Ի՞նչ ասես, հո զո­ռով չե՞ս քա­շե­լու-հա­նես, լվա­նաս, չո­րաց­նես, ասես՝ գրի, գրի… Գրի ու վերջ­նա­կա­նա­պես հի­մա­րաց­րու-փ­չաց­րու քեզ էլ, կար­դա­ցող­նե­րին էլ… Հե­ռու ու մոտ շր­ջա­պատդ եւ աշ­խար­հը դարձ­րու մայ­րի­կիդ ար­գան­դի նման դա­տարկ, ան­պտուղ, ան­բո­վան­դակ ու գար­շա­հոտ։
Լավ։ Գու­ցե հե­տաք­րիր կլի­ներ սկ­սել այն պա­հից, երբ քսա­նա­մյա Լյուդ­մի­լան վերց­րեց նա­րինջ կտ­րե­լու դա­նա­կը ու դրա­նով խփեց ինձ… ու հե­տո բռնց­քա­հար­ված ստա­ցավ ու մտավ կի­սա­բաց պա­հա­րա­նի մեջ… ու որ մեկ ան­կն­թար­թից բրեժ­նե­վյան դա­րաշր­ջա­նի ամ­բողջ մի­լի­ցի­ան կգ­բա­խառն հայտն­վեց օ­լիմ­պի­ա­կան հա­մա­լի­րո՞ւմ… Ու ո՞ր ժա­մա­նա­կաշր­ջա­նից սկ­սեմ, եթե պի­տի սկ­սեմ… Բրեժ­նե­ւյան, ան­դրո­պո­վյան, հհ­շյան կամ ավե­լի ճիշտ՝ իրար­մոր­թե­լյան… Կամ մի­տե­րա­նյան, շի­րա­կյան… Թե՞ վեր­ջին՝ բար­դա­կյան կամ բոր­դե­լյան… Ու ին­չի՞ են մար­դիկ ապ­րե­լու հա­մար ստեղծ­ված իրենց կյան­քի թանկ ժա­մա­նա­կը բնո­րո­շում ինչ-որ կրե­տի­նի անու­նով… Ին­չո՞ւ են տխ­մա­րաց­նում իրենց ապ­րած շր­ջա­նը… Ովքե՞ր են էդ բրոն­տո­զավ­րե­րը, որ իրենց անու­նով էլ պիտի ժա­մա­նակ ունե­նան… Մենք, օրի­նակ, ծն­վել ենք վիսոց­կյան, շուկ­շի­նյան կամ մայլս­դե­վի­սյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում… Մյուս­նե­րը՝ դա­վին­չյան, շեքս­պի­րյան, բուլ­գա­կո­վյան եւ շոս­տա­կո­վի­չյան, մար­կե­սյան… Իսկ հիմա կոնկ­րետ չկա ինչ-որ մե­կի դա­րաշր­ջան… Էս­պես լի­նում է դա­րե­րում… եր­բեմն տաս­նա­մյակ­ներ, եր­բեմն մի ամ­բողջ դար… ոչ ոք չի ծնվում… Բայց լավ է դրա մա­սին չխո­սենք, թե չէ կա­սեն՝ ան­ցյա­լով ապ­րող, իսկ մենք նողկում ենք անցյա­լով ապրող մոզիներից։­
Եւ ընդ­հան­րա­պես՝ ին­չի՞ սկ­սեմ, ո՞ւմ է հե­տաքր­քիր լի­նե­լու։ Ար­դեն իրար ուտե­լուց վա­ղուց ար­դեն հոգ­նած եւ այժմ մի­այն իրենց կե­րած-մար­սածն իրար գլ­խի շա­ղա­խող հան­րու­թյուն կոչ­ված տիղ­մաջ­րի՞ն… Ար­դեն հա­մա­րյա երեք տաս­նա­մյակ պայ­քա­րող ու դեռ չհանգս­տա­ցած այս ան­հոր­դորդ մո­ղես­նե­րի՞ն… Նրանց պայ­քա­րից խե­ղան­դամ­ված ան­գրա­գետ ու մի­տինգ­նե­րի ռին­գե­րում ջախ­ջախ­ված լա­կոտ­նե­րի՞ն… Առանց որե­ւէ լուրջ պատ­ճա­ռի աշ­խարհ շպրտ­ված պաշ­տո­նյա­նե­րի թո­ւլա­նե­րի՞ն, որ տաս տա­րե­կա­նից սկ­սած արա­ծում են ներ­կու­սակ­ցա­կան նա­խիր­նե­րում։ Սե­ռօր­գան­նե­րին երկա­թե վա­րա­գույր քա­շած եւ վաղ միջ­նա­դա­րյան շա­րի­ա­թը առա­քե­լա­կան դարձ­րած աղջ­նակ­նե­րի՞ն, թե՞ §Էս իմ ըն­Գե­րու­հին ա¦ ասող ու մինչ ամուս­նա­նա­լը միայն մարմ­նա­վա­ճառ­նե­րի ազդ­րե­րը տե­սած mp3 թու­լա­նե­րին… Ո՞ւմ։ Ո՞ւմ է ներ­կան հետաքրք­րում ընդ­հան­րա­պես։ Բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյուն կոչ­ված շատ­վո­րու­թյունն ապ­րում է միայն ու մի­այն ան­կա­տար, ջար­դու­խուրդ եղած ու ջնջխված ան­ցյա­լով, իսկ մյուս մասն ընդ­հան­րա­պես չի ապրում։ Կամ էլ ապ­րում է դա­րեր առաջ ար­դեն փտած անուն­նե­րը կրե­լով բոր­բոս­նած շուր­թե­րին։ Փտա­միտ­ներ… Մենք ու մեր մե­ծե­րը… Մեր չգի­տես որդա­րյան կռի­վը, մեր հե­րոս­նե­րը… Մեր, մեր, մեր… բայց, իհար­կե՝ ոչինչ չգի­տեն նրանց մա­սին։ Ու դա ոչ ազ­գիզմ է, ոչ էլ նա­ցիզմ է… Դա ավե­լի շատ լա­ցիզմ է, քան­զի ըն­թա­նում է ան­վեր­ջա­նա­լի լացուկո­ծով, մղկ­տո­ցով ու ոռ­նա­խառն ընդ­վզում­նե­րով… Ազ­գաոռ­նոց, որն ազ­գի հետ կապ ունի մի­այն այն­քա­նով, որ­քա­նով §ա­հա, ահա, մե­րոնք են, ես էլ նա­խի­րիս հետ քայ­լեմ՝ մա­մոնտ­ներն ու ար­խե­ոպ­տե­րիքս­ներն ինձ մե­նակ չբռ­նաց­նեն-ն­վաս­տա­ց­նեն¦… Նա­խի­րիցս մեկ քայլ չհե­ռա­նամ… Ու էդ­պես դա­րե­դար… Նա­խիր, հոտ, մի­ու­թյուն, թիմ ու կու­սակ­ցու­թյուն, որն էլ նույն տա­վա­րա­կան նախ­րի կա­տա­րե­լա­գործ­ված ար­տա­ցո­լումն է, նե­ո­նախ­րիզմ… Ինք­նա­գոր­ծու­նե­ու­թյամբ արար­ված ինք­նաս­փո­փանք… Մի քսան տո­կոսն ապ­րում է լեռ­նե­րում ծվա­րած ու աշ­խար­հից հա­զա­րա­վոր լուս­նային տա­րի­ներ հե­ռու գտն­վող կի­սա­վե­րակ չո­լում կա­տար­վող շուն­բա­զու­թյամբ (շուն կռ­վաց­նե­լով), որի անու­նը դրել է քա­ղա­քա­կան, հա­սա­րար­կան կյանք… ու դա ծի­ծաղ էլ չի հա­րու­ցում ար­դեն… Հա­զա­րա­մյակ­նե­րով փշր­ված, թա­լան­ված, ջլատ­ված բնակ­չու­թյուն, ում վրա ով որ հա­սել է՝ աղիք­նե­րը թա­փել է… Քուռ գե­տից մին­չեւ Տիգ­րիս… Ու նրա ներ­կա­յա­ցու­ցի­չը հի­մա զբաղ­վում է քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան կյան­քով, փո­խա­նակ որ­պես նախա­բան՝ մի հատ իր թափ­ված աղիք­նե­րը հա­վա­քի դա­րա­վար փո­շու մի­ջից…
Բա… Հի­մա ո՞ւմ հա­մար սկ­սեմ գրել… Ո՞վ է գնե­լու սա… գնե­լու, բա­ցե­լու ու կար­դա­լու։ Մի հի­սուն-վաթ­սուն մո­լոր­ված հո­գի՞… Թե դրանց հե­ռու ու մո­տիկ բա­րե­կամ­նե­րը… Որ վերց­նում են ուրի­շի գիրքն ու առանց կար­դա­լու՝ տա­նում-կորց­նում։ Շատ հե­տաքր­քիր կլի­ներ իմա­նա­լը, թե ո՞վ է հի­մա բա­ցել սա… Չեմ էլ ուզում ասել՝ ափ­սոս չգի­տեմ։ Որով­հե­տեւ գի­տեմ ու լավ գի­տեմ։ Ու տե­ղյակ եմ, որ էդ կար­դա­ցո­ղը ուզում է, որ գոր­ծը սկս­վի այն­պես, որ տպա­վո­րու­թյուն ստեղծ­վի, թե դա մի­այն իր հա­մար է գր­ված։ Էդ դեպ­քում՝ ո՞նց սկսենք…­Նա ո՞նց կու­զեր, որ սկս­վեր… Գու­ցե սկս­վեր ան­ցյալ դա­րի       90-ական­նե­րին սատ­կած, բայց ցա­վա­լի­ո­րեն մեր օ­րե­րում որ­պես ոչ այն­քան քն­քուշ հու­շի թեւ դե­գե­րող փո­շոտ գրող­նե­րի պե՞ս… էն որ վեր­ջին ան­գամ գուլ­պա­նե­րը փո­խել են Չեռ­նո­բի­լի դրմ­փո­ցից ազդ­ված… Կամ ավե­լի շուտ՝ Անդ­րո­պո­վի մա­հից չորս րո­պե հե­տո… Ու հի­մա փա­րա­վո­նի մու­մի­այի պես դուրս են գա­լիս գրող­նե­րի մի­ու­թյան դամ­բա­րա­նից … Թու­թան­հա­մո­նիկ­նե­րը… Ու վրա­ներն ամե­նուր ճեր­մա­կած բուրդ՝ ձեռ­քե­րին, վզին, ականջ­նե­րին։ Եթե ուզում եք՝ էդ բր­դոտ­նե­րի պես սկ­սեմ… ասենք էս­պես՝ §Երբ մեր չար­քաշ Չաթր­լյախ գյու­ղի վրա մայ­րա­մու­տը կա­պեց, չո­լե­րի Չխոն իր չու­լու­փա­լաս­նե­րով չա­փեց չար­քաշ չան­թի­կը ու չռ­փաց չա­փա­ռին¦… Չէ, երե­ւի՝ ավե­լի վատ… Դրանք էն­քան շնորհք չեն ունե­նա, որ չ-ով սկսվող էդ­քան բառ գտ­նեն ու կա­պեն իրար… Իրենք շար­քային ան­շնորհք­ներ են… Կամ հե­տո՞ ինչ՝ էդ գեղագ­րու­թյու­նը որե­ւէ մե­կին հաճույք կպատ­ճա­ռի՞… Հը՞… Էդ չա­թագ­րու­թյունն ինչ-որ մե­կին պետք է՞… Թե՞ պիտի այ­սօր­վա երի­տա­սարդ հոր­թուկ գր­չուկ­նե­րի նման գրե­ի, էս­պես, ասենք՝ §Տատս ել­նում էր, կո­վին կթում էր, պապս եր­դի­կից ընկ­նում էր տա­տուս վրա, երբ նա կո­վին էր կթում, իսկ հայ­րի­կը ուտում էր, որով­հե­տեւ չէր կա­րո­ղա­նում չու­տել, իսկ մայրս լա­լիս էր հի­վանդ քրոջս հա­մար¦… Որ ի՞նչ։ Կոնկ­րե­տա­նանք՝ ո՞ւմ է հե­տաքր­քում ձեր ան­ձնա­կան օգ­տա­գործ­ման տա­տա-պա­պա-մայ­րա-քույ­րա­նո­ցը։ Եւ ին­չի՞ եք տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ դուք ժամանում քա­ղաք, ձեզ մոտ գրող պետք չի՞, ձեզ թրիք պետք չի՞, որ բե­րում ու լց­նում եք էս առանց էն էլ գյուղ դար­ձող անհրապույր քա­ղա­քը… Ո՞ւմ է պետք դա։ Սե­ռա­կան օր­գան­նե­րի տե­ղը քսան­հին­գում դեռ չի­մա­ցող եւ իրենց գր­քա­մոլ կո­չող փո­շե­կո­լոլ աղ­ջիկ­նե­րի՞ն։ Որ կա­րեկ­ցա՞նք ապ­րեն… Եթե կյան­քում օր­գազմ չեն ապ­րել։
Դ­րանք, էդ բո­լոր քստմ­նե­լի գրող­նե­րը, էդ քս­տո­նե­րը մի բան լավ գի­տեն՝ կա­րեկ­ցա՞նք առա­ջաց­րիր, լա­ցաց­րի՞ր, հե­կե­կաց­րի՞ր՝ հաշ­վի որ եր­կու տե­սա­կի ըն­թեր­ցող հաս­տատ ունես… Առա­ջի­նը քեզ կկար­դան սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում աղո­թող ու իրար վարդ-մարդ, ճախ­րող հի­մար ձի­եր ու գույնզ­գույն զա­տի­կի ձվեր ուղար­կող վաթ­սուն­հին­գա­մյա, կի­սա­վեր ու կյան­քից ռմ­բա­կոծ­ված հա­կա­կա­նայք, ու մեկ էլ երի­տա­սար­դու­թյու­նը ըն­կե­րու­հի­նե­րի հետ սուրճ խմե­լով խոր­տա­կած երես­նա­մյա, հաս­տազդր աղջ­նակ­նե­րը, Ազ­դիկ­նե­րը, որ գլուխ­նե­րը մտց­րել են, թե գիրք ու պոե­զա են սի­րում… էն­քան են մտց­րել, որ իրենց մեջ էլ ուրիշ բան չի մտ­նում ու եր­բեք էլ չի մտ­նի՝ հա­վի­տյանս հա­վի­տե­նից, ամեն ձեւ։ Ու իրենք էլ են գրում… այ էս­պես՝ §ես տան­գոն պա­րե­ցի շա­պի­կիդ հետ, ու քա­նի որ այդ օ­րն այն մեզ մոտ առա­վե­լա­պես չս­տաց­վեց, ես կա­րող էի իջ­նել բակ՝ գար­նա­նային հում ձյու­նից ձնագն­դի­ներ սար­քե­լու¦… Վայ քո… մի­լի­ո­նով ան­շնորհք եւ ան­շնորհ­քու­հի­ներ, էլի… Ու ար­տա­քի­նով ավե­լի տգեղ, քան իրենց գրա­ծը, քա­նի որ մարդ գո­նե պի­տի մի քիչ գե­ղե­ցիկ լի­նի պոե­զի­ա ստեղ­ծե­լու հա­մար… Մի քիչ գոնե գեղեցիկ լինի հասկանալու համար… Ու գոնե մի աննշան էլ գեղեցիկ լինի՝ տարածքի մշակութային որոշիչ հարցերը լուծելու համար…  Ընդ­հան­րա­պես, ան­հնար է զրու­ցել ո­րե­ւէ կնոջ հետ, ո­րն ա­սես չհա­վա­քած տե­ղա­շոր լի­նի։Դրանց չե­չոտ դեմ­քե­րը, սու­պեր­զավ­րի ոտ­քե­րը եւ ապա­տո­զավ­րի ատամ­նե­րը… Ապա­տո­զավր, լրիվ ապա­տի­այի բուն… Բա մատնե՞րը, մատները… Կնոջ մատ­նե­րին նայե­լիս ար­դեն պարզ է դառ­նում՝ նա իրա­վունք ունի՞ կյան­քում գրիչ վերց­նել դրան­ցով… կամ հար­վա­ծել ստեղ­նե­րին… Դրանք տգեղ էլ չեն, ուղ­ղա­կի գեղ են… Ոչ թե սո­վո­րա­կան գյուղ, այլ գեղ… եւ դրան­ցից մի մեծ ոհ­մակ է աճում այս լեռ­նա­լան­ջե­րի վրա… Այս ամե­նը թափ­ված աղիք­նե­րից է… Փո­խա­նակ հա­վա­քի ու դնի տե­ղը՝ ուզում է ստեղ­ծա­գոր­ծել… Ամե­նա­մեծ, 70-80 մի­լի­ո­նա­նոց ժո­ղո­վուրդ­նե­րի մոտ հա­զիվ հինգ-վեց հատ լի­նի նման անո­րակ ծնունդ… Նրանք ուղ­ղա­կի չեն ծնում նման ան­շնորհք­ներ, հրա­ժար­վում են ծնե­լուց, դեմ են։ Երե­ւի թե ծնել են շատ դա­րեր առաջ ու մի քա­նի դար հե­տո փոշ­մա­նել են դրա հա­մար… Չգի­տեմ, գու­ցե հի­մա էլ ծնում են, բայց դրանք չեն երեւ­ում իրենց դաշ­տե­րում, օվ­կի­ա­նոս­նե­րում եւ տա­փաս­տան­նե­րում… Բայց լեռ­նա­լան­ջին՝ խնդ­րեմ… Թափ­ված են, ոնց որ դե­ռեւս կեն­դա­նի ճան­ճե­րը սո­սնձ­ված թղ­թի վրա… Ու մենք է′լ ենք սոսնձ­ված այդ թղ­թին, նրանց հա­րե­ւա­նու­թյամբ… Ի՞նչ ասես, չգի­տես ինչ ասես… Բայց թե ասե­լու ժա­մա­նա­կը չէ, հի­մա սկ­սե­լու ժա­մա­նակն է… Այս պատ­մու­թյու­նը… Պատ­մու­թյուն­նե­րը… Որոնք գր­վում են տա­րած­քի կող­քին փոր­ված այս ճենճա­հո­րում, որ­տեղ բնակ­վում են այս բռի­նե­րը… Բռի­ներ, բռի­ներ, բռի­ներ… Ո՞նց նկա­րագ­րես դրանց… Եւ ընդ­հան­րա­պես՝ այս ին­տեր­նե­տի ու նա­նո տեխ­նո­լո­գիա­նե­րի դա­րում ո՞վ է զբաղ­վում նկա­րագ­րու­թյուն­նե­րով, ո՞վ ունի դրա գրե­լու եւ կար­դա­լու ցան­կու­թյունն ու ժա­մա­նա­կը… (պայմ­նա­վոր­վե­ցինք՝ ոչ մի բան նկա­րա­գ­րել չկա)… Իսկ բռի­նե­րը նա­խի­րի պես շաժ­վում են՝ իրար վի­րա­վո­րե­լով, կոպ­տե­լով ու իրար վրա կղկ­ղե­լով… Ո՞նց մո­տե­նաս վա­ճա­ռո­ղու­հուն մի բան հարց­նես, եթե ինքն ունի մա­րա­թուկ հա­մույ­թի բե­ղեր, ու մա­նա­վանդ եթե այդ ըն­թաց­քում պի­տի հայտն­վի մեկ ուրիշ բռի ու առանց նայե­լու, որ դու խո­սում ես՝ մի բան էլ ին­քը հարց­նի… բարձր ձայ­նով… Սա՞ ին­չի ար­դյունք է… Թափ­ված աղիք­նե­րի՞: Չէ: Սա հենց էդ նշ­ված §գրող­նե­րի¦ հայե­լային ար­տա­ցո­լումն է իրա­կան կյան­քում… Մեր գե­ղի Չռ­թո­յանց Փր­թոն… Տա­տու կթած ու կի­սատ թո­ղած կո­վի ներ­կա­յու­թյու­նը… Գեղ, եր­դիկ, պապ, կով, չո­բան, ոչ­խար… Որոնք հայտն­վել են քա­ղա­քում… Ու տգեղ, տգեղ, տգեղ մար­դիկ… 100 դրա­մի հա­մար կթա­փի ըն­կե­րոջ աղիք­նե­րը, կգ­նա տուն, կմտ­նի սոց­ցանց ու կգ­րի՝ §Օգ­նենք անա­պա­հով Հայ­կու­շի­կին¦… Կա­րեկ­ցա­մոլ աղի­քա­թափ­նե­րը… Որոնք, իհար­կե, ոչ մի առն­չու­թյուն չու­նեն լեռ­նա­լան­ջին դե­ռեւս պահ­պան­ված հա­զար-երկու­հա­զար մար­դու հետ… Բայց որոնք էլ դա­տա­պարտ­ված են անընդ­հատ էդ ցե­խին հան­դի­պե­լու… Քայ­լե­լու ցե­խի մի­ջով… Անա­տամ­նե­րի… Իրենց միշտ հի­վանդ ու միշտ մրս­կան կա­նան­ցով… Կին, որի կուրծքն էլ չեն տե­սել, էլ չա­սեմ սե­ռօր­գան­նե­րը… Յու­ղոտ բռի­նե­րը… Վաղ միջ­նա­դա­րյան հար­կա­հան­նե­րը… Բո­լորն էլ հա­վա­սար­ված նույն խա­վին, բո­լորն էլ նույն քյուֆ­թեն ուտող, նույն շա­քա­րա­ջուր-կոնյա­կը լա­կող, նույն չափ­սե­րի ու բո­լորն էլ նույն ան­բո­վան­դա­կու­թյան… Пошлость, trivialité… ո՞նց կլի­նի ասել՝ ցա՞ծր, ան­հա՞մ, ստո՞ր, գռե­հի՞կ… Չէ… Քստմ­նե­լի՝ երե­ւի… Հա, քստմ­նե­լի­ներն են… Քս­տո­նե­րը… Արթ­նա­նալ՝ խո­սել փո­ղից, հայ­հոյել սա­ղին… Քնել՝ խո­սել իշ­խա­նու­թյուն­նե­րից, հայ­հոյել… Ու հայ­հոյել ամե­նա­կեղ­տոտ բա­ռե­րով… Ամե­նուր անա­տամ ու գուլ­պա­յա­հոտ բե­րան­նե­րից շա­ղել, որ կա­նայք մեր քույ­րիկ­ներն են, հե­տո ին­ցես­տա­բար ամուս­նա­նալ էդ քույ­րիկ­նե­րի հետ ու կյան­քում մի ան­գամ չհամ­բու­րել նրանց… Մեր քրոջ մոտ քֆուր չտաս… Ին­քը մեր քուրն ա… Ոնց ե՞ս, քուր ջան… Մի հատ քյուֆ­թեն բեր, կո­խի բո­խախս, պի­վեն լից փորս, ուռեմ-ո­ւռց­նեմ, վրայից էլ մի տուփ ծխեմ, փչեմ վրեդ ու քնեմ… Քս­տո­ներ, քս­տո­ներ, քս­տո­ներ… Քույ­րի՞կ կդի­մա­նա դրանց… Կի՞ն, ըն­կե­րու­հի՞… Ոչ մի բան… Ըն­կե­րու­հի՜… Ո՞նց չէ… Շատ չի լի­նի՞… Որ ունե­նան ու ասեն՝ պա­հում ենք, ախ­բեր, մերն ա… Հի­մա մի հատ պատ­կե­րաց­նե՞մ, ինչ անեմ քս­տոյի ըն­կե­րու­հուն… Քս­տուշիկ­ին, քս­տան բլո­ճին… Որ տասն­վե­ցը չբո­լո­րած՝ ար­դեն ուզում է մի հատ իր նման քս­տյակ-լա­կո­տյակ ունեն­ալ ու դրա­նից հե­տո մի­այն լից­քա­թափ­ված ատել շր­ջա­պա­տին… Ու կապ չու­նի՝ ումից… Որով­հե­տեւ բո­լո­րը նույնն են՝ քս­տո, քս­տան­ներ… Զզվում են իրա­րից, բա ի՞նչ անեն՝ զզ­վե­լի են, ուրեմն պի­տի զզ­վեն… Ո՞ր քս­տա­նը կու­զի ըն­տա­նիք կազ­մել էդ քյուֆ­թե­քի հետ, քֆթոյի… Տգեղ վի­ճակ, տգեղ ըն­տա­նիք… Գու­ցե­եւ տգեղ ըն­կե­րու­հի… Որ պի­տի հյուր գա իր քըս­տըն­կե­րո­ջը… Գա ու ան­հոր­դորդ գո­ճու պես մի հատ շին­վի, գնա… Չէ, չշն­վի, մի հատ զմփրտ­վի… Կամ ուղ­ղա­կի մի հատ չո­քի, համփ անի ու գնա… Մին­չեւ կրծ­քե­րը կախ­վար բե­րա­նով, փր­չոտ թեւե­րով ու մին­չեւ ծուն­կը սափր­ված հա­կա­կա­նա­ցի ազ­դրե­րով… Իսկ քստըն­կե­րը հո չի՞ սպա­սի նրան, հո չի՞ նվա­ղի սի­րուց… Հո չի՞ շոյի, համ­բու­րի, գուր­գու­րի… Նա ընդ­հան­րա­պես գի­տի՞, թե ինչ բան է գե­ղե­ցիկ կի­նը,… Կի­նը, որ ունի ձեռ­քեր, ոտ­ներ՝ պիրկ ու նի­հար…
…եր­կար ոտ­ներ, պիրկ ու նի­հար…
մա­զեր դրախ­տի գույ­նի,
փշ­րող հա­յացք սր­տիս ի հար­.
ա­հա ին­չեր նա ունի…
­…ու պա­րա­նոց բա­րակ, բա­րակ­,
այ­տեր՝ ցց­ված ու փա­փուկ
սա­հուն քայ­լեր՝ արագ արագ…
կրծ­քեր, կրծ­քեր՝ միշտ տա­քուկ
…ու շր­թունք­ներ՝ ան­հագ, ան­հագ,
ք­նա­րա­ձեւ նր­բին կոնք,
կ­լոր աչ­քեր՝ կրակ, կրակ­,
եր­կու կա­մուրջ՝ եր­կու հոնք։
…­շուն­չը հեռ­վից, կա­մաց-կա­մաց­
ա­հա ար­դեն շատ մո­տիկ,
դուն­չը առաջ, շրթ­նե­րը բաց…
ծի­ծաղն ան­գամ էրո­տիկ…
…­ձայն, որ մի­այն նվագ, նվագ,
հե­ւոց ինչ­պես փո­թո­րիկ­
ու բղա­վոց վեր­ջում ան­հագ,­
ե­թե իրեն կո­տո­րի…
…­հի­աց­մուն­քի վառ գույնն է նա՝
սի­րուն, փխ­րուն, էրո­տիկ՝
ներ­սում հաս­տատ նա կու­նե­նա
թե՛ միտք, թե՛ խելք, թե՛ հո­գի։
Կու­նե­նա, դեռ շատ բա­ներ կու­նե­նա… ին­չո՞ւ… որով­հե­տեւ քոնն է… որով­հե­տեւ ուրի­շը չի կա­րող ունե­նալ նրա­նից… Որով­հե­տեւ Նա ուրիշ աշ­խար­հից է, մեր աշ­խար­հից է, դրանց քս­տաշ­խար­հից չի… Ու նա քոնն է, ոչ թե անո­րակ­նե­րի­նը… Բռի­նե­րի­նը… Բո­լո­րի­նը… Շա­տե­րի­նը, շատ­վոր­նե­րի­նը… Բռի չո­բա­նը չի ունե­նա նման կին… Բռի չո­բա­նը, բռ­չը… Ու ին­չո՞ւ… Որով­հե­տեւ նա չգի­տի, թե դա ինչ է… իմա­նա էլ՝ չի ուզի ունե­նալ, որով­հե­տեւ չտես է, պրո­լե­տար, պռո­լիկ, այ­սինքն… Իսկ պրո­լե­տար­նե­րը, ինչ­պես գի­տենք, բա­ցի բո­լոր երկր­նե­րի մի­ա­նա­լուց՝ ուրիշ ոչ մի բան չգի­տեն… Բայց պռո­լի­կի մի­ա­ցածն էլ մի­ա­ցած է, էն­պես են մի­ա­նում, որ մի քա­նի հա­րյու­րա­մյակ պո­կել չի լի­նում… Ոնց որ մի­ա­ցան 17 թվին… Ու ոնց մի­ա­ցած են հի­մա ու 2017 թվին… եւ 3017-ին նույն­պես սեր­տա­ճած կլի­նեն… Միշտ մի­ա­սին… Եղ­կե­լի պռոլ… Որոնց գա­զա­զած շա­կալ­նե­րի պես բաց թո­ղե­ցին ար­նա­խում բոլ­շե­ւիկ­նե­րը, էդ չսատ­կող շատ­վոր­նե­րը… Ու որ­պես կա­նոն՝ միշտ աղ­քատ ու անա­պա­հով… Ան­գամ եթե լի­նեն մի­լի­ո­նա­տեր… Ու աղիք­ներդ կո­կոր­դիցդ կճ­ղեն-կ­հա­նեն, եթե դիպ­չես իրենց աղ­քա­տու­թյա­նը, ան­կա­րո­ղու­թյանն ու հի­վան­դու­թյա­նը… Անա­պա­հո­վու­թյա­նը… Ես աղ­քատ եմ, ես հաց չու­նեմ, ես տուն չու­նեմ, ես ոչինչ չու­նեմ… Չէ′, չէ′, շատ­վոր պռո­լիկ… Ըն­դա­մե­նը եր­կո′ւ բան կա, որ դու չու­նես…
Դա խիղճն է ու մարդ­կայ­նու­թյու­նը…
Մի խոս­քով՝ ըն­կանք խոս­քով ու մեզ­նից ան­կախ սկսե­ցինք։ Սկ­սե­ցինք, որով­հե­տեւ, ինչ­պես ասում են՝ ով շուտ սկ­սի, նա շուտ էլ կվեր­ջաց­նի։ Հենց էդ­պես։ Թե չէ աֆո­րիզ­մա­սեր­ներ կան, աֆ­րա­ֆիլ­ներ, որ ասում են՝ ամեն սկիզբ ինչ-որ բա­նի վերջ է եւ ամեն վերջ ինչ-որ բա­նի սկիզբ է։ Ասում են ու չեն էլ կարմ­րում, որով­հե­տեւ օ­րի­նակ մենք՝ ոչ մի բան չենք վեր­ջաց­րել, բայց սկսում ենք։ Կամ եթե այդ­պես է, բա ասենք սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյան վե՞րջն ին­չի սկիզբն է… Սի­գա­րետ կպց­նե­լո՞ւ… Թե՞ ապուշ հար­ցե­րի պա­տաս­խա­նե­լու։ Կես դար ապ­րած մարդս ամեն օր զբաղ­վում եմ էդ ան­տեր-ան­տի­րա­կան սեք­սով (պա­տա­հում է՝ օ­րե­կան եր­կու կամ երեք ան­գամ) ու մի օր չե­ղավ, որ վեր­ջաց­նեմ, ու դա լի­նի ինչ-որ բա­նի սկիզ­բը։ Մի բա­նի սկիզբ գի­տեմ մի­այն, դա այն է, որ սկզ­բից բանն էր։
Ու քա­նի սկ­սել ենք, թո­ղեք ասենք, թե որն էր այդ բա­նը։
— Մի հատ դեմդ նայի, արա, տակն ես ընկ­նում…­

ԳԻՐՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԴԻՏԵՔ ՍԱ, ՍԵՂՄԵԼՈՎ  ԱՅՍՏԵՂ

ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂՆԵՐԸ ԹՈՂ ՍԵՂՄԵՆ  ԱՅՍՏԵՂ

————————————————————–