«ԸՆԴԻԿԸ» հատված «Վարձու ինքնասպաններ» վեպից

30/07/2014


«ԸՆԴԻԿԸ» հատված «Վարձու ինքնասպաններ» վեպից

……………

Ու չհասց­րե­ցի մի լավ ուսում­նա­սի­րել այդ նոր ֆան­տաս­տի­կային, երբ աջ կող­մից մի­ա­հա­մուռ ոռ­նոց­նե­րի ալիքն եկավ ու բախ­վե­լով ական­ջա­թա­ղանթ­նե­րիս՝ հետ գնաց։ Հե­տո էլի եկավ, էլի, էլի։ Ինչ­քան մո­տե­նում էի, այն­քան ալիքն ուժե­ղա­նում էր։ Թե ինչ էին բղա­վում, հաս­կա­նա­լի չէր, ան­գամ երբ հա­սա դեպ­քի վայր ու կանգ­նե­ցի մի քիչ հեռ­վում։ Իսկ դեպ­քի վայ­րը մեծ ու կլոր հրա­պա­րակ էր, կող­քե­րը այ­գի եւ ան­կյու­նում՝ օ­պե­րայի շեն­քը՝ նվա­ղած ու խեղ­ճա­ցած։ Խո­սա­փո­ղով հան­դես էր գա­լիս մի կի­սա­ճեր­մա­կած մի­րու­քով, լղար մար­դան­ման մո­զի։ Ու ինչ որ նա ասում էր, ներ­քե­ւում շար­ված­նե­րը կրկ­նում էին, բայց ոչ այն­քան եռան­դով, երե­ւի ավյունն էր պա­կա­սում այդ օրը։ Թե ինչ էր խո­սում մար­դա­մոզին՝ չէր հաս­կաց­վում։ Մի­այն հաս­կաց­վում էին կցկ­տուր բա­ռեր՝ ար­ժա­նա­պա­տիվ, հայ­րե­նիք, ռե­ժիմ (էդ ռե­ժի­մը շատ էր լս­վում), մեր ապա­գան եւ էլի բա­ռեր, նույն ոգով ու շնչով։ Այս ամե­նը ձանձ­րա­լի էր եւ ան­սահ­ման ան­հե­տաքր­քիր, որով­հե­տեւ տեսն­վել էր ար­դեն 25 տա­րի, տեսն­վել էր ամեն ամիս, ան­կախ եղա­նա­կի փո­փո­խու­թյուն­նե­րից եւ տա­րե­րային աղետ­նե­րից։ Իզուր չեն ասում, որ ա­զա­տու­թյան¦ կոչ­ված այդ հրա­պա­րա­կը մարդ­կային իղ­ձե­րի չկա­տար­ման ամե­նա­լավ վայրն է։ Մար­դա­մո­զին վեր­ջաց­րեց իր ելույ­թը, որին հա­ջոր­դե­ցին ոչ այն­քան բուռն, կա­րե­լի է ասել՝ ան­բուռն ծա­փա­հա­րու­թյուն­ներ, հե­տո ահա­վոր ծղծ­ղա­սե­ռա­քաղց ձայ­նով ելույթ ունե­ցավ մի 20 տա­րե­կան աղջ­նակ, որն ան­գամ Թու­լի­նե չէր, քա­նի որ ջին­սե­րի տակ ծպ­տյալ ազդ­րե­րը ներ­վայ­նու­թյու­նից դող­դո­ղում էին, ու դա պարզ երե­ւում էր ան­գամ հե­ռա­վոր ամֆի­թատ­րո­նից։ Մի տե­սակ ճա­նա­չե­ցի ոնց որ դրա դեմքն ու ձայ­նը… Էդ են ներ­վիկն էր, որ փո­ղոց­նե­րում մո­տե­նում են ոս­տի­կա­նին, էն­քան են լա­չա­ռա­մոր­մոք կծմ­ծում, որ էս վայ­րե­նի­ներն էլ ծեծկռտում են լրիվ ան­մեղ երի­տա­սարդ­նե­րի։ Կին է, էլի, կին է։ Մայր պի­տի դառ­նա… Ջղային, անգրա­գետ, անուս եւ բզող… Անու­սյակ Բզ­նու­նին…
Մարմ­նովս դող ան­ցավ։
Հե­տո հար­թակ բարձ­րա­ցավ մի քա­նի կյան­քի մայ­րա­մուտ մտած, ան­ցած ու ելած կին։ Նա­յում ես վրան… ախր այ կնիկ, մեղք ես, ի՞նչ ես ուզում, հը՞։ Վի­ճա­կը, վի­ճա­կը։ Եթե ունե­նար չորս ոտք՝ հաս­տատ դրան­ցից մե­կը Նու­բա­րա­շե­նի գե­րեզ­մա­նո­ցում կլի­ներ, մե­կը Քանա­քե­ռի, մյուսն էլ՝ Պան­թե­ո­նում։ Նա երե­ւի կյան­քը ծայ­րե­ծայր ան­տղա­մարդ ան­ցկաց­րած ու կյան­քի ծայ­րին հանգր­վա­նած տի­կին Ծայ­րա­նուշն էր։ Երե­ւի չէ, ան­տա­րա­կույս։ Ու թե ինչ էր ուզում նա, այն էլ էն տա­րի­քում, երբ նոր­մալ արա­րած­նե­րը վա­ղուց ար­դեն հո­գու փր­կու­թյան մա­սին են մտա­ծում, ոչ ոք չէր կա­րող բա­ցատ­րել։ Ծայ­րա­նու­շի ար­տա­սա­նած բա­ռե­րից անընդ­հատ առանձ­նա­նում էին հե­տե­ւյալ բա­ռե­րը, ռեժիմ (չէ, առանց դրա ան­հնար է) ինք­նաա­ռա­ջադ­րում, ինք­նո­րո­շում ու լրիվ նոր բա­ռեր՝ հայ­րե­նա­կեր­տու­թյուն եւ հայե­ցա­կարգ… Հա, ու մեկ էլ՝ ազգ, ազգ, ազգ, ազգ…
Բայց մար­դա­մո­զու, Անու­սյակ Բզ­նու­նու եւ տի­կին Ծայ­րա­նու­շի ելույթ­ներն ու դրան­ցից առա­ջա­ցած թույ­լից չա­փա­վոր ներբռն­կում­ներն այն­քան զար­մա­նա­լի չէին, որ­քան մեկ այլ երե­ւույթ։ Եվ այդ երե­ւույ­թը մի 30-ա­մյա ան­թրաշ վարունգ էր, որին չէր լի­նի չն­կա­տել, քան­զի, վասն­զի եւ ի հե­ճուկս՝ նա սու­պե­րակ­տի­վո­րեն տե­ղից տեղ էր շարժ­վում։ Մեկ հայտն­վում էր խո­սո­ղի կող­քին, մեկ ան­ցնում էր հետ, մեկ գնում էր հար­թա­կի աջ ան­կյու­նը, հե­տո հայտն­վում էր ձա­խում, հե­տո իջ­նում էր ներ­քեւ, հե­տո չգի­տես ին­չի նստում էր հար­թա­կի աս­տի­ճան­նե­րին, հե­տո էլի էր բարձ­րա­նում։ Մի խոս­քով՝ անում էր այն ամե­նը, ինչ մենք՝ սե­ռա­բան­ներս, ան­վա­նում ենք ԱՍԱՈՍԿ, այ­սինքն՝ ավե­լորդ սե­ռա­կան ակ­տի­վու­թյուն ոչ սե­ռա­կան կյան­քում։ Ու մեկ էլ պար­զե­ցի, որ դրա դեմ­քը տե­սել եմ, այն էլ շատ եմ տե­սել, թե ին­տեր­նետ­նե­րում, թե այս վայ­րե­րով ան­ցնե­լիս, թե ԳՊ­ՀՕ-ի ժա­մա­նակ (գետ­նին պառ­կող­նե­րի հա­վեր­ժա­կան օր­գի­ա)… Ամեն ին­չից դա­տե­լով՝ նրա հա­մար բո­լո­րո­վին նշա­նա­կու­թյուն չու­ներ, թե ով է հան­րա­հա­վաք անո­ղը, ինչ կու­սակ­ցու­թյուն է, ինչ է ուզում, ում է դեմ, ում է կողմ… Կապ չու­ներ՝ ին­քը միշտ այն­տեղ էր… Մի խոս­քով՝ ուղն ու ծու­ծով պայ­քա­րող մի երի­տա­սարդ, ար­հես­տա­վարժ ընդ­դի­մադ­րու­թյան վաս­տա­կա­վոր գործիչ, ժո­ղովր­դա­կա­նի թեկ­նա­ծու… Ը­նդ­դի­մադ­րիկ։ Ըն­դիկ, մի խոս­քով։­
Ու սկ­սե­ցի սպա­սել։ Սպա­սել այն­քան, մին­չեւ հա­վաքն ավարտ­վեց, երե­ւի եր­կու կամ երեք ժամ։ Հե­տո սկ­սե­ցի աչ­քե­րով հե­տե­ւել Ըն­դի­կին։ Վեր­ջինս (ա­ռա­ջին­նե­րի մե՛ջ վեր­ջինս, քա­նի որ ին­քը միշտ առա­ջին­նե­րի շար­քում էր) տե­ղա­փոխ­վեց զանգ­վա­ծի մեջ, հե­տո կրկին ելավ հար­թակ, հե­տո դրո­շակն առավ ու իր նման մի քա­նի դրո­շա­կա­կիր­նե­րի հետ շարժ­վե­ցին մին­չեւ ան­կյու­նի սր­ճա­րա­նը ու նստե­ցին խո­տե­րի մեջ։ Մո­տե­ցա ու տե­ղա­վոր­վե­ցի ան­կյու­նային սե­ղան­նե­րից մե­կի կող­քի աթո­ռին։ Ու սկ­սե­ցի նայել խո­տե­րի մեջ նստած­նե­րին։ Նրանք նստած էին, հա­մա­րյա չէ­ին խո­սում, մի­այն նկա­տելի էին ջղային շար­ժում­ներ, հոգ­նած հա­յացք­ներ ու մերթը­նդմերթ հն­չող քա­ղա­քաէ­պի­կա­կան ար­տա­հայ­տու­թյուն­ներ։ Հա։ Նրանք խո­տե­րի վրա չէ­ին նստած։
Ն­րանք՝ այդ երես­նա­մյա մար­դիկ։ Նրանք նստած էին իրենց ջա­հե­լու­թյան ավար­տի եզ­րին։
Ու չեմ հի­շում, թե ով գնաց, ով եկավ, մի­այն հի­շում եմ, որ Ըն­դի­կը հայտն­վեց առ­ջեւս, ու ար­դեն երե­կո էր։ Ու ամեն ինչ հի­շում եմ երկ­խո­սու­թյան կե­սե­րից։
— Ո՞վ է բո­լոր հան­րա­հա­վաք­նե­րին մաս­նակ­ցում, ե՞ս,— ավե­լի քան կեղծ զար­մա­ցավ Ըն­դի­կը,— ընդ­հա­կա­ռա­կը, ես վեց ամ­սից ավել է, որ ոչ մի մի­ջո­ցառ­ման չեմ մաս­նակ­ցել։ Ու դրա­նից առաջ էլ…
— Բայց երբ մտ­նեմ ին­տեր­նե­տի հայ­կա­կան զիբի­լա­նոց­նե­րը, քո գլուխն ան­պայ­ման կե­րե­ւա։ Չնա­յած, ճիշտ ես ասում՝ վեր­ջին շր­ջա­նում էդ­քան էլ չես երեւում։ Ան­հանգս­տա­նում ենք, չէ՞, մտա­ծում ենք՝ գուցե հատ­նե՞ց մեր պայ­քա­րող­նե­րի համ­բե­րու­թյու­նը, գուցե հոգ­նե­ցի՞ն, գու­ցե հու­սա­հատ­վե­ցին։
— Մենք բո­լորս էինք հի­աս­թափ­վել,— տխ­րա­ձայն մրմն­ջաց Ըն­դի­կը,— ու կոնկ­րետ մե­կից էինք հի­աս­թափ­վել։ Փու­չիկ դուրս եկավ որով­հե­տեւ։
— Ի,— ասա­ցի,— բա որ էդ­պես շա­րու­նակ հի­աս­թափ­վում ես, հե­տո էլ ին­չի՞ ես սկ­սում պայ­քար-պայ­քար-մին­չեւ վեր­ջը։ Աս­ված է, չէ՞, մին­չեւ վերջ։ Բա էդ վեր­ջը չեկա՞վ հլը։­
Ըն­դի­կը ուզեց մտա­ծել։ Ու դրա­նից մի տե­սակ սփրթ­նեց, դա­ռավ ծա­ռից ըն­կած ու էդ­պես էլ ոչ մե­կի կող­մից չվերց­րած ցո­գոլ։
— Հարցն էն չի, որ ես էի հի­աս­թափ­վել եմ։ Մե­նակ ես չէ­ի հի­աս­թափ­վել։ Բո­լորս էինք հի­աս­թափ­վել։ Ամ­բողջ ազ­գը,— կոնկ­րետ տոլ­մայի հա­մար մորթ­ված կո­վի հա­յաց­քով ասաց Ըն­դի­կը։
— Հի­մա դուրս է գա­լիս, որ ես էս ազ­գից չե՞մ,— հարց­րի ու չս­պա­սե­ցի պա­տաս­խա­նի,— բա տղա ջան, ա՛յ ըն­դիկ-ը­նդվ­զիկ-գընդվ­զիկ ջան, ասում ես՝ ամ­բողջ ազ­գը։ Ան­ձամբ ես չեմ հի­աս­թափ­վել։ Ու ոչ թե նրա հա­մար, որ վեր­ջին ան­գամ հան­րա­հա­վա­քի եղել եմ 90-ի ամ­ռա­նը։
— Բա՞:
— Բա էն, որ ես ար­դեն հի­աս­թափ­ված եմ ծն­վել։ Հենց էդ­պես։ Հենց իմա­ցա, որ պի­տի ծն­վեմ, մի հատ հի­աս­թափ­վե­ցի, հե­տո նոր ծն­վե­ցի։
— Բայց ո՞նց…
— Շատ նուրբ։ Որով­հե­տեւ կյան­քը եր­կար չի, ա՛յ дурак։ Կյան­քը մի ան­ջուր լո­ղա­վա­զան է, որ­տե­ղով ուզես-չու­զես պի­տի ան­ցնես, ու թող քեզ չթ­վա, թե լո­ղում ես։ Չէ։ Քեզ ան­ցկաց­նում են, տղա ջան։ Չեն քա­շում, չեն ձգում, այլ ուղ­ղա­կի հրե­լով տա­նում են։ Տշե­լով։ Հի­մա քեզ տշե­լով տա­նում են, ու դու էդ տշ­վե­լու ժա­մա­նակ ուզում ես պայ­քա­րես քո իրա­վունք­նե­րի համար…
— Պարզ ա, պարզ… Ա՛յ, ձեր նման­նե­րի պատ­ճա­ռով էլ մենք ըն­կել ենք նման իրադ­րու­թյան մեջ։ Որով­հե­տեւ դուք ստ­րուկ եք…
— Հի­մա ես չբռ­նե՞մ ու մի հատ ջղայ­նա­նամ, այ Ըն­դիկ, գն­դիկ, բո­քո­նիկ… Հը՞…
— Ջղայ­նա­նում ես՝ ջղայ­նա­ցի,— ջղայ­նա­ցավ ջղայ­նաց­նո­ղը,— ի՞նձ ինչ դրա­նից, երբ ես ասում էի…
— Արա,— կտ­րե­ցի,— նախ եթե ջղայ­նա­նամ, դու դա չես տես­նի, որով­հե­տեւ կիրթ ու ճա­շա­կով մարդ եմ ու ամեն ար­ժե­ցող-չար­ժե­ցո­ղի մոտ չեմ ջղայ­նա­նում։ Մաք­սի­մում՝ կգ­նամ էն ան­կյու­նում մի 10 րո­պե կջ­ղայ­նա­նամ, կգամ, կթ­քեմ վրադ ու կշա­րու­նա­կեմ իմ ճա­նա­պար­հը լեռ­ներն ու դա­րերն ի վեր։ Բայց որ ասում եմ՝ հի­աս­թափ­ված եմ ծն­վել, դա դեռ չի նշա­նա­կում, որ մի հատ էլ զար­մա­ցած եմ ծն­վել։ Ու քա­նի որ քեզ հա­ջող­վեց ինձ զար­մաց­նել, ես հի­մա պի­տի մի հատ զար­մա­նամ…
— Զար­մա­նում ես՝ զար­մա­ցի, հի­մա ի՞նչ ես ասում…
— Սուս, մի խան­գա­րիր…
— Ի՞նչ…
— Մի խո­սիր…
— Այ­սինքն…
— Դեռ զար­մա­նում եմ, մի խան­գա­րի, ասում եմ։­
Էդ­պես երե­քու­կես րո­պե զար­մա­ցա։ Էդ ըն­թաց­քում Ըն­դի­կը ընդ­հան­րա­պես շվա­րած չորս կողմն էր նա­յում։
— Հի­մա ուղիղ կանգ­նի ու ուշա­դիր լսի, անհան­դուր­ժե­լի եղ­բայր իմ ան­պա­տիվ։ Դու սո­վո­րա­կան, շար­քային խլեզ ես։ Ու դա փոխ­հա­բե­րա­կան իմաս­տով չեմ ասում։ Դու խլեզ ես ող­նու­ծո­ւծով։ Ամեն ին­չով՝ տես­քով, մարմ­նով ու ընդ­հա­նուր հա­կաբ­նա­կան կոն­ֆի­գու­րա­ցի­այով։ Դու ու քո նմանները շատ խորամանկ, ձեր լավն ու վատը շատ կոնկրետ իմացող կենդանիներ եք, որով­հետեւ դուք լավ գիտենք, որ ինչ էլ լինի՝ ձեզ կսիրեն։ Դուք աշխատում եք շատերի վրա, քանի որ էդ շատերը Էս ընդդիմություն սիրող են, սիրում են, ինչ էլ ասի, ինչ էլ անի։ Անգամ հիասթափվելուց հետո չեն էդքան հայ­հոյում։ Վաայ, տղեն հելել ա մեր համար պայ­քարում ա, վաայ, տղին բերման ենթարկեցին, վաայ, մեղկ ա, վայ, լավն ա… Մեկը չի ասում՝ թող էս տղեն էնպիսի մի պայքարող լիներ, որ չբռնվեր, մի բան աներ, էլի… Վա՜յ, բռնել են, քաղբանտարկյան ա… Կուզեիր, չէ՞, ընենց մի կես տարով քեզ կոխեին բեր…
Ընդիկը կարկամեց, ու մի տաս վայրկյանից ասաց
– Էհ… Ո՞ւր էր քեզ էդպիսի բախտ…

——–

ԱՅԼԵՎՍ ՀԱՏՎԱԾՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

ԳԻՐՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵՔ ԱՅՍՏԵՂ