ԴՈՒ ԱՄԱՌ (Վ. Սահակյանի երաժշտությամբ)

20/05/2014


ԴՈՒ ԱՄԱՌ (Վ. Սահակյանի երաժշտությամբ)

Երաժշտությունը Վահրամ Սահակյանի
Ձեւավորումն ու կատարումը Դավիթ Մարգարյանի

 

Լ

ԿԱՐԴԱԼ ԼՍԵԼՈՎ

Հեռացան մութ օրեր եւ ցուրտ
ցրվեցին ամպրոպներ, խավար
երբ եկար ջերմությամբ լեցուն
երբ եկար, քո կողքին ամառ…

ու սիրելն է ամռանը շատ հեշտ
քանի կա արեւից իջած կին…
…դու հագել կարճլիկ շրջազգեստ
մի թեթեւ բարձրացրու ուղղակի…

քո ոտքերը բարակ, ճերմակ
քո մազերը երկար, գանգուր
հարկավոր չէ սավան, վերմակ
հարկավոր չէ անգամ համբույր…

միայն պետք է բարձրացնել քեզ վեր
ու վերից իջեցնել դեպ վար
դու պարզիր իմ մարմնին թեւեր
դու հեւա, հեւա, հեւա…

փողոցում վայրենի ձայներ
դու սիրուն, ջահել, համառ
մի աշխարհ՝ սրտներում ձմեռ
դու ամառ, ամառ, ամառ…