ԱՆԿԱՐՈՂՆԵՐԸ

17/05/2014


ԱՆԿԱՐՈՂՆԵՐԸ

Պայքարողները
(անկարողները),
անվերջ ոռնում են, աղաղակում,
Գետնին պառկած են
(գյադա ու քած են)
Պատվիրված ներվ են մեր քաղաքում։

Պայքարածներն ու
վարկ առածները,
մարդկանց խեղում են բողոք-երթում,
Իրոք կռվածը
(կյանքը կրվածը)
պանթեոնում է, կամ էլ բերդում։

Անապահովը
(չգիտես ովը)
սիրված հերոս է ու կարեկցված,
Հրճվում է գեղը
(աղքատ, տգեղը)
կարեկցողին էլ՝ շպրտում ցած։

Իսկ անտաղանդը
(ձիրքից հիվանդը)
երգում , խաղում է, գրում է գիրք,
Ու ժողովուրդը
թափած իր բուրդը
նրան հանձնում է հարգանք ու դիրք։

Ցանցում ապրողը
(վիրտուալ գողը)
Խեղճին սիրում է, օգնում-like-ում,
Բայց կյանք քամողը
(էդ Like անողը)
սաղին ատում է ռեալ կյանքում։

Թող ազգի թրիքը
խաղա ինտրիգը
Ցանի իր թույնը որպես նվեր,
Ցանում-ցանում են
ու կործանում են
էս փոքրիկ հողը՝ դարեր ի վեր…