ՍԵՐԸ ԿՏԱՎԻ ՎՐԱ

18/04/2014


ՍԵՐԸ ԿՏԱՎԻ ՎՐԱ

Դեգերում էիր ամպերում օտար,
հանկարծ փայլեցիր երկնքի շողին
Երբ հանդիպեցինք՝ գույներդ գտար,
երբ համբուրվեցինք՝ ձուլվեցիր տողին…

Բեմին հնչեցրի ձայնդ նուրբ ու թավ,
վրձնահարեցի՝ կքվեցիր հովից,
նվագեցի քեզ որպես մի ջութակ,
ապրեցրի ջազով որպես իմպրովիզ։

Ձայնիդ հետ մտա ասես ունիսոն,
հպվեցինք, դարձանք դու՝ ես ու ես՝ դու,
ջերմացանք պահի հպանցիկ  հույսով,
Մնացի քո մեջ, իսկ դու արվեստում։

Այդպես կմնաս, իրական, միստիկ,
կդառնաս հյուլե՝ թեթեւ, երերուն,
շոյվեցիր սահուն ձեռքով արտիստի,
մի գիշեր ինձ մոտ, հետո՝ դարերում։

Դեգերում էիր ամպերում օտար,
վրձինն իմ հանկարծ հոգին քո գտավ,
հնչեցիր թեթեւ, ինչպես մի նոտա,
ապրեցիր բեմին, մնացիր կտավ։

 

ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

18, ապրիլ, 2014