ՀԱՆԿԱՐԾ

12/04/2014


ՀԱՆԿԱՐԾ

Դանդաղ է անցնում ժամանակը
իսկ սերը արագ, սրընթաց,
սպասում, երազում ես ողջ կյանքը,
կորցնում ու գտնում ես հանկարծ։

Սիրո հետ ողջ կյանքդ կիսում ես,
փնտրում ու ելնում ես հունից,
ու մեկ էլ ահա եւ հիսուն ես՝
փախչում ես արդեն վաթսունից։

Ժամերը անցնում են, բայց հոգ չէ՝
թե սիրտ կա կողքիդ դեգերող,
բռնե՞լ ես, պահիր նրա պոչը,
շնչիր նրա բույրը գերող։

Ովքե՞ր են դժբախտ այդ «տերերը»,
ծնվել  ու սատկել են անդարձ
հաշվիր, որ հանկարծ էլ մեռել են
եթե վաճառվել են հանկարծ։

Կարիքը, տարիքը, չարիքը՝
անզոր են անգամ երեքով,
թե սերդ կրքոտ ու լավիկն է,
թե սեքս է գիշեր-ցերեկով։

Դանդաղ է անցնում ժամանակը,
ժամերը կորում են անդարձ,
ու լավ է՝ սիրում ես այս կյանքը,
ու լավ է՝ մեռնում ես հանկարծ։

 

 ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

12, ապրիլ, 2014թ