ՍԵՐԵՐԸ

02/04/2014


ՍԵՐԵՐԸ

Սերերը բերում են, բերում են,
բերում ու թողնում են նոր հույս,
քանի որ սերեր են՝ հեռու են,
անխոնջ են, անձայն են ու սուս…

սերերը տիրում ու գերում են,
սերերը եւ ամպ են, եւ  շող,
սերեր կան՝ կյանքի ձեռքբերում են,
ոմանք էլ դաժան ու ճնշող։

սերերը հորդում են, անվերջ են,
ոտքեր են, շուրթեր են, ուսեր,
բացում են մեզնում իրենց էջը
բացում ու գրում են «նոր սեր»։

Վահրամ Սահակյան

2, ապրիլի, 2014