Ի՞նչ դիտել

14/07/2013


Ի՞նչ դիտել

Շատ երիտասարդներ (նաեւ՝ բավականին հասուն տարիքի)՝ հաճախ հարցնում են՝ «Ի՞նչ լավ ֆիլմ նայենք»։ Ցավոք, այսօր ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ չգիտես ինչի՝ քաղաքականությունն ու առօրյա կյանքը շատ են խլում մարդու կյանքի թանկագին ժամանակը։ Երիտասարդներին թվում է, որ ամեն ինչ դեռ առջեւում է, բայց նրանք չարաչար սխալվում են, քանզի եթե պատանի հասակից չսովորեցիր գնահատել բարձր արվեստը՝ այդիսին էլ կմնաս, դատարկ, փոքրոգի, յութուբներում ու տեղական զզվահարույց, ինքնագործների բլոգներում թափառող…

Բայց երբ հարցնում են՝ դա գովելի է, գովելի չէ միայն այն, որ երբ ասում ես, ասենք՝ այսինչ ֆիլմը, հաջորդ հարցը լինում է՝ «Բա ո՞րտեղից գտնենք»…

Ի՞նչ ասեմ, եթե խանութներում, ընկերների մոտից գտնելն այդքան բարդացել է՝ ուրեմն մնում է ինտերնետը, վերցրեք եւ գրված վերնագիրը նետեք goofle, կողքին էլ ավելացրեք онлайн HD։

Ի՞նչ ասեմ, ցանցային կասկածելի որակներով կարելի է երբեմն նայել փոքր-մոքր բաներ, բայց մարդիկ պիտի հասկանաա, որ այդպիսով նրանք միայն ֆիլմի 40 տոկոսն են նայում, որովհետեւ գոյություն ունի պատկերի, ձայնի, գունային լուծումների արվեստ։

Մենք խորհուրդ կտայինք լավ ֆիլմերը լավ որակով ներբեռնել tracker-ներից, դիտել, ստեղծել հավաքածո, հետաքրքրվել դրանցով, ապրել դրանցով։ (Խնդրեմ՝ rutracker.org, մտեք, գրանցվեք, ներբեռնեք, ինքներդ էլ մի բան տեղադրեք, եղած ֆիլմերն ու երաժշտությունը կայքերը չեն տեղադրում, այլ մարդիկ)։

Տեղադրում են, քննարկում են, մեկնաբանում են լավն ու վատի մասին, այլ ոչ մտնում են որեւէ աղբանոց հայկական կայք ու սկսում են ունիտազային հայհոյանքներ ցփնել՝ լիսկա-միսկա-սերժիկ-կորժիկ-լֆիկ թեմաներով։

Շարունակ նման բաներով հետաքրքրվող երիտասարդը երբեք պիտանի չի լինի երկրի համար։

Ու որ միայն նման զիսբիլն է հետաքրքրում՝ նրան արվեստը չի հետաքրքրի, այդ պատճառով էլ մենք խորհուրդ ենք տալիս դիտել հին, նոր, դասական, ճանաչված, անծանոթ եւ այլ կարեւոր ֆիլմեր, նշելով նրանց անունը հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով (ֆրանսերեն չենք գրում, որովհետեւ նրանք բոլոր ֆիլմերի վերնագրերը փոխում են, օրինակ «ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ» դարձված է՝ «ՄԻ ՈՒԻՔ-ԷՆԴ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ»)։

Մենք կգրենք միայն ֆիլմերի անունները եւ կտանք ֆիլմի մասին հղում, մնացածներն արդեն ինքներդ տեսեք (բեմադրիչ, դերասաններ եւ այլն), հետո գտեք, դիտեք կամ ներբեռնեք։

————

Hurlyburly

 Wag the Dog

Anna Karenina 

Falling Down

Apocalypse Now

Brutti, sporchi e cattivi

The People vs. Larry Flynt

Amadeus

The Deer Hunter

I am Sam

Analyze This

Analyze That

Modigliani 

The Devil’s Advocate

 Scarface

Underground

Палата №6

Собачье сердце

Город Зеро

Яды, или Всемирная история отравлений

Тот самый Мюнхгаузен

Бег

Сталкер

Мимино

Не горюй!

 

…եւ այլն, կթարմացնենք անընդհատ, իսկ այստեղ ոչ միայն ֆիլմեր կան, որ խորհուրդ ենք տալիս, այլեւ ֆիլմեր կան, որ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ենք նայել…

——-