ԻՆՉ ԿԱՐԴԱԼ (երիտասարդներին)

14/07/2013


ԻՆՉ ԿԱՐԴԱԼ (երիտասարդներին)

Նախ՝ մի խորհուրդ-պատվիրան՝ «ԵՐԲԵՔ ՄԻ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՆ ԳՐՔԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ։ ԴՐԱՆՔ ՎԱՏ ԳՐՔԵՐ ԵՆ»։

Մինչեւ մեր առաջարկված եւ պարտադրված հեղինակներին անցնելը՝ երկու խոսք։

ՉՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Չտեղեկացված ընթերցողները (իրենք անտեղյակ չեն, ուղղակի…) միայն նրանք չեն, որ շատ ճանաչված հեղինակների են կարդացել… Չէ։ Կան ընթերցողներ, որ անգամ ոչ Չեխովից մի բան գիտեն, ոչ Բուլգակովից, ոչ էլ Մարկեսից (լավագույն դեպքում՝ «Մենության հարյուր տարին» գիտեն, էն էլ գուցե լսել են)։
Նրանք միշտ կարդում են հեղինակների, որոնց ԲՈԼՈՐՆ են կարդում։ Կոէլյո են կարդում, մի տաս տարի առաջ «Պարֆյումեր»-ն էր մոդա ընկել, հիմա չկա, մենակ կինոն են նայել)։
Իրենք սիրում են հայ հանճարներին, Սեւակի նկարն են պահում, բայց որ հարցնես՝ մի հատ Մեծարենցինց մի գործ ասա՝ քար լռություն։ Նարեկացուց՝ լռություն։ Երվանդ Օտյան… Ձեն չկա։ Ընդ որում՝ Սեւակից էլ ՈՉ ՄԻ լավ գործ չգիտեն։ Իրենք միշտ գտնում են սեւագրություններից հանված ու դասագրքերից մինչեւ ֆեյսբուկ տպված նրա ձեռի հետ գրված, կենցաղային քառյակները՝ «Բաժակի ընկեր», սենց բաներ են սիրում։ ՈՒ ԱՅՆ, ԻՆՉՆ ԻՆՔԸ ԳԻՏԻ՝ բոլորին հանճարեղ է ասում։ Իր համար Սեւակն էլ է հանճարեղ, Մեսչյանն էլ, Հախվերդյան Ռուբիկն էլ։
Իրենք ժանրերի մասին ԶՐՈ գիտեն։ Կարող են մոտենալ, ասել՝ «Խաթաբալադայի լավն էն ա, որ խնդում ես, բայց վերջում լացելու ա»… Զարմանում ես, էլի, 50 տարեկան կին կարող է լինի ասողը։ Մտածում ես՝ էս կինը կյանքում կինո՞ չի նայել, չգիտի՞, արա, թե ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱՆ ԻՆՉ Է ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ… «Զգուշացիր ավտոմեքենայի,ցը» չի նայել, «Մյունխհաուզենը», «Ֆորեսթ Գամփ»ը…
Գուցե մեղավո՞ր չի, որ չգիտի։ Չէ, հենց ՇԱՏ մեղավոր է, որովհետեւ էս ինֆորմացիայի, ինտերնետի դարում ԱՄՈԹ Է չիմանալը։ Թողնես բղավեն՝ սովետի վախտ բան չկար։
Սովետի վախտ երիտասարդները ժամերով ընկնում էին գրախանութները, գրքեր էին մի կերպ ճարում, գրադարաններում էին քնում, քսերոքս արած գրականություն էին իրար փոխանցում, Մարկես, Կորտասար, Սերվանտես… Մոցարտ էին լսում, Ջեյմս Բրաուն, Այզիք Հեյզ… Էն ժամանկվա ռաբիզը Ձախ Հարոթն էր, որը հիմիկվա էս կղկղանքի գնդիկ «աստղերի» համեմատ՝ Պավարոտտին է… Ապրում էին, շփվում էին արվեստի հետ, այլ ոչ թե առավոտից իրիկուն բառի բուն իմաստով զվռնում էին գարշանք առաջացնող կայքերում, յութուբից ամեն պեդարաստի հազիվ երեւացող ու լսվող զիբիլը ցանում իրար վրա։ Առաջ ինտերնետ չկար՝ մարդիկ ավելի տեղեկացված էին։

Այժմյան կիրթ սերունդը (3-5 տոկոս)՝ ինտերնետից առաջին հերթին տեղեկանում է նոր գրականության, երաժշտութղան, լուրջ քաղաքականության մասին, մտնում է tracker-ները, ճաշակով ու որակյալ (20-30 GB) համերգներ, ֆիլմեր է բեռնում, չնում հավաքածոյի մեջ, դիտում, քննարկում, այլ ոչ թրայլերներ է օնլայն նայում ու բան չհասկանում։
Ու էն ժամանակ չէր կարող մոդա ընկնել ամեն տեսակի ԴԱ ՎԻՆՉԻԻ ԿՈԴ, եթե անգամ կային տարածված գրքեր՝ դա կարող էր Umberto Eco-ի “Il nome della rosa”-ն լիներ…
…Հա, անտեղյակ ընթերցողը նաեւ շատ է սիրում էսպիսի բաներ ասել՝ «Շատ լավն էր, բայց հայհոյանքներ կային, է»… Կրկնում եմ՝ նրանք ՈՃ հասկացության մասին ոչ մի գաղափար չունեն, ոչ Լուի Ֆերդինան Սելին են կարդացել, ոչ Սարոյան, ոչ ոչ Սթեյնբեք,, ոչ Քուրթ Վոնենգութ, ոչ Վենեդիկտ Երոֆեեւ, ոչ մի բան։ Կոէլյո,  էն էլ լավագույն դեպքում։ Իրենց համար Մոցարտի «Կախարդական սրինգի»ի միջի գերմաներեն ռեչիտատիվ տեքստերն էլ են ՔՖՈՒՐ (չնայած, հա, էլի, ես դրանք հանում եմ)…
Էսքան լավ բաներ կան աշխարհում, զարմանում եմ, թե ոնց կարելի է խրվել էս հայկական զզվանք առաջացնող կայքերի ու tv-իի ցեխի մեջ ու փտել հավիտյանս հավիտենից, ամեն ձեւ։

 

Այստեղ կա մի շատ լավ էլեկտրոնային գրադարան, որտեղից կարող եք գտնել, կարդալ եւ ներբեռնել շատ ու շատ գրքեր։ ՍԵՂՄԵԼ։

ՄԵՆՔ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆՔ ՏԱԼԻՍ՝

————————-

Այն, ինչ մենք խորհուրդ ենք տալիս հիմնականում կա նաեւ մեր ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ բաժնում, մինչ այս էջին ներկայացրած հեղինակներին ծանոթանալը՝ կարող եք ԱՆՑՆԵԼ այնտեղ։

——————————————————————————————————–

ԼՈՒԻ ՖԵՐԴԻՆԱՆԴ ՍԵԼԻՆ

Louis-Ferdinand-Céline

(1894-1961)

Սելինի մասին (ԿԱՐԴԱԼ)

 

«Ճամբորդություն դեպի գիշերվա եզրը» (ֆորմատը՝ pdf, ռուսերեն)

ԿԱՐԴԱԼ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼ

——-

«ՄԱՀՆ ԱՊԱՌԻԿ»

ԿԱՐԴԱԼ

——-

«ԱՄՐՈՑԻՑ ԱՄՐՈՑ»

ԿԱՐԴԱԼ

——————————————————————————————————————-

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

camus

————

 «ԱՊՍՏԱՄԲՈՂ ՄԱՐԴԸ»

ԿԱՐԴԱԼ

———-

«ԿԱԼԻԳՈՒԼԱ»

ԿԱՐԴԱԼ

 

—————————————————————————————————————————-

ԳԱՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

gabo_b

ԱՆՑՆԵԼ ԱՅՍՏԵՂ

—————————————————————————————————————————–

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

ԱՆՑՆԵԼ ԱՅՍՏԵՂ

 

—————————————————————————————————————————–

 

Հերման Հեսսե

ԱՆՑՆԵԼ ԱՅՍՏԵՂ

 

————————————————————————————————————————–

 

ՎԵՆԵԴԻԿՏ ԵՐՈՖԵԵՎ 

ԱՆՑՆԵԼ ԱՅՍՏԵՂ

—————————————————————————————————————————–

ՆՈՐՈՒՅԹՆԵՐ՝ ՇՈՒՏՈՎ

—————————————————————————————————————————–

 

Խորհուրդ ՉԵՆՔ տալիս՝

Ժան-Պոլ Սարտր

Կոէլյո եւ այլն (շուտով՝ չկարդալու ցուցակը)

library2

Վահրամ Սահակյան Vahram Sahakian Vahram Sahakyan Ваграм Саакян vahramsahakyan.com