ՏԱՐԲԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

29/01/2014


ՏԱՐԲԵՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

…Ծնվեցինք անցյալ դարի լույսի տակ,
Ապրեցինք ազնիվ, անկեղծ ու շիտակ,
Կարդացինք գրքեր, հետո դարձանք մարդ,
եւ ակոսեցինք մեր ճամփան անհարթ։ 

Հետո ուզեցինք, որ լինենք անկախ,
Արհամարեցինք գիրք, ուսում եւ բախտ,
Ուժով բացեցինք նոր ճամփա կանաչ՝
Ու մի նոր երկիր բացվեց մեր առաջ։

Հոգնատանջ օրեր, պատերազմ ու ցուրտ,
Բարկություն, մոլուցք, ահից սառած շուրթ,
Ինչ-որ մի չափով՝ հաղթեցինք թուրքին,
սակայն երկիր էր պետք սարքել կրկին…

…Բայց երկրին տիրեց մի շունչ՝ դեմքը շեղ,
ամեն ինչ փրթվեց, թե ծառ թե տաշեղ…
Գործով հաստատեց մի խոսք կարեւոր՝
ու կտրեց հողի լույսը դարավոր…

…Առաջնորդները էլ չելան հարթակ,
այլ պատերազմի թավշյա քողի տակ՝
երկիրը մաս-մաս, հատ-հատ ծախեցին՝
…գործարան, թատրոն, գոմ, եկեղեցի։

…Ու որ չզոհվենք երկրի մթի տակ,
Որ էլի ապրենք անկեղծ ու շիտակ,
Որպեսզի լինենք ու որ մնանք մարդ,
Ընտրեցինք դրսի ճանապարհն անհարթ։

եւ աշխարհ տեսանք՝ կիրթ ու ողջամիտ,
Ուր թեեւ կար հոգս, բայց կար նաեւ միտք,
Բայց օտար երկրում համարվեցինք մարդ՝
Էստեղ կծկվեցինք որպես մահապարտ…

Հետո լույս տվին՝ երեք թե չորս ժամ
(Թեեւ լույս ուներ ամեն մի խուժան)
Փորձեցինք կրկին նոր ճամփա հարթել՝
Բայց մարդկանց հոգին զնդան էր արդեն։

…Հետպատերազմյա երկիրը հայոց…
…ստորացում , թալան, արցունք անհոգոց…
Շուն գեներալներ՝ փնթի, անթրաշ…
…ու խեղանդամված մի սերունդ անքաշ։

Տեսանք ամենը, գուցե չզգացինք…
«Ինչ էլ որ լինի՝ կարոտ չենք հացի»
Թե ծնվել ենք մարդ՝ մարդ ապրենք պիտի,
թե չէ՝ դժոխքում ի՞նչ կա, ո՞վ գիտի։

Որ առաջնորդն էլ նստեց էս գահին
Ազգին համարձակ նվիրեց մահին,
Բայց ինչ էլ եղավ, ասացինք՝ հուսանք
սակայն ավելի վատ բաներ տեսանք…

…Գավառից բոբիկ եկած պատանին………………

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵՔ ԱՅՍՏԵՂ 

——————————————————————————————————–

 

ԿԵՂՏՈՏ ԱՐՅՈՒՆ

Ի՞նչ ենք հիմա մենք պահանջում, ի՞նչ ենք ուզում եւ ումից…
անպետքների՞ց, որ ի ծնե՝ դուրս են հորդացել հունից,
Թերիների՞ց այս անարյուն, որ դեմք չունեն ու լեզու,
Ի՞նչ անենք թե էդ վարակը շատ տարածված է մեզնում։

Սարսափն էն է, որ բոլորով կանչեցինք «ազատություն»…
բայց բախվեցինք ոհմակների, որոնք ունեն դառը թույն,
Էս ի՞նչ ստորին խավ է լցվել, էս ո՞ր թոկից են քանդվել,
Ո՞նց բազմացան էսքան արագ, ո՞նց ենք սրանց մեջ բանտվել։

Թույն թափեցին մեր հացի մեջ, կեղտոտեցին մոտ-հեռուն
Դատարկեցին երկիրն ամբողջ, կոտորեցին մի սերունդ…
Մարդու ձեռից հողն էլ տարան, գոնե հողին իր հենվեր…
Էդ է թուրքը, էդ է միայն, էլ ի՞նչ Թալեաթ ու Էնվեր։

Դրանց տեսքը, դեմքը, վիզը, մի տոննա յուղ փորի մեջ,
Մեկը սարի քրջոտ չոբան, կյանքում չելած գեղամեջ……………………

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵՔ ԱՅՍՏԵՂ